Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՊԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՊԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ...

 

 

011.0182.300501

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ԿԱՊԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի հինգերորդ մասով և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգի 44-րդ հոդվածի առաջին մասով`

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Ստեղծել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) կապի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունն ուսումնասիրելու և Ազգային ժողով եզրակացություն (տեղեկանք) ներկայացնելու համար:

2. Հանձնաժողովի առջև դնել հետևյալ խնդիրները`

- կապի ոլորտում ընդհանուր վիճակի ուսումնասիրությունը.

- կապի ոլորտում կատարված ներդրումների ծավալները, արդյունավետությունը և պայմանագրային պարտավորություններին դրանց համապատասխանության ուսումնասիրությունը:

3. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս իրավասու է ներգրավել համապատասխան մասնագետների, փորձագետների, աուդիտորների:

i

4. Հանձնաժողովը ստեղծել հետևյալ կազմով` երկուական պատգամավոր «Միասնություն» խմբակցությունից և խմբակցությունների կամ պատգամավորական խմբի կազմում չընդգրկված պատգամավորների թվից, մեկական պատգամավոր` մյուս խմբակցություններից և պատգամավորական խմբերից:

(4-րդ կետը խմբ. 30.05.01 Ն-183-2 որոշում)

5. Պատգամավորները հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարի ներկայացմամբ:

6. Հանձնաժողովի նախագահին իր կազմից ընտրում է հանձնաժողովը` քվեարկության մասնակիցների ձայների մեծամասնությամբ:

7. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում չընդգրկված պատգամավորների թեկնածուին առաջադրում են պատգամավորները` Ազգային ժողովի նիստում: Ընտրված է համարվում այն պատգամավորը, որն էլեկտրոնային համակարգի միջոցով կազմակերպված քվեարկությամբ ստանում է առավել շատ ձայներ:

8. Հանձնաժողովի նիստում իրավազոր է, եթե դրան ներկա է անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

9. Հանձնաժողովի գործունեության ժամկետը սահմանվում է չորս ամիս: Հանձնաժողովն իր գործունեության արդյունքում տեղեկանք է ներկայացնում Ազգային ժողով` վեցերորդ նստաշրջանի առաջին եռօրյա նիստում:

 

30 մայիսի 2001 թվականի,

Ն-182-2

 

 

pin
ՀՀ Ազգային Ժողով
30.05.2001
N Ն-182-2
Որոշում