(օրենքն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-206-Ն օրենք)
010.0053.230516
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2016 թվականի մայիսի 17-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 15-րդ կետը «քրեակատարողական ծառայության պետը և նրա տեղակալները,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ղեկավարը և նրա տեղակալները» բառերով.
2) 18-րդ կետը «քրեակատարողական ծառայության պետի,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ղեկավարի,» բառերով, իսկ «քրեակատարողական ծառայության պետը,» բառերից հետո` «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ղեկավարի տեղակալի համար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ղեկավարը,» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Պրոբացիայի պետական ծառայության ստեղծման պահից:
23 մայիսի 2016 թվականի
ՀՕ-53-Ն
------------------------------------------------------------------
i
ԻՐՏԵԿ - Պրոբացիայի պետական ծառայությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 555-Ն որոշմամբ, որն ուժի մեջ է մտել 2016 թվականի հունիսի 18-ին
------------------------------------------------------------------