Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14.07.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.02.2015  -ից մինչեւ   14.07.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 30.06.16 թիվ 685-Ն որոշում)

i

040.0107.170215

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 փետրվարի 2015 թվականի N 107-Ն

 

ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 5 հավելվածի 8-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել երկրորդային հումքի ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ, սույն որոշման կիրառության իմաստով, երկրորդային հումք են համարվում «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` արտադրության և սպառման թափոններ համարվող` սույն որոշման հավելվածի ցանկում ներառված ապրանքները, այդ թվում` արտադրության կամ սպառման ընթացքում գոյացած հումքը, նյութերը, արգասիքները և այլ արտադրանքի մնացորդներն ու սկզբնական սպառողական հատկությունները կորցրած արտադրանքը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի փետրվարի 12-ի

N 107-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ

 

1. Թղթի և ստվարաթղթի թափոններ

2. Գունավոր ու սև մետաղների ջարդոն և թափոններ

3. Պոլիմերային նյութերի թափոններ

4. Ապակու և ապակյա իրերի ջարդոն ու թափոններ, այդ թվում` գործածության մեջ եղած ապակյա տարաներ

5. Տեքստիլ թափոններ

6. Հանքային և սինթետիկ յուղերի թափոններ

7. Ռեսուրսն սպառած էլեկտրական մարտկոցներ

8. Էլեկտրատեխնիկա և էլեկտրոնային սարքավորումների ու դրանց մասերի ջարդոն և թափոններ

9. Շինարարական թափոններ

10. Փայտանյութի թափոններ

11. Ռետինե թափոններ

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.02.2015
N 107-Ն
Որոշում