ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 80-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման ու անցկացման նպատակով, որոշում ե մ.
1. Ստեղծել Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով (կազմը կցվում է):
2. Հանձնարարել հանձնաժողովին եռամսյա ժամկետում մշակել Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիր` նրանում նախատեսելով պաշտոնական հանդիսավոր նիստի գումարում Երևանում, ցեղասպանության պրոբլեմներին նվիրված միջազգային գիտաժողովի կազմակերպում, Հայոց ցեղասպանության թանգարանային համալիրի հիմնում և այլ միջոցառումներ:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` անհրաժեշտ պայմաններ ստեղծել և ապահովել հանձնաժողովի կողմից մշակված միջոցառումների նախապատրաստումն ու իրականացումը:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
16 մայիսի 1994 թ.
ՆՀ-292