ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
«ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՑՈՐԵՆԻ ԱՌԱՔՄԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԵՄՈՐԱՆԴՈՒՄԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 7-րդ կետով, որոշում եմ.
Վավերացնել «Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ցորենի առաքման արտակարգ օգնության իրականացման վերաբերյալ» 1996 թվականի հունիսի 14-ին Երևանում ստորագրված համաձայնության մեմորանդումը:
23 հոկտեմբերի 1996 թ.
ՆՀ - 657