Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի ԹԻՎ 40 ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   17.10.1994  -ից մինչեւ     -ը:
 

 

/ուժը կորցրել է 01.10.96 թիվ 324 որոշում/

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

i

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հոկտեմբերի 1994 թ. թիվ 494

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի ԹԻՎ 405 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման գործընթացն ապահովող միջոցառումների մասին» թիվ 405 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1. Որոշման և դրա հավելվածի, ինչպես նաև որոշմամբ հաստատված կանոնադրությունների և կարգի տեքստերում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման կոորդինացիոն հանձնաժողովի անվանման մեջ «կոորդինացիոն հանձնաժողովի» բառերը փոխարինել «կոորդինացիոն պետական հանձնաժողովի» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման կոորդինացիոն պետական հանձնաժողովի կազմից Տ. Հակոբյանին և Ա. Հարությունյանին, հանձնաժողովի կազմում ընդգրկելով`

 

   Լ. Մարտիրոսյանին          - ՀՀ հեռուստատեսության և  ռադիոհաղորդումների

                               պետական վարչության պետի տեղակալ

   Ա. Տեր-Թադևոսյանին        - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

   Կ. Մարությանին            - ՀՀ կառավարության գործերի կառավարչության

                               տարածքային կառավարման վարչության պետ

   Վ. Պապոյանին              - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

   Է. Զուլոյանին             - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

3. Որոշմամբ հաստատված սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման տարածքային հանձնաժողովների կանոնադրության 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» ենթակետով`

«է) անհրաժեշտության դեպքում` պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների փախստականների հարցերով զբաղվող մասնագետները»:

4. Որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

ա) 14-րդ կետում «այլ դեպքերում» բառերից հետո լրացնել «բացառությամբ հետախուզման մեջ գտնվելու դեպքերի» բառերը.

բ) 1 և 1 ա ձևերի 9-րդ սունյակները տեղափոխել 2-րդ սունյակներ, այդ կապակցությամբ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ սունյակները համարել համապատասխանաբար` 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ սունյակներ.

գ) 1 ա ձևի ծանոթությունում «6-13» թվերը փոխարինել «7-13» թվերով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.10.1994
N 494
Որոշում