011.0294.091002
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
i
ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ՉԱՓԱՆՄՈՒՇՆԵՐԻ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՏՈՒՐՔԵՐԻՑ ՈՒ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 1995 թվականի փետրվարի 10-ին Ալմաթի քաղաքում ստորագրված «Ստուգաչափման և չափագիտական վկայագրման նպատակով նորմատիվ փաստաթղթերի, չափանմուշների, չափման միջոցների և ստանդարտ նմուշների փոխադրման համար հատուկ թույլտվություն տալու և մաքսային տուրքերից ու հարկերից ազատելու մասին» համաձայնագիրը:
Ստորագրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից
2002 թվականի հոկտեմբերի 9-ին N Ն-294-2