ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունը 1993 թվականի մարտի 31-ին միացել է պատերազմի զոհերի պաշտպանության մասին Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիաներին և 1977 թվականի հունիսի 8-ի լրացուցիչ արձանագրություններին ու ելնելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի շարժման կանոնադրությունների դրույթներից, որոշում եմ.
1. Ճանաչել Հայաստանի Հանրապետության Կարմիր Խաչի ընկերությունը որպես կամավորության սկզբունքով գործող, Կարմիր խաչի ազգային միակ, անկախ ու ինքնավար ընկերություն, որը համագործակցում է հանրապետության իշխանությունների հետ մարդասիրական հարցերում և որն իրականացնում է իր գործունեությունը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի շարժման հիմնարար սկզբունքներին համապատասխան:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
i
Մեկամսյա ժամկետում ընդունել Կարմիր խաչի տարբերանշանի գործունեության վերաբերյալ համապատասխան ակտ:
26 հոկտեմբերի 1993 թվական
ՆՀ-262