Սեղմել Esc փակելու համար:
1977 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1977 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` « ...

 

 

020.0808.080609

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

1977 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 8 հունիսի 2009թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1977 թվականի մարտի 1-ին Նյու Յորքում ստորագրված` «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» համաձայնագրի արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 07.05.2009թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Արձանագրությունն ստորագրվել է 1977 թվականի մարտի 1-ին: Արձանագրությունը հանդիսանում է 1950թ. նոյեմբերի 22-ին Լեյք Սաքսեսում (Նյու Յորք) ստորագրված` կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին համաձայնագրի բաղկացուցիչ մասը:

2. Արձանագրությունը հաստատվել է Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) Գլխավոր խորհրդաժողովի կողմից 1976թ. նոյեմբերի 26-ին` Նայրոբիում, բացվել է ստորագրման համար 1977թ. մարտի 1-ին` Նյու Յորքում, և ուժի մեջ է մտել 1982թ. հունվարի 2-ին:

3. Արձանագրության անբաժանելի մասն են կազմում ինը հավելվածները, որոնք սահմանում են գրքերի, հրատարակությունների և փաստաթղթերի, արվեստի գործերի և կրթական, գիտական կամ մշակութային բնույթի հավաքածուների առարկաների, տեսալսողական նյութերի, գիտական գործիքների և սարքավորումների, կույրերի և այլ արատներով անձանց համար նախատեսված առարկաների, սպորտային սարքավորումների, երաժշտական գործիքների և այլ սարքավորումների, ինչպես նաև գրքերի, հրատարակությունների և փաստաթղթերի արտադրության համար օգտագործվող նյութերի և մեքենաների ցանկը:

4. Արձանագրության 16(ա) կետի համաձայն Արձանագրության մասնակից 44 պետություններից 19 հայտարարություններ և վերապահումներ են կատարել առ այն, որ նրանք պարտավորված չեն լինելու, մասնավորապես, Արձանագրության 2-րդ և 4-րդ բաժիններով և Գ.1, Զ, Է և Ը հավելվածների դրույթներով:

5. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- Արձանագրության հավելվածներով սահմանված ապրանքներն ազատել մաքսային տուրքերից կամ ներմուծման հետ կապված այլ վճարներից,

- ներմուծման պահին կամ հետագայում չգանձել որևէ ներքին հարկ կամ ցանկացած տեսակի այլ ներքին վճարներ Արձանագրության (II) 3-րդ կետում թվարկված նյութերի համար,

- Արձանագրությամբ սահմանված նյութերի ներմուծման համար տրամադրել անհրաժեշտ լիցենզիաներ և/կամ արտարժույթ,

- համապատասխան միջոցների շնորհիվ խթանել զարգացող երկրներում արտադրված կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի և առարկաների ազատ հոսքն ու տարածումը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 1977 թվականի մարտի 1-ին Նյու Յորքում ստորագրված` «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» համաձայնագրի արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

8 հունիսի 2009 թվականի

ՍԴՈ-808

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
08.06.2009
N ՍԴՈ-808
Որոշում