(ուժը կորցրել է 05.04.18 ՆԿ-50-Ն կարգադրություն)
i
031.0113.200504
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
i
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները պետական կառավարման և պետական ինքնակառավարման մարմինների կողմից խթանելու և բնակչության ֆիզիկական դաստիարակության, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով և հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
i
1. Հիմնել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի հետևյալ մրցանակները`
1) «Լավագույն մարզական քաղաք»` 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.
2) «Լավագույն մարզական գյուղ»` 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.
3) «Լավագույն մարզական բակ»` 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.
4) «Լավագույն մարզական ընտանիք»` 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.
5) «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ»` 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.
6) «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն»` 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.
7) «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն»` 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր:
(1-ին կետը փոփ. 14.02.06 ՆԿ-26-Ն, 04.06.15 ՆԿ-83-Ն, 29.04.16 ՆԿ-64-Ն, 20.03.17 ՆԿ-54-Ա կարգադրություններ)
2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հետ, սահմանել մրցանակների թեկնածուների ընտրության, մրցույթների և ստուգատեսների անցկացման ժամկետներն ու պայմանները, ինչպես նաև մրցանակների մաս կազմող վկայագրերի ձևը, դրամական պարգևների չափերն ու վճարման կարգը:
(2-րդ կետը փոփ. 04.06.15 ՆԿ-83-Ն կարգադրություն)
3. Սահմանել, որ 2004 թվականի մրցանակների մաս կազմող վկայագրերի պատրաստման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը և դրամական պարգևների վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի` պետական բյուջեով նախատեսված ֆոնդի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` հաջորդ տարիների մրցանակների մաս կազմող վկայագրերի պատրաստման և դրամական պարգևների ֆինանսավորման համար յուրաքանչյուր տարի պետական բյուջեում նախատեսել համապատասխան միջոցներ:
5. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին` աջակցել մրցանակաբաշխության կազմակերպման ու անցկացման գործընթացին:
6. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(վերնագիրը փոփ. 20.03.17 ՆԿ-54-Ա կարգադրություն)
20 մայիսի 2004 թվականի
ՆԿ-113-Ն