Սեղմել Esc փակելու համար:
«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵ ...

11.06.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.03.1999  -ից մինչեւ   11.06.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 06.05.16 թիվ 44-Ն հրաման)

i

310.0009.160299

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

11 փետրվարի 1999 թվականի թիվ 01/9

 

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման որոշ հարցերի վերաբերյալ» հրահանգչական նամակը:

 

            Համաձայնեցված է                      Հաստատված է

ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար      ՀՀ հարկային տեսչության պետ

 

                    Է. Սանդոյան                      Ա. Այվազյան

 

«11»  փետրվարի  1999թ.                  «11» փետրվարի 1999թ.

 

ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 101 հոդվածը, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածը, «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39 հոդվածը, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72 հոդվածը, ինչպես նաև նպատակ ունենալով պարզաբանել հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամանակ առաջացող որոշ հարցերը, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը հայտնում է.

i

ՀՀ կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» թիվ 298 որոշմամբ (ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 855 որոշման խմբագրությամբ) հաստատված գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկով սահմանված օրվանից սկսած «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 20 հոդվածով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնողները (գործունեության այդ տեսակների մասով) դադարում են հանդիսանալ հաստատագրված վճար վճարող և հարկերը հաշվարկում ու վճարում են ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

Դրա հետ կապված անհրաժեշտ է նկատի ունենալ.

i

1. Նշված օրվանից (ՀԴՄ-ների ներդրման ժամկետ) սկսած հաստատագրված վճարներ չեն հաշվարկվում: Մինչ այդ հաշվարկված հաստատագրված վճարները վճարվում են օրենքով սահմանված չափերով և ժամկետներում:

Գործունեության այն տեսակների գծով, որոնց համար «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով նախատեսված է սահմանային չափ, դրա վերաբերյալ հայտարարությունները ներկայացվում են այդ օրենքի 13 հոդվածով սահմանված ժամկետներում:

2. Սահմանային չափերի վերաբերյալ հայտարարությունները տրվում են օրենքով նախատեսված ամբողջ ժամանակահատվածի համար:

 

Օրինակ. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտը 1999թ. փետրվարի 1-ից, ՀԴՄ-ի ներդրման հետ կապված, դադարում է հաստատագրված վճար վճարող հանդիսանալ: Տվյալ դեպքում, գործունեության այդ տեսակի մասով, մինչև փետրվարի 25-ը ներառյալ տնտեսավարող սուբյեկտը կատարում է հաստատագրված վճարի վճարումը և տվյալ (հաշվետու) եռամսյակի արդյունքներով իր հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ, ներկայացնում է սահմանային չափի վերաբերյալ հայտարարությունը` դրա մեջ արտացոլելով եռամսյակի ամբողջ ապրանքաշրջանառության ծավալը:

 

Օրենքով նախատեսված սահմանային չափերը գերազանցելու դեպքում հաստատագրված վճարների կատարման այդ ժամանակամիջոցի համար ևս հարկերը հաշվարկվում և վճարվում են հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով, իսկ արդեն իսկ վճարված հաստատագրված վճարների գումարները օրենքի 6 հոդվածում նշված համամասնություններով ուղղվում են համապատասխան հարկատեսակների գծով հարկային պարտավորության մարմանը:

3. ՀԴՄ-ների կիրառման հետ կապված օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով հարկ վճարողներ հանդիսացողները հաշվետու տարվա ընթացքում պարտավոր են կատարել շահութահարկի (կամ եկամտահարկի) կանխավճարներ, եթե նախորդ տարվա համար հաշվարկված հաստատագրված վճարի գումարի մեջ շահութահարկին (կամ եկամտահարկին) բաժին ընկնող (իսկ օրենքով նախատեսված սահմանային չափերը գերազանցված լինելու դեպքում` ընդհանուր սահմանված կարգով հաշվարկված շահութահարկի (կամ եկամտահարկի) գումարը գերազանցում է շահութահարկ վճարողների մոտ 500,0 հազ. դրամը, իսկ եկամտահարկ վճարողների մոտ` 50,0 հազ. դրամը:

4. Կանխավճարային մուծումները կատարվում են ՀԴՄ-ներ ներդնելու ամսվանից սկսած` ելնելով սույն հրահանգչական նամակի 3-րդ կետում նշված գումարի մեծությունից, «Շահութահարկի մասին» և «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքներով սահմանված չափերով և ժամկետներում: Ընդ որում, եկամտահարկի կանխավճարի մեծությունը որոշելիս պետք է հաշվի առնել տվյալ «անցումային» եռամսյակում փաստացի հաշվարկված հաստատագրված վճարի եկամտահարկի մասը:

 

Օրինակ. Հաստատագրված վճար վճարող անհատ ձեռներեցը 1998թ. ընթացքում վճարել է հաստատագրված վճար, որի մեջ եկամտահարկի մասը կազմել է 320,0 հազ. դրամ: 1999թ. հունվար ամսում հաստատագրված վճար է վճարել 60,0 հազ. դրամ, որի եկամտահարկի մասը (40 օ/օ) կազմում է 24,0 հազ. դրամ:

1999թ. փետրվարի 1-ից ներդրել է ՀԴՄ, ուստի անհատ ձեռներեցը նշված ժամանակահատվածից սկսած հարկերը հաշվարկելու և վճարելու է օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

Այնքանով, որ 1998թ. համար բյուջե վճարված եկամտահարկի գումարը գերազանցում է 50,0 հազ. դրամը, ուստի «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 29 հոդվածի համաձայն անհատ ձեռներեցը պետք է կատարի եկամտահարկի կանխավճարային մուծումներ` յուրաքանչյուր եռամսյակի համար 53,3 հազ. դրամի չափով (320,0 հազ. դրամի 1/6-րդ մասը): Քանի որ, 1999թ. հունվար ամսվա համար հաստատագրված վճարի գումարի եկամտահարկի մասը կազմել է 24,0 հազ. դրամ, ուստի 1999թ. առաջին եռամսյակի համար վճարման ենթակա եկամտահարկի կանխավճարի գումարը կազմում է 29,3 հազ. դրամ (53,3 հազ. դրամ-24,0 հազ. դրամ):

 

5. Այն դեպքում, երբ մինչև ՀԴՄ-ի ներդրման ժամկետը ձեռք են բերվել ապրանքներ, որոնց իրացումը կատարվելու է ՀԴՄ-ի ներդրման պահից հետո, հարկ վճարողները ԱԱՀ-ի կրկնակի հարկումը բացառելու և ԱԱՀ-ի գումարների առանձնացման նպատակով հաշվապահական հաշվառման մեջ կատարում են հետևյալ ճշգրտումները:

Մինչև ՀԴՄ-ի ներդրման պահը ձեռք բերված այն ապրանքային մնացորդների գծով, որոնց ձեռք բերման ժամանակ մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները միացվել են այդ ապրանքների ձեռք բերման արժեքին, կատարվում է ուղղում ԱԱՀ-ի առանձնացման նպատակով: Առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

 

Օրինակ. Մինչև ՀԴՄ-ի ներդրման ժամկետը հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող անձը ձեռք է բերել ապրանքներ, որի համար մատակարարի կողմից դուրս է գրվել հետևյալ հարկային հաշիվը.

 

Հաշիվ-ֆակտուրա թիվ 10  29.01.99թ.

 

Ապրանքների արժեքը      -       300,0 հազ. դրամ

ԱԱՀ  20 օ/օ            -       60,0 հազ. դրամ

Ընդամենը               -       360,0 հազ. դրամ

 

Ապրանքները ձեռք բերման արժեքով սահմանված կարգով մուտքագրվել են պահեստ և տրվել է հաշվապահական հաշվառման հետևյալ ձևակերպումը.

 

       Դտ  41          Կտ  60          - 360,0 հազ. դրամ:

 

Նշված անձը 1999թ. փետրվարի 1-ից ներդրել է ՀԴՄ:

Սույն կետին համապատասխան նշված անձը կատարում է մինչ այդ (01.02.99թ.) ձեռք բերված ապրանքային մնացորդների ճշգրտում` 1999թ. փետրվարի 1-ի դրությամբ: Ընդ որում, մինչև 1999թ. փետրվարի 1-ը (մինչև ՀԴՄ-ի ներդրման պահը) իրականացված գործունեության մասով նշված անձը շարունակում է համարվել հաստատագրված վճար վճարող:

1999թ. փետրվարի 1-ի դրությամբ կատարվում է դեռևս չիրացված ապրանքային մնացորդի ճշգրտում: Պայմանականորեն ընդունենք, որ չիրացված ապրանքային մնացորդը փետրվարի 1-ի դրությամբ կազմում է 150,0 հազ. դրամ (ներառյալ ԱԱՀ-ի գումարը 25,0 հազ. դրամ):

Ձեռք բերված ապրանքների գծով, որոնց դիմաց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները նախկինում միացվել են ապրանքների ձեռք բերման արժեքին, հարկի գումարների առանձնացման նպատակով տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները.

 

       ԴՏ-41   Կտ-60      25,0 հազ. դրամ (ստորնո), ապրանքի ձեռք բերման

                                         արժեքին միացված ԱԱՀ-ի գումար

 

       Դտ-68/3   Կտ-60    25,0 հազ. դրամ

 

Փետրվար ամսվա ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է 350,0 հազ. դրամ: ԱԱՀ-ը նշված ժամանակաշրջանի համար արդեն հաշվարկվում է օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Դրա հետ կապված տրվում են հետևյալ ձևակերպումները.

 

       Դտ-50   Կտ-46      350,0 հազ. դրամ

       Դտ-46   Կտ-68/3    58,3 հազ. դրամ (350,0 հազ. դրամ x 16.67 օ/օ):

 

Այսպիսով` հարկ վճարողի կողմից փետրվար ամսվա համար բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը կկազմի 33,3 հազ. դրամ (58,3-25,0):

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

16.02.1999թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43990025

 

 

pin
Հարկային տեսչություն
11.02.1999
N 01/9
Հրաման