Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ...

 

 

020.0361.160402

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՇԱՃ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՐ ՓՈԽԱԴԱՐՁ ՎԱՐՉԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԹԵՀՐԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 16 ապրիլի 2002 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ Ա. Ավետիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև մաքսային օրենսդրության պատշաճ կիրառման և մաքսային իրավախախտումների կանխարգելման, հետաքննության ու դրանց դեմ պայքարի համար փոխադարձ վարչական օգնության մասին 2001 թվականի դեկտեմբերի 27-ին Թեհրանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Ավետիսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրն ու գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի դեկտեմբերի 27-ին` Թեհրանում:

Համաձայնագրի նպատակը մաքսային օրենսդրությանը համապատասխան մաքսային իրավախախտումների կանխարգելման, հետաքննության և դրանց դեմ պայքարի առնչությամբ վարչական փոխօգնությունն է:

2. Համաձայնագրով Կողմերը կհամագործակցեն գանձվող մաքսային տուրքերի, այլ հարկերի, մուծումների ու վճարների հավաքագրման, զենքի, զինամթերքի, պայթուցիկ ու միջուկային և այլ նյութերի, ինչպես նաև պատմական, հնագիտական արժեքների փոխադրման և այլ հարցերում, կներկայացնեն հաշվետվություններ, փաստաթղթերի հաստատված պատճեններ, անհրաժեշտության դեպքում կլիազորեն իրենց պաշտոնատար անձանց որպես փորձագետներ հանդես գալու մյուս Կողմի դատական կամ մաքսային մարմիններում:

Համաձայնագրով կարգավորվում են Կողմերի մաքսային ծառայությունների միջև փոխադարձ օգնության մասին հարցումների հետ կապված հարաբերությունները:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը նաև պարտավորվում է.

- տրամադրել ամբողջական տեղեկատվություն և հետախուզական տվյալներ,

- ցուցաբերել օգնություն` հայցող և հայցվող ծառայությունների իրավասությունների և հնարավորությունների սահմաններում,

- հատուցել փորձագետների հետ կապված ծախսերն ու վճարումները,

- փոխհատուցել պետական պաշտոնատար անձ չհանդիսացող թարգմանիչներին և սղագրիչներին վճարվող գումարներն ու այլն:

4. Սույն համաձայնագրի կնքման և կատարման համար միջազգային իրավական հիմք են 1961թ. մարտի 30-ի «Թմրամիջոցների մասին» միասնական կոնվենցիան, 1971թ. փետրվարի 21-ի «Հոգեներգործող նյութերի մասին» կոնվենցիան և 1988թ. դեկտեմբերի 19-ի «Թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան (Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիաներին միացել է 1993 թ. մայիսի 24-ին) և այլն:

5. Համաձայնագրի դրույթները ՀՀ Սահմանադրությանը համապատասխան (հոդվածներ 4, 9, 46 և այլն) կոչված են նպաստելու մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, Կողմերի միջև հաստատելու բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ, ապահովելու հարկերի ու տուրքերի մուծումը և պարտադիր այլ վճարումների կատարումն ու այլն:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև մաքսային օրենսդրության պատշաճ կիրառման և մաքսային իրավախախտումների կանխարգելման, հետաքննության ու դրանց դեմ պայքարի համար փոխադարձ վարչական օգնության մասին 2001 թվականի դեկտեմբերի 27-ին Թեհրանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

16 ապրիլի 2002 թվականի

ՍԴՈ-361

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
16.04.2002
N ՍԴՈ-361
Որոշում