01.07.2024 - 01.07.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 13-ին
i
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ↩
(Վերնագիրը փոփ. 12.04.24 ՀՕ-169-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք)
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ↩
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, նպատակ ունենալով` ↩
ապահովել ընտանիքի` որպես հասարակության բնական ու հիմնական բջջի, հատուկ պաշտպանությունը,
ձևավորել ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածների անվտանգության և պաշտպանության, նրանց իրավունքների և օրինական շահերի ապահովման համար անհրաժեշտ իրավական կառուցակարգեր,
կանոնակարգել ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության ուղղությամբ պատասխանատու մարմինների գործունեությունը,
ապահովել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին հոգեբանական, նյութական և սոցիալական աջակցության տրամադրման և նրանց սոցիալական վերականգնման համար պատասխանատու մարմինների գործունեության համար իրավական հիմքեր, ընդունում է սույն օրենքը:
(Նախաբանը փոփ. 12.04.24 ՀՕ-169-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք)
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կանոնակարգում է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության կազմակերպաիրավական հիմքերը, սահմանում է ընտանեկան և կենցաղային բռնության հասկացությունը, ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում իրավասու մարմինների լիազորությունները, պաշտպանության միջոցների տեսակները, դրանց կիրառման հիմքերը, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկությունների իրավական պաշտպանության առանձնահատկությունները:
(1-ին հոդ. փոփ. 12.04.24 ՀՕ-169-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք)
Հոդված 2. |
Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության սկզբունքները |
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք և հասարակական կազմակերպությունները ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում իրենց գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում են`
1) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց անվտանգության և պաշտպանության ապահովման առաջնայնության, ↩
2) ընտանիքի` որպես հասարակության բնական և հիմնական բջջի աջակցության, ընտանիքում ավանդական արժեքների ամրապնդման և ընտանիքում համերաշխության վերականգնման,
3) երեխայի լավագույն շահերի առաջնահերթության,
4) իրավահավասարության ապահովման և խտրականության արգելքի,
5) արդարադատության մատչելիության,
6) մասնավոր և ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկությունների անձեռնմխելիության,
7) պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության սկզբունքներով:
(2-րդ հոդ. փոփ. 12.04.24 ՀՕ-169-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք)
Հոդված 3. |
Ընտանեկան և կենցաղային բռնությունը և դրա տեսակները ↩ |
1. Ընտանեկան և կենցաղային բռնություն է համարվում ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնի արարքը կամ անտեսումը, որը կատարվել է ընտանիքի անդամների կամ զուգընկերների կամ ընտանիքի նախկին անդամների կամ նախկին զուգընկերների միջև` անկախ նրանց համատեղ բնակվելու հանգամանքից: ↩ ↩
2. Ընտանեկան և կենցաղային բռնության տեսակներն են` ↩
1) ֆիզիկական բռնություն` անձի կամքին հակառակ` ֆիզիկական բնույթի արարքը, ներառյալ` բժշկական, այդ թվում` հոգեբուժական բնույթի միջամտությունների ենթարկվելուն պարտադրելը, բժշկական օգնություն ստանալուց զրկելը կամ նման օգնությունը խոչընդոտելը, ֆիզիկական ցավ պատճառելը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի իմաստով` սպանությունը, առողջությանը ծանր, միջին ծանրության կամ թեթև վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, ֆիզիկական ներգործությունը, ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելը, վտանգի մեջ թողնելը, մարդուն առևանգելը. ↩
2) սեռական բռնություն` անձի կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողությունները, այդ թվում` անձի սեռական օրգաններին և մարմնի մասերին անցանկալի հպումները, անձին երրորդ անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններում ներգրավելը, կուսության ստուգումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի իմաստով` սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները. ↩
3) հոգեբանական բռնություն` անձին հոգեբանական ճնշում, հոգեկան տառապանք պատճառելը, ներառյալ` անձի ինքնագնահատականի և արժանապատվության պարբերաբար նվաստացումը, հարազատ երեխաների, ընկերների և հարազատների հետ շփումներն արգելելը կամ դրանք խոչընդոտելը, ինչպես նաև վերահսկողություն կիրառելը, ինքնավնասման կամ ինքնասպանության սպառնալիքով ճնշում գործադրելը, ֆիզիկական, տնտեսական բռնություն գործադրելու, տնային կենդանիներին վնասելու սպառնալիքը, դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք անձի մեջ հիմնավոր վախ են հարուցում իր կամ հարազատի կամ զուգընկերոջ կամ ընկերոջ կամ խնամքի տակ գտնվողի անվտանգության համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի իմաստով` հոգեկան ներգործությունը կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, ինքնասպանությանը հասցնելը կամ հակելը, հղիության արհեստական ընդհատմանը (աբորտ կատարելուն) կամ ամլացմանը հարկադրելը, հետամտելը. ↩
4) տնտեսական բռնություն` անձին հարկադրված նյութական կախվածության մեջ դնելը, նրան գոյության անհրաժեշտ միջոցներից (սննդից, հագուստից, կացարանից, դեղից, հիգիենիկ պարագաներից, օրենքով սահմանված նպաստից կամ կենսաթոշակից, այդ թվում` երեխայի համար տրամադրվող, աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից) զրկելը, անձին սեփականության իրավունքով պատկանող կամ նրա կողմից տնօրինվող գույքը վնասելը, սեփականության կամ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքները ոչ իրավաչափ սահմանափակելը, անձի կամքին հակառակ` նրան վարկային կամ ֆինանսական գործարքներում ներգրավելը, անձին սեփականության իրավունքով պատկանող միջոցները և գույքը կտակելուն կամ նվիրաբերելուն հարկադրելը, անձի կրթություն ստանալու կամ աշխատանքի ընտրության ազատության իրավունքները սահմանափակելը. ↩
5) անտեսում` ծնողի կամ օրինական այլ ներկայացուցչի կողմից երեխայի կեցությանն անհրաժեշտ նվազագույն պայմանները (սնունդ, հագուստ, կացարան, բժշկական օգնություն և սպասարկում, կրթություն), իսկ չափահաս աշխատունակ զավակների կողմից իրենց անաշխատունակ և կարիքավոր ծնողների կեցությանն անհրաժեշտ նվազագույն պայմանները (սնունդ, հագուստ, կացարան, բժշկական օգնություն և սպասարկում) դիտավորությամբ չբավարարելը, եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչը կամ չափահաս աշխատունակ զավակները տիրապետում են պատշաճ տեղեկատվության և հնարավորությունների, և եթե համապատասխան ծառայությունները նրանց համար հասանելի են: ↩
(3-րդ հոդ. փոփ. 12.04.24 ՀՕ-169-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք)
Հոդված 4. |
Օրենքի հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) ընտանիքի անդամներ` անկախ համատեղ բնակության հանգամանքից` ամուսինը (նաև փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձը), ծնողը (նաև խորթ ծնողը, որդեգրողը, խնամատար ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն), երեխան (նաև որդեգրված, խորթ, հոգեզավակ), որդեգրողի ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը (նաև համամայրը կամ համահայրը), ամուսնու քույրը, ամուսնու եղբայրը, ինչպես նաև ամուսնու ծնողների, քրոջ և եղբոր համար` փեսան և հարսը. ↩
i
2) աջակցության կենտրոն` ընտանեկան և կենցաղային բռնության կամ ենթադրաբար ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց, իսկ անհրաժեշտության դեպքում այդ անձանց ընտանիքների անդամներին սոցիալական աջակցություն տրամադրող կազմակերպություն` հավաստագրված պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի կողմից (այսուհետ` Լիազոր մարմին). ↩
3) ապաստարան (ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի հոգածության կենտրոն)` ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի տակ գտնվող անձանց (այսուհետ` շահառուներ)` սույն օրենքով սահմանված դեպքերում տրամադրվող անվտանգ ժամանակավոր կացարան` հավաստագրված Լիազոր մարմնի կողմից, որտեղ շահառուները ստանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սոցիալական ծառայություններ. ↩ ↩
4) ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձ` ֆիզիկական անձ, որի նկատմամբ սույն օրենքով սահմանված կարգով կայացվել է նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում. ↩
5) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձ` ֆիզիկական անձ (նաև ընտանիքի ներսում բռնությանը ականատես երեխան), որը, ըստ նախազգուշացման, անհետաձգելի միջամտության, պաշտպանական որոշման կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի, տուժել է ընտանեկան և կենցաղային բռնությունից. ↩ ↩
6) խնամքի տակ գտնվող անձ` երեխա, տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձ, առողջական կամ այլ հանգամանքներով անօգնական վիճակում գտնվող անձ, որը բնակվում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի հետ, և որի համար մշտապես հոգ է տանում վերջինս. ↩
7) ոստիկանության իրավասու ծառայող` ոստիկանության` ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում լիազորություն ունեցող ծառայող. ↩ ↩
8) ռեաբիլիտացիոն ծրագիր` համալիր միջոցառումների ծրագիր, որն ուղղված է բռնություն գործադրած անձին հոգեբանական և սոցիալական աջակցության տրամադրման, առողջության վերականգնման, վնասակար սովորույթներից (ալկոհոլամոլություն, թմրամոլություն, թունամոլություն, խաղամոլություն) ձերբազատման միջոցով նրա կողմից կրկին բռնություն գործադրելու կանխմանը:
10) զուգընկեր` անձ, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը` անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից:
(4-րդ հոդ փոփ. 26.06.23 ՀՕ-198-Ն, 12.04.24 ՀՕ-169-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենքներ)
ԳԼՈՒԽ 2
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ↩
(Վերնագիրը փոփ. 12.04.24 ՀՕ-169-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք)
Հոդված 5. |
Ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցների տեսակները |
1. Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցներն են` ↩
1) նախազգուշացումը.
2) անհետաձգելի միջամտության որոշումը.
3) պաշտպանական որոշումը:
2. Պաշտպանության միջոցների կիրառման մասին կայացվում է պատճառաբանված որոշում: Պաշտպանության միջոցները կիրառվում են` առաջնորդվելով սույն օրենքով սահմանված սկզբունքներով և ապահովելով միջամտության համաչափությունը: Դրանց կիրառումը չի խոչընդոտում օրենքով սահմանված կարգով քրեական վարույթ նախաձեռնելուն և քրեական հետապնդում իրականացնելուն: ↩
(5-րդ հոդ. փոփ. 12.04.24 ՀՕ-169-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք)
i
Հոդված 6. |
Նախազգուշացումը |
1. Նախազգուշացումը կիրառվում է այն դեպքերում, երբ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքը տեղի է ունեցել առաջին անգամ, առկա չէ հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին, և անհետաձգելի միջամտության հիմքերն առկա չեն: Նախազգուշացում կիրառելու մասին որոշումը ներառում է բռնության շարունակման կամ կրկնման դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների մասին իրազեկում: Նախազգուշացումը կիրառվում է դեպքի մասին տեղեկանալուց հետո հնարավորին չափ սեղմ ժամկետում: ↩ ↩
2. Նախազգուշացում կիրառելու մասին ոստիկանության իրավասու ծառայողի կայացրած պատճառաբանված որոշման պատճենը ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին հանձնվում է ստորագրությամբ` առձեռն: Դեպքի վայրում նրա բացակայության դեպքում որոշման բովանդակությունը նրան պարզաբանվում է հեռախոսակապի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է նրա հաշվառման վայր պաշտոնական էլեկտրոնային փոստի կամ պատվիրված փոստի միջոցով: Նախազգուշացումն ուժի մեջ է մտնում որոշման կայացման պահից: ↩ ↩ ↩
3. Նախազգուշացում կիրառելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով` ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին հանձնվելուց կամ դրա բովանդակությունը նրան հեռախոսակապի միջոցով պարզաբանվելուց հետո` մեկամսյա ժամկետում, ինչպես նաև դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: ↩ ↩
4. Նախազգուշացում կիրառելու մասին պատճառաբանված որոշման պատճենը այն կայացրած ոստիկանության իրավասու ծառայողն ուղարկում է Լիազոր մարմին, որը հնարավորին չափ սեղմ ժամկետում ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին առաջարկում է ռեաբիլիտացման ծրագրով նախատեսված ծառայությունները բռնության նոր դրսևորումները կանխարգելելու նպատակով: ↩ ↩
(6-րդ հոդ. փոփ. 26.06.23 ՀՕ-198-Ն, 12.04.24 ՀՕ-169-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենքներ)
i
Հոդված 7. |
Անհետաձգելի միջամտության որոշումը |
1. Եթե ընտանիքի մեկ անդամը, զուգընկերը, ընտանիքի նախկին անդամը կամ նախկին զուգընկերը մյուսի նկատմամբ բռնություն է կիրառել, և առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին, ապա ընտանիքի մյուս անդամի, զուգընկերոջ, ընտանիքի նախկին անդամի կամ նախկին զուգընկերոջ կյանքի և առողջության ապահովման նպատակով ոստիկանության իրավասու ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում: Անհետաձգելի միջամտության որոշում կարող է կայացվել նաև այն դեպքում, երբ նախազգուշացում ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, անձը կատարել է այնպիսի բռնի արարք, որը չի պարունակում հանցակազմի հատկանիշներ: ↩
2. Անհետաձգելի միջամտության որոշման գործողության ժամկետը սահմանվում է 20-25 օր: Եթե անհետաձգելի որոշման գործողության ընթացքում դատարանը քննում է պաշտպանական որոշման դիմում, ապա այն ուժի մեջ է մնում մինչև դատարանի կողմից որոշում կայացվելը: ↩
3. Անհետաձգելի միջամտության որոշմամբ կարող են կիրառվել հետևյալ սահմանափակումները.
1) հարկադրել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին անհապաղ հեռանալ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի բնակության տարածքից և արգելել այդտեղ նրա վերադարձը մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը. ↩
2) արգելել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին այցելել իր հետ համատեղ բնակելի տարածքում չբնակվող` ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ գտնվող անձանց` նրանց աշխատանքի, ուսման, հանգստի, բնակվելու կամ այլ վայրեր. ↩ ↩
i
3) արգելել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին այնպիսի հեռավորությունից ավելի մոտենալ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածին (անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ գտնվող անձանց), որն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի մեջ ողջամտորեն հիմնավոր վախ կհարուցի իր անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին: Այս սահմանափակումը կիրառելիս որոշմամբ սահմանվում է հեռավորության կոնկրետ չափը. ↩ ↩
4) մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալն ի պահ վերցնել բռնություն գործադրած անձի տիրապետման տակ գտնվող զենքը: Այս սահմանափակումը կիրառելիս որոշման մասին իրազեկելու պահին ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի տիրապետման տակ զենք լինելու դեպքում նա այն անհապաղ հանձնում է որոշումը կայացրած ոստիկանության իրավասու ծառայողին. ↩ ↩
5) արգելել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ գտնվող անձանց հետ: ↩ ↩
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակումները կարող են կիրառվել առանձին կամ համակցության մեջ` նշելով դրանց կատարման համար միևնույն կամ տարբեր ժամկետներ: Սահմանափակման միջոցներն ընտրելիս որոշում կայացնողն առաջնորդվում է սույն օրենքով սահմանված սկզբունքներով` ապահովելով սահմանափակման համաչափությունը:
5. Եթե անմիջականորեն սպառնացող վտանգի տակ գտնվողն անչափահաս կամ անգործունակ անձ է, ապա որոշումը կայացրած ոստիկանության իրավասու ծառայողն այդ որոշման պատճենը և համապատասխան արձանագրությունն անհապաղ ուղարկում է խնամակալության և հոգաբարձության մարմին, որը, գնահատելով իրավիճակը, ձեռնարկում է օրենքով և իր կանոնադրությամբ նախատեսված գործողություններ:
6. Եթե անհետաձգելի միջամտության որոշումը կիրառվում է անչափահաս կամ անգործունակ անձի հետ համատեղ բնակվող միակ օրինական ներկայացուցչի նկատմամբ, ապա երեխաների և անգործունակ անձանց ժամանակավոր խնամքը կազմակերպում է խնամակալության և հոգաբարձության մարմինը` որոշման պատճենն ստանալուց հետո` հնարավորին չափ սեղմ ժամկետում, բայց ոչ ավելի, քան 24 ժամում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջնորդվելով նրանց շահերով:
7. Անհետաձգելի միջամտության որոշում կիրառելու մասին ոստիկանության իրավասու ծառայողի կայացրած պատճառաբանված որոշումն ուժի մեջ է մտնում որոշման կայացման պահից: Դրա պատճենն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին հանձնվում է ստորագրությամբ` առձեռն: Դեպքի վայրում նրա բացակայության դեպքում որոշման բովանդակությունը նրան պարզաբանվում է հեռախոսակապի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է նրա հաշվառման վայր պաշտոնական էլեկտրոնային փոստի կամ պատվիրված փոստի միջոցով: ↩ ↩
8. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված սահմանափակումը կիրառելիս ոստիկանության իրավասու ծառայողը չի հեռանում մինչև ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից առաջին անհրաժեշտության իրերը հավաքելը ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի բնակության տարածքից հեռանալը: Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձը կարող է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո իր անձնական իրերն այդ վայրից վերցնել միայն մեկ անգամ` ոստիկանության իրավասու ծառայողի ուղեկցությամբ: Այն դեպքերում, երբ ոստիկանության ծառայողը որոշում է կայացնում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին ապաստարան տեղափոխելու մասին, իրավասու ծառայողը չի հեռանում մինչև ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի և նրա խնամքի տակ գտնվող անձանց կողմից բնակության վայրից անձնական իրերը հավաքելը: ↩ ↩ ↩
9. Անհետաձգելի միջամտության որոշում կայացնող ոստիկանության իրավասու ծառայողը որոշման պատճենը և համապատասխան արձանագրությունն անհապաղ ներկայացնում է իր ստորաբաժանման ղեկավարին:
10. Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը պարտավոր է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններ կատարելուց, որոնք ուղղված են ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից անհետաձգելի միջամտության որոշմամբ իր վրա դրված պարտականությունների չկատարմանը: Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի կողմից դիտավորությամբ պարբերաբար նման գործողություններ կատարելու դեպքում անհետաձգելի միջամտության որոշումը կարող է վերացնել այն կայացրած ոստիկանության իրավասու ծառայողը: Անհետաձգելի միջամտության որոշումը նույն անձի կողմից վերացվում է մինչև դրա ժամկետի լրանալը դատարանի կողմից պաշտպանական որոշում կայացվելու դեպքում: ↩ ↩
11. Անհետաձգելի միջամտության որոշումն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից կատարվելու նկատմամբ հսկողություն է իրականացնում ոստիկանությունը: ↩
12. Անհետաձգելի միջամտության որոշման պատճենն այն կայացրած ոստիկանության իրավասու ծառայողն ուղարկում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի մշտական բնակության վայրի աջակցության կենտրոն: ↩
13. (13-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2024 թվականից` 12.04.24 ՀՕ-169-Ն օրենք)↩ ↩
14. Անհետաձգելի միջամտության որոշման պահանջներն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: ↩
15. Անհետաձգելի միջամտության որոշման մեջ նշվում են դրա բողոքարկման ժամկետը և մարմինը, ներառյալ` դատարանը, որին որոշումը կարող է բողոքարկվել, ինչպես նաև այն խախտելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները: Անհետաձգելի միջամտության որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով` ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին դրա մասին իրազեկելուց հետո` հնգօրյա ժամկետում, ինչպես նաև դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Որոշման դեմ բողոք բերելը չի կասեցնում որոշման կատարումը: Վարչական բողոքը քննվում և դրա հիման վրա որոշում է կայացվում այն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում: ↩
(7-րդ հոդ. փոփ. 26.06.23 ՀՕ-198-Ն, 12.04.24 ՀՕ-169-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենքներ)
i
Հոդված 8. |
Պաշտպանական որոշումը |
1. Պաշտպանական որոշման համար դատարան կարող է դիմել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձը կամ նրա համաձայնությամբ` աջակցության կենտրոնը: Եթե ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածն անչափահաս կամ դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձ է, ապա պաշտպանական որոշման համար դատարան կարող են դիմել նրա մերձավոր ազգականները, օրինական ներկայացուցիչը և խնամակալության ու հոգաբարձության մարմինը: ↩
2. Անհետաձգելի միջամտության որոշման ուժի մեջ լինելը չի բացառում պաշտպանական որոշման համար դիմելու հնարավորությունը:
3. Պաշտպանական որոշումը կայացվում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի և նրա խնամքի տակ գտնվող անձանց պաշտպանելու և ընտանեկան և կենցաղային բռնության նոր դրսևորումները կանխարգելելու նպատակով: ↩ ↩
4. Պաշտպանական որոշումը կայացվում է 4-12 ամիս ժամկետով, և այն կարող է դրա անհրաժեշտությունը հիմնավորող համապատասխան դիմումի հիման վրա դատարանի պատճառաբանված որոշմամբ երկարաձգվել մինչև վեց ամիս ժամկետով: ↩
5. Պաշտպանական որոշմամբ կարող են կիրառվել հետևյալ սահմանափակումները.
1) հարկադրել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին անհապաղ հեռանալ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի բնակության վայրից և արգելել այդտեղ նրա վերադարձը մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը: Այս սահմանափակման ժամկետը սահմանելիս դատարանը հաշվի է առնում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին և նրա խնամքի տակ գտնվող անձանց ապաստարան տեղափոխելու հնարավորությունը և նպատակահարմարությունը, ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի համար բնակության այլ վայրերի, այդ թվում` ժամանակավոր կացարանի մատչելիությունը. ↩ ↩ ↩
2) արգելել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին այցելել իր հետ համատեղ բնակելի տարածքում չբնակվող` ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ գտնվող անձանց` նրանց աշխատանքի, ուսման, հանգստի, բնակվելու կամ այլ վայրեր. ↩ ↩
3) արգելել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին այնպիսի հեռավորությունից ավելի մոտենալ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածին (անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ գտնվող անձանց), որն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի մեջ ողջամտորեն հիմնավոր վախ կհարուցի իր անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին: Այս սահմանափակումը կիրառելիս որոշմամբ սահմանվում է հեռավորության կոնկրետ չափը. ↩
4) մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը բռնություն գործադրած անձի տիրապետման տակ եղած զենքն ի պահ հանձնել ոստիկանություն.
5) Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի վրա պարտականություն դնել` ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի հետ կիսելու իրենց համատեղ անչափահաս կամ չափահաս անաշխատունակ երեխաների, ինչպես նաև իրենց համատեղ խնամքի տակ գտնվող անձանց խնամքի ծախսերը` Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված ալիմենտային պարտավորությունների համար վճարման ենթակա գումարի չափով: Դատարանը կարող է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի վրա պարտականություն դնել հոգալու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի այլ անհրաժեշտ ծախսերը, որոնք ծագել են գործադրված բռնության պատճառով. ↩ ↩
6) անհրաժեշտության դեպքում արգելել երեխաների հետ տեսակցությունները.
7) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ գտնվող անձանց հետ. ↩ ↩
8) ընտանիքում բռնություն գործադրած անձի վրա դնել պարտականություն անցնելու ռեաբիլիտացիոն ծրագիր:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանափակումները կարող են կիրառվել առանձին կամ համակցության մեջ` նշելով դրանց կատարման համար միևնույն կամ տարբեր ժամկետներ:
i
7. Պաշտպանական որոշման դիմումին ներկայացվող պահանջները, դրանք քննելու կարգը, դատարանի կողմից ընդունվող ակտերը, դրանք բողոքարկելու կարգը և պաշտպանական որոշման դադարման հիմքերը նախատեսվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի դատական ներկայացուցչության համար հանրային պաշտպան տրամադրելու հիմքերը և կարգը նախատեսվում են «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: ↩
8. Եթե ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածն անչափահաս կամ անգործունակ անձ է, և պաշտպանական որոշումը կիրառվում է նրա հետ համատեղ բնակվող միակ օրինական ներկայացուցչի (կամ ներկայացուցիչների) նկատմամբ, ապա դատարանը խնամակալության և հոգաբարձության մարմնին հանձնարարում է լուծել երեխայի կամ անգործունակ անձի ժամանակավոր խնամքի հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` առաջնորդվելով նրանց շահերով: ↩
9. Պաշտպանական որոշումն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից կատարվելու նկատմամբ հսկողություն է իրականացնում ոստիկանությունը: Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված սահմանափակումը կիրառելիս ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձը կարող է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի բնակության վայրից իր իրերը վերցնել երկու ամիսը մեկ անգամ` ոստիկանության իրավասու ծառայողի ուղեկցությամբ: Սույն հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետով նախատեսված սահմանափակումը կիրառելիս որոշման կայացման պահին ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի տիրապետման տակ զենք լինելու դեպքում նա այն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 10 ժամվա ընթացքում հանձնում է ոստիկանություն: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն ապահովում է սույն հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետով նախատեսված պարտականության կատարումը, իսկ Լիազոր մարմինը հետևում է նույն մասի 8-րդ կետով նախատեսված պարտականության կատարմանը: ↩ ↩
10. (10-րդ կետն ուժը կորցրել է 01.07.2024 թվականից` 12.04.24 ՀՕ-169-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք): ↩
11. Պաշտպանական որոշման պահանջներն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: ↩
(8-րդ հոդ. փոփ. 26.06.23 ՀՕ-198-Ն, 12.04.24 ՀՕ-169-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենքներ)
Հոդված 9. |
Անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների գործողության դադարումը` կապված քրեական վարույթի հետ ↩ |
1. Ընտանեկան և կենցաղային բռնության փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվելու, անձի նկատմամբ բժշկական հսկողությունը որպես անվտանգության միջոց կիրառելու կամ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` պաշտպանվող անձին մոտենալու կամ նրա հետ շփումը սահմանափակելու, պաշտպանվող անձի ինքնությունը հաuտատող տվյալները գաղտնիացնելու, պաշտպանվող անձի, նրա բնակարանի և գույքի նկատմամբ հսկողություն իրականացնելու, պաշտպանվող անձին անհատական պաշտպանության միջոց տրամադրելու, պաշտպանվող անձին բնակության այլ վայր փոխադրումն ապահովելու, պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերը փոխարինելու կամ պաշտպանվող անձի արտաքինը փոխելու, պաշտպանվող անձի աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրը փոխելու, դատական նիստերի դահլիճից հեռացնելու կամ դռնփակ դատական նիստ անցկացնելու, դատարանում պաշտպանվող անձի հարցաքննությունը հատուկ կարգով կազմակերպելու հատուկ պաշտպանության միջոցներ կիրառվելու դեպքերում` համապատասխան միջոցների կիրառման ժամկետով, դադարում է անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումներով նախատեսված այն սահմանափակումների գործողությունը, որոնք կապված են անձին, նրա բնակության կամ հաճախակի գտնվելու վայրերին մոտենալու արգելքի հետ: ↩ ↩
2. Ընտանեկան և կենցաղային բռնության փաստով քրեական վարույթ նախաձեռնելուց հետո անհետաձգելի միջամտության որոշում կարող է կայացվել, կամ պաշտպանական որոշման համար դիմում կարող է ներկայացվել, եթե ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի ընտրվել, նրա նկատմամբ բժշկական հսկողությունը որպես անվտանգության միջոց կիրառելու մասին որոշում չի կայացվել, և վարույթն իրականացնող մարմինը չի կիրառել սույն հոդվածի 1-ին մասում նշված հատուկ պաշտպանության միջոցները: Եթե ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի նկատմամբ ընտրվել է կալանքը որպես խափանման միջոց, նրա նկատմամբ կայացվել է բժշկական հսկողությունը որպես անվտանգության միջոց կիրառելու մասին որոշում, և վարույթն իրականացնող մարմինը կիրառել է սույն հոդվածի 1-ին մասում նշված հատուկ պաշտպանության միջոցները, ապա անհետաձգելի միջամտության որոշում կարող է կայացվել, կամ պաշտպանական որոշման համար դիմում կարող է ներկայացվել, եթե դրանցով նախատեսվող սահմանափակումը կապված չէ անձին, նրա բնակության կամ հաճախակի գտնվելու վայրերին մոտենալու արգելքի հետ: ↩ ↩
(9-րդ հոդ. փոփ. 12.04.24 ՀՕ-169-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք)
Հոդված 10. |
Ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցումը |
i
(10-րդ հոդ. ուժը կորցրել է 01.07.2024 թվականից` 12.04.24 ՀՕ-169-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք) ↩
i
Հոդված 11. |
Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին կանխարգելիչ հաշվառման վերցնելը և հաշվառումից հանելը, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի մշտադիտարկումը ↩ ↩ |
1. Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձը, որի նկատմամբ կայացվել է նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում, ինչպես նաև ընտանեկան և կենցաղային բռնության հետ կապված հանցանքի համար դատվածություն ունեցող անձը ոստիկանության կողմից վերցվում են կանխարգելիչ հաշվառման: ↩ ↩ ↩ ↩
1.1. Աջակցության կենտրոն դիմած շահառուների շրջանում ընտանեկան և կենցաղային բռնությունը կանխարգելելու նկատմամբ մշտադիտարկումն իրականացնում է աջակցության կենտրոնի սոցիալական աշխատողը` բռնության ենթարկված անձանց հետ հանդիպումների, զանգերի և հաղորդակցման այլ միջոցների կիրառմամբ` Լիազոր մարմնի սահմանած կարգով:
1.2. Կանխարգելիչ հաշվառման շրջանակում անչափահաս անձի կողմից ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրելը կանխարգելելու նկատմամբ մշտադիտարկումն իրականացնում է ոստիկանությունը` ներքին գործերի նախարարի սահմանած կարգով:
2. Կանխարգելիչ հաշվառման վերցված անձը հանվում է հաշվառումից, եթե ընտանեկան և կենցաղային բռնության վերջին արարքից հետո` մեկ տարվա ընթացքում, այդ անձի նկատմամբ չի կայացվել նոր անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում կամ համապատասխան հանցագործության համար մեղադրական դատավճիռ: ↩
3. Ոստիկանության իրավասու ծառայողը կանխարգելիչ հաշվառման շրջանակում ամսական առնվազն մեկ հանդիպում է ունենում հաշվառման վերցված ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց հետ և իրականացնում բացատրական աշխատանքներ: ↩ ↩ ↩
(11-րդ հոդ. փոփ. 26.06.23 ՀՕ-198-Ն, փոփ. 12.04.24 ՀՕ-169-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենքներ)
Հոդված 12. |
Անչափահաս կամ անգործունակ անձի նկատմամբ պաշտպանության միջոցներ չկիրառելը |
1. Անչափահաս կամ անգործունակ անձի նկատմամբ անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումներ չեն կայացվում:
2. Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անչափահաս անձը, եթե նրա արարքում բացակայում են հանցակազմի հատկանիշներ, ապա ոստիկանության կողմից ուղղորդվում է վերականգնողական ծրագրերի իրականացման համապատասխան համայնքային և պետական կենտրոններ` անչափահասների հանցավորության կանխարգելման բնագավառում Կառավարության սահմանած կարգի համաձայն: ↩
3. Անգործունակ անձի կողմից ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրվելու դեպքում գործում են «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթները: ↩ ↩
(12-րդ հոդ. փոփ. 12.04.24 ՀՕ-169-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք)
ԳԼՈՒԽ 3
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ՀԱՏՈՒԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ↩
(Վերնագիրը փոփ. 12.04.24 ՀՕ-169-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք)
Հոդված 13. |
Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության գործառույթներ իրականացնող մարմինները և հատուկ կառույցները ↩ |
1. Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելումը և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն իրենց գործառույթների շրջանակներում իրականացնում են` ↩
1) սոցիալական հարցերի ոլորտում լիազոր մարմինը (այսուհետ` Լիազոր մարմին). ↩
2) ոստիկանությունը.
3) կրթության ոլորտի լիազոր մարմինը. ↩
4) առողջապահության ոլորտի լիազոր մարմինը. ↩
5) խնամակալության և հոգաբարձության մարմինները.
6) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին աջակցություն ցույց տվող հատուկ կառույցները` ↩
ա. աջակցության կենտրոնները,
բ. ապաստարանները:
2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում աջակցում են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարին և այդ բնագավառում համագործակցում են Լիազոր մարմնի հետ: Նշված մարմինները նաև մասնակցում են նշված բնագավառում հանրության իրազեկմանը, ընտանիքում բռնության ենթարկվածներին սոցիալական և նյութական աջակցություն ցուցաբերելուն ուղղված միջոցառումների իրականացմանը: ↩
3. Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդման, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատման կարգը, աջակցության կենտրոնի գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները հաստատելու և աջակցության կենտրոնի կողմից ծառայությունների մատուցման կարգը, ապաստարանի գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները հաստատելու և ապաստարանի կողմից ծառայությունների մատուցման կարգը, ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը հաստատում է Կառավարությունը:
(13-րդ հոդ. փոփ. 12.04.24 ՀՕ-169-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք)
Հոդված 14. |
Լիազոր մարմնի լիազորություններն ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ↩ |
1. Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում Լիազոր մարմինը` ↩
1) միջոլորտային ռազմավարական փաստաթղթերի շրջանակում մշակում է պետական ռազմավարական միջոցառումներ և ապահովում է դրանց իրականացումը. ↩
2) մշակում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդման, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատման կարգը.↩ ↩
3) իրականացնում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում` Կառավարության որոշմամբ սահմանված կարգով` ընդգրկելով ինչպես ոստիկանության, քննչական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի, այնպես էլ վերջիններիս չգրանցած աջակցության կենտրոնների և ապաստարանների տրամադրած տվյալները, դրանց ընթացքի վերաբերյալ վիճակագրության վարում, ինչպես նաև այդ վիճակագրության ամենամյա հրապարակում իր պաշտոնական կայքում. ↩ ↩
i
4) ուսումնասիրում է ընտանեկան և կենցաղային բռնության պատճառները, պայմանները և հետևանքները, մշակում դրանց հաղթահարմանն ուղղված պետական ծրագրեր. ↩ ↩
i
5) իրականացնում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին սոցիալական ծառայություններ տրամադրող աջակցության կենտրոնների և ապաստարանների հավաստագրումը` Կառավարության սահմանած կարգով. ↩
6) ոչ առևտրային իրավաբանական անձանց հետ կնքում է ապաստարանի և աջակցության կենտրոնի ֆինանսավորման պայմանագիր` Կառավարության սահմանած պայմանագրի օրինակելի ձևի հիման վրա, և վերահսկողություն իրականացնում իր կողմից մասնակի կամ ամբողջապես ֆինանսավորվող ապաստարանների և աջակցության կենտրոնների գործունեության նկատմամբ նաև ֆինանսական միջոցների օգտագործման մասով. ↩
7) վերահսկում է Կառավարության սահմանած ապաստարանի գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին, ապաստարանի կողմից ծառայությունների մատուցմանը ներկայացվող պահանջների պահպանումը. ↩ ↩
i
8) վերահսկում է Կառավարության սահմանած աջակցության կենտրոնների գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին, աջակցության կենտրոնների կողմից ծառայությունների մատուցմանը ներկայացվող պահանջների պահպանումը. ↩ ↩
i
9) պարբերաբար կազմակերպում է աջակցության կենտրոնների և ապաստարանների աշխատակիցների վերապատրաստում, այդ թվում` ոլորտի հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ. ↩ ↩
10) հանրության համար հասանելի կերպով տարեկան առնվազն մեկ անգամ հրապարակում է կապի այն միջոցների ցանկը (ներառյալ` ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածների համար նախատեսված անվճար «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարները, որոնք աջակցության կենտրոնները և ապաստարանները պարտավոր են ունենալ), որոնցով ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածները, նրանց ընտանիքի անդամները և այլ անձինք կարող են անհապաղ կապ հաստատել աջակցության կենտրոնների և ապաստարանների աշխատակցի կամ կենտրոնների ներգրաված համապատասխան մասնագետի հետ և ստանալ անհրաժեշտ անհատույց, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում` նաև նրանց համար մատչելի օգնություն. ↩ ↩
i
11) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով բացում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածների աջակցության հաշվեհամար և տնօրինում այն Կառավարության սահմանած կարգով: Հաշվեհամարի միջոցները ձևավորվում են պետական բյուջեի հատկացումներից, ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացվող միջոցներից. ↩ ↩
12) ընտանեկան և կենցաղային բռնությունը կանխարգելելու նպատակով աջակցման կենտրոն և ապաստարան դիմած անձանց շրջանում սահմանում է մշտադիտարկման կարգը.
13) կազմակերպում է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, ինչպես նաև ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցության բնագավառներում աշխատող սոցիալական ոլորտի մասնագետների վերապատրաստման և վերաորակավորման գործընթացը, որի կարգը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը.
14) ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության գործառույթներ իրականացնող մարմինների և հատուկ կառույցների հետ մշակում է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը.
15) Միասնական սոցիալական ծառայության միջոցով համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և ներպետական հասարակական կազմակերպությունների հետ` ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց` ըստ անհրաժեշտության, սոցիալական ծառայություններից օգտվելու գործընթացում աջակցելու և համապատասխան մարմիններ ուղղորդելու համար:
2. Լիազոր մարմնի ղեկավարին կից գործում է Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհուրդը, որը նրան առաջարկություններ է ներկայացնում ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման բնագավառում պետական ռազմավարական միջոցառումների, օրենսդրական բարեփոխումների, հանրության իրազեկման միջոցառումների և այլ հարցերի վերաբերյալ: Խորհրդի անդամներն իրենց գործունեությունն իրականացնում են հասարակական հիմունքներով: Խորհրդի կազմում ընդգրկվում են` ↩ ↩
1) պետական կառավարման համակարգի մարմինների, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի, դատախազության ներկայացուցիչներ. ↩
2) հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ. ↩
3) աջակցության կենտրոնների և ապաստարանների ներկայացուցիչներ: ↩
3. Խորհրդի կազմում ընդգրկվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մեկ ներկայացուցիչ:
i
4. Խորհրդի գործառույթները, ձևավորման կարգը սահմանում է Կառավարությունը, իսկ անհատական կազմը` Հայաստանի Հանրապետության վարչապետը:
(14-րդ հոդ. փոփ. 24.03.21 ՀՕ-160-Ն, փոփ. 12.04.24 ՀՕ-169-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք)
Հոդված 15. |
Ներքին գործերի նախարարության լիազորություններն ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ↩ ↩ |
1. Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ներքին գործերի նախարարությունը` ↩ ↩
1) ապահովում է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ոստիկանության իրավասու ծառայողների վերապատրաստումը, որի կարգը սահմանում է ներքին գործերի նախարարը. ↩ ↩ ↩
2) սահմանում է կանխարգելիչ հաշվառման վերցնելու կարգը, ինչպես նաև կանխարգելիչ հաշվառման շրջանակում ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրելը կանխարգելելու նպատակով ամսական առնվազն մեկ հանդիպում ունենում հաշվառված անձանց հետ. ↩ ↩
3) իրենց նկատմամբ ընտանեկան և կենցաղային բռնություն կիրառված լինելու մասին հաղորդմամբ ոստիկանություն դիմած անձանց իրազեկում է սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պաշտպանության միջոցների մասին, պարզաբանում է նրանց իրավունքները և հասանելի ծառայություններից օգտվելու հնարավորությունը, անհրաժեշտության դեպքում նրանց ուղղորդում է աջակցության կենտրոններ, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով որոշում է կայացնում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի տակ եղող անձանց ապաստարանում տեղավորելու մասին. ↩ ↩
4) կազմակերպում է ոստիկանության իրավասու ծառայողների` ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության վերաբերյալ պարբերական վերապատրաստումներ, ինչպես նաև ապահովում է այլ մարմինների և կազմակերպությունների կողմից կազմակերպվող վերապատրաստումներին նրանց մասնակցությունը. ↩ ↩
i
5) կայացնում է սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված անհետաձգելի միջամտության որոշումներ, ինչպես նաև հսկողություն է իրականացնում անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների համապատասխան պահանջների կատարման նկատմամբ` ներքին գործերի նախարարի սահմանած կարգին համապատասխան. ↩
i
6) կիրառում է սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված և ներքին գործերի նախարարի կողմից սահմանված` անմիջականորեն սպառնացող վտանգի գնահատման չափորոշիչները և կազմակերպում ոստիկանության իրավասու ծառայողների պարտադիր վերապատրաստումները հիշյալ չափորոշիչների կիրառման առանձնահատկություններին ծանոթացնելու նպատակով. ↩
i
7) Լիազոր մարմնին տրամադրում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի վերաբերյալ իր վարած վիճակագրությունը: ↩
(15-րդ հոդ. փոփ. 26.06.23 ՀՕ-198-Ն, փոփ. 12.04.24 ՀՕ-169-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենքներ)
Հոդված 16. |
Կրթության ոլորտի Լիազոր մարմնի լիազորություններն ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման բնագավառում ↩ ↩ |
1. Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման բնագավառում Կրթության ոլորտի լիազոր մարմինը` ↩ ↩
1) ուսուցիչների և դաստիարակների հետ պարբերաբար անցկացնում է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման բնագավառում նրանց դերի, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի մասին իրավասու մարմիններին հայտնելու կարգի վերաբերյալ վերապատրաստումներ. ↩
2) ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման նպատակով վերանայում է կրթական ծրագրերը և բացառում ընտանիքում բռնության խրախուսման դրսևորումները դասագրքերում և կրթական նյութերում, ինչպես նաև կրթական ծրագրերում ընդգրկում է նյութեր ընտանեկան և կենցաղային բռնության բնույթի, ընտանիքի և հանրության վրա դրա ազդեցության և ավանդական ընտանեկան և կենցաղային արժեքների մասին: ↩
(16-րդ հոդ. փոփ. 12.04.24 ՀՕ-169-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք)
Հոդված 17. |
Առողջապահության ոլորտի Լիազոր մարմնի լիազորություններն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ↩ |
1. Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում առողջապահության ոլորտի Լիազոր մարմինը` ↩ ↩
1) ապահովում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց համար անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում բռնության դեպքով պայմանավորված` անձի առողջական խնդիրների լուծման նպատակով. ↩
2) բժշկական հաստատություններում պարբերական վերապատրաստումներ է իրականացնում ընտանեկան և կենցաղային բռնության պատճառով բժշկական օգնության դիմած անձանց համար` հասանելի հոգեբանական և այլ ծառայությունների մասին տեղեկացնելու, նրանց աջակցության կենտրոններ ուղղորդելու վերաբերյալ: ↩
(17-րդ հոդ. փոփ. 12.04.24 ՀՕ-169-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք)
Հոդված 18. |
Խնամակալության և հոգաբարձության մարմինների լիազորություններն ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ↩ |
1. Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության նպատակով խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում` ↩
1) օրենքով նախատեսված դեպքերում դիմում են դատարան` պաշտպանական որոշման համար, ինչպես նաև հաղորդում են ներկայացնում իրավապահ մարմիններ` անչափահաս կամ դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց նկատմամբ գործադրվող` ընտանեկան և կենցաղային բռնության կամ դրա իրական սպառնալիքի մասին. ↩
2) օրենքով և իրենց կանոնադրությամբ սահմանված կարգով կազմակերպում են ընտանեկան և կենցաղային բռնության պատճառով առանց խնամքի մնացած երեխաների և անգործունակ անձանց խնամքը: ↩
(18-րդ հոդ. փոփ. 12.04.24 ՀՕ-169-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք)
Հոդված 19. |
Աջակցության կենտրոնը |
1. Աջակցության կենտրոնը`
1) աջակցության կենտրոն դիմած անձանց նրանց համար հասկանալի լեզվով, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում նրանց համար մատչելի եղանակով տեղեկացնում է նրանց իրավունքների, հասանելի ծառայությունների և օրենքով նախատեսված պաշտպանության միջոցների և դրանցից օգտվելու կարգի մասին.
2) կազմակերպում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին անհրաժեշտ և անհատույց հոգեբանական և իրավաբանական օգնության և այլ անհրաժեշտ սոցիալական ծառայությունների տրամադրումը. ↩
3) սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով որոշում է կայացնում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի տակ եղող անձանց ապաստարանում տեղավորելու մասին` նրանց համաձայնությամբ. ↩
4) ուսումնասիրում է ընտանեկան և կենցաղային բռնության պատճառներն ու պայմանները, վարում ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի վերաբերյալ վիճակագրություն և արդյունքները ներկայացնում Լիազոր մարմին. ↩
i
5) (5-րդ կետն ուժը կորցրել է 01.07.2024 թվականից` 12.04.24 ՀՕ-169-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք) ↩
6) նախազգուշացման և անհետաձգելի միջամտության որոշումների պատճեններն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածին առաջարկում է սույն օրենքով նախատեսված աջակցությունների տրամադրում. ↩
7) (7-րդ կետն ուժը կորցրել է 01.07.2024 թվականից` 12.04.24 ՀՕ-169-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք) ↩
8) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին աջակցում է աշխատանքի տեղավորման և պետությունից կամ համապատասխան կազմակերպություններից սոցիալական աջակցություն ստանալու հարցերում. ↩
9) աջակցության կենտրոն դիմած անձի համաձայնությամբ նրա անվտանգությունն ապահովելու նպատակով դիմում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանում` նախազգուշացման կամ անհետաձգելի միջամտության որոշում կայացնելու հիմքերի առկայությունն ստուգելու համար, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքում դիմում է դատարան` պաշտպանական որոշում կայացնելու դիմումով:
10) ներկայացնում է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանը վերաբերող քաղաքականության ու ընտանեկան և կենցաղային բռնությունից տուժած անձանց մատուցվող ծառայությունների բարելավմանն ուղղված առաջարկներ:
(19-րդ հոդ. փոփ. 12.04.24 ՀՕ-169-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք)
1. Պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում ապաստարանների առկայությունը և գործունեությունն ապահովելու ուղղությամբ: Ապաստարանը հիմնադրվում է Լիազոր մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի հիմնած ոչ առևտրային կազմակերպության կամ այլ ոչ առևտրային իրավաբանական անձանց կողմից:
2. Լիազոր մարմինը ոչ առևտրային իրավաբանական անձանց հետ կարող է կնքել նրանց կողմից ապաստարանի հիմնադրման կամ արդեն հիմնադրված ապաստարանի գործունեության աջակցման մասին պայմանագիր, որը պետք է պարունակի նաև այդ ապաստարանի գործունեության նկատմամբ Լիազոր մարմնի հսկողություն իրականացնելու կարգը, այդ թվում` տրամադրված ֆինանսական միջոցների օգտագործման նկատմամբ: Ֆինանսավորվող ոչ առևտրային իրավաբանական անձն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվող մրցույթով: ↩
3. Ապաստարան հիմնադրելու համար համապատասխան կազմակերպությունները պետք է ստանան Լիազոր մարմնի կողմից տրամադրվող հավաստագրում, որի տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը: Կառավարությունը կարող է օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցություն տրամադրել ոչ առևտրային իրավաբանական անձանց` ապաստարան ստեղծելու և դրա գործունեությունն ապահովելու համար:
4. Ապաստարանը պետք է ապահովված լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող կոմունալ, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության անհրաժեշտ պայմաններով և համապատասխան անվտանգության համակարգով, երեխաների համար` նաև խնամքի և կրթության պայմաններով, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմաններով և համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ չափանիշներին: ↩
5. Շահառուները կարող են ապաստարանում տեղավորվել, եթե առկա է բռնության կրկնման կամ շարունակման վտանգի վերաբերյալ հիմնավոր ենթադրություն: Ապաստարանում չեն կարող տեղավորվել երեխաներ` առանց առնվազն մեկ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի: Անձին ապաստարանում տեղավորելու վերաբերյալ որոշում կարող են կայացնել` ↩ ↩
1) ոստիկանությունը` կյանքին և առողջությանն սպառնացող վտանգի դեպքում. ↩
2) ապաստարանը կամ աջակցության կենտրոնը` գնահատված կարիքի հիման վրա: ↩
6. Ապաստարանը`
1) շահառուներին անհատույց տրամադրում է ապահով բնակելի տարածք, հոգեբանական և իրավաբանական օգնություն, սոցիալական աջակցություն` անհրաժեշտության դեպքում ներգրավելով համապատասխան մասնագետների, ինչպես նաև ապահովում է սննդով և հագուստով, իսկ երեխաներին` նաև դասապատրաստմանն անհրաժեշտ կահավորմամբ և պիտույքներով տարածություն.
2) անհրաժեշտության դեպքում և շահառուների համաձայնությամբ կազմակերպում է նրանց կողմից առողջապահական հաստատություններ դիմելը` բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար:
7. Շահառուներն ապաստարանում տեղավորվում են ոչ ավելի, քան 12 ամսով: Ապաստարանում գտնվելու ժամկետը որոշում է ապաստարանը` շահառուներին համապատասխան օգնություն ցույց տվող մասնագետների առաջարկությամբ` հաշվի առնելով նրանց անվտանգության համար սպառնալիքների առկայությունը կամ բացակայությունը, նրանց` ինքնուրույն կամ այլ անձի հետ համատեղ բնակվելու հնարավորությունը և այլ վերաբերելի հանգամանքներ` որպես պարտադիր պայման դիտելով ապաստարանում մնալու` շահառուների համաձայնությունը:
(20-րդ հոդ. փոփ. 12.04.24 ՀՕ-169-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք)
Հոդված 21. |
Ընտանեկան և կենցաղային բռնությունը կանխարգելող հատուկ կառույցների ֆինանսավորման աղբյուրները ↩ |
1. Աջակցության կենտրոնների և ապաստարանների ֆինանսավորումն իրականացվում է դրանց հիմնադիրների միջոցների, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրների հաշվին:
(21-րդ հոդ. փոփ. 12.04.24 ՀՕ-169-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք)
ԳԼՈՒԽ 4
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԸ ԵՎ ԴՐԱ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ↩
(Վերնագիրը փոփ. 12.04.24 ՀՕ-169-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք)
Հոդված 22. |
Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը |
1. Իրավասու մարմինների կողմից ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի և (կամ) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին կամ ենթադրաբար ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին առնչվող հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացված մասնավոր կյանքի տվյալները գաղտնի են: Արգելվում է առանց ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի կամ ենթադրաբար ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի համաձայնության զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ եղանակով նրանց վերաբերյալ այնպիսի տեղեկության հրապարակումը, որը թույլ կտա բացահայտել նրանց ինքնությունը, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: ↩
2. Ոստիկանության իրավասու ծառայողներին, աջակցության կենտրոնի և ապաստարանի աշխատակիցներին արգելվում է հրապարակել ապաստարանում տեղավորված` ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածների և նրանց խնամքի տակ եղող անձանց գտնվելու վայրը կամ այլ տեղեկություն, որի միջոցով հնարավոր է հայտնաբերել նրանց գտնվելու վայրը: ↩ ↩
3. Մասնավոր կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն, իսկ դրա հետևանքով անձին պատճառված վնասը ենթակա է հատուցման` օրենքով սահմանված կարգով:
(22-րդ հոդ. փոփ. 26.06.23 ՀՕ-198-Ն, փոփ. 12.04.24 ՀՕ-169-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենքներ)
ԳԼՈՒԽ 5
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 23. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից մեկ ամիս հետո, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված դրույթների:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում, Կառավարությունը և սույն օրենքով նախատեսված մարմիններն ընդունում են սույն օրենքով նախատեսված ակտերը: Վարչապետը հաստատում է Լիազոր մարմնին առընթեր խորհրդի անհատական կազմը, իսկ Լիազոր մարմնի ղեկավարը հրավիրում է Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի առաջին նիստը:
3. Սույն օրենքի 2-րդ գլուխը, ինչպես նաև 22-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:
4. Աջակցության կենտրոնների և ապաստարանների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից մեկ տարի հետո:
5. Սույն օրենքով պատասխանատու մարմիններն ապահովում են սույն օրենքով նախատեսված պաշտպանության միջոցների կիրառման և սոցիալական ծառայությունների տրամադրմանն անհրաժեշտ վերապատրաստումները մինչև համապատասխան դրույթների ուժի մեջ մտնելը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2017 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-320-Ն
|