Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ...

 

 

011.0012.090903

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 52-րդ հոդվածներով`

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Եվրոպական կառույցներին (Եվրոպայի խորհուրդ, Եվրոպական միություն) Հայաստանի Հանրապետության ինտեգրման գործընթացը, անդամակցության արդյունքում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և եվրոպական չափանիշներին ազգային օրենսդրության ներդաշնակեցման խնդիրներն ուսումնասիրելու, այդ հարցերին առնչվող օրենսդրական նախաձեռնությունները քննարկելու և Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու նպատակով ստեղծել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):

2. Հանձնաժողովի խնդիրներն են`

- Ազգային ժողովի որոշումների, օրենքների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկում և դրանց վերաբերյալ եզրակացության ներկայացում Ազգային ժողով.

- իրադարձությունների և փաստերի վերաբերյալ եզրակացությունների և տեղեկանքների ներկայացում Ազգային ժողով:

3. Հանձնաժողովն իրավասու է հարցումներով դիմել համապատասխան մարմիններ (կազմակերպություններ), որոնք հնարավորինս սեղմ ժամկետում պետք է տրամադրեն անհրաժեշտ տեղեկատվություն:

4. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս իրավասու է ներգրավել համապատասխան մասնագետների, փորձագետների:

5. Հանձնաժողովը ստեղծել հետևյալ կազմով, ՀՀԿ խմբագրությունից երկու պատգամավոր, մեկական պատգամավոր մյուս խմբակցություններից, պատգամավորական խմբերից և դրանց կազմում չընդգրկված պատգամավորներից:

6. Պատգամավորները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարի ներկայացմամբ:

7. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում չընդգրկված պատգամավորների թեկնածուին առաջադրում են պատգամավորներին Ազգային ժողովի նիստում: Ընտրված է համարվում այն պատգամավորը, որն էլեկտրոնային համակարգի միջոցով կազմակերպված քվեարկությամբ ստանում է առավել շատ ձայներ:

8. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ և տեղակալ:

9. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

10. Ազգային ժողովի աշխատակազմն ապահովում է հանձնաժողովի իրավաբանական կազմակերպչական, փաստաթղթային, վերլուծական, տեղեկատվական, ֆինանսատնտեսական և նյութատեխնիկական գործունեությունը:

11. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին Ազգային ժողովին զեկուցում է մինչև 2004 թվականի հոկտեմբերի 1-ը: Մինչ այդ Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ Ազգային ժողովի նիստում կարող է հանդես գալ հաղորդումներով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ N Ն-012-3

 

 

pin
ՀՀ Ազգային Ժողով
09.09.2003
N Ն-012-3
Որոշում