040.0898.060916
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 սեպտեմբերի 2016 թվականի N 898-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ` ՆԱԽԿԻՆՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ, ՄԱՐԶԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ` ԱՐՈՏՆԵՐԻ ԵՎ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՆ ԿԵՐԱՀԱՆԴԱԿՆԵՐ) 2016 ԹՎԱԿԱՆԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությանը և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` նախկինում համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզերի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի` արոտների և խոտհարքների (բնական կերահանդակներ) 2016 թվականի կադաստրային գները` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում կազմել Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված հողերի` բնական կերահանդակների (արոտներ և խոտհարքներ) կադաստրային գնահատման քարտեզները և տեղեկագրերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2016 թվականի սեպտեմբերի 2-ի
N 898-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ` ՆԱԽԿԻՆՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ, ՄԱՐԶԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ` ԱՐՈՏՆԵՐԻ ԵՎ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՆ ԿԵՐԱՀԱՆԴԱԿՆԵՐ) 2016 ԹՎԱԿԱՆԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԵՐԸ
(հազ. դրամ/հա)
._________________________________________________.
|NN |Գնահատման |Գնահատման|Բնական կերահանդակներ|
|ը/կ|շրջանները |խմբերը |____________________|
| | | |խոտհարք |արոտ |
| | | |________|___________|
| | | |գինը |գինը |
|___|______________|_________|________|___________|
|1. |Կիսաանապատային| I | 378.0| 288.0|
| | A |_________|________|___________|
| | | II | 294.0| 224.0|
| | |_________|________|___________|
| | | III | 210.0| 160.0|
| | |_________|________|___________|
| | | IV | 126.0| 96.0|
| | |_________|________|___________|
| | | V | 42.0| 32.0|
|___|______________|_________|________|___________|
|2. |Տափաստանային | I | 450.0| 360.0|
| | B |_________|________|___________|
| | | II | 350.0| 280.0|
| | |_________|________|___________|
| | | III | 250.0| 200.0|
| | |_________|________|___________|
| | | IV | 150.0| 120.0|
| | |_________|________|___________|
| | | V | 50.0| 40.0|
|___|______________|_________|________|___________|
|3. |Մարգագետնա- | I | 788.0| 612.0|
| |տափաստանային |_________|________|___________|
| | V | II | 613.0| 476.0|
| | |_________|________|___________|
| | | III | 438.0| 340.0|
| | |_________|________|___________|
| | | IV | 263.0| 204.0|
| | |_________|________|___________|
| | | V | 88.0| 68.0|
|___|______________|_________|________|___________|
|4. |Անտառամարգա- | I | 918.0| 693.0|
| |գետնային |_________|________|___________|
| | G | II | 714.0| 539.0|
| | |_________|________|___________|
| | | III | 510.0| 385.0|
| | |_________|________|___________|
| | | IV | 306.0| 231.0|
| | |_________|________|___________|
| | | V | 102.0| 77.0|
|___|______________|_________|________|___________|
|5. |Ենթալպյան | I | 981.0| 788.0|
| | D |_________|________|___________|
| | | II | 763.0| 613.0|
| | |_________|________|___________|
| | | III | 545.0| 438.0|
| | |_________|________|___________|
| | | IV | 327.0| 263.0|
| | |_________|________|___________|
| | | V | 109.0| 88.0|
|___|______________|_________|________|___________|
|6. |Ալպյան | I | 761.0| 612.0|
| | E |_________|________|___________|
| | | II | 592.0| 476.0|
| | |_________|________|___________|
| | | III | 423.0| 340.0|
| | |_________|________|___________|
| | | IV | 254.0| 204.0|
| | |_________|________|___________|
| | | V | 85.0| 68.0|
._________________________________________________.