ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 2023 թվականի N 871-Ն
ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 7.10-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պաշտոնաթող Հայաստանի Հանրապետության վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2023 թ. հունիսի 1
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի հունիսի 1-ի
N 871-Ն որոշման
ԿԱՐԳ
ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պաշտոնաթող Հայաստանի Հանրապետության վարչապետի (այսուհետ` պաշտոնաթող վարչապետ) գրասենյակի (այսուհետ` գրասենյակ) գործունեության ֆինանսավորման իրականացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության իրականացման համար ֆինանսական միջոցներ տրամադրվում են հետևյալ ուղղություններով`
1) գրասենյակի աշխատողների աշխատանքի վարձատրություն.
2) գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերում:
3. Տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ֆինանսավորման ծախսային ծրագրով նախատեսված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված նախահաշվի հիման վրա:
4. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված գրասենյակի աշխատողների հիմնական աշխատավարձի չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման N 5.1 հավելվածով:
5. Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձավճարի փոխհատուցման չափը չի կարող գերազանցել 2 մլն դրամը:
Պաշտոնական հրապարակման օրը` 1 հունիսի 2023 թվական: