Սեղմել Esc փակելու համար:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐՎՈ ...

22.11.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.03.2007  -ից մինչեւ   22.11.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 20.11.07 թիվ 169-Ն որոշում)

i

606.0018.130207

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»         02           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60607051

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 փետրվարի 2007 թվականի N 18-Ն

 

i

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՎԵՐՋԻՆ ՀԻՆԳ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետով, 101-րդ հոդվածի 1-ին կետով և 108-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրվող քաղաքացուն վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքը, քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա, նրան կամ նրա լիազոր ներկայացուցչին տրամադրում է հաշվառման վայրի Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային բաժինը, դիմելուց հետո` երեք օրվա ընթացքում:

2. Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրվող քաղաքացուն վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը, քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա, նրան կամ նրա լիազոր ներկայացուցչին տրամադրում է հաշվառման կամ բնակության վայրի Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային բաժինը, դիմելուց հետո` երեք օրվա ընթացքում:

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003թ. փետրվարի 16-ի «Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրվող քաղաքացուն վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ տեղեկանք տալու կարգի մասին» N 10-Ն և 2003թ. փետրվարի 16-ի «Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրվող քաղաքացուն վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք տալու կարգի մասին» N 11-Ն որոշումները:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
01.02.2007
N 18-Ն
Որոշում