Սեղմել Esc փակելու համար:
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿ ...

 

 

020.0907.100910

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 10 սեպտեմբերի 2010թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի հուլիսի 23-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագրում (Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 21.08.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցող Ռ. Պապայանի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Վարկային համաձայնագիրն ստորագրվել է 2010թ. հուլիսի 23-ին:

2. Համաձայնագրի նպատակն է` Սկզբնական ծրագրին առնչվող միջոցառումների համար (կենսական նշանակության ավտոճանապարհների ցանցի ընտրված հատվածների բարելավում և ավտոճանապարհների կառուցման ոլորտում ժամանակավոր աշխատատեղերի ստեղծում) լրացուցիչ ֆինանսավորում:

3. Համաձայնագիրը բաղկացած է հինգ հոդվածից և անբաժանելի մաս կազմող երեք առդիրից և հավելվածից, որոնցով սահմանված են Ծրագրի նկարագրությունն ու իրականացման կարգը, մարման ժամանակացույցը և սահմանումները:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- վարկի մայր գումարը վերադարձնել մարման ժամանակացույցի համաձայն,

- հայտարարել Ծրագրի նպատակների հանդեպ իր պարտավորվածության մասին, իրականացնել Ծրագիրը տրանսպորտի և կապի նախարարության միջոցով` փոփոխված Իրականացման ծրագրի, Գործառնական ձեռնարկի դրույթների և Ընդհանուր պայմանների դրույթների համաձայն,

- պահպանել ԾԻԳ-ը (Ծրագրերի իրականացման գործակալություն) և ՀԱՃՏ-ն (Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն) մինչև Ծրագրի ավարտը` Բանկի պահանջները բավարարող աշխատակազմով, միջոցներով և տեխնիկական առաջադրանքներով,

- ապահովել տարեկան բյուջեից համարժեք միջոցների տրամադրումը ճանապարհաշինական ոլորտին` միջպետական և հանրապետական ավտոճանապարհների պահպանման աշխատանքների համար,

- Ծրագիրն իրականացնել Հակակոռուպցիոն ուղեցույցների դրույթների համաձայն,

- իրականացնել Ծրագրի առաջընթացի մոնիտորինգն ու գնահատումը և պատրաստել Ծրագրի վերաբերյալ հաշվետվություններ,

- վարել կամ հանձնարարել վարել ֆինանսական կառավարման համակարգ, ինչպես նաև պատրաստել և յուրաքանչյուր օրացուցային եռամսյակի ավարտից ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո Բանկ ներկայացնել միջանկյալ աուդիտի չենթարկված Ծրագրի ֆինանսական հաշվետվություններ:

Համաձայնագրով սահմանված է նաև այն գործողության մեջ դնելու և դադարեցնելու ընթացակարգերը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2010 թվականի հուլիսի 23-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագրում (Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

10 սեպտեմբերի 2010 թվականի

ՍԴՈ-907

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
10.09.2010
N ՍԴՈ-907
Որոշում