041.0159.220217
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 փետրվարի 2017 թվականի N 159-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 847-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 847-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2017 թվականի փետրվարի 22-ի
N 159-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
2015 թվականի սեպտեմբերի 18-ի
N 847-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Կ. Կարապետյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Վ. Գաբրիելյան - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և
բարեփոխումների նախարար
Դ. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Ա. Հովհաննիսյան - ՀՀ արդարադատության նախարար
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարար
Ս. Կարայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Հ. Ասլանյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Թաթոյան - Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)
Ս. Սահակյան - ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի
հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ֆ. Ցոլակյան - ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար
(համաձայնությամբ)
Մ. Մելքումյան - «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ
(համաձայնությամբ)
Վ. Մանուկյան - ՀՀ հանրային խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Է. Երիցյան - «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական
անձանց միության նախագահ (համաձայնությամբ)
Կ. Զադոյան - Հայաստանի քաղաքացիական հասարակության
կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի
նախագահ (համաձայնությամբ)
Ս. Այվազյան - «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»
հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն
(համաձայնությամբ)»: