ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 նոյեմբերի 2020 թվականի N 1762-Ն
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ, ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻՑ ԵՎ (ԿԱՄ) ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻՑ
i
Հիմք ընդունելով «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և (կամ) բնապահպանական հարկից` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները կիրառվում են սույն որոշման հավելվածով սահմանված ապրանքների անհատույց (նվիրատվությամբ) մատակարարման գործարքների նկատմամբ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. նոյեմբերի 3
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի նոյեմբերի 3-ի
N 1762-Ն որոշման
ՑԱՆԿ
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ, ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻՑ ԵՎ (ԿԱՄ) ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻՑ
._____________________________________________________________________.
|NN |Ապրանքախմբի անվանումը |Ապրանքախմբերը` |
|ը/կ| |ըստ ԵԱՏՄ արտաքին|
| | |տնտեսական |
| | |գործունեության |
| | |ապրանքային |
| | |անվանացանկի |
|___|________________________________________________|________________|
|1. |Պարենային ապրանքներ, ծխախոտ |01-27 խումբ |
|___|________________________________________________|________________|
|2. |Դեղագործական և քիմիական արդյունաբերության |28-40 խումբ |
| |արտադրանք, պլաստմասսայե և ռետինե արտադրանք | |
|___|________________________________________________|________________|
|3. |Կաշվե, փայտե և տեքստիլ արտադրանք |41-67 խումբ |
|___|________________________________________________|________________|
|4. |Կերամիկական և ապակե արտադրանք |68-70 խումբ |
|___|________________________________________________|________________|
|5. |Ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված |72-83 խումբ |
| |արտադրանք, գործիքներ | |
|___|________________________________________________|________________|
|6. |Մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ, դրանց |84-88 խումբ |
| |մասերը | |
|___|________________________________________________|________________|
|7. |Գործիքներ և սարքեր, այդ թվում` օպտիկական, |90-91 խումբ |
| |բժշկական, դրանց մասերը | |
|___|________________________________________________|________________|
|8. |Զենք և զինամթերք, դրանց մասերը և պարագաները |93 խումբ |
|___|________________________________________________|________________|
|9. |Այլ արդյունաբերական ապրանքներ, այդ թվում` |94 և 96 խումբ |
| |կահույք, անկողնային պարագաներ, լուսավորության | |
| |սարքեր, հավաքովի կոնստրուկցիաներ | |
._____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակումը` 3 նոյեմբերի 2020 թվական: