040.0146.200217
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 փետրվարի 2017 թվականի N 146-Ա
ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գրադարանների խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ գրադարանների խորհրդի աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 27-ի N 1229-Ա որոշմամբ հաստատված աշխատակարգով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի փետրվարի 16-ի
N 146-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Ամիրյան - ՀՀ մշակույթի նախարար (խորհրդի նախագահ)
Ն. Տեր-Վարդանյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
(խորհրդի նախագահի տեղակալ)
Կ. Հարությունյան - ՀՀ կրթության ն գիտության նախարարի տեղակալ
Կ. Իսախանյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի
տեղակալ
Ա. Սարգսյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային
ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության
պետ
Տ. Զարգարյան - «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային
կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Ռ. Տոնոյան - «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական
կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Շիրինյան - «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական ոչ
առևտրային կազմակերպության տնօրեն
(համաձայնությամբ)
Լ. Ղարիբյան - «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն»
պետական ոչ առևտրային կազմակերպության
գիտատեխնիկական գրադարանի ղեկավար
(համաձայնությամբ)
Ֆ. Խաչատրյան - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տեղեկատվական
վարչության գրադարանի բաժնի վարիչ
(համաձայնությամբ)
Հ. Կարապետյան - «Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան»
համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
(համաձայնությամբ)
Ն. Հայրապետյան - Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանատան
տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն
(համաձայնությամբ)
Կ. Մինասյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար
գիտական գրադարանի տնօրենի պաշտոնակատար
(համաձայնությամբ)
Ե. Միրզոյան - Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի
Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրեն
(համաձայնությամբ)
Գ. Սուքիասյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
համալսարանի գրադարանագիտության և մատենագիտության
ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, գիտությունների դոկտոր
(համաձայնությամբ)
Տեր Արարատ քահանա - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան»
Պողոսյան ձեռագրատան տնօրեն (համաձայնությամբ)
Ն. Հովասափյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային
ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության
գլխավոր մասնագետ (խորհրդի քարտուղար)