ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ԳԼԽԱՎՈՐՈՂ ԴԱՏԱԽԱԶՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով արդարադատության խորհրդի 1996 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազներ նշանակելու համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ներկայացրած թեկնածությունների վերաբերյալ» եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի տասնմեկերորդ և 95 հոդվածի առաջին մասի չորրորդ կետերով, որոշում ե մ.
Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազներ նշանակել.
Արա Լենդրուշի Ասլանյանին - Հայաստանի Հանրապետության
դատախազության տնտեսական, սոցիալական
և բնապահպան ոլորտներում օրենքների
կատարման վրա հսկող բաժնի պետ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
--------------
Արամ Արծվիի Թամազյանին - Երևան քաղաքի դատախազ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ
-----------------
Դավիթ Վազգենի Ավագյանին - Թալինի նախկին վարչական շրջանի
տարածքի դատախազ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
---------------
Վարդգես Բագրատի Մկրտչյանին - Արմավիրի նախկին վարչական շրջանի
տարածքի և Հոկտեմբերյան քաղաքի
միջշրջանային դատախազ
Միքայել Գրիգորի Բադիրյանին - Էջմիածնի նախկին վարչական շրջանի
տարածքի և Էջմիածին քաղաքի
միջշրջանային դատախազ
ԼՈՌԻԻ ՄԱՐԶ ------------
Ռուդիկ Երջանիկի Հարությունյանին - Վանաձոր քաղաքի դատախազ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ --------------
Արմեն Գրիշայի Սարդարյանին - Կոտայքի նախկին վարչական շրջանի
տարածքի և Աբովյան քաղաքի
միջշրջանային դատախազ
Յուրա Նորայրի Ղազարյանին - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի
դատախազ
12 մարտի 1996 թվականի
ՆՀ-583