Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿ ...

 

 

011.0161.131204

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել 2002 թվականի հոկտեմբերի 7-ին Քիշնև քաղաքում ստորագրված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիան (կից հայտարարությամբ):

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ N Ն-161-3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՔԻՇՆԵՎ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ`

1) իր վրա պարտավորություն է վերցնում իրավական օգնություն ցույց տալ այն ծավալով, որը նախատեսված է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով, բացառությամբ կատարողական մակագրությունները ճանաչելը և կատարելը.

2) Կոնվենցիայի 25-րդ հոդվածով նախատեսված խնդրանքների վերաբերյալ դիմումներին ընթացք կտրվի այն դեպքերում և այնքանով, երբ և որքանով Հայաստանի Հանրապետության օրենքը կօժտի դատախազին համապատասխան լիազորություններով.

3) Կոնվենցիայի 54-րդ հոդվածի 1-ին մասի`

«ա» կետով նախատեսված` Պայմանավորվող Կողմերի տարածքներում կայացված որոշումները կճանաչի և կկատարի, բացառությամբ դրամական պարտավորությունների վերաբերյալ նոտարական ակտերի,

«բ» կետի բռնագրավման վերաբերյալ քրեական գործերով Պայմանավորվող Կողմերի դատարանների դատավճիռները (որոշումները) կկատարի, եթե բռնագրավումը կիրառվել է այնպիսի հանցագործության համար, որի կատարման դեպքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը նույնպես բռնագրավում կիրառելու հնարավորություն է նախատեսում:

 

 

pin
ՀՀ Ազգային Ժողով
13.12.2004
N Ն-161-3
Որոշում