011.0264.200302
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
i
«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ, ԴՐԱՆ ԿԻՑ 1952 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-ԻՆ ՓԱՐԻԶ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, 1963 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԹԻՎ 4 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 1984 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԹԻՎ 7 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 1950 թվականի նոյեմբերի 4-ին Հռոմ քաղաքում ստորագրված «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան և դրան կից 1952 թվականի մարտի 20-ին Փարիզ քաղաքում ստորագրված արձանագրությունը, 1963 թվականի սեպտեմբերի 16-ին Ստրասբուրգ քաղաքում ստորագրված թիվ 4 արձանագրությունը և 1984 թվականի նոյեմբերի 22-ին Ստրասբուրգ քաղաքում ստորագրված թիվ 7 արձանագրությունը, հետևյալ վերապահումով`
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթները չեն ազդում Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 12-ի թիվ 247 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրության գործողության վրա, համաձայն որի մեկուսացումը և պահումը կարգապահական մեկուսարանում որպես կարգապահական տույժ կարող է կիրառվել.
- ժամկետային ծառայության զինվորների և սերժանտների նկատմամբ մինչև 10 օր ժամկետով (համապատասխանաբար 54-րդ կետի «ե» ենթակետ և 55-րդ կետի «դ» ենթակետ).
- պայմանագրով զինվորական ծառայության ընդունված զինվորների և սերժանտների նկատմամբ` մինչև 7 օր ժամկետով (համապատասխանաբար 54-րդ կետի «ե» և 56-րդ կետի «գ» ենթակետ).
- ենթասպաների նկատմամբ մինչև 7 օր ժամկետով (60-րդ կետի «գ» ենթակետ),
- սպաների նկատմամբ` մինչև 5 օր ժամկետով (74-րդ կետի «գ» ենթակետ):
Ստորագրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից
2002 թվականի մարտի 20-ին N Ն-264-2