011.0255.130498
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
i
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը որոշում է.
1. Կառավարության գործունեության ծրագիրը բաժանել Ազգային Ժողովի պատգամավորներին Ազգային Ժողովի նիստում այն ներկայացվելուց առնվազն 24 ժամ առաջ:
2. Կառավարության գործունեության ծրագիրն Ազգային Ժողովի նիստում ներկայացնելու համար վարչապետին տրամադրել մինչև մեկ ժամ:
3. Ծրագիրը ներկայացվելուց և վստահության հարցը դրվելուց հետո վարչապետին տրվում են հարցեր և կազմակերպվում է մտքերի փոխանակություն` կանոնակարգով սահմանված կարգով:
4. Մտքերի փոխանակությունն ավարտվելուց հետո նիստն ընդհատվում է և վերսկսվում վստահության հարցը դրվելուց 24 ժամ հետո:
13 ապրիլի 1998 թ.
Ն-0255-1