Սեղմել Esc փակելու համար:
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՅՑՈՂ ԿԱԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՅՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0367.180413

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 մարտի 2013 թվականի N 367-Ն

 

i

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՅՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի և 49-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ընդերքօգտագործման իրավունք հայցող կազմակերպության ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունների բովանդակությունը և դրանց ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի մարտի 28-ի

N 367-Ն որոշման

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՅՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրությունների և օգտակար հանածոների արդյունահանման համար ընդերքօգտագործման իրավունք հայցող կազմակերպությունը (այսուհետ` դիմումատու) Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն դիմումին կից ներկայացվող ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունները ներկայացնում է սույն պահանջներին համապատասխան:

2. Դիմումատուն լիազոր մարմին է ներկայացնում`

1) ընդերքօգտագործման ոլորտում ունեցած մասնագիտական աշխատանքի փորձի մասին տեղեկանք` համաձայն N 1 ձևի.

2) օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ծրագրով (այսուհետ` ծրագիր) կամ օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների նախագծով (այսուհետ` նախագիծ) պահանջվող ինժեներատեխնիկական կազմի առկայության մասին տեղեկանք` համաձայն N 2 ձևի, իսկ համապատասխան մասնագետների հետ կնքված պայմանագրերի դեպքում` նաև համապատասխան պայմանագրերի պատճենները.

3) ծրագրի կամ նախագծի իրականացման համար անհրաժեշտ`

ա. տեխնիկական կարողությունների ու միջոցների առկայության մասին տեղեկանք` համաձայն N 3 ձևի, իսկ օրենքով սահմանված կարգով օգտագործման իրավունքով պատկանող տեխնիկական միջոցի համար` նաև համապատասխան պայմանագրի պատճենը,

բ. ֆինանսական միջոցների մասին տեղեկանք` համաձայն N 4 ձևի, իսկ տրամադրված վարկային գծի կամ բանկային երաշխիքի, կամ ֆինանսական միջոցների փոխառության առկայության դեպքում` նաև համապատասխան ֆինանսական կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը.

4) Հայաստանի Հանրապետության հարկային մարմինների կողմից տրված` հարկային պարտավորություններ չունենալու մասին տեղեկանք` դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ:

3. Մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունք հայցելու համար կարող են դիմել առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող կազմակերպությունները, իսկ մասնագիտական աշխատանքի փորձի բացակայության դեպքում` 5 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող` ինժեներատեխնիկական կազմ կամ մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող մասնագետների հետ կնքված պայմանագրեր ունեցող կազմակերպությունները:

4. Ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունք հայցելու համար կարող են դիմել առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող կազմակերպությունները, իսկ մասնագիտական աշխատանքի փորձի բացակայության դեպքում` 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող` ինժեներատեխնիկական կազմ կամ մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող մասնագետների հետ կնքված պայմանագրեր ունեցող կազմակերպությունները:

 

Ձև N 1

 

ՏԵՂԵԿԱՆՔ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՄԱՍԻՆ

 

Սույնով___________________________________ -ը հայտնում է, որ դիմումը

(կազմակերպության անվանումը) ներկայացնելու տարվան նախորդող տարիների ընթացքում ընդերքօգտագործման ոլորտում իրականացրել է աշխատանքներ (այդ թվում` նաև պայմանագրային), որոնց ցանկը ներկայացվում է ստորև.

 

.________________________________________________.

|NN |      Նախկինում կատարված աշխատանքների`      |

|ը/կ|          ընդերքօգտագործման ձևերը           |

|___|____________________________________________|

|1  |                       2                    |

|___|____________________________________________|

|1. |                                            |

|___|____________________________________________|

|2. |                                            |

|___|____________________________________________|

|3. |                                            |

.________________________________________________.

 

______________________________________________ ____________________

    (կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը,    (ստորագրությունը)

անունը, ազգանունը)

 

_____ _______________20 թ.

 

Ձև N 2

 

ՏԵՂԵԿԱՆՔ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ԿԱՄ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

.____________________________________________________________________.

|NN |Մասնագետի անունը,|Որակավորումը|Մասնագիտական   |Նախկինում կատարած|

|ը/կ|ազգանունը        |            |աշխատանքի փորձը|աշխատանքի        |

|   |                 |            |               |անվանումը        |

|___|_________________|____________|_______________|_________________|

| 1 |        2        |     3      |       4       |        5        |

|___|_________________|____________|_______________|_________________|

|1. |                 |            |               |                 |

|___|_________________|____________|_______________|_________________|

|2. |                 |            |               |                 |

|___|_________________|____________|_______________|_________________|

|3. |                 |            |               |                 |

.____________________________________________________________________.

 

Կից ներկայացնում եմ ___________________________________ ինժեներատեխնիկական կազմը հավաստող աշխատանքային պայմանագրերի պատճենները:

 

______________________________________________ ____________________

    (կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը,    (ստորագրությունը)

անունը, ազգանունը)

 

_____ _______________20 թ.

 

Ձև N 3

 

ՏԵՂԵԿԱՆՔ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

.____________________________________________________________________.

|NN |Տեխնիկական միջոցի|Քանակը|Տեխնիկական միջոցի |Տեխնիկական միջոցի   |

|ը/կ|անվանումը        |      |նկատմամբ իրավունքի|տեխնիկական վիճակը   |

|   |                 |      |տեսակը            |(սարքին է կամ ենթակա|

|   |                 |      |                  |է վերանորոգման)     |

|___|_________________|______|__________________|____________________|

| 1 |        2        |   3  |       4          |        5           |

|___|_________________|______|__________________|____________________|

|1. |                 |      |                  |                    |

|___|_________________|______|__________________|____________________|

|2. |                 |      |                  |                    |

|___|_________________|______|__________________|____________________|

|3. |                 |      |                  |                    |

.____________________________________________________________________.

 

Կից ներկայացնում եմ ______________________________________ տեխնիկական միջոցների նկատմամբ օգտագործման իրավունքը հավաստող պայմանագրերի պատճենները:

 

______________________________________________ ____________________

    (կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը,    (ստորագրությունը)

անունը, ազգանունը)

 

_____ _______________20 թ.

 

Ձև N 4

 

ՏԵՂԵԿԱՆՔ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ԳԾԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՄ ԲԱՆԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԻ, ԿԱՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

______________________________________ -ը հավաստում է, որ իր

(կազմակերպության անվանումը)

 

ֆինանսական միջոցները ________________________________________

(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

 

դրությամբ կազմում են ________________________________ դրամ:

 

Կից ներկայացնում եմ __________________________________ ֆինանսական կազմակերպության հետ կնքված վարկային գծի տրամադրման կամ բանկային երաշխիքի, կամ ներգրավված ֆինանսական միջոցների փոխառության մասին պայմանագրի պատճենը:

 

______________________________________________ ____________________

    (կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը,    (ստորագրությունը)

անունը, ազգանունը)

 

_____ _______________20 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.03.2013
N 367-Ն
Որոշում