Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՊԵ ...

09.07.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.05.1997  -ից մինչեւ   09.07.1999  -ը:
 

(ուժը կոցրել է 09.07.99 ՆՀ-332 հրամանագիր)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով Հայաստանի անկախությամբ ստեղծված նոր իրադրության պայմաններում Սփյուռքի հետ հարաբերությունների վերաիմաստավորման և արդյունավետ համագործակցություն ապահովող կառույցների ձևավորման անհրաժեշտությունը, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 6-րդ կետով, որոշում եմ.

1. Ստեղծել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համակարգման պետական խորհուրդ հետևյալ կազմով.

 

    Հայաստանի Հանրապետության վարչապետ          / խորհրդի նախագահ/

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի

և սպորտի նախարար

 

Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա

ներդրումների նախարար

 

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն:

 

2. Հայաստան - Սփյուռք հարաբերությունների համակարգման պետական խորհրդին`

ա/ մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել խորհրդի գործունեության աշխատանքային կանոնակարգը.

բ/ եռամսյա ժամկետում Սփյուռքի մասնագետների մասնակցությամբ մշակել և Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համակարգման և համահայկական հաղորդակցական ցանցի ստեղծման համապարփակ ծրագիր:

3. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

5 մայիսի 1997 թ.

ՆՀ-726

 

 

pin
ՀՀ Նախագահ
05.05.1997
N ՆՀ-726
Հրամանագիր