(ուժը կորցրել է 18.06.99 ՆԿ-309 կարգադրություն)
i
031.0126.250898
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքական խորհրդի սկզբնական կազմում իրենց ներկայացուցչին ընդգրկելու վերաբերյալ հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունների առաջարկությունները, որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքական խորհրդի սկզբնական կազմ.
Ռուբեն Վարդանյան - «Ազգային ինքնորոշում միավորում»
հասարակական-քաղաքական կազմակերպության
ներկայացուցիչ
Սմբատ Այվազյան - «Երկրապահ կամավորականների միություն»
հասարակական կազմակերպության ներկայացուցիչ
Ալեքսանդր Աղամալյան - «Հայաստանի գիտաարդյունաբերական և
քաղաքացիական միություն»
հասարակական-քաղաքական կազմակերպության
ներկայացուցիչ
Արամ Սարգսյան - «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»
հասարակական-քաղաքական կազմակերպության
ներկայացուցիչ
Մանվել Բադալյան - «Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ»
հասարակական կազմակերպության ներկայացուցիչ
Անդրանիկ Մարգարյան - «Հայաստանի հանրապետական կուսակցություն»
հասարակական-քաղաքական կազմակերպության
ներկայացուցիչ
Հարություն Կարապետյան - «Հայաստանի ռամկավար ազատական կուսակցություն»
հասարակական-քաղաքական կազմակերպության
ներկայացուցիչ
Ռուբեն Խուրշուդյան - Հայաստանի սոցիալիստական ուժերի միության
ներկայացուցիչ
Վահան Հովհաննիսյան - «Հայ Յեղափոխական Դաշնակցություն»
հասարակական-քաղաքական կազմակերպության
ներկայացուցիչ
Անդրանիկ Հովակիմյան - «Հայոց Համազգային շարժում»
հասարակական-քաղաքական կազմակերպության
ներկայացուցիչ
Շողեր Մաթևոսյան - «Շամիրամ» հասարակական-քաղաքական
կազմակերպության ներկայացուցիչ
Հրանտ Խաչատրյան - «Սահմանադրական իրավունք» միություն»
հասարակական-քաղաքական կազմակերպության
ներկայացուցիչ:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքական խորհրդի առաջին նիստը գումարել 1998 թվականի օգոստոսի 28-ին ժամը 15.00-ին` Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
25 օգոստոսի 1998 թ. ՆԿ-126