(ուժը կորցրել է 24.07.99 թիվ ՆՀ-356 հրամանագիր)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի բարեփոխման հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունների համակարգերում տեղի ունեցած փոփոխությունը որոշում եմ.
1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը.
ա/ 3-ամսյա ժամկետում, խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական- -իրավական հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի և Հայաստանի Հանրապետության դատախազության հետ, առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի բարեփոխման ծրագրի վերաբերյալ.
բ/ 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության նախագահին առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության համակարգում կառուցվածքային փոփոխություններ կատարելու և այդ համակարգից դուրս հատուկ հետախուզական ծառայություն ստեղծելու մասին:
2. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
8 նոյեմբերի 1996 թ.
ՆՀ-669