Սեղմել Esc փակելու համար:
2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ ԵՐԵՎԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ...

 

 

020.0357.090402

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 9 ապրիլի 2002 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար Ե. Զախարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2001 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Նիդեռլանդների Թագավորության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիայում (կից արձանագրությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ե. Զախարյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Նիդեռլանդների Թագավորության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիան ստորագրվել է Երևանում 2001 թվականի հոկտեմբերի 31-ին` երկու պետությունների միջև եկամուտների ու գույքի կրկնակի հարկումը բացառելու, հարկումից խուսափելը կանխելու և հարկային խտրականություն թույլ չտալու նպատակով:

2. Կոնվենցիան սահմանում է այն ֆիզիկական և իրավաբանական անձանց շրջանակը, որոնց նկատմամբ կիրառվում է կոնվենցիան, ինչպես նաև հարկատեսակները, որոնց վրա այն տարածվում է:

Կոնվենցիայով սահմանվում են նաև հարկման ենթակա օբյեկտները, կրկնակի հարկումը բացառելու մեխանիզմները:

Կոնվենցիայով Կողմերը, մասնավորապես, ստանձնում են հետևյալ պարտավորությունները.

- աջակցել միմյանց սույն կոնվենցիայում ընդգրկված հարկերի, ուշացած վճարումների համար հաշվարկված տույժերի և տուգանքների գանձման գործում,

- փոխանակել այնպիսի տեղեկատվություն, որն անհրաժեշտ կլինի սույն կոնվենցիայի կամ կոնվենցիայում ընդգրկված հարկերի վերաբերյալ Պայմանավորվող պետությունների ներքին օրենսդրության դրույթների կիրառման համար,

- չենթարկել Պայմանավորվող պետության քաղաքացիներին, Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող` քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև ձեռնարկությունները այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, որին ենթարկվում են մյուս Պետության համապատասխան սուբյեկտները,

- ծանուցել միմյանց իրենց համապատասխան հարկային օրենքներում կատարված էական փոփոխությունների մասին:

Կոնվենցիան նախատեսում է նաև կոնվենցիայի ուժի մեջ մտնելու, դրա գործողությունը դադարեցնելու կարգը:

3. Կոնվենցիայի անբաժան մասն է կազմում 2001թ. հոկտեմբերի 31-ին Երևանում ստորագրված արձանագրությունը, որով պարզաբանվում են կոնվենցիայի առանձին դրույթներ և հասկացություններ:

4. Կոնվենցիան կոչված է նպաստելու Պայմանավորվող պետությունների միջև տնտեսական, գիտական, տեխնիկական և մշակութային համագործակցության զարգացմանը: Այն հնարավորություն կտա պաշտպանելու Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց առևտրային շահերը` հարկային բնագավառում: Կոնվենցիան համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8 և 9 հոդվածների դրույթներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2001 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Նիդեռլանդների Թագավորության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիայում (կից արձանագրությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

9 ապրիլի 2002 թվականի

ՍԴՈ-357

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
09.04.2002
N ՍԴՈ-357
Որոշում