011.0246.271010
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
i
«ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄԻԳՐԱՑՎՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 1979 թվականի հունիսի 23-ին Բոննում ստորագրված «Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանության մասին» կոնվենցիան` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2010 թվականի հուլիսի 20-ի ՍԴՈ-904 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱԺՈ-246-Ն