040.0931.080916
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 սեպտեմբերի 2016 թվականի N 931-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 938-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «Սննդամթերքի անվտանգության ոլորտի լիազոր մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու և դրա միջոցների օգտագործման կարգը սահմանելու մասին» N 938-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին, «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերին, «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) որոշման հավելվածի`
ա. 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով» բառերով,
բ. 2-րդ կետը «վճարներից» բառից հետո լրացնել «, կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորին գործունեության եզրակացություն տրամադրելու համար գանձված վճարներից» բառերով,
գ. 4-րդ կետում «70» և «30» թվերը փոխարինել «50» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ