Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 464-Ն ...

 

 

040.0912.080916

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 օգոստոսի 2016 թվականի N 912-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 464-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 30-ի «Կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու և ղեկավար պաշտոններ զբաղեցնելու նպատակով լիազոր մարմնում ստուգում անցնելու համար շահումով խաղի կամ խաղատան կազմակերպչի միջնորդությամբ լիազոր մարմին տեղեկություններ և փաստաթղթեր ներկայացնելու կարգը և դրանց ձևերը սահմանելու մասին» N 464-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման և որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված կարգի վերնագրերը «ԽԱՂԻ» բառից հետո լրացնել «, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ» բառերով.

2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը, N 1 հավելվածի 1-ին կետը «խաղի» բառից հետո լրացնել «կամ ինտերնետ շահումով խաղի» բառերով.

3) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ձևի 5-րդ կետի`

ա. 1-ին ենթակետի «դ» և 2-րդ ենթակետի «գ» պարբերությունները «խաղերի» բառից հետո լրացնել «, ինտերնետ շահումով խաղերի» բառերով,

բ. 1-ին ենթակետի «զ» և 2-րդ ենթակետի «դ» պարբերությունները «խաղերի» բառից հետո լրացնել «կամ ինտերնետ շահումով խաղերի» բառերով.

4) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված ձևի 3-րդ կետի 4-րդ ենթակետը «խաղերի» բառից հետո լրացնել «, ինտերնետ շահումով խաղերի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունիսի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.08.2016
N 912-Ն
Որոշում