Սեղմել Esc փակելու համար:
ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՈ ...

 

 

020.0353.090402

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ՉԱՓԱՆՄՈՒՇՆԵՐԻ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒՑ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՏՈՒՐՔԵՐԻՑ ՈՒ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 9 ապրիլի 2002 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետ Ա. Մալխասյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 21 (1) հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Ստուգաչափման և չափագիտական վկայագրման նպատակով նորմատիվ փաստաթղթերի, չափանմուշների, չափման միջոցների և ստանդարտ նմուշների փոխադրման համար հատուկ թույլտվություն տալուց և մաքսային տուրքերից ու հարկերից ազատելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Մալխասյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 1995թ. փետրվարի 10-ին Ալմաթիում` ստուգաչափման և չափագիտական վկայագրման նպատակով փոխադրվող ապրանքները մաքսային տուրքերի, հարկերի վճարումից, հատուկ թույլտվություն տալուց ազատելու նպատակով, որի համար իրավական հիմք է հանդիսացել 1992թ. մարտի 13-ին կնքված` Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին համաձայնագիրը:

2. Համաձայնագրով Կողմերը պարտավորվել են ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման համակարգում կիրառվող նորմատիվ փաստաթղթերը, չափանմուշները, չափման միջոցները և ստանդարտ նմուշներն ստուգաչափման և չափագիտական վկայագրման նպատակով փոխադրելիս ազատել մաքսային տուրքերի, հարկերի վճարումից և հատուկ թույլտվություն տալուց:

3. Փոխադրման ենթակա ապրանքների ցանկն ըստ համաձայնագրի ենթակա է սահմանման ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ազգային մարմինների կողմից:

4. Կողմերը նախատեսել են նաև դրույթներ համաձայնագրի մեկնաբանման և կատարման հետ կապված հարցերի լուծման, համաձայնագրի ուժի մեջ մտնելու, կատարման ժամկետի և դրա դադարման կարգի վերաբերյալ:

5. Համաձայնագրում ամրագրված պարտավորություններն իրենց բնույթով համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածի դրույթներին, քանի որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` պետությունների հետ ապահովվում է բարիդրացիական և փոխշահավետ համագործակցություն:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Ստուգաչափման և չափագիտական վկայագրման նպատակով նորմատիվ փաստաթղթերի, չափանմուշների, չափման միջոցների և ստանդարտ նմուշների փոխադրման համար հատուկ թույլտվություն տալուց և մաքսային տուրքերից ու հարկերից ազատելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

9 ապրիլի 2002 թվականի

ՍԴՈ-353

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
09.04.2002
N ՍԴՈ-353
Որոշում