011.0305.231006
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
i
ԵՐԵԽԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐՈՎ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 1980 թվականի հոկտեմբերի 25-ին Հաագա քաղաքում ստորագրված «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին կոնվենցիան (կից վերապահումներով):
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ N Ն-305-3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐԸ «ԵՐԵԽԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» կոնվենցիայի 42-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունը վերապահում է կատարում`
1) Կոնվենցիայի 24-րդ հոդվածի վերաբերյալ, համաձայն որի` Հայաստանի Հանրապետության Կենտրոնական մարմին ուղարկվող դիմումները, հաղորդագրությունները կամ այլ փաստաթղթերը կընդունվեն բնագիր լեզվով, որոնք պետք է ուղեկցվեն դրանց հայերեն թարգմանությամբ, իսկ եթե դա հնարավոր չէ` անգլերեն թարգմանությամբ.
2) Կոնվենցիայի 26-րդ հոդվածի վերաբերյալ, համաձայն որի` Հայաստանի Հանրապետությունը իրեն պարտավորված չի համարում կրել Կոնվենցիայի 26-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված ծախսերը, որոնք առաջացել են փաստաբանների կամ խորհրդատուների մասնակցության պատճառով կամ դատական ընթացակարգերի արդյունքում, բացառությամբ այն վճարումների, որոնք կարող են փոխհատուցվել իրավաբանական օգնության և խորհրդատվության Հայաստանի Հանրապետության համակարգի կողմից: