Սեղմել Esc փակելու համար:
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՄԻՋԱԶԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊ ...

 

 

011.0014.100903

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎԱՐԿԵՐԻ, ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 52-րդ հոդվածներով`

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների և մարդասիրական օգնություների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրելու և Ազգային ժողով եզրակացություն (տեղեկանք) ներկայացնելու համար ստեղծել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):

2. Հանձնաժողովի առջև դնել հետևյալ խնդիրները.

- Հայաստանի Հանրապետությանը օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների տրամադրած փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների և մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետության ուսումնասիրությունը.

- իր գործունեության արդյունքում համապատասխան օրենսդրական և այլ բնույթի առաջարկություններ Ազգային ժողով ներկայացնելը:

3. Հանձնաժողովն իրականացնում է ուսումնասիրություններ (նաև պետական և տեղական ինքնակառավարման իրավասու մարմինների հետ)` դրանց վերաբերյալ կազմելով համապատասխան արձանագրություններ:

4. Հանձնաժողովն իրավասու է հարցումներով դիմել համապատասխան մարմիններ (կազմակերպություններ), որոնք հնարավորինս սեղմ ժամկետում պետք է տրամադրեն անհրաժեշտ տեղեկատվություն:

5. Ազգային ժողովի վերահսկիչ պալատն աջակցում է Հանձնաժողովի գործունեությանը:

6. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս իրավասու է ներգրավել համապատասխան մասնագետների, փորձագետների, աուդիտորների:

7. Հանձնաժողովը ստեղծել հետևյալ կազմով. ՀՀԿ խմբակցությունից երկու պատգամավոր, մեկական պատգամավոր խմբակցություններից, պատգամավորական խմբերից և դրանց կազմում ընդգրկված պատգամավորներից:

8. Պատգամավորները հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարի ներկայացմամբ:

9. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում չընդգրկված պատգամավորների թեկնածուին առաջադրում են պատգամավորները Ազգային ժողովի նիստում: Ընտրված է համարվում այն պատգամավորը, որն էլեկտրոնային համակարգի միջոցով կազմակերպված քվեարկությամբ ստանում է առավել շատ ձայներ:

10. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ և տեղակալ:

11. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

12. Ազգային ժողովի աշխատակազմն ապահովում է Հանձնաժողովի իրավաբանական, կազմակերպչական, փաստաթղթային, վերլուծական, տեղեկատվական, ֆինանսատնտեսական և նյութատեխնիկական գործունեությունը:

13. Ազգային ժողովի կանոնակարգի 22-րդ հոդվածի համաձայն հանձնաժողովն ունի մեկ գործավար և երեք փորձագետ:

14. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին Ազգային ժողովին զեկուցում է մինչև 2004 թվականի հոկտեմբերի 1-ը: Մինչ այդ հանձնաժողովն իր նախաձեռնությամբ Ազգային ժողովի նիստում կարող է հանդես գալ հաղորդումներով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ N Ն-014-3

 

 

pin
ՀՀ Ազգային Ժողով
10.09.2003
N Ն-014-3
Որոշում