(ուժը կորցրել է 18.05.16 թիվ 118-Ն որոշում)
i
600.0047.050310
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«05» 03 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60010121
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
24 փետրվարի 2010 թվականի N 47-Ն
«ԱՐՄԵՆՏԵԼ», «Ղ-ՏԵԼԵԿՈՄ» ԵՎ «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ՑԱՆՑԵՐԻ ԵՎ ՈՉ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՐՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԱՄՐԱԿՑՎԱԾ ԿԱՊԻ ՑԱՆՑԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի է) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, 37-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը և 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել «ԱրմենՏել», «Ղ-Տելեկոմ» և «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունների շարժական կապի ցանցերի և ոչ աշխարհագրական սկզբունքով համարներ օգտագործող օպերատորների ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վճարների հետևյալ ժամանակացույցը.
._____________________________________________________________________.
|N |Փոխկապակցման |Փոխկապակցման ծառայության վճարների չափը (առանց |
| |ծառայության |ավելացված արժեքի հարկի) |
| |տեսակը |________________________________________________|
| | |Մինչև |01.07.2010թ.|01.01.2011թ.|2011թ. |
| | |01.07.2010թ.|մինչև |մինչև |հուլիսի |
| | | |01.01.2011թ.|01.07.2011թ.|1-ից հետո|
|__|_________________|____________|____________|____________|_________|
|1.|Ամրակցված կապի | 19,83 | 17,02 | 14,21 | 11,40 |
| |ցանցում | | | | |
| |սկզբնավորված | | | | |
| |զանգի | | | | |
| |վերջնավորում | | | | |
| |շարժական կապի | | | | |
| |ցանցում պիկ | | | | |
| |ժամերին | | | | |
| |(07:00 - 23:00, | | | | |
| |դրամ/րոպե) | | | | |
|__|_________________|____________|____________|____________|_________|
|2.|Ամրակցված կապի | 14,74 | 13,63 | 12,51 | 11,40 |
| |ցանցում | | | | |
| |սկզբնավորված | | | | |
| |զանգի | | | | |
| |վերջնավորում | | | | |
| |շարժական կապի | | | | |
| |ցանցում ոչ պիկ | | | | |
| |ժամերին | | | | |
| |(23:00 - 07:00, | | | | |
| |դրամ/րոպե) | | | | |
|__|_________________|____________|____________|____________|_________|
|3.|Շարժական կապի | 9,72 | 9,48 | 9,24 | 9,00 |
| |ցանցում | | | | |
| |սկզբնավորված | | | | |
| |զանգի | | | | |
| |վերջնավորում | | | | |
| |ամրակցված կապի | | | | |
| |ցանցում | | | | |
| |(դրամ/րոպե) | | | | |
._____________________________________________________________________.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: