(ուժը կորցրել է 15.10.13 ՆԿ-175-Ա կարգադրություն)
i
031.0045.220305
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական պահպանություն տրամադրել հետևյալ պետական պաշտոնյաներին`
Գագիկ Հարությունյանին Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի նախագահ
Աղվան Հովսեփյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր
դատախազ
Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության
պաշտպանության նախարար
Հովիկ Աբրահամյանին Հայաստանի Հանրապետության
տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների գործունեությունը
համակարգող նախարար
Երվանդ Զախարյանին Երևանի քաղաքապետ:
2. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությանը` ապահովել պետական պահպանություն տրամադրված պետական պաշտոնյաների անհատական պահպանությունը, հատուկ կապի տրամադրումը և ուղեկցումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել 1-ին կետում նշված պետական պաշտոնյաների մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի պետական պահպանությունը:
4. Սահմանել, որ 3-րդ կետի դրույթը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մշտական գտնվելու վայրերի մասով չի կիրառվում:
5. 1-ին կետում նշված պետական պաշտոնյաներին պետական պահպանություն տրամադրել պաշտոնավարման ժամանակահատվածում:
2005թ. մարտի 22
ՆԿ-45-Ա