100.0857.271202
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«27» 12 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10002415
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
20 դեկտեմբերի 2002 թվականի N 857
i
«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ)» N 2.III.1 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002 թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի, ելնելով նախադպրոցական տարիքի երեխաների առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման սկզբունքներից` նախադպրոցական կազմակերպություններում (հիմնարկներում) սանիտարական նորմեր ու կանոններ սահմանելու նպատակով,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)» N 2.III.1 սանիտարական նորմերը և կանոնները (կցվում է):
2. ՀՀԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների ղեկավարներին`
սահմանել հսկողություն «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)» N 2.III.1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջների կատարման նկատմամբ:
Հաստատված է`
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի
2002 թվականի դեկտեմբերի 20-ի
N 857 հրամանով
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(մանկամսուր, մանկապարտեզ, մսուր-մանկապարտեզ)
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐ N 2.III-1
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Մանկական նախադպրոցական կազմակերպությունների /հիմնարկների/ սույն սանիտարական կանոնները տարածվում են քաղաքներում, գյուղական բնակավայրերում գործող բոլոր մանկամսուրների, մանկապարտեզների և մսուր-մանկապարտեզների վրա, անկախ սեփականության ձևից:
1.2. Կառուցվող և վերակառուցվող մանկական նախադպրոցական օբյեկտների կառուցվածքի, գույքով ու սարքավորումներով ապահովման վերաբերյալ նորմատիվային դրույթները պետք է համապատասխանեն սույն կանոնների պահանջներին:
1.3. Մանկական նախադպրոցական օբյեկտները կազմակերպվում են 2 ամսականից մինչև 6 տարեկան երեխաների համար, կազմելով տարիքային խմբեր 1-ին աղյուսակի համաձայն.
Աղյուսակ 1
.________________________________________________________________.
| Խմբերը | Տարիքը |Տեղերի |
| | |քանակը |
| | |խմբերում|
|__________________________|____________________________|________|
| 1. Մսուրային | | |
|Վաղ տարիքի առաջին խումբ |2 ամսականից մինչև 1 տարեկան| 15 |
|Վաղ տարիքի երկրորդ խումբ |1 տարեկանից մինչև 2 տարեկան| 20 |
|Կրտսեր տարիքի առաջին խումբ|2 տարեկանից մինչև 3 տարեկան| 20 |
|__________________________|____________________________|________|
| 2. Նախադպրոցական | | |
|Կրտսեր երկրորդ խումբ |3 տարեկանից մինչև 4 տարեկան| 25 |
|Միջին խումբ |4 տարեկանից մինչև 5 տարեկան| 25 |
|Ավագ խումբ |5 տարեկանից մինչև 6 տարեկան| 25 |
.________________________________________________________________.
1.4. Մսուր-մանկապարտեզները նախագծվում են մեկ, երկու, չորս, վեց, ութ, տասներկու և տասնչորս խմբերի համար 25, 50, 95, 140, 190, 280 և 330 տեղից ոչ ավելի: Կառուցվող մանկական օբյեկտների խմբերը և համապատասխանաբար երեխաների քանակը որոշվում է համաձայն նախագծմանը տրվող խնդրի: Մսուր-մանկապարտեզների շենքերի տիպերը, դրանցում տեղերի քանակը պետք է ընդունել /ըստ «Հանրային շենքեր և կառույցներ» ՇՆուԿ 2.08.02-89/, 2-րդ աղյուսակի համաձայն`
Աղյուսակ 2
Մանկական մսուր-մանկապարտեզների շինությունների կառուցվածքը,
կազմն ու մակերեսները
.______________________________________________________________________.
| Տեղի անվանումը | ըստ խմբերի քանակի տեղերի մակերեսները /մ2/ |
| |___________________________________________________|
| |2(50)| 4(95) | 6(140) | 7(190) | 12(280)| 14(330) |
|__________________|_____|________|________|________|________|_________|
|1. Մսուրային խմբեր| | | | | | |
|ընդունարան | 18 | 18 | 36/18x2| 36/18x2| 76/18x4| 76/18x4|
|խաղասենյակ | 50 | 50 |100/50x2|100/50x2|200/50x4| 200/50x4|
|ննջասենյակ | 50 | 36 | 72/36x2| 72/36x2|114/36x4| 114/36x4|
|զուգարան | 16 | 23 | 24/12x2| 24/12x2| 48/12x4| 48/12x4|
|բուֆետային մաս | 3 | 3 | 6/3x2 | 6/3x2 | 12/3x4 | 12/3x4 |
|ընդամենը |137 | 119 | 238 | 238 | 476 | 476 |
|__________________|_____|________|________|________|________|_________|
|2. Նախադպրոցական | | | | | | |
|խմբեր | | | | | | |
|հանդերձարան | 18 | 54/18x3| 72/18x4|100/18x6|144/18x8|180/18x10|
|խմբասենյակ | 50 |150/50x3|200/50x4|300/50x6|400/50x8|500/50x10|
|ննջասենյակ | 50 |150/50x3|200/50x4|300/50x6|400/50x8|500/50x10|
|զուգարան | 16 | 48/16x3| 64/16x4| 96/16x6|128/16x8|160/16x10|
|բուֆետային մաս | 3 | 9/3x3 | 12/3x4 | 18/3x6 | 24/3x8 | 30/3x10 |
|ընդամենը |137 | 411 | 588 | 822 | 1096 | 1370 |
.______________________________________________________________________.
ա/ Գյուղական բնակավայրերի մսուր-մանկապարտեզներում, ամռան շրջանում թույլատրվում է ավելացնել տեղերի քանակը` ի հաշիվ կառուցվող ամառային տաղավարների: Ամառային տաղավարներում տեղերի ընդհանուր քանակը պետք է կազմի հիմնական շենքի տեղերի 50 %-ը և չգերազանցի 100-ից:
2. ՏԵՂԱՄԱՍ
2.1. Հողամասերի տարածությունը պետք է բավարարի մանկական նախադպրոցական կազմակերպության բոլոր շենքերի ու կառույցների տեղադրմանը և ընդունվի /ըստ «Քաղաքների և գյուղական բնակավայրերի կառուցապատում և հատակագծում» ՇՆուԿ 2.07.01-89 հավելված 7/ մեկ տեղի հաշվարկով.
- մսուր-մանկապարտեզներում, որոնցում ամռան
ժամանակաշրջանում տեղերի քանակը ավելանում է 25-ից մինչև 50,
50-ից մինչև 95 և 95-ից մինչև 180, ելնելով 1 տեղի հաշվարկից` 45 քմ
- մինչև 95 տեղով մսուր-մանկապարտեզի համար` 40 մ2,
- 140-320 տեղով մսուր-մանկապարտեզի համար` 35 մ2,
- իսկ մսուր-մանկապարտեզի համալիրների 560-660 տեղի համար` 30 մ2:
Խմբային սենյակների մակերեսները ևս որոշվում են, ելնելով 1 երեխայի հաշվարկից, վաղ հասակի I և II խմբերում` 5 մ2, փոքրերի խմբում` 7,5 մ2, նախադպրոցականների համար` 7,2 մ2:
2.2. Յուրաքանչյուր խմբի համար պետք է առանձնացնել մանկական խմբային հրապարակներ, դրանք ցանկապատել մացառուտով, մեկուսացնելով մեկը մյուսից և ընդհանուր հրապարակից:
Մանկական հրապարակները պետք է հարմար կապ ունենան շենքում համապատասխան խմբային սենյակների հետ:
ա/ Մսուրային տարիքի երեխաների համար հրապարակները պետք է տեղակայվեն այդ խմբերի սենյակների ելքերին մոտ ընկած տարածության վրա: Խմբերի հրապարակները, բացի բաց արևահարող մասից, պետք է ունենան ստվերածածկ մաս:
բ/ Նախադպրոցական հասակի երեխաների համար խմբային հրապարակները բաժանվում են խաղային և մարմնամարզային տեսակների: 1- 1,5 մ օղակային շավիղը (հեծանիվով երթևեկելու, դահուկներով սահելու համար) չպետք է հատեն (տրամախաչեն) խմբային հրապարակները:
գ/ Յուրաքանչյուր խումբ հրապարակի վրա պետք է ունենա 40 մ2 ստվերածածկ` արևից և տեղումներից պաշտպանվելու համար: Շվաքարանները ցանկապատվում են երկու կողմից: Շվաքարաններին /ստվերածածկերին/ կից, որպես կանոն, տեղադրվում են պահեստարանները (ներկառուցված պահարաններ, ստելաժներ, դարակներ, նստարաններ` արկղերով) խաղալիքներ և գույք պահելու համար: Շենքերին մոտ կառուցվող շվաքարանները չպետք է ստվեր գցեն խմբային և խաղային սեղանատների վրա:
դ/ Խաղահրապարակների գույքը պետք է լինի տարիքային հասակին համապատասխան: Գույքի մակերեսը չպետք է ունենա սուր ծայրեր, անհարթություններ և դուրս եկած հեղույսներ (բոլտեր): Գույքի հումքը պետք է ունենա բարձր որակ, լինի դիմացկուն, երեխաների պատահական կոտրվածքներից և վնասվածքներից խուսափելու համար: Կոնստրուկցիաների (կառույցների) ծածկույթները պետք է լինեն ջրադիմացկուն:
2.3. Կենդանիների և թռչունների համար հրապարակները տեղաբաշխվում են տնտեսական հրապարակի մոտ:
2.4. Տնտեսական հրապարակը պետք է մեկուսացված լինի մյուս հրապարակներից, տեղակայված լինի ճաշարանի և լվացքատան կողմից` տարածքի խորությամբ (սահմանագծի վրա) և ունենա ամուր ծածկույթ և առանձին մուտք:
ա/ Քաղաքներում և քաղաքատիպ ավաններում մանկական նախադպրոցական կազմակերպությունների հողամասում չի թույլատրվում տեղադրել մառաններ, բանջարեղենի պահեստարաններ և այլ տնտեսական կառույցներ:
2.5. Աղբահավաքատեղերը պետք է տեղաբաշխվեն միայն տնտեսական հրապարակի վրա` աղբարկղերը պետք է ունենան կափարիչ և տեղադրվեն բետոնապատ կամ ասֆալտապատ հիմքի վրա, հիմնական մասնաշենքից 25 մետրից ոչ պակաս հեռավորությամբ:
2.6. Մանկական նախադպրոցական կազմակերպության հողամասը պետք է ունենա 1,6 մետրից ոչ ավելի բարձրությամբ ցանկապատ:
3. ՇԵՆՔ
3.1. Շենքերը, կախված հզորությունից կարող են ունենալ միաձույլ, սեկցիոն /բաժանմունքային/ կամ տաղավարային կառուցվածք` բաղկացած մի քանի առանձին կանգնած մասնաշենքերից կամ միմյանց միացված տաքացվող միջանցքներով: Չտաքացվող միջանցք կամ պատշգամբասրահ կառուցել թույլատրվում է միայն 3-րդ և 4-րդ կլիմայական ենթաշրջաններում:
3.2. Շենքի ներսում և հողամասում պետք է ապահովվի խմբերի, հատկապես մսուրային, առավել մեկուսացումը մեկը մյուսից և վարչատնտեսական մասից: 90 և ավել տեղանոց մսուր-մանկապարտեզների շենքերի սննդի բլոկը, մեկուսարանը և լվացքատունը պետք է ունենան առանձին ելքեր դեպի հողամաս:
3.3. Կախված կլիմայական պայմաններից, շենքի արտաքին մուտքերը պետք է լինեն կրկնակի կամ մեկ նախամուտքերով: Մուտքերից մեկի դուռը պետք է բացվի դեպի ներս: Նախամուտքի խորությունը չպետք է լինի 1,6 մ-ից ավելի:
Ներքին դռները, որոնք ունեն մասնակի ապակեպատում երկու երեսից, երեխայի հասակի բարձրությամբ, պետք է ծածկված լինեն պաշտպանիչ ցանցավոր էկրանով:
3.4. Մսուրային հասակի երեխաների համար խմբային հատվածները պետք է տեղակայվեն առավելապես առաջին հարկում և առանձին ելք ունենան դեպի յուրաքանչյուր հատված:
ա/ Մսուրային հասակի երեխաների խմբի կազմում պետք է լինեն ընդունարան, խաղաճաշարան, ննջարան, զուգարան և բուֆետային մաս, բոլոր սենյակները պետք է հարմար կապ ունենան իրար հետ:
բ/ Վաղ տարիքի 1 խմբի ընդունարանում պետք է տեղ առանձնացվի մայրերի կողմից կրծքի երեխաներին կերակրելու համար:
3.5. Նախադպրոցական հասակի երեխաների համար խմբերը կարող են տեղակայվել ինչպես առաջին, այնպես էլ 2-րդ հարկում: Նախադպրոցական հասակի 4 խմբերի համար թույլատրվում է ունենալ 1 ընդհանուր մուտք:
ա/ Նախադպրոցական հասակի երեխաների համար խմբային հատվածի կազմում մտնում են հանդերձարանը, խմբասենյակը, ննջարանը (կամ ննջարան-պատշգամբը), զուգարանը և բուֆետային մասը, որը տեղակայվում է խմբասենյակի տարածքում:
բ/ Խմբասենյակի և ննջարան-պատշգամբի միջև թույլատրվում է կառուցել շարժական միջնորմ:
3.6. Խմբային սենյակների կառուցվածքը և տարածությունները պետք է ընդունել 3 և 4-րդ աղյուսակների համաձայն.
Աղյուսակ 3 և 4
.__________________________________________________________________.
| Տեղերը | 6(140) | 8(190) | 12(280)| 14(330) |
|_____________________________|________|________|________|_________|
|1. Մսուրային խմբերի տեղերը | | | | |
|ընդունարան | 40/20x2| 40/20x2| 80/20x4| 80/20x4|
|խաղասենյակ |100/50x2|200/50x2|100/50x4| 200/50x4|
|ննջասենյակ | 80/40x2| 80/40x2|160/40x4| 160/40x4|
|զուգարան | 24/12x2| 24/12x2| 48/12x4| 48/12x4|
|բուֆետ | 6/3x2 | 6/3x2 | 12/3x4 | 12/3x4 |
|Ընդամենը | 250 | 250 | 500 | 500 |
|_____________________________|________|________|________|_________|
|2. Նախադպրոցական խմբերի տեղեր| | | | |
|հանդերձարան | 80/20x4|120/20x6|160/20x8|200/20x10|
|խմբասենյակ |200/50x4|300/50x6|400/50x8|500/50x10|
|ննջարան |216/54x4|324/54x6|432/54x8|540/54x10|
|զուգարան | 64/16x4| 96/16x6|128/16x8|160/16x10|
|բուֆետ | 12/3x4 | 18/3x6 | 24/3x8 | 30/3x10 |
|ընդամենը | 572 | 858 | 1144 | 1430 |
.__________________________________________________________________.
3.7. Մանկական նախադպրոցական կազմակերպությունների շենքերում հորիզոնի կողմերով սենյակների պատուհանների կողմնորոշումը պետք է ընդունել 5-րդ աղյուսակի համաձայն:
Աղյուսակ 5
._____________________________________________________________________.
| | Աշխարհագրական գոտիների հաշվարկ հ. լ. |
| |___________________________________________________|
| Սենյակներ |հյուսիսային 60(օ)| 60-45(օ) | հարավային 45(օ)|
| |_________________|________________|________________|
| | լավագույն | լավագույն | լավագույն |
| | թույլատրելի | թույլատրելի | թույլատրելի |
| | ազիմուտ | ազիմուտ | ազիմուտ |
|_________________|_________________|________________|________________|
|1. Խմբասենյակ | 10-70 մինչև | 10-85 մինչև | 10-25 մինչև |
| | 290(օ) | 275(օ) | 335(օ) |
|_________________|_________________|________________|________________|
|2. Ննջարան |Արևելք-ցանկացած |Արևելք-ցանկացած |Հյուսիս-ցանկացած|
|_________________|_________________|________________|________________|
|3. Երաժշտա-ն և | Հարավային- | Հարավային- | Հարավային- |
|մարմնամարզ. | ցանկացած | ցանկացած | ցանկացած |
|պարապմունքների | | | |
|դահլիճ և | | | |
|մեկուսարանի | | | |
|հիվանդասենյակներ | | | |
|_________________|_________________|________________|________________|
|4. Խոհանոց, |Հյուսիս-ցանկացած |Հյուսիս-ցանկացած|Հյուսիս-ցանկացած|
|մշակման բաժիններ | | | |
|_________________|_________________|________________|________________|
|5. Զբոսանքի համար|Արևելք-ցանկացած |Արևելք-ցանկացած |Արևելք-ցանկացած |
|ապակեպատ պատշգամբ| | | |
._____________________________________________________________________.
Շենքի գերտաքացումը սահմանափակելու նպատակով անհրաժեշտ է նախատեսել խմբասենյակների, ննջարանների, դահլիճների, մեկուսարանի, մշակման կամ նախամշակման բաժինների պատուհանների արևապաշտպանիչներ, այն դեպքում, երբ պատուհանների օրիենտացիան, 60-450 հյուսիսային լայնության շրջաններում ուղղված է դեպի 200-2750-ի ազիմուտը և 90-2900 -ի ազիմուտը, հյուսիսային լայնության 450-ից հարավ շրջանների համար: Որպես արևապաշտպանիչ սարք խորհուրդ է տրվում շերտավոր վարագույր (ժալյուզներ), տեղավորված պատուհանների շրջանակների միջև, վարագույրներ և այլն: Թույլատրվում է բամբակյա կտորից վարագույրներ, որոնք ունեն բավարար աստիճանի լուսաթափանցման և լուսացրման հատկություն` պապլին, շտապելային քաթան և ռեպս: Վարագույրները պետք է բաղկացած լինեն շարժվող 2 մասից:
3.8. Միջին և ավագ մսուրային խմբերի համար զուգարաններում դրվում են 2 մանկական լվացարան, 1 մեծահասակի և 1 մանկական զուգարանակոնք (հիգիենիկ վրադիրով), ջրհոս հարմարանք, ջրացնցուղային տակնոց, ցածր մսուրային խմբի զուգարանում` 1 սրբիչ: Իսկ ընդունարանում և խաղասենյակում տեղադրվում է լվացարան արմնկաձև խառնիչով:
Կրտսեր 2-րդ և միջին խմբերում տեղադրվում են 4 մանկական լվացարան, 3 մանկական զուգարանակոնք, միջնապատով առանձնացված խցիկներում ցնցուղի տակդիր, ճկուն փողրակով (շլանգ) ցնցուղ և 1 սրբիչ:
Մեծերի և նախապատրաստական խմբերը պետք է ունենան առանձին զուգարաններ աղջիկների ու տղաների համար, 4 զուգարանակոնք, 4 լվացարան, 1 ջրացնցուղային տակնոց, 1 սրբիչ:
3.9. 95 և ավելի տեղ ունեցող մանկական հիմնարկները պետք է ունենան դահլիճ երաժշտական և մարմնամարզական պարապմունքների համար: Դահլիճի մակերեսը նախադպրոցական հիմնարկների 140 տեղի դեպքում, պետք է ունենա 75 մ2, 140-190 տեղի դեպքում` 100 մ2 մակերես: 280-330 տեղ ունեցող նախադպրոցական հիմնարկում նախատեսվում է 2 դահլիճ` 100 և 50 մ2 կամ յուրաքանչյուրը` 75 մ2 մակերեսով:
Դահլիճների հատակները պետք է ունենան ցածր ջերմահաղորդականությամբ ծածկ (մանրահատակ, տախտակ, տաք հենքով լինոլեում):
Դահլիճները պետք է լինեն անանցանելի: Թույլատրվում է 2 դահլիճները միացնել շարժվող միջնապատով: Դահլիճներին կից անհրաժեշտ է ունենալ պահեստամաս 6մ2 մակերեսով, մարմնամարզական գույքը պահելու համար:
Նախադպրոցական կազմակերպությունների շենքերում և մսուր-մանկապարտեզների համալիրներում թույլատրվում է նախագծել լողավազան` 21 մ2 մակերեսով և 0,6-0,8 մ փոփոխական խորությամբ: Լողավազանի եզրը շրջագծով պետք է ունենա 0,15 մ բարձրություն և 0,3մ լայնություն, ինչպես նաև շրջանցիկ ուղիներ` 0,75 մ լայնությամբ:
3.10. Նախադպրոցական կազմակերպությունում հիվանդացած երեխաների համար պետք է լինի մեկուսարան իր հիվանդասենյակով (ոչ միջանցիկ), որը պետք է տեղավորված լինի առաջին հարկում և ունենա առանձին ելք դեպի դուրս:
Բոլոր մանկական նախադպրոցական կազմակերպություններում, անկախ հզորությունից նախատեսվում է բժշկական սենյակ` տեղակայված մեկուսարանի հիվանդասենյակներից մեկին կից և իրարից բաժանված 1-1,2 մ բարձրությամբ միջնորմով:
Բուժական սենյակների կազմը և մակերեսները նշված են 6-րդ աղյուսակում.
Աղյուսակ 6
.___________________________________________________________________.
| Բուժ. կետ | Տեղերի մակերեսները մ2 խմբերի դեպքում |
| |___________________________________________|
| |2(50)|4(95)|6(140)| 7(190)|12(280)|14(330) |
|_______________________|_____|_____|______|_______|_______|________|
|Բժշկական սենյակ | 6 | 8 | 8 | 8 | 10 | 10 |
|_______________________|_____|_____|______|_______|_______|________|
|բուժագործության սենյակ | | | - | 8 | 8 | 8 |
|_______________________|_____|_____|______|_______|_______|________|
|Մեկուսարան ընդունարան | 2 | 2 | 2 | 4 | 6 | 6 |
|_______________________|_____|_____|______|_______|_______|________|
|հիվանդասենյակ | 6 | 6 | 6 | 6 |12/6x12| 12/6x12|
|_______________________|_____|_____|______|_______|_______|________|
|զուգարան | 2 | 2 | 2 | 2 | 4 | 4 |
|_______________________|_____|_____|______|_______|_______|________|
|ախտահանիչ միջոցների | - | 2 | 2 | 2 | 2 | 2 |
|պատրաստման տեղ | | | | | | |
|_______________________|_____|_____|______|_______|_______|________|
|Ընդամենը | 16 | 20 | 20 | 30 | 42 | 42 |
.___________________________________________________________________.
3.11. Նախադպրոցական կազմակերպությունների ծառայողական-կենցաղային շինության կառուցվածքը և մակերեսը նշված են 7-րդ աղյուսակում.
Աղյուսակ 7
Ծառայողատնտեսական տեղերի կազմը և մակերեսները
._____________________________________________________________________.
|Ծառայողատնտեսական տեղեր | Տեղերի մակերեսները մ2 խմբերի դեպքում |
| |___________________________________________|
| |2(50)|4(95)| 6(140)| 7(190)|12(280)|14(330)|
|_________________________|_____|_____|_______|_______|_______|_______|
|Սրահ | - | - | 12 | 12 | 18 | 18 |
|_________________________|_____|_____|_______|_______|_______|_______|
|Վարիչի առանձնասենյակ | 10 | 10 | 10 | 9 | 9 | 9 |
|_________________________|_____|_____|_______|_______|_______|_______|
|Տնտեսավարի առանձնասենյակ | - | - | - | 6 | 6 | 6 |
|_________________________|_____|_____|_______|_______|_______|_______|
|Անձնակազմի սենյակ | - | 8 | 8 | 10 | 12 | 12 |
|/հանդերձարան/ | | | | | | |
|_________________________|_____|_____|_______|_______|_______|_______|
|Տնտեսական պահեստ | 4 | 5 | 5 | 8 | 12 | 12 |
|_________________________|_____|_____|_______|_______|_______|_______|
|Մաքուր սպիտակեղենի պահեստ| 4 | 6 | 6 | 8 | 10 | 10 |
|_________________________|_____|_____|_______|_______|_______|_______|
|Ցնցուղարան | - | 2 | 2 | 2 | 2 | 2 |
|_________________________|_____|_____|_______|_______|_______|_______|
|Անձնակազմի զուգարան | 3 | 3 | 3 | 3 | 6/3x2 | 6/3x2 |
|_________________________|_____|_____|_______|_______|_______|_______|
|Ընդամենը | 21 | 34 | 46 | 58 | 81 | 81 |
._____________________________________________________________________.
Շենքում պետք է նախատեսել ծառայողական մուտք և նախասրահ, 90-240 տեղով նախադպրոցական հիմնարկի դեպքում 12 մ2 մակերեսով և 18 մ2 մակերեսով 240 և ավելի հզորության դեպքում:
3.12. Սննդային բաժինը պետք է տեղավորել 1-ին հարկում, դեպի դուրս ելքով: Բանջարեղենը և չոր մթերքը պահելու մառանները պետք է լինեն խոհանոցից մեկուսացված: Չի թույլատրվում նախատեսել միջանցիկ պահեստներ` մուտքը խոհանոցից:
Խոհանոցում պետք է նախատեսել էլեկտրական սարքավորումներ: Սննդի բաժնի կառուցվածքը և մակերեսները նշված են 8-րդ աղյուսակում.
Աղյուսակ 8
Սննդի բլոկի կազմը և մակերեսները (հումքով աշխատելու դեպքում)
.___________________________________________________________________.
|Սննդի բլոկ (հումքի | Տեղերի մակերեսները մ2 խմբերի դեպքում |
|դեպքում) |_________________________________________|
| |2(50)|4(95)|6(140)|7(190)|12(280)|14(330)|
|_________________________|_____|_____|______|______|_______|_______|
|Խոհանոց և բաշխասենյակ | 15 | 23 | 23 | 28 | 30 | 30 |
|_________________________|_____|_____|______|______|_______|_______|
|Նախապատրաստման արտադրամաս| 6 | 8 | 8 | 12 | 14 | 14 |
|_________________________|_____|_____|______|______|_______|_______|
|խոհանոցի ամանեղենի | 4 | 4 | 4 | 5 | 6 | 6 |
|լվացարան | | | | | | |
|_________________________|_____|_____|______|______|_______|_______|
|սառեցման խցիկ | - | - | - | - | 9 | 9 |
|_________________________|_____|_____|______|______|_______|_______|
|չոր մթերքի պահեստ | 7 | 8 | 8 | 11 | 6 | 6 |
|_________________________|_____|_____|______|______|_______|_______|
|բանջարեղենի պահեստ | 4 | 4 | 4 | 5 | 8 | 8 |
|_________________________|_____|_____|______|______|_______|_______|
|մթերքի բեռնման մաս | - | 4 | 4 | 5 | 6 | 6 |
|_________________________|_____|_____|______|______|_______|_______|
|Ընդամենը | 36 | 51 | 51 | 66 | 79 | 79 |
.___________________________________________________________________.
3.13. Սպիտակեղենի լվացման և արդուկի սենյակները պետք է լինեն միջանցիկ: Կեղտոտ սպիտակեղենի հանձնումը և մաքուրի ստացման մուտքերը (պատուհանները) պետք է լինեն առանձին: Չի թույլատրվում լվացման սենյակի մուտքը նախատեսել խմբասենյակների և սննդի բլոկի մուտքի դիմաց: Լվացքատան կառուցվածքը և մակերեսը նշված է 9-րդ աղյուսակում.
Աղյուսակ 9
Լվացքատան կազմը և մակերեսները
._____________________________________________________________________.
|Լվացքատուն | Տեղերի մակերեսները մ2 խմբերի դեպքում |
| |_______________________________________________|
| | 2(50)| 4(95)| 6(140)| 7(190)| 12(280)| 14(330)|
|_____________________|______|______|_______|_______|________|________|
|լվացքատուն | 12 | 14 | 14 | 16 | 18 | 18 |
|_____________________|______|______|_______|_______|________|________|
|արդուկի սենյակ | - | 10 | 10 | 12 | 12 | 12 |
|_____________________|______|______|_______|_______|________|________|
|Ընդամենը | 12 | 24 | 24 | 28 | 30 | 30 |
._____________________________________________________________________.
3.14. Չի թույլատրվում խոհանոցի, լվացքատան և զուգարանների պատուհանները տեղադրել խմբասենյակների ու ննջարանների պատուհանների տակ:
Սննդային բաժնի /ճաշարանի/, լվացքատան, արդուկի սենյակի և զուգարանների հատակները պետք է ծածկվեն կերամիկական խճանկարային սալիկներով:
4. ԲՆԱԿԱՆ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ
4.1. Նախադպրոցական կազմակերպությունների հիմնական շինությունները պետք է ունենան անմիջական բնական լուսավորում: Խմբասենյակներում, ննջարաններում, բժշկական սենյակում, մեկուսարանում, հիվանդասենյակում, մարմնամարզական և երաժշտական պարապմունքների դահլիճներում բնական լուսավորության գործակիցը /ԲԼԳ/ պետք է լինի 1,5%-ից ոչ պակաս: Երկրորդ լույսով լուսավորումը թույլատրվում է միայն սանհանգույցում, ընդունարանում, հանդերձարանում: Պահեստամասերը, սպասարկող անձնակազմի սանհանգույցները և բուֆետային մասերը թույլատրվում է նախագծել առանց բնական լուսավորման:
4.2. Միակողմանի լուսավորման դեպքում, պատուհաններից խմբասենյակների երկարությունը չպետք է լինի 6 մ-ից ավելի:
4.3. Արհեստական լուսավորության աղբյուրները բոլոր շինություններում, պետք է ապահովեն բավարար և հավասարաչափ լուսավորում: Լուսամփոփների ընտրությունը և տեղադրումը կատարվում է համաձայն թիվ 10 աղյուսակի: Շինությունում ընդհանուր էլեկտրահզորությունը պետք է կազմի 900 վտ, իսկ տեսակարարը` 15-18 վտ/ մ2:
Աղյուսակ 10
Նախադպրոցական հիմնարկների սենյակների առաջարկվող արհեստական
լուսավորությունը
.______________________________________________________________________.
|Տարածք |Լուսավորության|Լուսավորման տեսակը|Լուսամփոփի տեղադրումը|
| |համակարգ |և հզորությունը | |
|______________|______________|__________________|_____________________|
|1. խմբասենյակ |Ընդհանուր- |ԼԵ-40/ԼԲ-40 |Գծային, սեղանիկների |
| |հավասարաչափ | |շարքերի ուղղությամբ |
|2. ննջարան |Ընդհանուր- |ԼԵ-40 պլյուս |Տեսադաշտի գերակշռող |
| |հավասարաչափ |Մ036-25 ԼԲ220, |մասի ուղղությամբ |
| |+ հերթապահ |շիկացման լամպ | |
| |(գիշերային) | | |
|3. ընդունարան |Կոմբինացված- |ԼԵ-40 պլ. Մ036-40 |Սենյակի երկարությամբ,|
| |տեղային | |տեղային |
| |(ընդունման | |լուսավորություն, |
| |տեղում) | |երեխաների ընդունման |
| |+ ընդհանուր | |տեղում, պատի վրա |
|4. հանդերձարան|Ընդհանուր- |ԼԲ-40 |Հանդերձարանի |
| |հավասարաչափ | |պահարանների |
| | | |երկարությամբ |
|5. մարմնամար- |Ընդհանուր- |ԼԵ-40/ԼԲ-40/ |Ցանկացած ձևի |
|զության և |հավասարաչափ | | |
|երաժշտական | | | |
|պարապ. դահլիճ | | | |
.______________________________________________________________________.
Շիկացման լամպերի օգտագործման դեպքում լուսավորության մակարդակը պետք է լինի 100 լյուքս: Ընդհանուր էլեկտրահզորությունը պետք է կազմի 1800 վտ/մ2, իսկ տեսակարարը` 30-36 վտ/մք:
5. ՍԱՆԻՏԱՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
5.1. Նախադպրոցական կազմակերպությունների շենքերը պետք է ապահովված լինեն ջրամատակարարման ներքին ցանցով, ունենան տաք ջրամատակարարում և կոյուղու համակարգ:
Ավանային և քաղաքային կենտրոնացված ջրամատակարարման և կոյուղու համակարգերի բացակայության դեպքում, տեղային ջրամատակարարման և կոյուղու համակարգի ապահովման հարցը պետք է լուծել ելնելով տեղական պայմաններից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ոչ կոյուղացված շրջաններում նախադպրոցական կազմակերպությունները պետք է ապահովվեն ներքին կոյուղու համակարգով` տեղային մաքրման սարքավորումների կառուցման միջոցով:
Տաք ջրամատակարարումն անհրաժեշտ է ապահովել խոհանոցում, լվացքատանը, վաղ հասակի երեխաների (1-ին խումբ) խաղասենյակներում, բոլոր խմբերի բուֆետային մասում և սանհանգույցներում` ծորակ-խառնիչների առկայությամբ:
Ցնցուղներին և լվացարաններին միացվող տաք ջուրը պետք է լինի 370-ից ոչ բարձր: Տաք ջրամատակարարման համակարգին պետք է միանա արտահագուստի չորացման պահարանների տաքացնող սարքերը (ընդունարանում և հանդերձարանում), ինչպես նաև չորացնող սրբիչները - սան. հանգույցներում:
Ոչ տիպային նախագծով կառուցվող շենքերի համար պետք է նախատեսել կենտրոնացված ջրամատակարարման սարքավորումներ, որոնց միջոցով ցնցուղներն ու լվացարանները կմատակարարեն 370 -ի ջուր:
5.2. Նախադպրոցական կազմակերպությունների շենքերը պետք է ապահովված լինեն կենտրոնացված ջեռուցման և օդափոխության համակարգերով:
Գյուղական բնակավայրերում 1 հարկանի մսուր-մանկապարտեզների շենքերում (50 տեղից ոչ ավելի) թույլատրվում է վառարանային ջեռուցում: Վառարանի բացվածքը փակվում է հերմետիկ դռնով, տեղադրվում է միջանցքում և ոչ թե այն տարածքում, որտեղ երեխաներն են: Վառարանները վառվում են երեխաների բացակայությամբ և մարվում են երեխաների գալուց 1,5-2 ժամ առաջ:
Որպես ջեռուցիչ սարքեր կարող են օգտագործվել խողովակային տաքացուցիչները, տեղադրված բետոնե պանելների մեջ, ջեռուցիչներ, ինչպես նաև ծածկոցներով /տաք օդ մղող/ կոնվեկտորներ: Այրվածքներից ու վնասվածքներից խուսափելու համար անհրաժեշտ է ջեռուցման սարքերը արտաքինից ծածկել փայտյա ցանցաճաղով: Չի թույլատրվում ծածկել ԳՍՊ-ով (ՓՏՍ):
5.3. Տարածքների օդի ջերմությունը պետք է տարբերակել, կախված տարածքի օգտագործման նպատակներից երեխաների տարիքից` համաձայն աղյուսակ 11-ի:
Աղյուսակ 11
._______________________________________________________________________.
| Տարածքներ | Օդի ջերմաստիճանը (օ) |
| |__________________________________|
| |1Ա, 1Բ, 1Գ |2-րդ, 3-րդ|4-րդ |
| |կլիմ. |կլիմ. շրջ.|կլիմայական|
| |ենթաշրջանում|և 1Վ, 1Դ |շրջանում |
| | |ենթաշրջ. | |
|____________________________________|____________|__________|__________|
|1. Վաղ հասակի 1-ին խմբի խաղասենյակ, | 24 | 3 | 22 |
|ընդունարան | | | |
|2. Վաղ հասակի 2-րդ խմբի, փոքրերի | 23 | 22 | 21 |
|1-ին խմբի ընդունարան, խաղասենյակ | | | |
|3. Նախադպրոցական խմբերի, 2-րդ | 22 | 21 | 20 |
|փոքրերի, միջին և ավագ նախադպրոցական| | | |
|խմբերի հանդերձարան, խմբասենյակ | 21 | 20 | 19 |
|4. Ննջասենյակներ` մսուրային խումբ, | 22 | 21 | 20 |
|նախադպրոցական խումբ | 20 | 19 | 18 |
|5. Սանհանգույց` մսուրային խումբ, | 23 | 22 | 21 |
|նախադպրոցական խումբ | 21 | 20 | 19 |
|6. Մարմնամարզ. և երաժշտական | 20 | 19 | 18 |
|պարապմունքների դահլիճ | | | |
|7. Բուֆետային մասեր | 16 | 16 | 16 |
|8. Զբոսանքի պատշգամբ | - | - | - |
|9. Լողավազանի շինություն | 29 | 29 | 29 |
|10. Բժշկի սենյակ | 23 | 22 | 21 |
|11. Ծառայողակենցաղային շինություն | 20 | 18 | 17 |
|12. Խոհանոց | 15 | 15 | 15 |
|13. Լվացքատուն | 18 | 18 | 18 |
|14. Արդուկի սենյակ | 16 | 16 | 16 |
|15. Ջեռուցվող անցումներ | 15 | 15 | 15 |
._______________________________________________________________________.
5.4. Փակ տարածքում երեխաների հագուստը, չափավոր շարժման ակտիվության դեպքում, կախված օդի ջերմաստիճանից, պետք է լինի համաձայն աղյուսակ 12-ի:
Աղյուսակ 12
.___________________________________________________________________.
| Օդի | Հագուստ |Մարմնի |
|ջերմաստիճանը| |շրջանում |
| | |թույլատրվող|
| | |հագուստի |
| | |շերտերը |
|____________|__________________________________________|___________|
| 16-17(օ) |Բամբակյա սպիտակեղեն, բրդյա կամ բամբակյա | 3-4 |
| |խիտ գործվածքից զգեստ, տրիկոտաժից | |
| |վերնազգեստ, զուգագուլպաներ /ոտքերին | |
| |կոշիկներ կամ տաք հողաթափեր/ | |
|____________|__________________________________________|___________|
| 18-20(օ) |Բամբակյա սպիտակեղեն, հաստ բամբակյա կամ | 2-3 |
| |կիսաբրդյա գործվածքից զգեստ, զուգագուլպաներ| |
| |ավագ նախադպրոցական երեխաներին | |
| |կիսագուլպաներ /ոտքերին կոշիկներ/ | |
|____________|__________________________________________|___________|
| 21-22(օ) |Բամբակյա սպիտակեղեն, գործվածքից զգեստ, | 2 |
| |կարճ թևերով /ոտքերին թեթև կոշիկներ | |
| |կամ բոկոտիկներ/ | |
|____________|__________________________________________|___________|
| 23(օ) և |Բարակ բամբակյա սպիտակեղեն կամ առանց | 1-2 |
| բարձր |սպիտակեղենի, թեթև զգեստ` ամառային, | |
| |առանց թևերի, նասկի /ոտքերին բոկոտիկներ/ | |
.___________________________________________________________________.
5.5. 1-ին հարկում տեղակայված խաղասենյակներում և խմբասենյակներում հատակի մակերեսին ջերմաստիճանը ձմռան ընթացքում պետք է 220-ից պակաս չլինի:
5.6. Հարաբերական խոնավությունը երեխաների սենյակներում թույլատրվում է 40-55%, իսկ խոհանոցում և լվացքատանը` 60-70 %:
5.7. Երեխաների անընդհատ գտնվելու սենյակները (խմբասենյակ, խաղասենյակ, ննջասենյակ, երաժշտական և մարմնամարզական պարապմունքների սենյակ և այլն) պետք է ապահովված լինեն թարմ մաքուր օդով, 1,5 օդափոխանակության հաճախականությամբ:
6. ՇԻՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
6.1. Մանկական նախադպրոցական կազմակերպությունների սարքավորումները պետք է համապատասխանեն երեխայի տարիքային և հասակային առանձնահատկություններին, հաշվի առնելով հիգիենիկ պահանջները:
6.2. Խմբասենյակներում և խաղասենյակներում պետք է տեղադրվեն տվյալ խմբի երեխաների քանակության համապատասխան սեղաններ և աթոռներ.
- վաղ տարիքի 2-րդ խմբում և փոքրերի 1-ին խմբում, փոքրերի 2-րդ խմբում և միջին խմբերում 4 տեղանի սեղաններ և (լրացուցիչ) 2 տեղանի նստարան-սեղան,
- մեծերի և նախադպրոցական խմբերում երկտեղանի սեղաններ, մակերեսի փոխվող թեքությամբ:
6.3. Մսուրային հասակի երեխաների համար սեղանների և աթոռների չափսերը պետք է համապատասխանեն աղյուսակ 13-ում նշված չափանիշներին:
Աղյուսակ 13
._________________________________________________________________________.
|Կահույքի|Մակնշող |Երեխաների|Սեղանի |Աթոռի հենակի|Երեխաների հասակը |
|խումբը |գույնը |հասակային|բարձրու- |բարձրու- |/տարիքը/ |
| | |խումբը |թյունը սմ|թյունը սմ |հասակային խմբերով |
|________|___________|_________|_________|____________|___________________|
| Ա |սպիտակ |մինչև 80| 34 | 17 |7ամս.-1տ. 8ամս. |
| Բ |կանաչ | 80-90 | 38 | 20 |1տ. 5ամս.-2տ. 8ամս |
| Ծ |երկնագույն | 90-100 | 43 | 24 |2-4տ. |
| Գ |նարնջագույն| 100-115 | 48 | 28 |3-6տ. |
| Դ |դեղին | 115-130 | 54 | 32 |5-7տ. |
| Ժ |կարմիր | 130-ից | 60 | 36 |6-7տ. |
| | | բարձր | | | |
._________________________________________________________________________.
6.4. Աթոռները պետք է լինեն սեղանի հետ խմբավորված և մակնիշավորված: Սեղանների կողմնորոշիչ քանակը (համարիչ) և աթոռների (հայտարար) չափսերը տարբեր հասակային խմբերի համար բերված են աղյուսակ 14-ում:
Աղյուսակ 14
._________________________________________________________________________.
|Կահույքի| Տարիքային խմբեր |
|խումբը |________________________________________________________________|
| | Մսուրային | Նախադպրոցական |
| |_______________________________________|________________________|
| |վաղ հասակի|վաղ հասակի|փոքրերի |փոքրերի | միջին |ավագ |նախապատ-|
| |1-ին խումբ|2-րդ խումբ|1-ին |2-րդ | խումբ |խումբ|րաստական|
| | | |խումբ |խումբ | | | |
|________|__________|__________|________|________|_________|_____|________|
| Ա | 1/4 | 1/4 | | | | | |
| Բ | | 1/16 | 2/8 | | | | |
| Ծ | | | 3/12 | 3/12 | | | |
| Գ | | | | 4/16 |1/2*//4 | 9/18| 2/4 |
| Դ | | | | |6/11*//22| 4/18| 10/20 |
| Ժ | | | | | | | 1/2 |
._________________________________________________________________________.
* Երկտեղանի սեղանների քանակը
6.5. Պարապմունքների համար սեղանների դասավորվածությունը պետք է համապատասխանի հետևյալ հիգիենիկ պահանջներին.
- սեղանները դրվում են լուսավորվող պատի մոտ, պարտադիր է ձախակողմյան լուսավորությունը,
- 4 տեղանի սեղանները տեղադրվում են 2 շարքից ոչ ավելի,
- 2 տեղանի սեղանները` ոչ ավելի, քան 3 շարք,
- սեղանների շարքերի միջև հեռավորությունը պետք է լինի 0,5մ-ից ոչ պակաս,
- 1-ին շարքի սեղանի հեռավորությունը լուսավորված պատից` 1մ,
- 1-ին սեղանի և գրատախտակի միջև հեռավորությունը` 3-2,5 մ,
- գրատախտակի ներքևի եզրի բարձրությունը` 0,7-0,8 մ,
- գրատախտակի չափսերը պետք է լինեն` 0,75-1 մ:
Երեխաների նստեցումը սեղան աթոռներին պետք է կատարել հաշվի առնելով նրանց առողջական վիճակը, տեսողությունը և լսողությունը:
Ճաշասենյակ-խաղասենյակում քայլասայլակը և արգելքը պետք է տեղադրվեն պատուհանից 1մ հեռավորությամբ, դրան զուգահեռ երկար կողմով: Վաղ հասակի 1-ին խմբում լվացարանի մոտ տեղադրվում է բարուրի սեղան, սրբիչների կախիչներով և կեղտոտ սպիտակեղենի տարողությամբ: Երեխաներին կերակրելու համար տեղադրվում են երկու տեղանի սեղաններ:
6.6. Մանկական խմբերի զուգարաններում տեղադրվում են պատի կամ կախովի կախիչներ անձնական բաժիններով, անձնական հիգիենայի առարկաների և սրբիչների համար. տնտեսական պահարաններ, մսուրային խմբերում` առանձին խցիկներով պահարաններ գիշերանոցների համար: Բոլոր մանկական անշարժ սարքավորումները պետք է լինեն ամրացված` վնասվածքից /տրավմայից/ խուսափելու համար:
6.7. 1-ին շարքի հեռուստադիտողից միջև էկրանը և էկրանից դեպի դիապրոյեկտորը եղած հեռավորության հարաբերությունը ընդունվում է համաձայն աղյուսակ 15-ի:
Աղյուսակ 15
.___________________________________________________________________.
|Դիապրոյեկտորից |Էկրանի պատկերի|1-ին շարքի |Շարքերում երեխաների |
|մինչև էկրանը |լայնությունը |հեռավորությունը| մաքսիմալ քանակը |
|եղած |/մետր/ |էկրանից | |
|հեռավորությունը| | | |
|_______________|______________|_______________|____________________|
| | | |1 շարք|2 շարք|3 շարք|
|_______________|______________|_______________|______|______|______|
| 4.0 | 1.2 | 2.4 | 8 | 10 | 13 |
|_______________|______________|_______________|______|______|______|
| 3.5 | 1.0 | 2.1 | 7 | 9 | 11 |
|_______________|______________|_______________|______|______|______|
| 3.0 | 0.9 | 1.8 | 6 | 8 | 10 |
|_______________|______________|_______________|______|______|______|
| 2.5 | 0.75 | 1.5 | 6 | 7 | 9 |
|_______________|______________|_______________|______|______|______|
| 2.0 | 0.6 | 1.2 | 4 | 6 | 8 |
.___________________________________________________________________.
7. ՏԵՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
7.1. Բոլոր տարածքները պետք է պահպանվեն մաքուր վիճակում: Տարածքի մաքրումը պետք է կատարվի ամեն օր պարտադիր խոնավ եղանակով, պատուհանները բաց: Հատակը պետք է լվանալ օրը 2 անգամից ոչ պակաս, 1 անգամը պարտադիր կահույքի տեղաշարժով: Կահույքը, պատուհանի գոգերը, ջեռուցիչները սրբել խոնավ շորով, մանկական զգեստապահարանները պետք է սրբել ամեն օր, իսկ շաբաթը 1 անգամ լվանալ: Երաժշտական և մարմնամարզական պարապմունքների սենյակները պետք է մաքրել յուրաքանչյուր պարապմունքից հետո: Խոնավ մաքրումը կատարվում է լվացող նյութերով (օճառ, կալցինացված սոդա, սինթետիկ լվացող փոշիներ)` պատուհանները և օդանցքները բաց: Տարածքների լիարժեք մաքրումը պետք է կատարվի ամեն ամիս և համաճարակային ցուցումով` հատակի լվացում, լուսատուների, պատուհանների, դռների, պատուհանների լվացում մաքրող և վարակազերծող նյութերով:
Արտաձիգ օդափոխիչ համակարգի երկաթյա վարագույրները պետք է բաց լինեն, մշտապես մաքրվեն փոշուց, փակվեն շինության ներքին ջերմաստիճանի և դրսի ջերմաստիճանի կտրուկ անկման ժամանակ:
Արտաձիգ օդափոխիչ համակարգի հորատանցքերի մաքրումը պետք է կատարվի տարին 2 անգամ: Պատուհանների լվացումը` ապակիների լվացումը ներսից և դրսից, տարին 2 անգամ (գարուն, աշուն): Խմբերի գործունեության ընթացքում կտրականապես արգելվում է անցկացնել ընթացիկ ու կապիտալ վերանորոգումներ` պատերի և առաստաղի սպիտակեցում, պատուհանների վերանորոգում և այլն:
7.2. Բոլոր ձեռք բերված խաղալիքները (բացառությամբ փափուկ խաղալիքների) մինչև խմբերին հանձնելն անհրաժեշտ է 15 րոպե լվանալ հոսող ջրի տակ (370 C) օճառով, իսկ հետո չորացնել բացօթյա: Ռետինե, փրփրալատեքսային և այլ նմանատիպ խաղալիքները լվացման ընթացքում պետք է ամուր քամել:
Հետագայում վաղ հասակի 1-ին խմբի խաղալիքներն անհրաժեշտ է լվանալ օրը 2 անգամ տաք ջրով, խոզանակով, օճառով կամ 2%-ոց սննդային սոդայի լուծույթով, մակնշված թասերում, որից հետո լվանալ հոսող ջրի տակ (370 C) և չորացնել: Ավելի մեծահասակ երեխաների խաղալիքները` ամեն օր, օրվա վերջում: Տիկնիկների շորերը լվանալ, արդուկել ըստ անհրաժեշտության:
Կազմակերպված մանկական կոլեկտիվներում, մինչև 3տ. երեխաներին և մեկուսարանների համար արգելվում է փափուկ և փրփրալատեքսային մազմզոտ խաղալիքների օգտագործումը: Նմանատիպ խաղալիքները խորհուրդ է տրվում օգտագործել միայն մեծերին, որպես դիդակտիկ միջոց:
Փափուկ խաղալիքներն ամեն օր օրվա վերջում վարակազերծվում են բակտերիոցիդ լամպերով, 40 րոպե, որը տեղակայվում է լամպից 25սմ հեռավորության վրա:
7.3. Ողջ սպիտակեղենը պետք է լինի մակնշված: Անկողնային սպիտակեղենը, մակնշել ստորին անկյունում: Անհրաժեշտ է սպիտակեղենի 3 կոմպլեկտ և ներքնակների 2 փոխնորդ:
7.4. Սպիտակեղենի և սրբիչների փոխարինումը կատարվում է ելնելով աղտոտվածությունից, բայց ոչ ուշ, քան շաբաթը 1 անգամ: Մաքուր սպիտակեղենը տեղ է հասցվում պարկերով ու պահվում է պահարաններում: Լաթերը և սպիտակեղենը օգտագործումից հետո դրվում են հատուկ տարողություններում կամ մոմլաթե պարկերում: Օրվա վերջում կեղտոտ սպիտակեղենը տեղափոխվում է լվացքատուն կամ հատուկ սենյակ: Սովորական պարկերը տրվում են լվացման, իսկ մոմլաթեն` մշակվում է տաք օճառաջրով կամ սոդայի լուծույթով: Անկողնային պարագաները` ներքնակներ, բարձեր, վերմակներ, քնապարկեր, պետք է ենթարկել օդափոխության անմիջապես ննջարաններում, բաց պատուհանների պայմաններում, լիարժեք մաքրման ժամանակ` պարբերաբար դուրս հանելով: Տարին 1 անգամ անկողնային պարագաները ենթարկվում են քիմ. մաքրման:
7.5. Գորգերը պետք է ամեն օր մաքրել փոշեկուլով, պարբերաբար թափահարել և սրբել խոնավ խոզանակով, իսկ տարին 1 անգամ ենթարկել քիմ. մաքրման: Երեխաների բարուրման սեղանները, մանկական տակդիր մոմլաթները, արենաների ծածկոցը, բլուրները, անհրաժեշտ է լվանալ ջրով և օճառով` օրը 2 անգամ (ճաշից հետո և օրվա վերջում), արտաթորանքներով աղտոտվելու դեպքում` թրջել 1%-ոց քլորամինի լուծույթով, օգտագործած իրերը վարակազերծվում են 1%-ոց քլորամինի լուծույթով` 4 ժամ տևողությամբ, հատուկ առանձնացված ամաններում:
7.6. Զուգարանների հատակը, նստակոնքերը պետք է լվանալ օրը 2 անգամ հոսող տաք ջրով, օգտագործելով լվացող նյութեր: Նստակոնքը միզաթթվային աղերից ազատելու համար անհրաժեշտ է ամիսը 2 անգամ լվանալ Սանիտարական նյութով, դրա բացակայության դեպքում` աղաթթվի 2 %-ոց լուծույթով: Նշված մշակումից հետո նստակոնքերը լվացվում են առատ ջրով: Մսուրային խմբերում հատակը լվացվում է երեխաների յուրաքանչյուր գիշերանոթին նստելուց հետո:
7.7. Խմբասենյակների սեղանները նախքան սնունդ ընդունելը և հետո լվացվում են տաք ջրով, օճառով, հատուկ լաթերով, որոնք լվացվում, չորացվում և պահվում են չոր վիճակում կափարիչով փակվող հատուկ ամանների մեջ: Աթոռներն ամեն օր սրբվում են տաք ջրով և օճառով:
Համաճարակային իրավիճակի բարդացման դեպքում ամենօրյա խոնավ մաքրումը կատարվում է վարակազերծող նյութերի օգտագործմամբ (1%-ոց քլորամինի, 1 %-ոց քլորակրի լուծույթով): Սեղանները և աթոռները լվացվում են քլորակրի 1 %-ոց լուծույթով, հետո տաք ջրով և չորացվում:
Խաղալիքներն ախտահանվում են 0.5%-ոց քլորամինի և 0.5%-ոց քլորակրի լուծույթով` 30 րոպե տևողությամբ, հետո լվացվում և չորացվում:
7.8. Նստակոնքերի նստատեղերն ամեն օր լվացվում են տաք օճառաջրով: Գիշերանոթները յուրաքանչյուր օգտագործումից հետո լվացվում են հոսող ջրով, իսկ համաճարակային իրավիճակի բարձրացման դեպքում, 30 րոպեի ընթացքում մշակվում են 1 %-ոց քլորամինի կամ 1%-ոց քլորակրի լուծույթով: Կոյուղու բացակայության դեպքում անհրաժեշտ է ունենալ արտաթորանքների համար կափարիչով դույլ քլորակրի պարզեցված լուծույթի համար կամ ուրիշ ախտահանիչ լուծույթի համար տարողություն` գիշերանոթներն ախտահանումից հետո լվանալու համար, մաքուր ջրով դույլ:
7.9. Զուգարանների մաքրող պարագաները (լաթեր, դույլ, խոզանակ) պետք է ունենան վառ գույներով համապատասխան մակնշումներ և պահպանվեն զուգարաններում տեղադրված հատուկ պահարաններում: Ողջ մաքրող պարագաները օգտագործումից հետո անհրաժեշտ է լվանալ տաք ջրով և լվացող նյութերով: Ախտահանող լուծույթները պետք է պահվեն մուգ անոթներում, երեխաներին անհասանելի տեղերում:
7.10. Ճանճերի մուտքը մանկական հիմնարկ կանխելու համար սննդի բլոկի, լվացքատան, զուգարանների և այլ պատուհանները, տաք եղանակին պետք է պատել մետաղյա ցանցերով:
7.11. Կոյուղու բացակայության դեպքում, հորատիպ զուգարանների և աղբամանների 2/3 լցվելու դեպքում անհրաժեշտ է մաքրել և ամեն օր մշակել 10%-ոց քլորակրի լուծույթով, իսկ շաբաթը 1 անգամ` ծածկել քլորակրով (ելնելով 1 կգ 1մ2 մակերեսի հաշվարկից) կամ լավրիցիտով:
Բակային զուգարանների ներքին մակերեսը և դռների բռնակները ամեն օր պետք է լվանալ քլորամինի 1 %-ոց կամ քլորակրի պարզեցված 1%-ոց լուծույթներով:
8. ՕԴԱՅԻՆ ՌԵԺԻՄ
8.1. Օդային բարվոք միջավայր ստեղծելու համար անհրաժեշտ է ամեն օր օդափոխել ողջ շինությունը: Առավել արդյունավետ է միջանցիկ և անկյունային օդափոխությունը: Այն պետք է անցկացնել միայն երեխաների բացակայության ժամանակ, մինչև նրանց գալը, դահլիճում պարապմունքների, զբոսնելու ժամանակ: Օդափոխության տևողությունը կախված է արտաքին օդի ջերմաստիճանից, քամու ուղղությունից, ջերմամատակարարման համակարգի արդյունավետությունից և դադարեցվում է երեխաների խմբասենյակ վերադառնալուց 30 րոպե առաջ:
Օդափոխությունը զուգարանների միջով չի թույլատրվում: Միակողմանի օդափոխությունը կատարվում է երեխաների ներկայությամբ: Տաք եղանակներին խորհուրդ է տրվում կատարել տարածքների անընդհատ աէրացիա, ցուրտ եղանակին թույլատրվում է կարճատև ջերմաստիճանի իջեցում, մինչև 180 ավագ և 190 կրտսեր նախադպրոցական խմբերի համար:
8.2. Ննջասենյակներում միջանցիկ օդափոխությունը պետք է կատարել երեխաների բացակայության ժամանակ, պատուհանները և օդանցքները պետք է փակել երեխաների քնելուց 30 րոպե առաջ, քնի ընթացքում անհրաժեշտ է միակողմանի բացել և փակել վերկացից 30 րոպե առաջ: Տաք եղանակին քունն անցկացվում է (ցերեկային ու գիշերային) բաց պատուհանների առկայությամբ (խուսափելով հոսանքից):
Ննջասենյակները և պատշգամբները պետք է ունենան արևապաշտպան հարմարանքներ (վարագույրներ, ժալյուզներ և այլն):
8.3. Հսկողությունը կատարվում է կենցաղային ջերմաչափերի միջոցով, որոնք պետք է ամրացվեն սենյակների ներքին պատին, հատակից 0,8-1,2 մ բարձրության վրա, կախված երեխաների հասակից:
8.4. Երեխաների զբոսանքը մաքուր օդում պետք է կատարվի ոչ պակաս, քան օրը 2 անգամ` մանկապարտեզի ուսուցման և դաստիարակման ծրագրին համապատասխան: Առողջարարական բարձր արդյունավետությունը ապահովելու համար.
8.4.1. Թույլատրվում է երեխաների մաքուր օդում գտնվելու նախատեսված ժամանակը կրճատել:
8.4.2. Անհրաժեշտ է զբոսանքի ժամանակ ապահովել երեխաների շարժման ակտիվությունը, ռացիոնալ հագուստի պայմաններում (աղյուսակ 16):
Աղյուսակ 16
._______________________________________________________________________.
| Եղանակ |Գործունեության |Արտաքին հագուստ | Շերտերի |
| |տեսակ | |ընդհանուր|
| | | | քանակ |
|_________________________|_______________|___________________|_________|
|-3-3(օ) քամին մինչև 2մ/վ|շարժուն խաղեր |Դահուկային զգեստ | 3 |
|_________________________|_______________|___________________|_________|
|քամին մինչև 3-7 մ/վ | -»- |Դահուկային զգեստ, | 4 |
| | |քամիապաշտպան բաճկոն| |
|_________________________|_______________|___________________|_________|
|-3-3(օ) քամին մինչև 2մ/վ|միջին |Տաք բաճկոն` | 4 |
| |շարժունակության|անդրավարտիքով | |
| |խաղ | | |
|_________________________|_______________|___________________|_________|
|քամին մինչև 3-7 մ/վ | -»- | -»- | 4 |
|_________________________|_______________|___________________|_________|
|-4-10(օ) քամին մինչև | -»- |Ձմեռային վերարկու, | 3 |
|2մ/վ | |մուշտակ | |
|_________________________|_______________|___________________|_________|
|քամին մինչև 3-7 մ/վ | -»- | -»- | 5 |
| | | | 4 |
|_________________________|_______________|___________________|_________|
|-11-15(օ) քամին մինչև | -»- | -»- | 5 |
|2մ/վ | | | 4 |
|_________________________|_______________|___________________|_________|
|քամին մինչև 3-7 մ/վ |շարժուն խաղեր |ձմեռային վերարկու, | 5 |
| |արագ քայլ |մուշտակ | 4 |
|_________________________|_______________|___________________|_________|
|-16-20(օ) քամին մինչև | -»- | -»- | 5 |
|2մ/վ | | | 4 |
|_________________________|_______________|___________________|_________|
|քամին մինչև 3-7 մ/վ | -»- |մուշտակ | 5 |
._______________________________________________________________________.
Մինուսային ջերմաստիճանի ժամանակ երեխաները պետք է հագած լինեն տաք երկարաճիտք կոշիկներ: 100 ցածր ջերմության դեպքում մորթով երկարաճիտք կոշիկներ կամ թաղիքավոր կոշիկներ:
Խիստ ցուրտ պայմաններում մանկական ձմեռային հագուստը պետք է ունենա փակ կառուցվածք (կոմբինեզոն, կիսակոմբինեզոն) սառը օդից պահպանող հարմարանքներով: Վերարկուի հաստությունը պետք է ավելացվի ստանդարտի համեմատ, լրացուցիչ տաքացնող շերտի հաշվին վերարկուի մեջ մինչև 16-18 մմ և անդրավարտիքի մեջ 8-10 մմ: Ցուցումները շինություններում հագուստի վերաբերյալ (աղյուսակ 12) և տարվա սառը եղանակին զբոսանքի վերաբերյալ (աղյուսակ 16) պետք է կախված լինեն ցուցանակներին` ի գիտություն ծնողներին և մանկավարժներին:
9. ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍՆՆԴԱՅԻՆ ԲԼՈԿԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՄԹԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
9.1. Սննդային բլոկի կազմի մեջ են մտնում խոհանոցը` նախապատրաստման և լվացման սենյակներով, մառանները` սառնարանային սարքավորումներով ու բանջարեղենի պահպանման պահեստներով: Լվացման, նախապատրաստման սենյակները պետք է առանձնացվեն խոհանոցից` կամ որևէ սարքավորումներով, կամ 1,2 մ բարձրությամբ թափանցիկ միջնապատով: Լվացման և նախապատրաստման սենյակները պետք է ունենան ջրահոսքի հարմարանքներ (տրապ), որոնք ունեն թեքություն ջրի հոսքի համար ու կոյուղի:
9.2. Մանկական նախադպրոցական հիմնարկներում շուտ փչացող մթերքի պահպանման համար պետք է լինի ջերմաչափով սառնարանային սարքավորումներ: Շուտ փչացող մթերքի պահպանման ջերմաստիճանը պետք է լինի +2 -+60: Սառնարաններում ջերմաստիճանը պետք է լինի +2 -+ 60: Սառնարաններում և սառնարանային սարքավորումներում հարկավոր է առանձնացնել մսի և ձկան պահպանման տեղեր` մակնշելով Միս, Ձուկ:
9.3. Մինչև 1 տարեկան երեխաների սննդամթերքը և կերային խառնուրդը պետք է պահել առանձին սառնարաններում: Բանջարեղենը պետք է պահել հատուկ մառաններում, չոր մթերքը` պահեստներում, որտեղ պետք է լինեն հատուկ շարահարկեր և պահարաններ: Սառնարանները պետք է լինեն չոր և լավ օդափոխվող: Սեղանները կարող են լինել ամբողջովին թիթեղապատված, չժանգոտվող մետաղից կամ դյուրալյումինից: Թույլատրվում է օգտագործել սեղաններ ծածկված ալյումինով կամ էլ ցինկապատված երկաթով, ծայրերը կլորացված: Սեղանները, որոնք ծածկված են ցինկապատ երկաթով, թույլատրվում է կիրառել հում մսի և ձկան մշակման համար: Խմորի մշակման համար սեղանները պետք է ունենան ամուր փայտե ծածկեր, լավ հարթեցված մակերեսով:
9.4. Մսի, ձկան և բանջարեղենի մշակման համար հարկավոր է ունենալ հատուկ դանակներ, մշակման տախտակներ (հացենի, կեչի, կաղնի)` հարթ մակերեսով, 9 հատից ոչ պակաս: Տախտակները և դանակները պետք է լինեն պիտակավորված. ՀՄ - հում միս, ԵՄ - եփած միս, ՀՁ - հում ձուկ, ԵՁ - եփած ձուկ, ԵԲ - եփված բանջարեղեն, ՀԲ - հում բանջարեղեն, նպարեղեն, Հ - հաց: Տախտակները պետք է պահել կողքի, հատուկ մետաղյա կասետների մեջ կամ անմիջապես աշխատատեղերում:
9.5. Թափոնները և մնացորդները հավաքվում են մետաղյա կափարիչով դույլերում կամ էլ աղբամաններում, որոնց մաքրումը կատարվում է 2/3-ից ոչ ավելի լցվելուց հետո: Ամեն օրվա վերջում, անկախ լցվելուց, աղբամանները պետք է մաքրվեն, լվացվեն սոդայի 2%-ոց լուծույթով, այնուհետև ողողվեն տաք ջրով և չորացվեն:
9.6. Խոհանոցային սպասքի լվացման համար պետք է տեղադրված լինեն չժանգոտվող մետաղից, ալյումինից, դյուրալյումինից պատրաստված վաննաներ, հոսող տաք և սառը ջրի ծորակներով: Վաննայի և կոյուղու միացման տեղում պետք է լինի օդային կտրվածք:
Խորհուրդ է տրվում օգտագործել` ՎՄ-1, ՎՄ-2, ՎՄ-1ա, ՎՄ-2ա տիպի լվացման վաննաներ:
9.7. Մանր փայտե գույքը-տախտակներ, խառնիչներ և այլն, տաք ջրով (500) լվանալուց հետո (ավելացնելով կալցինացված սոդա, եռնատրիֆոսֆատ և այլն) անհրաժեշտ է մշակել 650-ից ոչ պակաս տաք ջրով, այնուհետև չորացնել ցանցավոր մետաղյա շարահարկերի վրա:
Խոհանոցային ամանեղենը լվացվում է (45-500) տաք ջրով, ավելացնելով թույլատրված լվացող միջոցներ (հավելված 8), մաքրաջրվում են 650 ոչ պակաս տաք ջրով և չորացվում ցանցավոր շարահարկերի վրա: Մետաղյա գույքը լվանալուց հետո անհրաժեշտ է շիկացնել չորացնող պահարաններում, մսաղացները օգտագործելուց հետո անհրաժեշտ է քանդել, լվանալ, մշակել եռացող ջրով և լավ չորացնել: Սննդային բլոկերը պետք է ապահովված լինեն հյութաքամիչներով, խառնիչներով (միքսեր), ճզմող և այլ մեքենաներով: Ամանների լվացման սպունգները, լաթի կտորները ամանների լվացումից հետո պետք է եռացնել 15 րոպե, չորացնել և պահել հատուկ հատկացված տեղերում, փակ տարաներում: Խոզանակները և նմանատիպ գույքը լվացվում է, չորացվում և պահվում հատուկ հատկացված տեղերում:
9.8. Խոհանոցային և մառանային շինություններում լայնորեն պետք է օգտագործվեն ճանճերի դեմ պայքարի միջոցներ: Կրծողների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ապահովել մթերքի և սննդային մնացորդների ճիշտ պահպանումը, այնուհետև կատարել մեխանիկական ոչնչացում: Խստիվ արգելվում է քիմիա-մանրէաբանական միջոցների օգտագործումը:
9.9. Ամբողջ սննդամթերքը, որ ստացվում է մանկական օբյեկտում պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված որակի և անվտանգության պարտադիր պահանջներին:
Հում մթերքը և մթերքը, որը օգտագործում են առանց թերմիկ մշակման, անհրաժեշտ է պահել առանձին: Պետք է հատուկ ուշադրություն դարձնել շուտ փչացող սննդամթերքի վրա` միս, ձուկ, կիսաֆաբրիկատներ, կաթ, կաթնամթերք: Դրանք պետք է պահել սառնարանային խցիկներում, սառնարաններում 2-60 -ում, սահմանափակ ժամկետով (հավելված 9): Սառնարանի ջերմաստիճանը ստուգվում է ջերմաչափով: Եթե սառնարանային խցիկը 1 հատ է, մսի, ձկան, կաթնամթերքի պահպանումը պետք է կատարվի առանձին շարահարկերում, որոնք հեշտ լվացվում և մշակվում են: Մթերքը (հատկապես կաթնամթերքը, ձկնեղենը) պետք է պահել փակ տարաներում: Կարագը պետք է պահել շարահարկի վրա տարաների մեջ կամ էլ փաթեթավորված: Չի կարելի կարագը պահել հոտավետ սննդամթերքի և պանրի հետ: Պանիրները պետք է պահել սառցախցիկներում, պանրի խոշոր կտորները` առանց տարաների մաքուր, փայտից շարահարկերի վրա: Պանրի գլուխները մեկը մյուսի վրա դնելու ժամանակ, արանքներում պետք է դնել ստվարաթուղթ կամ դիկտ: Մանր պանրիկները պետք է պահել փայտե շարահարկերի վրա տարաների մեջ կամ առանց դրանց: Պանիրն անհրաժեշտ է դասավորել այնպես, որ գլուխները չհպվեն իրար: Նույնիսկ կարճատև պահպանման ժամանակ պանրի կեղևը խոնավանում և ծածկվում է բորբոսով, առաջացած բորբոսը և լորձը անհրաժեշտ է հեռացնել չոր անձեռոցիկով, որը պետք է թրջել 3%-ոց կերակրի աղի լուծույթով:
Ձուն պահվում է տարաներում կամ առանձին սկուտեղների վրա: Չի կարելի պահել ուժեղ հոտավետ մթերքի հետ: Թթվասերը, կաթնաշոռը պետք է պահել մետաղյա տարաներում կամ տակառներում: Բացելուց հետո դրանք պետք է ծածկել կափարիչներով, որոնք պիտի պատրաստված լինեն նրբատախտակից, թանզիֆով: Կաթ հարկավոր է պահել ստացված ամաններում: Կաթը ստանալուց անմիջապես հետո, եթե չի օգտագործվում, պետք է պահել 2-60 -ում: Չպաստերիլիզացված, բաց վիճակում ստացված կաթն անհրաժեշտ է մինչև օգտագործելը եռացնել և պահել փակ կափարիչով:
Բանջարեղենը և մրգերը պետք է պահել չոր, լավ օդափոխվող շինություններում շարահարկերի վրա, ոչ բարձր, քան 80 -ում: Բանջարեղենը պետք է պաշարվի 20, իսկ սորուն մթերքը /աղ, ալյուր, շաքարավազ և այլն/ 30 օրից ոչ ավելի` չոր լավ օդափոխվող շինություններում, մաքուր տարաներում, լավ փակված կափարիչներով կամ պարկերի մեջ, հատակից առնվազն 15 սմ բարձրության վրա: Մթերքի և պատի միջև պետք է լինի 20 սմ հեռավորություն:
Հացը պետք է պահվի պահարաններում շարահարկերի վրա, սպիտակ և սև տեսակները` առանձին: Ներքևի շարահարկը գետնից պետք է 35սմ բարձր լինի: Պահարանների դռները պետք է ունենան անցքեր օդափոխության համար: Հացի պահպանման տեղի մաքրման ժամանակ փշրանքները պետք է հավաքել հատուկ խոզանակների և լավ մաքրել 1 %-ոց սեղանի քացախով թրջված լաթով:
9.10. Սննդի պատրաստման ժամանակ պետք է օգտվել հետևյալ կանոններից.
- հում և եփած մթերքի մշակումը պետք է կատարել առանձին սեղանների վրա, մակնշված տախտակներին, մակնշված դանակներով,
- սալաթների հում լավ մշակված բանջարեղենից պատրաստումը պետք է կատարվի առանձին սեղանների վրա ԵԲ եփած բանջարեղեն մակնշված տախտակին,
- մթերքը մանրելու համար պետք է ունենալ 2-ից ոչ պակաս մսաղաց (1-ը սորուն, մյուսը եփածի համար),
- մսի և ձկան ֆարշից պատրաստված կոտլետները, բիտկիները պետք է տապակվեն 2 կողմից 10 ր. ոչ պակաս, որից հետո անհրաժեշտ է պահել ջեռոցում 5-8 ր., մինչև պատրաստվելը,
- եփած մսից ճաշատեսակ պատրաստելու ժամանակ կամ առաջին ճաշատեսակի հետ մատուցելու համար, մանրեցված կամ բաժին միսն անպայման պետք է ենթարկել կրկնակի թերմիկ մշակման (արգանակի, սոուսի մեջ եփել, տապակել ջեռոցում) 220-2500 10 ր. ընթացքում,
- թխվածքների և ձվածեղի պատրաստման ժամանակ անհրաժեշտ է եփելը ավարտել ջեռոցում, 5-8 ր. 2500 պայմաններում,
- մինչև 1 և 2-րդ ճաշատեսակների մատուցումը, այն կարող է մնալ տաք սալիկի վրա` ոչ ավելի, քան 2-3ժ,
- թթված կաթը կարելի է օգտագործել միայն խմորի համար:
9.10.1. Արգելվում է մածունի, կաթնաշոռի, ինչպես նաև մսով բլիթների (բլինչիկ), թխվածքաճաշի, մսա-մակարոնների, կրեմների, օշարակների, տապակած սննդամթերքի, դոնդողի, պաշտետների պատրաստումը: Կտրականապես արգելվում է սնկերի, բաքերով կաթի օգտագործումը առանց եռացնելու, ինչպես նաև կաթնաշոռի, թթվասերի օգտագործումը առանց թերմիկ մշակման, ձվի և մսի, ջրային թռչնի մսի օգտագործումը առանց անասնաբույժի կողմից ստուգման: Արգելվում է տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումը:
9.11. Մթերքի խոհանոցային մշակման ժամանակ անհրաժեշտ է պահպանել հետևյալ պահանջները: Բանջարեղենի կեղևը հեռացնել բարակ շերտով, չի կարելի մաքրել գիշերը և թողնել ջրում 1,5 ժ-ից ավելի, առաջին ճաշատեսակների պատրաստման ժամանակ բանջարեղենը պետք է դնել միայն եռացող ջրում:
Մանկական կերն անհրաժեշտ է վիտամինիզացնել ասկորբինաթթվով /վիտամին C/:
9.12. Սնունդ փոխադրող տրանսպորտով միաժամանակ այլ տեսակի բեռներ տեղափոխել չի թույլատրվում: Սննդամթերք տեղափոխող մեքենայի թափքը ներսից պետք է ցինկապատված լինի: Այն տարաները, որոնցով տեղափոխվում է մթերք, պետք է լինի մակնշված:
Մոմլաթե և այլ պարկերը, մետաղյա և փայտե արկղերը, բիդոնները և այլ տարաները օգտագործելուց հետո պետք է մաքրել տաք, 2%-ոց սոդայաջրով, շոգեխաշել եռման ջրով ու չորացնել:
9.13. Թույլատրվում է օգտագործել ճաշի, թեյի հախճապակյա (ափսեներ, պնակներ, գավաթներ), չժանգոտվող մետաղից (գդալներ, պատառաքաղներ) սպասք, որը պետք է լինի յուրաքանչյուր խմբի համար անձնական օգտագործման և պահվի բուֆետում:
9.14. Սպասքի լվանալու համար, բուֆետներում տեղադրվում են երկբնանի մակնշված լվացարաններ, որոնք պետք է ունենան օդային ընդհատումներ: Առաջնահերթ լվացվում է թեյի սպասքը` 2 ջրում 50-600, 1-ին բնիկում ավելացնելով լվացող միջոցներ: Այնուհետև լվացարանը մաքրվում է, ապա լվանում են ճաշի սպասքը: Լվանալու ժամանակ անհրաժեշտ է ամանեղենը լավ մաքրել սննդի մնացորդներից, լվանալ 1-ին բնիկում 50-600 տաք ջրով, որի մեջ ավելացվում է լվացող միջոց (հավելված 8), 2-րդ բնիկում պետք է մաքրաջրել հոսող` ոչ պակաս, քան 650 տաք ջրով և չորացնել վանդակավոր շարահարկերի վրա: Գդալները, պատառաքաղները անհրաժեշտ է լվանալ լվացող միջոցներով, ապա մաքրաջրել հոսող տաք ջրով` ոչ պակաս, քան 650 -ում:
Ծծակները օգտագործելուց հետո եռացնել 15 ր. և պահել ապակյա փակ ամաններում: Կաթնամթերքի օգտագործումից հետո շշերը պետք է լվանալ հոսող տաք ջրով, խոզանակի և ճարպազրկող (մանանեխ, կերակրի սոդա) միջոցների օգնությամբ: Այնուհետև, եռացնել 15 ր. և պահել մակնշված էմալապատ, փակ ամաններում: Լաթերը ամանեղենը լվանալուց հետո լվացվում, չորացվում և պահվում են մակնշված տարաներում:
Ամեն խմբում պետք է լինի չորացման պահարան, որտեղ ամանեղենը ախտահանվում է, կամ էլ կափարիչով աման, որտեղ սպասքը ախտահանիչ լուծույթներում թրջվում է, ինֆեկցիաների ժամանակ: Սննդի մնացորդը պետք է հավաքել առանձնացված ոտնակներով տարաներում, որոնք աշխատանքից հետո մաքրել և լավ լվանալ սոդայի 2%-ոց լուծույթով, մաքրաջրել տաք ջրով և լավ չորացնել:
10. ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱ
10.1. Մանկական նախադպրոցական օբյեկտների անձնակազմը պետք է հաճախի մաքուր և կոկիկ հագուստով ու կոշիկներով: Աշխատանքից առաջ պետք է լավ լվանալ ձեռքերը, հագնել մաքուր խալաթ կամ հատուկ զգեստ, ունենան հատուկ փոխնորդ կոշիկներ, մազերը կոկիկ հավաքել գլխաշորի տակ: Տեխնիկական անձնակազմը պետք է ունենա առանձին խալաթներ, տարածքները մաքրելու համար, ինչպես նաև մաքուր գոգնոցներ կերակուրը բաժանելու համար: Զուգարան մտնելուց առաջ պետք է հանել խալաթը, իսկ դուրս գալուց հետո ձեռքերը լավ լվանալ օճառով: Սպասարկող անձնակազմին արգելվում է օգտվել մանկական զուգարաններից: Մանկական նախադպրոցական հիմնարկից դուրս գալուց առաջ խալաթը պետք է հանել և կախել պահարանում:
10.2. Մանկական նախադպրոցական կազմակերպությունների անձնակազմը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է անցնել բժշկական զննություն: Նոր ընդունվող անձինք առանց բժշկական հետազոտության արդյունքների աշխատանքի չեն թույլատրվում: Մանկական օբյեկտների աշխատողների անձնական բժշկական գրքույկները պետք է գտնվեն հիմնարկի վարիչի մոտ:
Մանկական օբյեկտների բոլոր աշխատողները, որոնք գործ ունեն երեխաների սպասարկման ու սննդի պատրաստման հետ պարտադիր պետք է անցնեն հիգիենիկ ուսուցման դասընթացներ, հանձնեն քննություն և աշխատանքի ընթացքում պահպանեն անձնական հիգիենայի կանոնները, իսկ սննդի բլոկի աշխատողները պետք է պահպանեն նաև սննդի պատրաստման տեխնոլոգիայի սանիտարական պահանջները:
Սննդի բլոկի բոլոր աշխատողները ամեն օր պետք է զննվեն բուժքրոջ կողմից, թարախային հիվանդությունների առկայության նկատմամբ, իսկ արդյունքները գրանցվեն հատուկ մատյանում: Հիվանդներն ու կասկածելի համախտանիշներով անձինք չեն թույլատրվում անցնել աշխատանքի:
11. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
11.1. Մինչև մանկական նախադպրոցական կազմակերպություն երեխայի ընդունվելը առողջական վիճակի շեղումներ հայտնաբերելու նպատակով կատարվում են երեխայի բերանի խոռոչի, քիթ-ըմպանի, տեսողության խանգարման, ակնոցի ընտրության և այլ բուժական, ինչպես նաև առողջարարական միջոցառումներ:
Մանկական նախադպրոցական այլ հիմնարկներից երեխաների տեղափոխման ժամանակ, զարգացման պատմության քաղվածք է կազմվում մանկական կազմակերպություն հաճախող բժշկի կամ տեղամասային մանկաբույժի կողմից:
11.2. Մանկական նախադպրոցական կազմակերպություն երեխայի ընդունվելիս բժիշկը, որը կատարում է տվյալ հիմնարկի հսկողությունը, ծնողներից հավաքում է լրացուցիչ տվյալներ երեխայի զարգացման առանձնահատկությունների վերաբերյալ, տալիս է առողջության վիճակի գնահատում ֆիզիկական և նյարդահոգեկան զարգացման վիճակի վերաբերյալ և մանկավարժի հետ համատեղ կատարում է անհատական ռեժիմի, ինչպես նաև սնուցման և առողջարարական միջոցառումների վերաբերյալ նշանակումներ: Երեխայի ընդունման ժամանակ հավաքած բոլոր տվյալները անցկացվում է երեխայի զարգացման պատմության մեջ` մսուրային հասակի երեխաների համար` հաշվառման քարտ կամ երեխայի բժշկական քարտ, նախադպրոցական հասակի երեխաների համար - հաշվառման քարտ, և հասցվում է ի գիտություն խմբերի դաստիարակներին:
11.3. Երեխաների առավոտյան ամենօրյա ընդունումը պետք է կատարվի դաստիարակի կողմից, որը ծնողներին հարցնում է երեխայի առողջական վիճակի մասին, զննում է բկանցքը և մաշկը, չափում է մսուրային խմբի բոլոր երեխաների ջերմությունը, իսկ նախադպրոցական խմբում` ելնելով բժշկական ցուցումից:
Առավոտյան զննման ժամանակ հայտնաբերված հիվանդ և կասկածելի երեխաները չեն ընդունվում, օրվա ընթացքում հայտնաբերված վատառողջ երեխաները մեկուսացվում են մեկուսարաններում կամ հիվանդացած երեխաների մեկուսացման սենյակում: Ելնելով առողջական վիճակից երեխան մնում է մեկուսարանում մինչև ծնողի գալը, կամ հոսպիտալացվում է: Մանկական նախադպրոցական օբյեկտում, համաձայն գործող հրահանգների, անցկացվում են սանիտարահակահամաճարակային միջոցառումներ, որոնք ուղղված են ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելմանը խմբերում կամ խմբերից դուրս կախված ինֆեկցիայի բնույթից, տարածման ձևից, կարանտին, ախտահանում, պատվաստումներ և այլն, համաձայն համաճարակաբանի ցուցման:
11.4. Կրած հիվանդություններից հետո մանկական նախադպրոցական հիմնարկ ընդունվում են միայն տեղամասային մանկաբույժի տեղեկանքով, որտեղ նշվում է ախտորոշումը, հիվանդության տևողությունը, անցկացված բուժումը, ինֆեկցիոն հիվանդների հետ ունեցած շփման բացառման, ինչպես նաև երեխայի անհատական ռեժիմի վերաբերյալ առաջարկություններ` առաջին 10-14 օրվա ռեկոնվալեսցենտներ:
11.5. Երեխաները պետք է ապահովված լինեն անհատական անկողնային պարագաներով, սրբիչներով, անձնական հիգիենայի պարագաներով (ատամի խոզանակ, սանր, սպունգ և այլն), որոնք պետք է մակնշված լինեն:
12. ՕՐՎԱ ՌԵԺԻՄԻ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
12.1. Օրվա ռեժիմը պետք է համապատասխանի քնի տևողության, տարբեր խմբային հասակի երեխաների առույգության հիգիենիկ նորմերին, նախատեսվում է մաքուր օդում գտնվելու բավարար տևողություն, որի ժամանակ իրականացվում է առողջարարական և կանխարգելիչ միջոցառումներ, կազմակերպում պարապմունքներ, որոնք ընդգրկեն մտավոր և ֆիզիկական ծանրաբեռնվածության ռացիոնալ համակցությունը: Բոլոր տեսակի գործողությունները կազմակերպվում և երեխաների հանգիստը օրվա ընթացքում կառուցվում է, հիմք ընդունելով մանկապարտեզներում ուսուցման և դաստիարակության տիպային ծրագրերը:
Շաբաթվա ընթացքում ուսումնական պարապմունքների քանակությունը պետք է փոքր և միջին խմբերում - 10, ավագ խմբերում - 151, նախապատրաստականում - 19: Մեկ պարապմունքի տևողությունը փոքրերի խմբերում պետք է լինի ոչ ավելի, քան 10-15 րոպե, միջին խմբերում` մինչև 20 րոպե, ավագ խմբերում` 20-25 րոպե, նախապատրաստականում` 25-30 րոպե: Բոլոր խմբերում պարապմունքների ընթացքում անհրաժեշտ է անցկացնել մարմնամարզական վարժություն` 1.5-2 րոպե տևողությամբ: Պարապմունքների միջև եղած ընդմիջումները պետք է լինեն 10-12 րոպե: Ընդմիջումների ընթացքում անհրաժեշտ է անցկացնել չափավոր ակտիվությամբ աշխույժ խաղեր:
12.2. Պարապմունքների դասացուցակը կազմելիս առաջարկվում է.
- պլանավորել ուսումնական ծանրաբեռնվածության հավասարաչափ բաժանում` ողջ օրվա, շաբաթվա և տարվա ընթացքում,
- ուսումնական շաբաթվա սկզբում և վերջում նախասիրությունը տալ ավելի թեթև` բովանդակությամբ և բարդությամբ պարապմունքներին,
- միջին խմբի երեխաներից սկսած ընձեռել արձակուրդներ, համաձայն մանկապարտեզներում ուսուցման և դաստիարակման տիպային ծրագրերի:
12.3. ՈՒսումնական տարվա սկզբին նախապատրաստական խմբում անհրաժեշտ է որոշել ուսուցմանը երեխաների ֆունկցիոնալ պատրաստականությունը: Այն երեխաների համար, որոնք ուսուցմանը ֆունկցիոնալ պատրաստ չեն և ունեն ձայնային արտահայտության թերություններ մանկապարտեզի ռեժիմում, անհրաժեշտ է նախատեսել հատուկ պարապմունքներ լոգոպեդի հետ, դաստակի փոքր մկանների թույլ զարգացում ունեցող երեխաների համար` մկանների զարգացման հատուկ վարժություններ, առողջական վիճակի շեղումներ ունեցող երեխաներին` անհրաժեշտ բուժական և առողջարարական միջոցառումներ:
13. ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
Երեխաների սնունդը պետք է լինի լիարժեք, մթերքի տեսակետից բազմազան և պետք է լրիվ բավարարի զարգացող օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջներին: Երեխաների սնուցումը պետք է իրականացվի համաձայն առաջարկվող 7 կամ 10 օրվա մենյուով: Բուժանձնակազմը պետք է ունենա կերակրատեսակների քարտադարան և անհրաժեշտության դեպքում առաջարկվող ճաշացանկում մտցնի փոփոխություններ: Ամեն օր յուրաքանչյուր խմբում ծնողների համար պետք է փակցվի երեխաների սնուցման համար նախատեսվող սննդամթերքի ցուցակը:
13.1. Բուժաշխատողները պետք է մասնակցեն յուրաքանչյուր ճաշացանկի կազմմանը և հետևեն խոհարարական ճիշտ մշակմանը և կոտլետներում մթերքների ճիշտ լցմանը, կերակրատեսակների համային հատկություններին, անցկացնեն 3-րդ կերակրատեսակի Ց վիտամինիզացիա, անմիջապես բաժանումից առաջ, պետք է հսկողություն սահմանի մթերքի պահպանման, դրանց իրացման ժամկետների նկատմամբ, հետևի սննդային բլոկի սանիտարական վիճակին:
Երեխաների պատրաստի սննդամթերքը պետք է մատուցել միայն բուժաշխատողի կողմից համտեսելուց և խոտանիչ մատյանի մեջ գրանցելուց հետո, ճաշատեսակի որակի գնահատումից ու բաժանելու թույլատվություն տալուց հետո: Մատյանի մեջ անհրաժեշտ է նշել յուրաքանչյուր ճաշատեսակի համը, այլ ոչ թե ամբողջ ռացիոնինը, և ցույց տալ կերակրատեսակի համապատասխան քաշը` ճաշատեսակում նշված: Ճաշատեսակի ելքի ստուգման համար կշռում են 10 բաժին: Յուրաքանչյուր օր պետք է վերցվի օրական պատրաստի արտադրանքի նմուշները: Նմուշի ընտրությունը և պահպանումը իրականացվում է բուժաշխատողի կողմից, նմուշը պետք է վերցնել ապակյա ամանի մեջ` մանրէազերծված կափարիչով (ճաշալրացները /գարնիր/ վերցվում են առանձին ամանի մեջ) և պահել սառնարանի մեջ 2-60 ջերմաստիճանի պայմաններում:
Սննդի կալորիականության և բաղադրամասերի հաշվարկը իրականացվում է բուժաշխատողի կողմից ամիսը 1 անգամ, հաշվապահական ցուցակներով:
14. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
14.1. Նախադպրոցական հիմնարկներում ֆիզիկական դաստիարակությունը պետք է իրականացնել օրինակելի ծրագրին համապատասխան:
Ծրագիրը կազմված է կյանքի յուրաքանչյուր տարում երեխաների հասակային առանձնահատկությունների հաշվարկով և ուղղված է մանկական օրգանիզմի ֆունկցիոնալ կատարելագործմանը և առողջության ամրացմանը:
Նախադպրոցական հիմնարկներում շարժունակության ռեժիմը պետք է ապահովի ֆիզիկական դաստիարակության հիմնական խնդիրները: Դրա հիմքը կազմում է ամենօրյա ֆիզիկական վարժությունների պարապմունքները և տարբեր տիպի խաղերը (դաստիարակի ղեկավարությամբ) և երեխաների ինքնուրույն շարժուն գործունեությունը:
Յուրաքանչյուր հասակային խմբում ֆիզկուլտուրայի ծրագրով նախատեսվում են աշխատանքի հետևյալ ձևերը (աղյուսակ 17): Ֆիզ. դաստիարակության բոլոր աշխատանքները պետք է իրականացնեն դաստիարակները, վարիչի և բուժաշխատողի հսկողությամբ:
Աղյուսակ 17
Ֆիզիկական դաստիարակության պարապմունքների տեսակները և
աշխատանքների ձևերը
._________________________________________________________________________.
| |Պարապմունքի |Հասակային խմբերը, կազմակերպման առանձնահատկությունները և |
| |տեսակը և | պարապմունքների երկարատևությունը |
| |աշխատանքի |_________________________________________________________|
| |ձևերը |Վաղ հասակի|Վաղ հասակի|1-ին փոքր|2-րդ |միջին|ավագ-|դպրոցի |
| | |1-ին խումբ|2-րդ խումբ|խումբ |փոքր |խումբ|ների |նախա- |
| | | | | |խումբ| |խումբ|պատրաս-|
| | | | | | | | |տական |
| | | | | | | | |խումբ |
|_|_____________|__________|__________|_________|_____|_____|_____|_______|
|1| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|_|_____________|__________|__________|_________|_________________________|
|1|ՈՒսուցողական |Ամեն օր |շաբաթը |շաբաթը |Բոլոր երեխաների հետ |
| |աշխատանք |անհատական |2 անգամ, |2 անգամ, |շաբաթը 3 անգամ, այդ թվում|
| |(ֆիզկուլ- |կամ փոքր |ենթա- |ենթա- |2-ը պարապմունքների համար |
| |տուրայի |խմբերով |խմբերով |խմբերով |նախատեսված ժամով, իսկ |
| |պարապ- |խաղապարապ-|(1տ. 6 |տարե- |1-ը` զբոսանքների ժամանակ:|
| |մունքներ) |մունքներ |ամս.-1տ. |վերջին` |15-20 րոպե, 20-25 րոպե, |
| | |շարժում- |8ամս., 2- |խմբի ողջ |25-30 րոպե, 30-35 րոպե |
| | |ների |4 երեխա, |կազմով, | |
| | |զարգացման |մինչև |15-20 | |
| | |ուղղու- |2 տ.` 5-7 |րոպե | |
| | |թյամբ, |երեխա) | | |
| | |մերսում, |Տևողու- | | |
| | |մարմնամար-|թյունը | | |
| | |զություն |10-15 րոպե| | |
| | |6-10 րոպե`| | | |
| | |հաշվի | | | |
| | |առնելով | | | |
| | |տարիքը, | | | |
| | |ֆիզիկական | | | |
| | |վիճակը, | | | |
| | |երեխայի | | | |
| | |զարգացման | | | |
| | |առանձնա- | | | |
| | |հատկու- | | | |
| | |թյունները | | | |
|_|_____________|__________|______________________________________________|
|2|Օրվա վերջում | - | - ամեն օր ամեն ամեն ամեն ամեն |
| |ֆիզ. | | օր օր օր օր |
| |առողջարարական| | |
| |աշխատանք | | |
|_|_____________|__________| |
| |ա) առավոտյան | | 4-5 րոպե 4-5 6-8 8-10 10-12 |
| |մարմնամար- | | րոպե րոպե րոպե րոպե |
| |զություն | | |
|_|_____________|__________| |
| |բ) աշխույժ |անհատական |Ամեն օր 2 անգամ (առավոտյան և երեկոյան |
| |խաղեր և ֆիզ.| |զբոսանքի ժ-կ) |
| |վարժություն- | | |
| |ներ զբոս. | |8-10 րոպե 10-15 15-20 20-25 25-30 30-40 |
| |ժամանակ | | րոպե րոպե րոպե րոպե րոպե |
| | | | |
| | | |Ֆիզկուլտ պարապմունքների անցկացման ժամանակ |
| | | | |
| | | | - 6-8 րոպե 6-8 8-10 10-12 12-15 |
| | | | րոպե րոպե րոպե րոպե |
| | | | - 5-10 րոպե 5-10 8-12 10-15 10-15 |
| | | | րոպե րոպե րոպե րոպե |
| |գ) մարմնամ. | | - - - - Ամեն օր |
| |րոպե | | անհրաժեշտու- |
| | | | թյան դեպքում |
| | | | 1-3 րոպե, |
| | | | կապված |
| | | | պարապմունքի |
| | | | ձևից ու |
| | | | բովանդակու- |
| | | | թյունից |
|_|_____________|__________|______________________________________________|
|3|Ակտիվ հանգիստ| | | |Ամիսը 1-2 անգամ |
| |ա) ֆիզ. ժամ. | | | |20-30 20-30 30-45 45-50 |
| |անց. | | | |րոպե, րոպե, րոպե, րոպե, |
| |բ) ֆիզ. կոն. | - | - | - |ոչ քիչ տարին Տարին 2-3 |
| | | | | |2 անգամ անգամ 1 ժամ |
| | | | | |մինչև 60 30 րոպե |
| | | | | |րոպե |
| |գ) առողջու- | - | - | - |Եռամսյակը մեկ անգամից ոչ |
| |թյան օր | | | |քիչ |
|_|_____________|__________|__________|_________|_________________________|
|4|Երեխաների | - | - | - |Ամեն օր: Բնույթը և |
| |ինքնուրույն | | | |տևողությունը կախված է |
| |շարժող. | | | |երեխայի անհատական |
| |գործունեու- | | | |տվյալներից ու |
| |թյուն | | | |պահանջներից: Առավոտյան |
| | | | | |մարմնամարզությունը և |
| | | | | |ֆիզ. վարժությունները |
| | | | | |կատարվում են ծնող. |
| | | | | |հսկողությամբ և նրանց |
| | | | | |հետ: |
|_|_____________|_________________________________________________________|
|5|Տնային հանձ- | Առաջադրանքները որոշում է դաստիարակը |
| |նարարություն | |
._________________________________________________________________________.
14.2. Մանկական նախադպրոցական հիմնարկներում անհրաժեշտ է ֆիզիկական դաստիարակության նկատմամբ ապահովել բժշկական և մանկավարժական հսկողություն:
14.2.1. Դինամիկ դիտում են երեխաների ֆիզիկական զարգացումը և գնահատում ֆիզիկական դաստիարակության միջոցների ազդեցության արդյունավետությունը, որը բժշկի կողմից իրականացվում է մանկական հիմնարկներում կամ պոլիկլինիկաներում:
14.2.2. Բուժամանկավարժական հսկողության շարժման ռեժիմի կազմակերպման, ֆիզիկական վարժությունների անցկացման մեթոդիկայի և երեխայի օրգանիզմի վրա դրանց ազդեցության նկատմամբ միջոցառումների հսկողությունն իրականացնում են բժիշկը, բուժքույրը, մանկապարտեզի վարիչը:
14.2.3. Հիգիենիկ գիտելիքների քարոզչության աշխատանքները և ուսուցումը, մանկական հիմնարկներում ֆիզիկական դաստիարակության վերաբերյալ, երեխաների և ծնողների հետ անց են կացնում բուժքույրը, բժիշկը, վարիչը և դաստիարակները:
14.3. Երեխաների կոփումը պետք է բաղկացած լինի միջոցառումների համակարգից` ներառյալ ամենօրյա կյանքում կոփման էլեմենտները և հատուկ միջոցառումները, օդային վաննաներ, ջրային պրոցեդուրաներ, ճիշտ կազմակերպված զբոսանք, ֆիզիկական վարժություններ, որոնք անց է կացվում թեթև սպորտային հագուստով և բաց օդում: Կոփման միջոցառումների արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է դրանք անցկացնել երեխաների օրգանիզմի ջերմաստիճանի ջերմային կոնֆորտի վիճակում` հագուստի ջերմապահպանության հատկության ռացիոնալ համակցությունը շինության ջերմաստիճանի հետ և բացօթյա:
Արտաքին միջավայրի ազդակները (արև, օդ և ջուր) կոփման համակարգում օգտագործվում են տարբերակելով` կախված երեխայի տարիքից, առողջական վիճակից նկատի ունենալով հիմնարկության նյութական բազան և անձնակազմի պատրաստվածությունը: Կոփման մեթոդները ու միջոցները փոփոխվում են, հաշվի առնելով տարվա եղանակը, շինության ջերմաստիճանը, խմբում համաճարակային իրավիճակը:
Կոփման միջոցառումների անցկացման ժամանակ պետք է ապահովված լինեն բոլոր սանիտարահիգիենիկ պայմանները և ունենան թեթև պոլիէթիլենային մակնշված բաքեր (երկու հատ), 0.5լ տարողությամբ պոչամաններ, ջրով նախակոփման համար, 2-2.5լ տարողությամբ սափոր կամ ցնցուղ ջրով ընդհանուր նախակոփման համար, փայտյա կամրջակներ, անհատական մակնշված սրբիչներ, բաց օդում և ֆիզկուլտ դահլիճում պարապմունքների համար հագուստ:
14.4. Մանկական նախադպրոցական կազմակերպություններում, համաձայն ծրագրի և սանիտարահիգիենիկ պահանջների, անհրաժեշտ է` ստեղծել պայմաններ, յուրաքանչյուր տարիքային խմբի երեխաների ֆիզիկական դաստիարակությունը իրականացնելու համար:
15. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍԱԿԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
15.1. Նախադպրոցական հասակի երեխաների հիգիենիկ ուսուցումն ու դաստիարակությունը պետք է իրականացվի սիստեմատիկ, հաշվի առնելով հոգեկան և ֆիզիկական զարգացման շարժը, զարգացող օրգանիզմի հիմնական ֆունկցիաների կարգավորումը:
- Նախադպրոցականների հիգիենիկ դաստիարակության և ուսուցման հիմնական ձևը պրակտիկ գործունեությունը որպես դաստիարակության գործընթացի օրգանական մաս, այդ թվում հետևյալ բաժիններով` ֆիզիկական (առողջության ամրապնդում, ընդգրկելով վարժությունների կատարման նորույթները, ակտիվ շարժողական ռեժիմ), հոգևոր (վարվելակերպի կուլտուրայի դաստիարակություն, իր և ընկերոջ առողջության նկատմամբ գիտակցական մոտեցում), աշխատանքային և էսթետիկական դաստիարակություն (աշխատանքային գիտելիքների ընդունում, ինքնասպասարկման սովորում, հիգիենիկ հրահանգների կատարման պահանջի ձևավորում, այդ թվում մտավոր և ֆիզիկական աշխատանքի հիգիենայի հրահանգների):
- Մանկավարժական բժշկական անձնակազմը մանկական հիմնարկում երեխայի գտնվելու բոլոր տարիներին պարտավոր է իրականացնել հիգիենիկ դաստիարակության շարունակական աշխատանք, ընդգրկելով այդ հարցերը ծրագրային դաստիարակության աշխատանքի բոլոր բաժիններում:
- Հիգիենիկ դաստիարակության մեջ պետք է լայնորեն ներգրավել ծնողներին, որոնց անհրաժեշտ է տեղեկացնել մանկական հիմնարկում, նաև տանը աշխատանքների կազմակերպմանը և բնույթին, վարքի նորույթների ամրապնդման վերաբերյալ:
- Նախադպրոցական հասակի երեխաների հիգիենիկ ուսուցման և դաստիարակության հարցերը պետք է արտացոլվեն հիմնարկության և մանկավարժ դաստիարակների աշխատանքային պլաններում:
- Անհրաժեշտ է երեխաներին շարունակ սովորեցնել լվացվել և ոտքերը լվանալ: Ատամների մաքրման կայուն սովորության ձևավորման նպատակով առաջարկվում է յուրաքանչյուր օր շուրջօրյա խմբերում իրականացնել առավոտյան լվացման արարողակարգը, իսկ ցերեկային խմբերում` ճաշից հետո: 2 տարեկան երեխաներից սկսած, ատամները մաքրում են խոնավացրած խոզանակով, իսկ 3 տարեկանից սկսած` օգտագործելով ատամի փոշի կամ մածուկ: Ատամի խոզանակները պահվում են անհատական բաժակներում: Անհրաժեշտ է երեխաներին սովորեցնել օգտվել անհատական իրերից հիգիենիկ պրոցեդուրաները իրականացնելու համար (խոզանակներ, սանրեր):
Սպունգները (երեխաների քանակին համապատասխան) օգտագործելուց հետո թրջվում է 1 %-ոց քլորամինի լուծույթում 15 րոպե, լվացվում է հոսող ջրով, չորացվում և պահվում կտորե մաքուր պարկերում: