Սեղմել Esc փակելու համար:
ՄԱԳՆԻՍԱԿԱՆ, ՕՊՏԻԿԱԿԱՆ, ԹՎԱՅԻՆ, ԼԱԶԵՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱԳՆԻՍԱԿԱՆ, ՕՊՏԻԿԱԿԱՆ, ԹՎԱՅԻՆ, ԼԱԶԵՐԱՅԻՆ ԵՎ ՑԱՆԿԱՑ ...

23.06.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.07.2013  -ից մինչեւ   23.06.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 09.06.16 թիվ 594-Ն որոշում)

i

040.1371.061112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 նոյեմբերի 2012 թվականի N 1371-Ա

 

i

ՄԱԳՆԻՍԱԿԱՆ, ՕՊՏԻԿԱԿԱՆ, ԹՎԱՅԻՆ, ԼԱԶԵՐԱՅԻՆ ԵՎ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՅԼ ՏԻՊԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՐԻՉՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔ (ՀԱՎԱՍՏԱԳԻՐ) ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների (այսուհետ` կրիչներ) արտադրության կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանք (հավաստագիր) տալու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի նոյեմբերի 1-ի

N 1371-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԱԳՆԻՍԱԿԱՆ, ՕՊՏԻԿԱԿԱՆ, ԹՎԱՅԻՆ, ԼԱԶԵՐԱՅԻՆ ԵՎ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՅԼ ՏԻՊԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՐԻՉՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՄԱՆ ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔ (ՀԱՎԱՍՏԱԳԻՐ) ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հսկիչ դրոշմապիտակներ ստանալու համար մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների (այսուհետ` կրիչ) արտադրման կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանք (այսուհետ` տեղեկանք) տալու հետ կապված հարաբերությունները:

2. Տեղեկանքը տրվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության (այսուհետ` գործակալություն) կողմից` Հայաստանի Հանրապետության տարածքում կրիչներ արտադրող կամ Հայաստանի Հանրապետության տարածք կրիչներ ներմուծող ֆիզիկական անձի կամ կազմակերպության (այսուհետ` սուբյեկտ) դիմումի (այսուհետ` դիմում) հիման վրա:

i

3. Հայաստանի Հանրապետության տարածքում կրիչներ արտադրելու համար կրիչներ արտադրող սուբյեկտը դիմումին կից ներկայացնում է տվյալ կրիչի վրա ամրագրման ենթակա հեղինակային իրավունքի յուրաքանչյուր օբյեկտի և հարակից իրավունքի յուրաքանչյուր օբյեկտի (այսուհետ դրանցից յուրաքանչյուրը նաև` օբյեկտ) իրավատիրոջ հետ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) նախատեսված պահանջներին համապատասխան կնքված պայմանագրի պատճենը:

(3-րդ կետը փոփ. 25.04.13 թիվ 716-Ն /փոփոխությունն ունի անցումային դրույթներ/ որոշում)

i

4. Այն դեպքում, երբ կրիչների արտադրությունը պայմանավորված է արդեն ամրագրված օբյեկտի (օբյեկտների) վերարտադրությամբ, կրիչներ արտադրող սուբյեկտը դիմումին կից ներկայացնում է`

1) եթե վերարտադրման ենթակա է ամրագրված հնչյունագիր (ֆոնոգրամ)` դրա նկատմամբ հարակից իրավունքի իրավատիրոջ (հնչյունագրի առաջին ամրագրող կամ այլ անձ, որին օրենքով սահմանված կարգով փոխանցվել կամ անցել է հարակից իրավունքը) հետ կնքված թույլտվության պայմանագրի պատճենը` իր ամրագրած հնչյունագիրը վերարտադրելու մասին` համաձայն օրենքի 47-րդ հոդվածի.

2) եթե վերարտադրման ենթակա է ֆիլմ կամ տեսալսողական այլ ստեղծագործություն` դրա իրավատիրոջ (առաջին ամրագրման արտադրող կամ այլ անձ, որին օրենքով սահմանված կարգով փոխանցվել կամ անցել է համապատասխան ֆիլմի կամ տեսալսողական այլ ստեղծագործության նկատմամբ իրավունքը) հետ կնքված թույլտվության պայմանագրի պատճենը` տվյալ ֆիլմը կամ տեսալսողական այլ ստեղծագործությունը վերարտադրելու մասին` համաձայն օրենքի 49-րդ հոդվածի.

3) եթե վերարտադրման ենթակա է հեղինակային իրավունքի ամրագրված այլ օբյեկտ (օրինակ` համակարգչային ծրագիր, խաղ)` դրա իրավատիրոջ (հեղինակ կամ այլ անձ, որին օրենքով սահմանված կարգով փոխանցվել կամ անցել է տվյալ օբյեկտի նկատմամբ հեղինակային իրավունքը) հետ կնքված թույլտվության պայմանագրի պատճենը` հեղինակային իրավունքի ամրագրված այլ օբյեկտը վերարտադրելու և տարածելու մասին` համաձայն օրենքի 35-րդ հոդվածի.

4) եթե վերարտադրման ենթակա է ամրագրված տվյալների բազա կամ դրա էական մաս` տվյալների բազայի իրավատիրոջ (տվյալների բազա պատրաստող կամ այլ անձ, որին օրենքով սահմանված կարգով փոխանցվել կամ անցել է հարակից իրավունքը) հետ կնքված թույլտվության պայմանագրի պատճենը` տվյալների բազան, կամ համապատասխան դեպքում` դրա էական մասը վերարտադրելու և տարածելու մասին` համաձայն օրենքի 59-րդ հոդվածի.

5) եթե սույն կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված կրիչներ արտադրող սուբյեկտը նաև վերարտադրման ենթակա օբյեկտի իրավատերն է, ապա համապատասխան պայմանագրի պատճենի փոխարեն դիմումին կից ներկայացնում է հայտարարագիր այն մասին, որ տվյալ օբյեկտի նկատմամբ օրենքով սահմանված բացառիկ իրավունքը պատկանում է իրեն:

(4-րդ կետը փոփ. 25.04.13 թիվ 716-Ն /փոփոխությունն ունի անցումային դրույթներ/ որոշում)

i

5. Ամրագրված օբյեկտների կրիչները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու համար կրիչներ ներմուծող սուբյեկտը դիմումին կից ներկայացնում է տվյալ կրիչներն արտադրողի կամ այդ կրիչները վաճառողի հետ կնքված պայմանագրի կամ համապատասխան հաշիվ-ապրանքագրի պատճենը:

(5-րդ կետը փոփ. 25.04.13 թիվ 716-Ն /փոփոխությունն ունի անցումային դրույթներ/ որոշում)

6. Այն դեպքում, երբ կրիչների վրա գրառվող կամ գրառված օբյեկտի նկատմամբ հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքի` օրենքով սահմանված պահպանության ժամկետն ավարտվել է, դիմումը ներկայացվում է առանց սույն կարգի 3-5-րդ կետերով նախատեսված պայմանագրերի: Այս դեպքում դիմումի մեջ պետք է նշվեն օբյեկտի անվանումը և հեղինակը:

i

7. Ստացված դիմումը գործակալությունը քննարկում է այն ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում`

1) եթե դիմումի քննարկման արդյունքում պարզվում է, որ ներկայացված պայմանագրերը կամ համապատասխան դեպքերում` դրանցից քաղվածքները հավաստում են դիմումատուի իրավունքները, կամ եթե պարզվում է, որ դիմում ներկայացվել է սույն կարգի 6-րդ կետի համաձայն և այն իսկապես վերաբերում է այլևս չպահպանվող իրավունքի օբյեկտներին, ապա գործակալությունը ձևակերպում և մեկ աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին է հանձնում կրիչների արտադրման կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանք.

2) եթե դիմումի քննարկման արդյունքում պարզվում է, որ ներկայացված պայմանագրերը չեն հաստատում դիմումատուի իրավունքները կամ եթե պարզվում է, որ այն ներկայացվել է սույն կարգի 6-րդ կետին համաձայն, սակայն դիմումն իրականում վերաբերում է դեռևս պահպանվող իրավունքի օբյեկտներին, ապա գործակալությունը որոշում է ընդունում կրիչների արտադրման կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանքի տրամադրումը մերժելու մասին և մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր ծանուցում է դիմումատուին:

(7-րդ կետը փոփ. 25.04.13 թիվ 716-Ն /փոփոխությունն ունի անցումային դրույթներ/ որոշում)

8. Սույն կարգի համաձայն դիմումներին կից ներկայացված պայմանագրերի իսկությունը և դրանցում տեղ գտած տվյալները գործակալությունը չի ստուգում և դրանց հավաստիության համար պատասխանատվություն կրում է դիմումատուն:

i

9. Սույն կարգով նախատեսված դիմումների օրինակելի ձևերը, ինչպես նաև տեղեկանքի և դրա տրամադրումը մերժելու մասին որոշման ձևերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.11.2012
N 1371-Ա
Որոշում