031.0293.151205
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
i
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը մշակելու նպատակով որոշում եմ.
1. Ստեղծել ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով:
2. Հաստատել ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն 1-ին հավելվածի:
3. Հաստատել ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն 2-րդ հավելվածի:
4. Ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին` մինչև 2006 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը:
15 դեկտեմբերի 2005 թվականի
ՆԿ-293-Ն
Հավելված 1
ՀՀ Նախագահի
2005 թվականի դեկտեմբերի 15-ի
ՆԿ-293-Ն կարգադրության
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր
ազգային անվտանգության խորհրդի քարտուղար,
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Մհեր ՇԱՀԳԵԼԴՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի
պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին
գործերի մշտական հանձնաժողովի նախագահ
(համաձայնությամբ)
Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
նախագահ
Սամվել ՆԻԿՈՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի
պատգամավոր (համաձայնությամբ)
Հրայր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի
պատգամավոր (համաձայնությամբ)
Գուրգեն ԱՐՍԵՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի
պատգամավոր (համաձայնությամբ)
Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի
պատգամավոր (թիվ 31 ընտրատարածք,
համաձայնությամբ)
Գառնիկ ԻՍԱՂՈՒԼՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական
Արթուր ԱՂԱԲԵԿՅԱՆ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի
տեղակալ
Արման ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի
նախարարի տեղակալ
Պավել ՍԱՖԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և
էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Գագիկ ԳԱԳՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ
Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և
սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Հայկ ԴԱՐԲԻՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության առողջապահության
նախարարի տեղակալ
Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական
զարգացման նախարարի տեղակալ
Աշոտ ԱԲՈՎՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարի տեղակալ
Սիմոն ՊԱՊՅԱՆ Հայաստանի Հանրապետության բնապահպանության
նախարարի տեղակալ
Սամվել ԱՎԵՏԻՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության
նախարարի տեղակալ
Արեգ ԳԱԼՍՏՅԱՆ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի
տեղակալ
Արա ԱՎԵՏԻՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության
նախարարի տեղակալ
Գագիկ ԳՅՈՒՐՋՅԱՆ Հայաստանի Հանրապետության մշակույթի և
երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Վաչե ՏԵՐՏԵՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման
նախարարի տեղակալ
Հրանտ ԲԵԳԼԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի
նախարարի տեղակալ
Ռուզաննա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության
նախարարի տեղակալ
Հրաչյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր
ազգային անվտանգության ծառայության տնօրենի
առաջին տեղակալ
Արարատ ՄԱՀՏԵՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի
առաջին տեղակալ
Էմիլ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային
ակադեմիայի պրեզիդենտի տեղակալ
Հայկ ՔՈԹԱՆՋՅԱՆ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի
խորհրդական (հանձնաժողովի քարտուղար):
Հավելված 2
ՀՀ Նախագահի
2005 թվականի դեկտեմբերի 15-ի
ՆԿ-293-Ն կարգադրության
ԿԱՐԳ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը մշակելու նպատակով կազմակերպում է քննարկումներ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում և հասարակական-քաղաքական կազմակերպություններում, ինչպես նաև ամփոփում և լրամշակում է այդ մարմիններից ստացված դիտողություններն ու առաջարկությունները:
2. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ազգային անվտանգության ոլորտի հիմնարար փաստաթղթերին և սույն կարգին համապատասխան:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Հանձնաժողովի խնդիրն է ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակումը:
4. Հանձնաժողովն իր խնդրի կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն իրականացնում է հետևյալ գործառույթները`
- կազմակերպում է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում և հասարակական-քաղաքական կազմակերպություններում ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ քննարկումներ,
- հաշվի առնելով ստացված դիտողությունները և առաջարկությունները` կազմակերպում է ազգային անվտանգության ռազմավարության նախագծի լրամշակումը և ամփոփումը:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն է:
6. Հանձնաժողովի նախագահը`
- ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը,
- կազմակերպում է քննարկումներ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում և հասարակական-քաղաքական կազմակերպություններում,
- ամփոփում և լրամշակում է ազգային ռազմավարության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից և հասարակական-քաղաքական կազմակերպություններից ստացված առարկությունները, առաջարկություններն ու դիտողությունները,
- հաստատում է հանձնաժողովի գործունեության հետ առնչվող փորձագետների և փորձագիտական հաստատությունների (կազմակերպությունների) կազմը և գործունեության կարգը,
- նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը,
- հրավիրում է հանձնաժողովի նիստերը, ներկայացնում հանձնաժողովն այլ մարմիններում և կազմակերպություններում:
Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է աշխատանքային պլանի հիման վրա, որը հաստատում է հանձնաժողովի նախագահը:
7. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ:
8. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` տեղակալներից մեկը:
9. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստը նախագահողը և քարտուղարը:
10. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:
11. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
12. Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Եթե հանձնաժողովի որոշման վերաբերյալ որևէ անդամ ունի այլ կարծիք, ապա այն գրավոր կցվում է հանձնաժողովի նիստի արձանագրությանը և հանդիսանում վերջինիս անբաժանելի մասը: