(ուժը կորցրել է 06.05.16 թիվ 44-Ն հրաման )
i
/խմբ. 15.03.96 թիվ 161 հրաման/
i
Հաստատված է Համաձայնեցված է`
ՀՀ Հարկային պետական ՀՀ ֆինանսների ՀՀ արդարադատության
տեսչություն նախարարություն նախարարություն
17.08.93թ. 17.08.93թ. 17.08.93թ.
թ.02080/3-3
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
Ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն հրահանգը հրապարակվում է ի կատարումն «Ավելացված արժեքի հարկի մասին» 1993 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության Օրենքի հոդված 24-ի և կարգավորում է ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման ընդհանուր հարցերը:
2. Ավելացված արժեքի հարկը պետական բյուջե գանձվող պարտադիր վճար է ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման բոլոր փուլերում ձևավորվող ավելացված արժեքից:
Ավելացված արժեքն իրենից ներկայացնում է իրացված ապրանքների, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների արժեքի և սահմանված կարգով արտադրության ու շրջանառության ծախքերին վերագրվող նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների ու ծառայությունների, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների արժեքի տարբերությունը: Հարկի հաշվարկման նպատակով հիմք են ընդունվում վերը նշված այն ծախքերը, որոնց դիմաց մատակարարների (կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` այլ սուբյեկտների) օգտին հաշվարկվել է ավելացված արժեքի հարկ:
II. Հարկ վճարողները
3. Ավելացված արժեքի հարկ վճարողներ են հանդիսանում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնուրույն տնտեսական (արտադրական և այլ առեվտրային) գործունեություն իրականացնող հետևյալ սուբյեկտները (անկախ սեփականության ձևից)`
ա) ձեռնարկությունները (իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և չունեցող), այդ թվում` անհատական (ընտանեկան) ձեռնարկությունները, (ներառյալ գյուղացիական տնտեսությունները) և տնտեսական ընկերակցությունները, ինչպես նաև հիմնարկները, հաստատություններն ու կազմակերպությունները,
բ) ձեռնարկությունների ՀՀ տարածքում օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և հաշվարկային հաշիվ ունեցող առանձնացված ստորաբաժանումները (մասնաճյուղերը, բաժանմունքները, ներկայացուցչությունները), որոնք ինքնուրույն իրացնում են ապրանքներ (աշխատանքներ, ծառայություններ),
գ) միջազգային միավորումները և կազմակերպությունները, օտարերկրյա իրավաբանական անձինք` Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական (արտադրական և այլ առևտրային) գործունեություն իրականացնելու դեպքում,
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ անհատ ձեռներեցի կարգավիճակ ունեցող անձինք` իրենց ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող տարեկան եկամուտների (հասույթի) այն մասով, որը գերազանցում է ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ ՀՀ կառավարության կողմից սահմանված չափը:
Սույն կետի «ա-գ» ենթակետերում նշված սուբյեկտներն այսուհետև անվանվում են «ձեռնարկություններ»:
III. Հարկման օբյեկտը
4. Հարկման օբյեկտ է հանդիսանում բոլոր ապրանքների (սեփական արտադրության և ձեռք բերված, այդ թվում ներմուծված), կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառությունը, ինչպես նաև`
ա) առանց դրամական փոխհատուցման այլ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հետ փոխանակվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման շրջանառությունը, կամ մասնակի հատուցումով դրանց իրացումը.
բ) ձեռնարկության ներսում սեփական սպառմանը (կարիքներին) ուղղվող այն ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման շրջանառությունը, որոնց գծով ծախքերը չեն մտցվում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ, ինչպես նաև ձեռնարկության աշխատողներին ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման շրջանառությունը.
գ) այլ ձեռնարկություններին կամ քաղաքացիներին, ներառյալ ձեռնարկության աշխատողներին, անհատույց կամ մասնակի հատուցումով (կամ վճարումով) իրացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) շրջանառությունը, բացառությամբ պետական ձեռնարկությունների կողմից պետական այլ ձեռնարկությունների հաշվեկշռին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնական միջոցների և այլ գույքի անհատույց փոխանցման:
5. Հարկման օբյեկտ չեն հանդիսանում և հարկով չեն հարկվում`
ա) ձեռնարկության ներքին կառուցվածքային միավորների կողմից նույն ձեռնարկության այլ կառուցվածքային միավորներին արդյունաբերաարտադրական կարիքների համար արտադրանքի, կիսաֆաբրիկատների, աշխատանքների ու ծառայությունների փոխանցումը (ներգործարանային շրջանառությունը):
Ձեռնարկության ներքին կառուցվածքային միավոր այստեղ հասկացվում են այն կառուցվածքային միավորները, որոնք բանկային հիմնարկներում չունեն հաշվարկային հաշիվ և գտնվում են հիմնական ձեռնարկության հաշվեկշռում,
բ) քաղաքացիների կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի օտարումը, բացառությամբ այն դեպքերի, երբ նման գործունեությունը ՀՀ օրենսդրության համաձայն համարվում է ձեռնարկատիրական գործունեություն:
IV. Հարկվող շրջանառության որոշումը
6. Հարկվող շրջանառությունը իրացման շրջանառության այն մեծությունն է, որի նկատմամբ կիրառվում է ավելացված արժեքի հարկի դրույքաչափը:
ՀԱՐԿՎՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ որոշվում է երկու եղանակով.
ա) ելնելով ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման մաքուր շրջանառությունից, որն իր մեջ չի պարունակում ավելացված արժեքի հարկ,
բ) ելնելով ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման շրջանառությունից, որն իր մեջ ներառում է ավելացված արժեքի հարկը:
Հարկման նպատակով ընդունվում է, որ հարկվող շրջանառությունը չպետք է փոքր լինի սահմանված կարգով արտադրության և շրջանառության ծախքերին վերագրվող նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների և ծառայությունների, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների արժեքից:
7. Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) փոխանակման, անհատույց կամ մասնակի հատուցումով իրացման դեպքում հարկվող շրջանառությունը որոշվում է ելնելով դրանց փոխանակման կամ իրացման պահին տվյալ հարկ վճարողի մոտ գործող գների և սակագների մակարդակից, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ:
Ձեռնարկության ներսում սեփական արտադրության ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ոչ արտադրական նպատակներով օգտագործման դեպքում, հարկվող շրջանառության որոշման համար հիմք է ընդունվում այդ կամ համանման ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) գործող գներով (սակագներով) հաշվարկված արժեքը, իսկ դրանց բացակայության դեպքում` փաստացի ինքնարժեքը:
Ձեռնարկությունների սեփական արտադրության ապրանքներով աշխատանքի բնեղեն վարձատրության դեպքում հարկվող շրջանառություն է հանդիսանում ապրանքների գործող գներով հաշվարկված արժեքը:
Դրամարկղի միջոցով հաշվարկների կատարմամբ սեփական արտադրության ապրանքները ազատ մանրածախ գներով բնակչությանը, այդ թվում իր աշխատողներին, իրացնելու դեպքում հարկվող շրջանառությունը հաշվարկվում է ելնելով այդ գներից:
Իրացվող ապրանքների գծով օրենսդրությամբ սահմանված կարգով առևտրական զեղչերի հատկացման (տրամադրման) դեպքում հարկվող շրջանառությունը ենթակա է նվազեցման այդ զեղչերի գումարի չափով:
Այն ապրանքների համար, որոնք հարկվում են ակցիզային հարկով, ավելացված արժեքի հարկի հաշվարկման ժամանակ հարկվող շրջանառության մեջ ներառվում է նաև ակցիզային հարկի գումարը:
Պատվիրատուի կողմից տրված հումքից և նյութերից ապրանքների պատրաստման դեպքում հարկվող շրջանառություն է հանդիսանում դրանց մշակման արժեքը:
Վերադարձվող տարայի (այդ թվում գրավադրման արժեք ունեցող ապակե տարայի) արժեքը չի ներառվում հարկվող շրջանառության մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ տարան իրացնում է այն արտադրող ձեռնարկությունը:
V. Հարկի դրույքաչափերը
8. Ավելացված արժեքի հարկի դրույքաչափը սահմանվում է`
ա) ազատ (շուկայական) գներով ու սակագներով, ինչպես նաև պետականորեն կարգավորվող մեծածախ գներով ու սակագներով իրացվող արտադրատեխնիկական նշանակության ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման շրջանառության նկատմամբ` 20% չափով,
բ) պետականորեն կարգավորվող գներով ու սակագներով իրացվող սպառողական նշանակության ապրանքների և ծառայությունների հարկվող շրջանառությունից (որի մեջ ներառվում է ավելացված արժեքի հարկը)` 16,67% չափով (հաշվարկային դրույքաչափով): Նույն 16,67% հաշվարկային դրույքաչափով հարկը հաշվարկվում է այն ապրանքների իրացման շրջանառությունից, որոնց հարկվող շրջանառությունը որոշվում է ապրանքների վաճառքի և ձեռք բերման գների տարբերության ձևով, ինչպես նաև այն ծառայությունների շրջանառությունից, որոնց արժեքի մեջ ներառված է ավելացված արժեքի հարկը:
Սույն կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված դրույքաչափերը կիրառվում են համապատասխանաբար սույն հրահանգի 6-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված հարկվող շրջանառությունների նկատմամբ: Ավելացված արժեքի հարկի սահմանված դրույքաչափը մեկն է, այն է` 20%, և բոլոր ապրանքները (աշխատանքները, ծառայությունները) իրացվում են 20%-ով մեծացված գներով և սակագներով: Սակայն այն դեպքերում, երբ ապրանքները (աշխատանքները, ծառայությունները) անմիջականորեն իրացվում են բնակչությանը, այսինքն դուրս են գալիս արտադրության ու շրջանառության ոլորտից և անցնում են վերջնական սպառման, ապա պարզության և հարմարության համար այդպիսի և համանման այլ դեպքերում (սույն հրահանգի 8-րդ կետի «բ» ենթակետում նշված դեպքերում), հաշվի առնելով (ընդունելով), որ գնի մեջ արդեն ներառված է 20%-ով հաշվարկված ավելացված արժեքի հարկը, հարկի գումարի որոշման նպատակով կիրառվում է հաշվարկային 16,67% դրույքաչափը (կատարվում է հետհաշվարկ).
Օրինակ. ձեռնարկությունը անմիջականորեն բնակչությանը իրացրել է հրուշակեղեն, իր կողմից սահմանված ազատ գներով (ինքնարժեք + շահույթ), որոնք, համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի, մեծացվել են 20%-ով ավելացված արժեքի հարկի չափով: Ենթադրենք 130դ. ազատ գնի (120դ. ինքնարժեք+10դ. շահույթ) վրա կիրառվել է 20% ավելացված արժեքի հարկ` 130x20%=26դ.: Բացթողման գին է սահմանվել 156դ.: Հաշվարկված հարկի գումարը հետադարձ ձևով որոշվում է 16,67% դրույքաչափով. 20%:120%=16,67% կամ որ նույնն է 26:156x100=16,67%: Հարկը հաշվարկվում է միանգամից 156x16,67%=26դրամ:
VI. Ավելացված արժեքի հարկից ապրանքների
(աշխատանքների, ծառայությունների) ազատումը
i
9. Ավելացված արժեքի հարկից ազատվում են`
ա) նախկին ԽՍՀՄ տարածքից դուրս արտահանվող ապրանքները, դրանց բեռնման, փոխադրման, բեռնաթափման ծառայությունները և Հայաստանի Հանրապետության տարածքով օտարերկրյա (բացի նախկին ԽՍՀՄ անդամ պետություններից) բեռների տարանցիկ փոխադրումները, ինչպես նաև աշխատանքների և ծառայությունների արտահանումը:
բ) օտարերկրյա դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում պաշտոնական օգտագործման, ինչպես նաև այդ ներկայացուցչությունների դիվանագիտական և վարչական-տեխնիկական անձնակազմի ոչ ռեզիդենտ անդամների (ներառյալ նրանց հետ բնակվող ընտանիքի անդամները) անձնական օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված իրերը, նրանց մատուցված ծառայությունները,
գ) սփյուռքահայ համայնքների, օտարերկրյա և միջազգային հասարակական ու կրոնական կազմակերպությունների միջոցների հաշվին կատարվող շինարարական և հարակից (նախագծային, հետազոտական և այլն) աշխատանքները,
դ) քաղաքային մարդատար էլեկտրատրանսպորտով (տրոլեյբուս, տրամվայ, մետրո և ճոպանուղի) ուղևորների փոխադրման ծառայությունները,
ե) բնակարանային վարձը, ներառյալ հանրակացարաններում բնակվելու վարձը,
զ) բնակչությանը մատուցվող կոմունալ ծառայությունները` ջրամատակարարումը, ջերմային էներգամատակարարումը, սանմաքրումը,
է) պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման հետևանքով գնվող գույքի արժեքը, ինչպես նաև պետական ձեռնարկությունների հիման վրա ստեղծված վարձակալական ձեռնարկությունների վարձակալական վճարը:
Ձեռնարկության կողմից վարձակալության տրված հիմնական միջոցների, արտադրական և այլ տարածքների (այդ թվում առանձին արտադրամասի կամ արտադրամասերի) վարձակալական վճարը, որը վճարվում է տվյալ ձեռնարկությանը և վերջինիս համար հանդիսանում է արտաիրացումային եկամուտ, ավելացված արժեքի հարկից չի ազատվում,
ը) կրթության բնագավառի ուսումնական հաստատությունների սննդի օբյեկտների սեփական արտադրության արտադրանքը,
թ) ապահովագրական և վերաապահովագրական գործառնությունները, վարկի հատկացմանը, ինչպես նաև դրամական ավանդներին, հաշվարկային, ընթացիկ և այլ հաշիվներին վերաբերող գործառնությունները,
ժ) վճարման օրինական միջոցներ հանդիսացող արժույթի, դրամի, բանկային տոմսերի (բացի դրամագիտական նպատակներով օգտագործվողներից), ինչպես նաև արժեթղթերի (բաժնետոմսեր, փոխառության պարտատոմսեր, սերտիֆիկատներ, մուրհակներ, չեկեր և այլն) շրջանառությանը վերաբերող գործառնությունները (բացի բրոքերային և այլ միջնորդական գործառնություններից): Բացառություն են կազմում դրանց պատրաստման և պահպանման գործառնությունները, որոնցից հարկը գանձվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
ի) փոստային դրոշմանիշների, փոստային դրոշմագրված բացիկների, ծրարների, պետական տուրքային դրոշմանիշների, վիճակախաղերի տոմսերի անվանական արժեքով վաճառքը,
լ) այն ծառայությունները, որոնց կատարման համար գանձվում է պետական տուրք,
խ) խաղատների, խաղային ավտոմատների շրջանառությունը` հիմնական գործունեության գծով, եթե Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված,
ծ) նախադպրոցական հիմնարկներում երեխաներին պահելու, հիվանդների և ծերերի խնամքի հետ կապված ծառայությունները,
կ) թաղման բյուրոների, գերեզմանատների կողմից մատուցվող ծառայությունները, կրոնական կազմակերպությունների կողմից անցկացվող ծեսերը և ծիսակատարությունները,
հ) արտոնագրերի, հեղինակային իրավունքի, լիցենզիաների ստացման և հանձնման հետ կապված գործառնությունները,
ձ) դոնորային արյան, մայրական կաթի, դեղամիջոցների, դեղանյութերի և պրոթեզաօրթոպեդիկ պարագաների իրացումը,
ղ) մարդասիրական օգնության և բարեգործական նպատակներով հանրապետություն ներմուծվող (ստացվող) և հատկացվող ապրանքները (աշխատանքներն ու ծառայությունները),
ճ) գյուղատնտեսական արտադրանքի իրացումը,
մ) Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող սննդամթերքի առանձին տեսակներ, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ,
յ) Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ անդամ հանդիսացող պետությունների պետական բյուջեների և համապետական նշանակության արտաբյուջետային ֆոնդերի միջոցների հաշվին կատարվող գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական, նախագծային-հետախուզական աշխատանքները,
ն) թանկարժեք մետաղներ պարունակող հանքաքարի, խտանյութերի և այլ արդյունաբերական ապրանքների, թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնների հետագա վերամշակման ու հարստացման համար Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման շրջանառությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական գանձատանը թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի իրացման շրջանառությունը,
շ) դպրոցական դասագրքերը, տետրերը և դրանց վաճառքը,
ո) բռնագրավված, տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած արժեքների, գանձերի և պետության կողմից գնված արժեքների իրացման շրջանառությունը:
/տես նոր խմբ. 15.03.96թ թիվ 161 հրաման/
10. Ավելացված արժեքի հարկի գծով սույն հրահանգի 9-րդ կետով սահմանված, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով տրամադրված արտոնություններից ձեռնարկություններն օգտվում են միայն հարկից ազատված ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) գծով արտադրության և շրջանառության ծախքերի, ինչպես նաև իրացման շրջանառության գծով առանձնացված հաշվառում իրականացնելու դեպքում:
VII. Իրացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) գծով փաստաթղթերի լրացման և հաշվարկների իրականացման կարգը
11. Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացումը կատարվում է ավելացված արժեքի հարկի գումարի չափով մեծացված ազատ կամ պետականորեն կարգավորվող մեծածախ գներով ու սակագներով, ընդ որում բնակչությանը ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացումը կատարվում է սահմանված դրույքաչափով ավելացված արժեքի հարկի գումարը ներառող ազատ (կամ պետականորեն կարգավորվող մանրածախ) գներով ու սակագներով:
12. Ձեռնարկությունների կողմից իրացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հաշվարկային փաստաթղթերում (հաշիվ-ֆակտուրա, վճարման հանձնարարագրեր, պահանջագրեր և այլն) ավելացված արժեքի հարկի դրույքաչափը և գումարը նշվում են առանձին տողով: Հարկի գումարն առանձնացվում է նաև չեկերի և ակրեդիտիվից միջոցների ստացման ռեեստրներում: Ընդ որում հարկի առանձնացվող գումարը պետք է համապատասխանի իրացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հարկվող շրջանառության նկատմամբ (կամ այդ հարկվող շրջանառությունից) համապատասխան դրույքաչափով հաշվարկված հարկի գումարին:
Անհատ ձեռներեցների կողմից իրացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հաշվարկային փաստաթղթերում (հաշիվ-ֆակտուրա, գնման ակտ, պահանջագիր և այլն) ավելացված արժեքի հարկի դրույքաչափը և գումարը չեն առանձնացվում:
Հարկից ազատված ապրանքների առաքման, ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման դեպքում հաշվարկային փաստաթղթերն ու ռեեստրները կազմվում են առանց ավելացված արժեքի հարկի գումարների առանձնացման և դրանց վրա կատարվում է նշում կամ դրվում է դրոշմակնիք «առանց ավելացված արժեքի հարկի»:
Հաշվարկային փաստաթղթերն ու ռեեստրները, որոնցում առանձնացված չէ հարկի գումարը կամ կատարված չէ նշում «առանց ավելացված արժեքի հարկի», բանկային հիմնարկների կողմից կատարման չպետք է ընդունվեն:
Պահանջագրի (պահանջագիր-հանձնարարագրի) մասնակի ակցեպտի դեպքում, որի մեջ առանձնացվել է հարկի գումարը, համապատասխանաբար նվազեցվում են մատակարարին վճարման ենթակա հարկի գումարները: Ակցեպտից հրաժարվելու դիմումի (հեռագրի) մեջ գնորդը պարտավոր է վճարումից հրաժարման ընդհանուր գումարի մեջ առանձնացնել հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում հրաժարման գումարին:
Բնակչությանը ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման դեպքում գնապիտակների վրա և գնացուցակներում հարկի գումարը չի առանձնացվում:
13. Հայաստանի Հանրապետությունից նախկին ԽՍՀՄ անդամ պետություններ առաքվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) գծով հաշվարկները կատարվում են Հայաստանի Հանրապետությունում գործող միասնական դրույքաչափով հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարի չափով մեծացված գներով ու սակագներով, սույն բաժնի 12-րդ կետում նշված կարգով առանձնացնելով հարկի գումարը հաշվարկային փաստաթղթերում:
VIII. Հարկի հաշվարկման կարգը
i
i
14. Տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ձեռնարկությունների կողմից պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը որոշվում է որպես նույն ժամանակաշրջանում իրացված ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) դիմաց գնորդներից (պատվիրատուներից) ստացված հարկի գումարների և արտադրության ու շրջանառության ծախքերին վերագրվող նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների ու ծառայությունների, ինչպես նաև ապրանքների (մեծածախ առևտուր իրականացնող ձեռնարկություններում), հիմնական միջոցների ակտիվ մասի և ոչ նյութական ակտիվների գծով այլ ձեռնարկություններին վճարված և սահմանված կարգով հաշվանցված հարկի գումարների տարբերություն: Ընդ որում արտադրական նպատակներով օգտագործվող վերը նշված ապրանքանյութական արժեքների, աշխատանքների և ծառայությունների գծով այլ ձեռնարկություններին վճարված ավելացված արժեքի հարկը արտադրության և շրջանառության ծախքերին չի դասվում (բացառությամբ սույն հրահանգի 16-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի):
Տվյալ դեպքում «ստացված հարկի գումար» և «վճարված հարկի գումար» արտահայտությունների տակ պետք է հասկանալ ոչ միայն ձեռնարկության բանկային, դրամարկղային հաշիվներով իրականացված վճարումը, այլ նաև օրենսդրությամբ սահմանված հատուցման այլ ձևերը (ապրանքափոխանակություն, պարտավորությունների փոխադարձ հաշվանցում և այլն), ինչպես նաև սահմանված կարգի համաձայն ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացումը դրանց առաքումով (կատարումով) և գնորդներին (պատվիրատուներին) հաշվարկային փաստաթղթերի ներկայացումով ձևակերպող ձեռնարկություններում` ներկայացվող հաշվարկային փաստաթղթերում հաշվարկված հարկի գումարները: Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման ցուցանիշի ձևակերպման ՀՀ օրենսդրությամբ սահմանվող այլ կարգի կիրառման դեպքերում ավելացված արժեքի հարկի հաշվարկումն ու վճարումը կատարվում է այդ կարգին համապատասխան` իրացման ցուցանիշի ձևակերպման հաշվետու ժամանակաշրջանում:
i
/տես նոր խմբ. 15.03.96թ թիվ 161 հրաման/
i
15. Նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների և ծառայությունների, ինչպես նաև ապրանքների (մեծածախ առևտուր իրականացնող ձեռնարկություններում) գծով մատակարարներին վճարված հարկի գումարները հանվում են բյուջե վճարման ենթակա հարկի գումարներից` դրանց հաշվառման ընդունման (հաշվարկային փաստաթղթերի սահմանված կարգով ձևակերպման) հաշվետու ժամանակաշրջանում:
Հիմնական միջոցների ակտիվ մասի և ոչ նյութական ակտիվների (գույքային և այլ իրավունքներ, «նոու-հաու» և այլն) ձեռքբերման ժամանակ մատակարարներին վճարված հարկի գումարները հանվում են բյուջե վճարման ենթակա գումարներից հիմնական միջոցների ակտիվ մասի շահագործման հանձնման և ոչ նյութական ակտիվների հաշվառման ընդունման պահից սկսած`
ա) միանվագ, եթե դրանց հաշվեկշռային արժեքը չի գերազանցում Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկ չափը.
բ) 6 ամսվա ընթացքում, հավասար չափերով, եթե դրանց հաշվեկշռային արժեքը գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկ չափը:
Հիմնական միջոցների պասսիվ մասի ձեռքբերման ժամանակ վճարված հարկի գումարները հաշվառվում են դրանց հաշվեկշռային արժեքում և բյուջե վճարման ենթակա հարկի գումարներից չեն հանվում:
Սույն կետում նշված կարգով հաշվանցվում (հանվում) են միայն մատակարարող ձեռնարկությունների կողմից սույն հրահանգի 12-րդ կետով սահմանված կարգով հաշվարկային փաստաթղթերում առանձին տողով նշված հարկի գումարները:
Սույն կետում նշված կարգով հաշվանցվում (հանվում) են նաև արտադրության և շրջանառության ծախքերին վերագրվող նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների և ծառայությունների, ինչպես նաև ապրանքների (մեծածախ առևտուր իրականացնող ձեռնարկություններում), հիմնական միջոցների ակտիվ մասի և ոչ նյութական ակտիվների գծով նախկին ԽՍՀՄ անդամ պետությունների ձեռնարկություններին վճարված հարկի գումարները: Ընդ որում դրանց հաշվարկային փաստաթղթերում սույն հրահանգի 12-րդ կետում սահմանված կարգով ավելացված արժեքի հարկի առանձին տողով նշված չլինելու դեպքում այն հաշվարկվում է 16,67% դրույքաչափով` նրանց արժեքից, համարելով, որ հարկի գումարը ներառված է այդ արժեքում, եթե նշված պետություններից դրանց ներմուծումը ՀՀ տարածք հաստատվում է համապատասխան փաստաթղթերով (ապրանքանյութական արժեքների դեպքում` նաև պարտադիր մաքսային ձևակերպմամբ):
i
/տես նոր խմբ. 15.03.96թ թիվ 161 հրաման/
16. Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացված հարկի գումարներից հանման ենթակա չեն հարկի այն գումարները, որոնք վճարվել են մատակարարներին`
ա) ոչ արտադրական կարիքների համար ձեռք բերված կամ օգտագործված ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) գծով: Այդպիսի ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) գծով հարկի վճարումը կատարվում է ֆինանսավորման համապատասխան աղբյուրների հաշվին,
բ) սույն հրահանգի 9-րդ կետի «դ-ո» ենթակետերի համաձայն հարկից ազատված ապրանքների արտադրության, ծառայությունների մատուցման, աշխատանքների և գործառնությունների կատարման համար օգտագործվող ապրանքանյութական արժեքների, աշխատանքների, ծառայությունների գծով:
Այդ դեպքում վճարված հարկի գումարները միացվում են արտադրության և շրջանառության ծախքերին:
/տես նոր խմբ. 15.03.96թ թիվ 161 հրաման/
17. Հարկից ազատվող իրացված ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հաշվարկային փաստաթղթերում հարկի գումարի առանձնացման դեպքում ձեռնարկությունները այդ գումարը հաշվարկում են բյուջեի օգտին, սահմանված կարգին համաձայն:
i
18. Անհատ ձեռներեցների կողմից պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը հաշվարկվում է սույն հրահանգի 3-րդ կետի «դ» ենթակետի համաձայն եկամուտների (հասույթի) սահմանված չափը գերազանցող գումարին համապատասխանող փաստացի զուտ եկամտից` 16,67% դրույքաչափով:
i
Անհատ ձեռներեցների կողմից արտադրության և շրջանառության ծախքերին վերագրվող ապրանքանյութական արժեքների, աշխատանքների, ծառայությունների գծով մատակարարներին վճարված հարկի գումարները բոլոր դեպքերում ներառվում են նրանց ծախսերի մեջ, իսկ նրանց կողմից ձեռնարկություններին իրացվող, արտադրության և շրջանառության ծախքերին վերագրվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արժեքը վերջիններիս մոտ մտցվում է արտադրության և շրջանառության ծախքերի մեջ ամբողջությամբ` առանց հարկի գումարի հաշվանցման (հանման):
19. Այն դեպքում, երբ նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների, ծառայությունների, ինչպես նաև ապրանքների (մեծածախ առևտուր իրականացնող ձեռնարկություններում), հիմնական միջոցների ակտիվ մասի և ոչ նյութական ակտիվների գծով մատակարարներին վճարված և տվյալ հաշվետու ժամանակաշրջանում սահմանված կարգով հաշվանցված (պակասեցված) ավելացված արժեքի հարկի գումարը գերազանցում է ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացված հարկի գումարին, ապա առաջացող տարբերությունը հաշվանցվում է առաջիկա վճարումների հաշվին կամ վերադարձվում է բյուջեից հարկի ընդհանուր մուտքերի հաշվին` ֆինանսական տարվա կիսամյակային հաշվարկների հիման վրա, հաշվարկների հետ միասին վճարողի կողմից դիմումի ներկայացումից հետո 10-օրյա ժամկետում:
Նշված կարգը կիրառվում է նաև սույն հրահանգի 9-րդ կետի «ա-գ» ենթակետերով հարկից ազատված ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանվող այլ դեպքերում:
/տես նոր խմբ. 15.03.96թ թիվ 161 հրաման/
20. Մինչև արտասահմանյան երկրներից (բացառությամբ նախկին ԽՍՀՄ անդամ պետությունների) ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների գծով ավելացված արժեքի հարկի հաշվարկման ու գանձման հատուկ կարգի սահմանումը, ՀՀ տարածք ներմուծված ապրանքների իրացման դեպքում անմիջական ներմուծող ձեռնարկությունները ավելացված արժեքի հարկը հաշվարկում են 20% դրույքաչափով այդ ապրանքների բացթողման գների նկատմամբ (իսկ մանրածախ վաճառքի դեպքում` 16,67% հաշվարկային դրույքաչափով, դրանց վաճառքի գներից): Սեփական արտադրության կարիքների համար հումք, նյութեր և այլ ապրանքանյութական արժեքներ ներմուծող ձեռնարկությունները դրանք սահմանված կարգով ընդունում են հաշվառման ձեռք բերման գներով, իսկ հետագայում դրանց, ինչպես նաև դրանց հիման վրա թողարկված արտադրանքի իրացման դեպքում հարկը հաշվարկում են ընդհանուր կարգով, հաշվարկային փաստաթղթերում առանձնացնելով հաշվարկված հարկի գումարը և դրույքաչափը:
Վճարողների կողմից ՀՀ տարածքում գործող ձեռնարկություններից ավելացված արժեքի հարկով ձեռք բերված ապրանքների նախկին ԽՍՀՄ սահմաններից դուրս արտահանման դեպքում հարկի վճարված գումարները հաշվանցվում են առաջիկա վճարումների հաշվին կամ վերադարձվում են սույն հրահանգի 19-րդ կետում սահմանված կարգով` նրանց կողմից մաքսատան նշումով բեռնային մաքսային հայտարարագրի, ինչպես նաև ձեռնարկություններից ապրանքների գնման հաշվարկային փաստաթղթերի ներկայացման դեպքում, որոնցում առանձնացված են ավելացված արժեքի հարկի վճարված գումարները:
ՀՀ մաքսային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ՀՀ տարածքից արտահանվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վերադարձումը (ինչպես նաև ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի գանձումը) իրականացվում է ՀՀ մաքսային մարմինների կողմից:
21. Ձեռնարկությունների կողմից միաժամանակ ավելացված արժեքի հարկից ազատված և հարկվող գործունեություններ իրականացնելու դեպքում սույն հրահանգի 10-րդ կետի համաձայն հարկից ազատված ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտադրության և շրջանառության ծախքերի առանձին տարրերի առանձնացված հաշվառման անհնարինության դեպքում, այդ տարրերի գծով արտադրության և շրջանառության ծախքերին միացվող հարկի գումարները հաշվարկվում են, ելնելով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի իրացման ընդհանուր ծավալում (առանց հարկի գումարը ներառելու) ազատված գործունեության գծով իրացման տեսակարար կշռից:
22. Հաշվարկային փաստաթղթերի, երթևեկության փաստաթղթերի (տոմսերի) վճարումից հետո գնորդների կողմից ապրանքների վերադարձման (այդ թվում ծառայության երաշխիքային ժամկետ ունեցող ապրանքները այդ ժամկետի սահմաններում գնորդների կողմից արտադրող ձեռնարկությանը վերադարձման), ինչպես նաև նախապես վճարված աշխատանքներից (ծառայություններից) պատվիրատուների հրաժարման դեպքում այդպիսի գործառնությունների գծով վճարված հարկի գումարի չափով պակասեցվում են հերթական վճարումները բյուջե սույն հրահանգի 19-րդ կետում նշված կարգով: Հարկի գծով վերահաշվարկները կատարվում են ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման գծով հաշվառման մեջ համապատասխան ճշգրտման ձևակերպումը կատարելուց հետո:
Ձեռք բերված ապրանքանյութական արժեքների վերադարձման, ինչպես նաև ապրանքների հաշվարկային փաստաթղթերի ակցեպտից լրիվ կամ մասնակի հրաժարման դեպքերում կատարվում է հարկի այն գումարների ճշգրտում, որոնց չափով նախկինում պակասեցվել էին բյուջե վճարման ենթակա գումարները:
i
Օրինակ` կոշիկի ֆաբրիկան մայիս ամսին ազատ բացթողման գներով ստացել է 300 հազար դրամ արժողությամբ կաշի, մատակարարին վճարելով 20% դրույքաչափով ավելացված արժեքի հարկ` 60 հազար դրամ գումարով (որն արտացոլվել է 68 հաշվի դեբետում): Հունիսին ֆաբրիկան մատակարարին վերադարձրել է 80 հազար դրամ արժողությամբ անորակ կաշին և վճարման է ներկայացրել 96 հազար դրամի հաշիվ, այդ գումարի մեջ առանձնացնելով ավելացված արժեքի հարկը` 16 հազար դրամ գումարով: Մայիս ամսին բյուջե վճարման ենթակա հարկի գումարի հաշվարկման ժամանակ 60 հազար դրամ գումարով հաշվանցված (հանված) հարկը պետք է պակասեցվի 16 հազար դրամի չափով, արտացոլելով այդ ճշտգրտումը հունիս ամսին վճարման ենթակա հարկի գումարի հաշվարկում (68 հաշվի կրեդիտով):
i
23. Դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների դիվանագիտական և վարչական-տեխնիկական անձնակազմի (ներառյալ նրանց հետ բնակվող ընտանիքի անդամների) կողմից անձնական օգտագործման նպատակով ՀՀ տարածքում մանրածախ առևտրական ցանցից ձեռք բերված իրերի և նրանց մատուցված ծառայությունների գծով վճարված հարկի գումարների վերադարձման համար օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմիններին են ներկայացվում կատարված գնումները հաստատող ապրանքային չեկերը: Դրանց հիման վրա հաշվարկված հարկի գումարները (16,67% դրույքաչափով) վերադարձվում են ֆինանսական մարմինների կողմից` ապրանքային չեկերը և հարկային մարմնի համապատասխան եզրակացությունը ներկայացնելուց հետո:
/լրաց. նոր IX բաժին 15.03.96թ թիվ 161 հրաման/
IX. Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանման բնորոշումը ավելացված արժեքի հարկի հաշվարկման առումով, կապված դրանց մատակարարման վայրի հասկացության չափանիշների սահմանման հետ
24. Ապրանքները, աշխատանքներն ու ծառայությունները, ավելացված արժեքի հարկի հաշվարկման առումով, համարվում են արտահանված, եթե սույն բաժնի 25-րդ և 26-րդ կետերում տրվող չափանիշների համաձայն դրանց մատակարարման վայր է ընդունվում նախկին ԽՍՀՄ անդամ չհանդիսացող պետությունների տարածքը, և ընդհակառակը, ապրանքները (աշխատանքները, ծառայությունները) ենթակա են հարկման ավելացված արժեքի հարկով Հայաստանի Հանրապետությունում, եթե դրանց մատակարարման վայր է ընդունվում Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ անդամ պետությունների տարածքը:
25. Ապրանքների արտահանում է համարվում բոլոր ապրանքների (ազգային և ազգայնացված, նոր կամ արդեն գոյություն ունեցող, անկախ նրանից, վաճառված են դրանք, թե փոխանցված) տվյալ երկրի տնտեսական տարածքից դուրս ընդմիշտ տեղափոխումը: Ընդ որում «ազգային» ապրանքը այդ առումով այն ապրանքն է, որը արտադրվել է տվյալ երկրի տնտեսական տարածքում, իսկ «ազգայնացվածը» մաքսային ձևակերպում անցած և տվյալ երկրի տնտեսական տարածքում ազատ շրջանառության համար թույլատրված ներմուծված ապրանքն է:
Ապրանքների մատակարարման վայր է համարվում այն վայրը, որտեղ դրանք ֆիզիկապես (փաստացի) գտնվում են մատակարարման իրականացման (դրանց սեփականության իրավունքի հանձնման) պահին:
26. Աշխատանքներն ու ծառայությունները համարվում են արտահանվող, եթե սույն կետում տրվող չափանիշների համաձայն դրանց մատակարարման վայրը չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում (կամ նախկին ԽՍՀՄ անդամ
պետություններում): Ծառայությունների համար, որպես ընդհանուր սկզբունք,
մատակարարման վայր է համարվում ծառայությունը մատուցող տնտեսվարող սուբյեկտների (կամ նրանց մշտական ներկայացուցչությունների) գտնվելու վայրը (կամ այն վայրը, որտեղ վերջիններս իրականացնում են իրենց տնտեսական գործունեությունը): Այդ առումով, Հայաստանի Հանրապետությունում գրանցված և տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից մատուցվող ծառայությունների համար, որպես ընդհանուր սկզբունք, մատակարարման վայր է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքը և այդ ծառայությունների համար ավելացված արժեքի հարկը հաշվարկվում և վճարվում է Հայաստանի Հանրապետությունում (անկախ նրանից` ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներին, թե ոչ ռեզիդենտներին):
Որպես բացառություն վերը նշված ընդհանուր սկզբունքից, ծառայությունների առանձին տեսակների մատակարարման վայրի բնորոշման (և հետևապես դրանց հարկման կամ չհարկման հարցերի կարգավորման) ժամանակ կիրառվում են այլ չափանիշներ և սկզբունք ներ: Դրանք մասնավորապես հանգում են հետևյալին`
i
ա) Անշարժ գույքի հետ կապված աշխատանքներ և ծառայություններ: Անշարժ գույքի հետ առնչվող աշխատանքների և ծառայությունների (օրինակ` շինարարություն, վարձակալում, առք ու վաճառք և այլն), ինչպես նաև հարակից ծառայությունների համար (գործակալների ու փորձագետների ծառայությունները, նախագծային, հետախուզական աշխատանքները և այլն) մատակարարման վայր է համարվում անշարժ գույքի գտնվելու (տեղաբաշխման) վայրը: Դա նշանակում է, որ անշարժ գույքի հետ առնչվող աշխատանքներն ու ծառայությունները հարկվում են ավելացված արժեքի հարկով , եթե անշարժ գույքը գտնվում է (տեղաբաշխված է) Հայաստանի Հանրապետությունում:
i
բ) Տրանսպորտային ծառայություններ: Տրանսպորտային ծառայությունների համար մատակարարման վայր է համարվում այն վայրը, որտեղ կատարվում են փոխադրումները, հաշվի առնելով անցած տարածությունը: Միջազգային երթուղիներով (նախկին ԽՍՀՄ անդամ չհանդիսացող պետություններ) օդային տրանսպորտով կատարվող ուղևորների և բեռների փոխադրումների դեպքում անցած տարածության չափանիշը չի կիրառվում և դրանք ազատվում են ավելացված արժեքի հարկից ամբողջությամբ:
գ) Մշակույթի, արվեստի, սպորտի, գիտության, կրթության և համանման այլ ոլորտներում մատուցվող ծառայությունների և իրականացվող աշխատանքների, լրացուցիչ տրանսպորտային ծառայությունների (բեռնում, բեռնաթափում, ապրանքների մշակում և այլն), շարժական նյութական գույքի գնահատման և այդ գույքի հետ կապված աշխատանքների (նորոգում, տեղակայում և այլն) համար մատակարարման վայր է համարվում այն վայրը, որտեղ այդպիսի աշխատանքներն ու ծառայությունները ֆիզիկապես (փաստացի) իրականացվում են: Այդ առումով, Հայաստանի Հանրապետությունում տնտեսվարող սուբյեկտների կողմից այդպիսի աշխատանքների կատարումն ու ծառայությունների մատուցումը հարկվում է ավելացված արժեքի հարկով, եթե դրանք կատարվում կամ մատուցվում են Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ անդամ պետություններում, և ընդհակառակը, այդպիսի աշխատանքներն ու իչպես նաև ծառայությունները, որոնք իրականացվում են նախկին ԽՍՀՄ անդամ չհանդիսացող պետություններում, ազատվում են ավելացված արժեքի հարկից (հարկվում են զրոյական դրույքաչափով):
դ) Շարժական նյութական գույքի վարձակալություն: Շարժական նյութական գույքի վարձակալության դեպքում մատակարարման վայր է համարվում այն վայրը, որտեղ այդ գույքը փաստացի օգտագործվում է (բացառությամբ բոլոր տեսակների տրանսպորտային միջոցների վարձակալությունից, որի դեպքում մատակարարման վայր է համարվում վարձատուի գտնվելու (տեղաբաշխման) վայրը և ավելացված արժեքի հարկը հաշվարկվում և վճարվում է Հայաստանի Հանրապետությունում, նույնիսկ այն դեպքում, երբ վարձակալվող տրանսպորտային միջոցներն օգտագործվում են այլ պետություններում): Այդ առումով վարձատուները ավելացված արժեքի հարկը հաշվարկում և վճարում են միայն այն շարժական նյութական գույքի վարձակալության տրման դեպքում, որը ֆիզիկապես (փաստացի) օգտագործվում է Հայաստանի Հանրապետության (ինչպես նաև նախկին ԽՍՀՄ անդամ պետությունների) տարածքում:
ե) Ոչ նյութական ծառայություններ: Ներքոնշված ոչ նյութական ծառայությունների համար, որոնք մատուցվում են Հայաստանի Հանրապետությունում տնտեսվարող սուբյեկտների կողմից նախկին ԽՍՀՄ անդամ չհանդիսացող պետություններում գտնվող սուբյեկտներին, մատակարարման վայր է համարվում այն վայրը, որտեղ ծառայություն ստացող սուբյեկտը իրականացնում է տնտեսական գործունեություն կամ ունի մշտական ներկայացուցչություն, կամ դրանց բացակայության դեպքում` վայրը, որտեղ նա ունի մշտական հասցե կամ մշտապես բնակվում է`
- արտոնագրերի, հեղինակային իրավունքի, լիցենզիաների, ապրանքանշանների և համանման իրավունքների փոխանցման ու հանձնման հետ կապված գործառնությունները,
- գովազդային ծառայությունները,
- խորհրդատվական, ինժեներական, իրավաբանական, հաշվապահական և համանման այլ ծառայությունները, ինչպես նաև տվյալների մշակման ու տեղեկատվության հաղորդման ծառայությունները,
- բանկային, ֆինանսական և ապահովագրական ծառայությունները:
զ) Կապի և հաղորդակցության ծառայություններ: Կապի և հաղորդակցության ծառայությունների համար մատակարարման վայր է համարվում այդ ծառայությունները մատուցող սուբյեկտների գտնվելու վայրը (կամ այն վայրը, որտեղ նրանց կողմից իրականացվում է տնտեսական գործունեություն), ծառայությունների մատակարարման վայրի բնորոշման վերը նշված հիմնական չափանիշի համաձայն:
i
X. Տնտեսության առանձին ճյուղերում ու ոլորտներում, գործունեության առանձին
տեսակների համար հարկի հաշվարկման կարգի առանձնահատկությունները
27. ՏՐԱՆՍՊՈՐՏ: Տրանսպորտային փոխադրումների գծով հարկ վճարողներ են հանդիսանում երկաթուղային, օդային, ջրային, ավտոմոբիլային տրանսպորտի ձեռնարկությունները, ինչպես նաև անհատ ձեռներեցները` օրենսդրությամբ նախատեսված դեպքերում: Ավելացված արժեքի հարկով հարկվում են ուղևորների, բեռների և ուղեբեռների, փոստային առաքումների փոխադրման ծառայությունների իրացման շրջանառությունը, ինչպես նաև կայարաններում, գնացքներում, օդակայաններում նրանց կողմից մատուցվող բոլոր տեսակի վճարովի ծառայությունները:
Օրենսդրությամբ սահմանված կարգով անվճար երթևեկության իրավունք ունեցող քաղաքացիների առանձին կատեգորիաներին տոմսերի հատկացման և ծառայությունների մատուցման ժամանակ ավելացված արժեքի հարկի գանձում չի կատարվում, իսկ արտոնյալ սակագներով (զեղչով) տոմսերի (երթևեկության փաստաթղթերի) իրացման դեպքում հարկը հաշվարկվում և գանձվում է նշված սակագներով հաշվարկված տոմսերի արժեքից:
Մինչև երթևեկության սկիզբը չօգտագործված տոմսերի (երթևեկության փաստաթղթերի) վերադարձման դեպքում գնորդներին հատուցվող դրամական գումարի մեջ ներառվում է նաև վճարված հարկի ամբողջ գումարը:
ՈՒղևորությունն ընդհատելու հետ կապված ուղևորների կողմից տոմսերի (երթևեկության փաստաթղթերի) վերադարձման դեպքում հատուցվող գումարի մեջ ներառվում է ավելացված արժեքի հարկը միայն չանցած տարածության համար:
/տես նոր խմբ. 15.03.96թ թիվ 161 հրաման/
28. ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ մատուցող ձեռնարկությունների համար հարկի հաշվարկման կարգը պայմանավորված է նրանով, թե ծառայությունների մատուցման ժամանակ օգտագործվող նյութերի և պահեստամասերի արժեքը ներառվում է արդյոք ծառայությունների գների (սակագների) մեջ, թե վճարվում է առանձին լրացուցիչ ձևով:
Այն դեպքում, երբ ծառայությունների համար սահմանված գների (սակագների) մեջ ներառվում է նաև նյութերի և պահեստամասերի արժեքը (քիմմաքրման, լվացքատների, վարսավիրանոցների, կոշիկի վերանորոգման ծառայությունները և այլն), ապա նշված ծառայությունների համար հարկվող շրջանառությունը որոշվում է ելնելով այդ ծառայությունների մատուցման դիմաց ստացված հասույթից: Հարկը տվյալ դեպքում հաշվարկվում է 16,67% դրույքաչափով հարկվող շրջանառության (հարկը ներառող հասույթի) նկատմամբ: Ընդ որում ծառայության արժեքի մեջ նյութերն ու պահեստամասերը ներառվում են ձեռք բերման գներով (առանց դրանց դիմաց վճարված հարկի գումարի):
Օրինակ` Լվացքատան ծառայության արժեքի և ավելացված արժեքի հարկի որոշումը կատարվում է հետևյալ կարգով`
նյութերի արժեքը ձեռք բերման գներով,
առանց ավելացված արժեքի հարկի .......................... 750 դ.
աշխատանքի արժեքը ................................... 300 դ.
ծառայության արժեքը, առանց ավելացված
արժեքի հարկի (750+300) .............................1050 դ.
ծառայության արժեքը ավելացված արժեքի
հարկի հետ միասին (1050+(1050x20%)) .....................1260 դ.
ավելացված արժեքի հարկը ծառայության
արժեքից (1260x16,67%)....................................210 դ.
մատակարարներին հումքի, նյութերի
դիմաց վճարված ավելացված արժեքի
հարկի գումարը (750x20%)...................................150 դ.
ծառայության գծով բյուջե վճարման ենթակա
ավելացված արժեքի հարկի գումարը (210-150)...................60 դ.
Այս դեպքում ծառայություններ մատուցող ձեռնարկությունը պատվիրատուի պահանջով պարտավոր է ներկայացնել հաշվարկային փաստաթուղթ` հետևյալ տեսքով.
ծառայության արժեքը ........................................1050-00
ավելացված արժեքի հարկը.....................................210-00
---------------------------------------------------------------------
Ընդամենը ......................................................1260-00
Այն դեպքում, երբ վճարովի ծառայություններից օգտվելիս դրանց արժեքից բացի պատվիրատուն լրացուցիչ կարգով, առանձին վճարում է նյութերի և պահեստամասերի դիմաց (հագուստի կարում, ավտոտրանսպորտի նորոգում և այլն), ապա հարկը հաշվարկվում է 16,67% դրույքաչափով.
ա) կատարված և պատվիրատուների կողմից վճարված ծառայությունների արժեքից,
բ) օգտագործված նյութերի (պահեստամասերի) դիմաց պատվիրատուներից ստացված գումարների և դրանց ձեռք բերման գների (ներառյալ հարկի գումարը) տարբերությունից:
Օրինակ` (դրամներով)
նյութերի արժեքը ձեռք բերման
գներով (ներառյալ ԱԱՀ-ը).....................................1200 դ.
պատվիրատուներին վճարման ներկայացվող
նյութերի արժեքը (ձեռնարկության առևտրական
վերադիրի հաշվառումով) [(1200x25%)+1200].....................1500 դ.
աշխատանքի արժեքը (ներառյալ ԱԱՀ-ը) ...........................900 դ.
ավելացված արժեքի հարկի գումարը`
ա) աշխատանքի արժեքից (900x16,67%) .......................150 դ.
բ) նյութերի արժեքի տարբերությունից
(1500-1200)x16,67%.....................................50 դ.
բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի
հարկի գումարը (150+50) .....................................200 դ.
Պատվիրատուի պահանջով ներկայացվում է հաշիվ` հետևյալ տեսքով.
նյութերի արժեքը (առանց ԱԱՀ-ը ներառելու) ....................1000 դ.
դրանց ավելացված արժեքի հարկը (20%) ......................... 200 դ.
ձեռնարկության առևտրական վերադիրը (1200x25%) ............ 300 դ.
այդ թվում ԱԱՀ (16,67%)........................................50 դ.
ծառայության արժեքը ...........................................900 դ.
այդ թվում ԱԱՀ (16,67%)........................................150 դ.
--------------------------------------------------------------------
Ընդամենը ................................................ ...2400 դ.
այդ թվում ավելացված արժեքի
հարկը (16,67%)................................................400 դ.
Պատվիրատուների կողմից տրված հումքից և նյութերից արտադրանքի թողարկման դեպքում ավելացված արժեքի հարկով հարկվում է միայն աշխատանքի (ծառայության) արժեքը և ներկայացվում է հաշիվ հետևյալ տեսքով`
ծառայության արժեքը ......................................900-00
այդ թվում ԱԱՀ (16,67%)...................................150-00
29. ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ձեռնարկությունների համար հարկվող շրջանառություն է հանդիսանում`
ա) ազատ (շուկայական) գներով իրացվող ապրանքների գծով` այդ ապրանքների իրացման գների և դրանց ձեռք բերման գների (ներառյալ ավելացված արժեքի հարկի գումարը) տարբերությունը,
բ) պետականորեն կարգավորվող մանրածախ գներով իրացվող ապրանքների գծով` մանրածախ առևտրին տրամադրված առևտրական զեղչերի գումարը:
Հարկը հաշվարկվում է 16,67% դրույքաչափով` վերը նշված հարկվող շրջանառության նկատմամբ: Ընդ որում առևտրական վերադիրները կիրառվում են ավելացված արժեքի հարկը ներառող գների նկատմամբ, իսկ պետականորեն կարգավորվող մանրածախ գներով ապրանքների իրացման դեպքում զեղչերը հաշվարկվում են այդ գներից (ներառյալ հարկի գումարը):
Օրինակ` ապրանքների դիմաց մատակարարներին վճարվել է 288000 դ. (այդ թվում ավելացված արժեքի հարկի գումարը` 48000 դ.): Հաշվետու ժամանակաշրջանում ազատ գներով ապրանքների իրացումից ստացված գումարը (ապրանքաշրջանառության ծավալը) կազմել է 330000 դ.: Ավելացված արժեքի հարկը հաշվարկվում է իրացման և ձեռք բերման գների տարբերությունից` (330000-288000)=42000 դ.: Հարկի գումարը կկազմի 7000 դ. (42000x16,67%): Նույն ժամանակաշրջանում առևտրական ձեռնարկության շրջանառության ծախքերի մեջ ներառվող նյութական ռեսուրսների, աշխատանքների և ծառայությունների արժեքը կազմել է 15000 դ., իսկ դրանց գծով մատակարարներին վճարված հարկի գումարները` 3000 դ. (15000x20%): Հաշվետու ժամանակաշրջանում բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը կկազմի 4000 դ. (7000-3000):
Առևտրական ձեռնարկությունները գնորդի պահանջով պարտավոր են կազմել և գնորդին ներկայացնել հաշիվ` սույն հրահանգի 12-րդ կետում նշված կարգով, առանձնացնելով դրանց մեջ միայն իրենց հարկվող շրջանառությունից (գների տարբերությունից) հաշվարկված հարկի գումարը:
30. ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ ԻՐԱՑՆՈՂ, ՄԹԵՐՈՂ, ԱՌԵՎՏՐԱԳՆՄԱՆ ԵՎ ԱՅԼ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ինչպես արտադրատեխնիկական, այնպես էլ սպառողական նշանակության ապրանքների գծով) հարկը հաշվարկում են 20% դրույքաչափով` վերադիրների հաշվառումով իրացվող արտադրանքի արժեքից: Ընդ որում վերադիրի չափը սահմանվում է ապրանքների ձեռք բերման գների վրա, առանց դրանց մեջ վճարված հարկի գումարը ներառելու:
Նշված ձեռնարկությունների կողմից բյուջե վճարման ենթակա հարկի գումարը որոշվում է որպես իրացված ապրանքների (վերադիրների հաշվառումով) դիմաց գնորդներից ստացված հարկի գումարների և նույն հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների ձեռք բերման ժամանակ մատակարարներին վճարված հարկի գումարների, ինչպես նաև շրջանառության ծախքերի մեջ սահմանված ձևով ներառվող նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների, ծառայությունների, հիմնական միջոցների ու ոչ նյութական ակտիվների գծով վճարված հարկի գումարների տարբերություն:
Օրինակ` Մատակարարող իրացնող ձեռնարկությունը ձեռք է բերել 144000դ. ապրանքներ, այդ թվում վճարելով մատակարարին ավելացված արժեքի հարկը 24000 դ. գումարով: Ապրանքները գնորդներին բաց թողնելիս կատարվում է հետևյալ հաշվարկը`
ապրանքի ձեռք բերման արժեքը
(առանց ԱԱՀ-ի գումարը ներառելու).........................120000դ.
վերադիրը 15%.(120000x15%)...............................18000դ.
ավելացված արժեքի հարկը վերադիրի
հաշվառումով իրացվող արտադրանքի
արժեքից [(120000+18000)x20%] ...........................27600դ.
Գնորդներին ներկայացվում է հաշիվ հետևյալ տեսքով`
ապրանքի ձեռք բերման արժեքը (առանց ԱԱՀ-ի
գումարը ներառելու).......................................120000դ.
վերադիր 15%......................................18000դ.
-------------------------------------------------------------------
Ընդամենը ...................................................138000դ. ավելացված արժեքի հարկը (20%)...................................27600դ.
---------------------------------------------------------------------
Ընդամենը վճարման................................................165600դ.
կամ հետևյալ տեսքով`
ապրանքի արժեքը ....................................138000դ.
ավելացված արժեքի հարկը (20%).......................27600դ.
-----------------------------------------------------------------------
Ընդամենը վճարման..................................165600դ.
Եթե ստացված ապրանքների դիմաց մատակարարներին վճարված հարկի գումարներից բացի հաշվետու ժամանակաշրջանում շրջանառության ծախքերի մեջ հաշվառվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) գծով այլ մատակարարների վճարվել է հարկի գումար 2000դ. չափով, ապա նույն ժամանակաշրջանում ձեռնարկության կողմից բյուջե վճարման ենթակա հարկի գումարը կկազմի 1600 դ. [27600-(24000+2000)]:
31. ՄԱՆՐԱՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ պարտավոր են վարել մանրածախ առևտրի գծով սահմանված կարգով առանձնացված հաշվառում, հարկը հաշվարկելով սույն հրահանգի 29-րդ կետում նշված կարգով: Առանձնացված հաշվառում չվարելու դեպքում ամբողջ իրացման շրջանառության նկատմամբ հարկը հաշվարկվում է հրահանգի 30-րդ կետում նշված կարգով:
Մանրամեծածախ առևտուր իրականացնող ձեռնարկություններ են հանդիսանում մեծածախ առևտրի այն ձեռնարկությունները, որոնք սահմանված կարգով իրականացնում են նաև մանրածախ առևտուր:
32. ԿՈՄԻՍԻՈՆ ԱՌԵՎՏՐԻ ձեռնարկությունների համար հարկվող շրջանառություն է հանդիսանում ապրանքների վաճառքից կոմիսիոն գանձույթի տեսքով ստացված եկամուտը:
Օրինակ` ապրանքը կոմիսիոն խանութում վաճառվել է 3000 դրամով: 30% կոմիսիոն գանձույթի դեպքում ավելացված արժեքի հարկը կկազմի 150 դ. (3000x30%=900դ., 900x x16,67%=150դ.): Կոմիտենտին (ապրանքը հանձնողին) պետք է վճարվի 2100 դրամ (3000- 900):
33. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔԻ դեպքում հարկվող շրջանառություն է հանդիսանում ապրանքների փաստացի վաճառքի և աճուրդի ընդունման գների (ներառյալ ավելացված արժեքի հարկի գումարը) տարբերությունը: Հարկը հաշվարկվում է 16,67% դրույքաչափով հարկվող շրջանառության նկատմամբ:
Հարկման ենթակա են նաև աճուրդի կազմակերպման ու անցկացման ժամանակ մատուցվող բոլոր վճարովի ծառայությունները, այդ թվում մուտքի տոմսերի վաճառքը: Հարկը հաշվարկվում է այդ ծառայությունների (այդ թվում մուտքի տոմսերի) արժեքից 16,67% դրույքաչափով:
Օրինակ` աճուրդի ներկայացված ապրանքների սկզբնական արժեքը կազմում է 100 հազար դրամ, իսկ դրանց վաճառքից ստացված փաստացի հասույթը` 250 հազար դրամ: Աճուրդի ժամանակ մատուցված ծառայություններից (այդ թվում մուտքի տոմսերի վաճառքից) ընդհանուր հասույթը կազմել է 24000 դ. (որից 4000 դ.` ավելացված արժեքի հարկն է, հաշվարկված 16,67% դրույքաչափով):
Բյուջե վճարման ենթակա հարկի գումարը կկազմի` 29000 դ. [(250000-100000)x x16,67%+4000]:
34. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ սեփական արտադրության արտադրանքի իրացման (այդ թվում մանրածախ առևտրական ցանցի միջոցով), ինչպես նաև գնովի ապրանքների վաճառքի դեպքում հարկը հաշվարկում են 16,67% դրույքաչափով առևտրական վրաեկների (զեղչերի) և վերադիրների տեսքով ստացված եկամտից, որոնք սահմանվում են վճարված հարկի գումարը ներառող ապրանքների ձեռք բերման գների նկատմամբ:
Օրինակ` ուտեստների պատրաստման համար օգտագործված մթերքների դիմաց մատակարարներին վճարվել է 240000 դ. (ներառյալ հարկի գումարը` 40000 դ. չափով): 25% առևտրական վրաեկի և 30% հասարակական սննդի վերադիրի դեպքում նշված ուտեստների իրացումից համախառն եկամուտը կկազմի 150000 դ. [240000x25% +(240000x125%)x30%]: Հարկի գումարը կկազմի 25000 դ. (150000x 16,67%):
35. ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ իրականացնող ձեռնարկությունները, ինչպես նաև համանման վճարովի այլ ծառայություններ (այդ թվում բրոքերային) մատուցող այն ձեռնարկությունները, որոնք եկամուտներ են ստանում վերադիրների (վրաեկների), զեղչերի, տոկոսների, պարգևավճարների, միջնորդական և այլ գանձույթների տեսքով, հարկը հաշվարկում են այդ եկամուտների գումարից 16,67% դրույքաչափով:
Օրինակ` միջնորդ ձեռնարկության մասնակցությամբ կատարվել է 600000դ. գործարք: 2% միջնորդական վճարի դեպքում ձեռնարկության ստացած հասույթը կկազմի 12000 դ. (600000x2%): Նշված գործարքից հաշվարկված հարկի գումարը կկազմի 2000 դ. (12000x x16,67%):
Հաշվարկային փաստաթղթերը կազմվում են սույն հրահանգի 12-րդ կետում սահմանված կարգով` առանձին տողով նշելով հարկի գումարը:
36. ԲՈՐՍԱՆԵՐԻ համար հարկվող շրջանառություն է հանդիսանում բորսային գործարքներից կոմիսիոն գանձույթների (տոկոսների) ձևով ստացված եկամուտը, ինչպես նաև բորսաների կողմից բորսայի անդամներին, միջնորդներին (բրոքերներին) և հաճախորդներին մատուցվող բոլոր վճարովի ծառայություններից ստացվող հասույթը: Ընդ որում բորսաները հաշվարկում են հարկի գումարը`
ա) 16,67% դրույքաչափով` բորսաներում կատարված գործարքների դիմաց կոմիսիոն գանձույթների (տոկոսների) տեսքով ստացված եկամտից,
i
բ) 20% դրույքաչափով` սահմանված կարգով բրոքերային տեղերի տրամադրման (վարձակալության հանձնման) կամ դրանց իրացման, առևտրական գործարքներին մասնակցելու թույլատվության (մուտքի վճարների), երաշխիքային մուծումների, բորսայի անդամների ամենամյա անդամավճարների, առևտրական, տեղեկատվական և այլ վճարովի ծառայությունների գների (սակագների) նկատմամբ (որոնք չեն ներառում հարկի գումարը):
i
Ավելացված արժեքի հարկով չեն հարկվում բորսայի հիմնադիրների և անդամների փայավճարները, ինչպես նաև այն վճարները, որոնք ենթակա են վերադարձման բորսայի անդամներին` անդամությունից դուրս գալու դեպքում:
37. ԲԱՆԿԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ հաշվարկում և վճարում են ավելացված արժեքի հարկը իրենց կողմից կատարվող հետևյալ գործառնությունների ու մատուցվող վճարովի ծառայությունների գծով` փոստային, հեռագրական, երաշխավորական ծառայությունները, ֆորֆեյտինգային, ֆակտորինգային, հավատարմագրային գործառնությունները, խորհրդատվական, տեղեկատվական, փորձագիտական, միջնորդական (բրոքերային) ծառայությունները, գույքի վարձակալության հանձնումը, այդ թվում լիզինգային գործարքները, բնակչությանը մատուցվող վճարովի ծառայությունները (չհրկիզվող պահարանների տրամադրում, արժեթղթերի պատասխանատու պահպանության ընդունում և այլն), ինչպես նաև այլ գործառնությունների ու վճարովի ծառայությունների գծով, որոնք գործող օրենսդրությամբ ազատված չեն ավելացված արժեքի հարկից:
Հաշվետու ժամանակաշրջանում բանկային հիմնարկների կողմից բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը որոշվում է որպես վերը նշված գործառնությունների ու ծառայությունների դիմաց ստացված հարկի գումարների և բանկային հիմնարկների եկամտի հաշվարկման ժամանակ բանկի ծախսերի կազմում ներառվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) գծով այլ ձեռնարկություններին վճարված հարկի գումարների տարբերություն:
/տես նոր խմբ. 15.03.96թ թիվ 161 հրաման/
38. ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ-ԷՔՍԿՈՒՐՍԻՈՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ինչպես նաև սանատորիաները, հանգստյան տներն ու պանսիոնատները ավելացված արժեքի հարկ հաշվարկում են ինչպես բնակչությանը ուղեգրերի անմիջական իրացումից, այնպես էլ այլ ձեռնարկություններին հետագա վաճառքի (կամ տրամադրման) նպատակով ուղեգրերի իրացումից:
Բյուջե վճարման ենթակա հարկի գումարը որոշվում է որպես ուղեգրերի իրացման դիմաց ստացված հարկի գումարների և մատակարարներին ապրանքանյութական արժեքների ու մատուցված ծառայությունների (սննդամթերքի, հյուրանոցների ծառայությունների, տրանսպորտային փոխադրումների և այլն) դիմաց վճարված հարկի գումարների տարբերություն: Ընդ որում հարկը հաշվարկվում է իրացվող ուղեգրերի արժեքից 16,67% դրույքաչափով:
(ուժը կորցրել է 06.05.16 թիվ 44-Ն հրաման )
/խմբ. 15.03.96 թիվ 161 հրաման/
XI. Ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման
կարգն ու ժամկետները անհատ ձեռներեցների համար
39. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով որպես անհատ ձեռներեց գրանցված քաղաքացիները (առանց իրավաբանական անձի ձևավորման) ավելացված արժեքի հարկ վճարում են, եթե ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացումից նրանց ստացած տարեկան համախառն եկամտի (հասույթի) գումարը գերազանցում է ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ ՀՀ Կառավարության կողմից սահմանված չափը: Հարկը հաշվարկում է անհատ ձեռներեցի մշտական բնակության վայրի հարկային մարմինը` եկամտահարկի հաշվարկման նպատակով այդ հարկային մարմնին անհատ ձեռներեցի կողմից սահմանված ձևով ներկայացվող հայտարարագրի հիման վրա:
Հարկի գումարը հաշվարկվում է 16,67% դրույքաչափով ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացումից քաղաքացու ստացած եկամտի (հասույթի) սահմանված չափը գերազանցող գումարին համապատասխանող տարեկան փաստացի զուտ եկամտից (առանց սոցապ մուծումները հանելու): Ավելացված արժեքի հարկով հարկման նպատակով զուտ եկամուտը (սոցապ մուծումների հետ միասին) որոշվում է որպես ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացված համախառն եկամտի (հասույթի) և դրա ստացման հետ կապված նյութական ծախսերի, աշխատանքների ու ծառայությունների արժեքի (ներառյալ դրանց գծով մատակարարներին վճարված ավելացված արժեքի հարկի գումարները) տարբերություն: Հարկվող զուտ եկամուտը որոշելու համար փաստացի զուտ եկամտի գումարը բազմապատկվում է համախառն եկամտի (հասույթի) սահմանված չափը գերազանցող գումարի և տարեկան համախառն եկամտի (հասույթի) հարաբերությամբ:
Ելնելով նախորդ տարում ստացած փաստացի եկամուտների մեծությունից կամ դրանց բացակայության դեպքում` հիմք ընդունելով հայտարարագրերում նշված ընթացիկ տարում ենթադրվող եկամտի մեծությունը, հարկային մարմինները հաշվարկում են ընթացիկ տարում բյուջե վճարման ենթակա հարկի կանխավճարային մուծումների գումարը: Կանխավճարային մուծումները կատարվում են եռամսյակը մեկ անգամ, եկամտահարկի կանխավճարային մուծումների համար սահմանված ժամկետներում, նախորդ տարում վճարված հարկի գումարի կամ ընթացիկ տարում ենթադրվող եկամտից հաշվարկված հարկի գումարի մեկ քառորդի չափով:
Տարվա ընթացքում անհատ ձեռներեցների եկամուտների զգալի ավելացման կամ նվազեցման հետ կապված օրենսդրությամբ սահմանված կարգով եկամտահարկի (և նրա կանխավճարների) գումարների վերահաշվարկման դեպքում կատարվում է նաև ավելացված արժեքի հարկի (և նրա կանխավճարային մուծումների) գումարների վերահաշվարկ վճարման չհասած ժամկետների համար:
Տարեկան փաստացի եկամուտների մասին անհատ ձեռներեցի կողմից հարկային մարմնին ներկայացվող հայտարարագրի հիման վրա հաշվարկված և տարվա ընթացքում կանխավճարային կարգով մուծված հարկի գումարների տարբերությունը ենթակա է գանձման կամ վերադարձման վճարողներին հաջորդ տարվա մարտի 15-ից ոչ ուշ, իսկ եկամտի աղբյուրի դադարեցման դեպքում` հայտարարագիրը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում:
Բյուջե մուծված ավելացված արժեքի հարկի գումարի չափով պակասեցվում է սոցապ մուծումների հաշվարկման և եկամտահարկով հարկման համար հիմք ընդունվող զուտ եկամտի մեծությունը:
Օրինակ` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող քաղաքացու (անհատ ձեռներեցի) 1993թ. ստացած փաստացի զուտ եկամուտը (առանց սոցապ մուծումները հանելու) կազմել է 12 հազար դրամ, որից նա վճարել է բյուջե 1993թ. համար ավելացված արժեքի հարկ (16,67% դրույքաչափով)` 2 հազար դ. գումարով:
Հարկային տեսչությունը 1994թ. համար հաշվարկում է ավելացված արժեքի հարկի կանխավճարային մուծումների գումարը, ելնելով նախորդ տարում քաղաքացու ստացած փաստացի զուտ եկամտի մեծությունից (առանց սոցապ մուծումները հանելու) և ընթացիկ տարում հարկի գործող դրույքաչափից (16,67%) ինչը կկազմի 2 հազար դ. (12000x16,67%):
1995թ. մարտի 15-ին քաղաքացին հայտարարագիր է ներկայացնում 1994թ. ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացված փաստացի համախառն եկամտի (հասույթի) մասին 62 հազար դ. գումարով և կատարած ծախսերի մասին 38 հազար դ. գումարով (ծախսերի մեջ ներառված չեն սոցապ մուծումները): Ենթադրենք, որ սույն կետի առաջին պարբերությունում նշված կարգին համաձայն ՀՀ կառավարությունը սահմանել է, որ անհատ ձեռներեցները վճարում են ավելացված արժեքի հարկ նրանց տարեկան համախառն եկամուտը (հասույթը) 30 հազար դ. չափը գերազանցող մասով: Տվյալ դեպքում 62 հազար դրամը գերազանցում է 30 հազար դ. չափը և անհատ ձեռներեցը հանդիսանում է հարկ վճարող:
1994թ. համար վերջնահաշվարկ կատարելու նպատակով հարկային մարմնի կողմից որոշվում է`
ա) փաստացի զուտ եկամտի գումարը` 24000 դ. (62000-38000),
բ) հարկվող շրջանառությունը, այսինքն համախառն եկամտի` 30 հազար դ. չափը գերազանցող գումարին համապատասխանող տարեկան փաստացի զուտ եկամտի գումարը` 12380 դ. [(62000-30000):62000x24000],
գ) այդ փաստացի զուտ եկամտից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարը` 2060 դ. (12380x16,67%),
դ) 1994թ. ընթացքում կանխավճարային կարգով մուծվել է 2000 դ.: Բյուջե լրացուցիչ վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը կկազմի 60 դրամ (2060-2000),
ե) զուտ եկամտի գումարը, որից պետք է հաշվարկվեն սոցապ մուծումները և ապա եկամտահարկը` 21940 դ. (24000-2060):
XII. Ձեռնարկությունների կողմից հարկի վճարման և հաշվետվությունների (հաշվարկների) ներկայացման կարգը և ժամկետները
40. Ավելացված արժեքի հարկը ձեռնարկությունները վճարում են, ելնելով ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման փաստացի շրջանառությունից, հետևյալ ժամկետներում`
ա) մինչև Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 50-պատիկ չափով միջին ամսական վճարումների դեպքում` եռամսյակը մեկ անգամ, մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը,
բ) միջին ամսական վճարումների գումարը Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 50-պատիկ չափը գերազանցելու դեպքում` ամիսը մեկ անգամ, մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ը: Ընդ որում, հարկի ամսական վճարումներ կատարող ձեռնարկությունները, նախորդ ամսվա հաշվարկով վճարման ենթակա հարկի գումարը (կամ նախորդ եռամսյակի հաշվարկով միջին ամսական վճարումների գումարը) Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 250-պատիկ չափը գերազանցելու դեպքում կատարում են կանխավճարային երկու մուծում հարկի այդ գումարի 1/2-ի չափով` մինչև ընթացիկ ամսվա 25-ը և հաջորդ ամսվա 5-ը:
41. Հարկի վճարման ժամկետների որոշման նպատակով միջին ամսական վճարումների չափը հաշվարկվում է ֆինանսական տարվա սկզբից աճողական տվյալների հիման վրա` յուրաքանչյուր եռամսյակի վերջի դրությամբ: Ընդ որում եռամսյակի ներսում նշված հաշվարկը չի իրականացվում և վճարման մի ժամկետից մյուսին անցում չի կատարվում: Հաշվետու ժամանակաշրջանի տվյալների (հարկի գծով հաշվարկի) բացակայության դեպքում հիմք են ընդունվում վերջին եռամսյակային հաշվարկի տվյալները, մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանի փաստացի տվյալների ճշգրտումը:
Հաշվետու տարվա առաջին վճարման ժամկետը որոշելու համար հիմք են հանդիսանում նախորդ տարվա տվյալները:
Ֆինանսական տարվա ընթացքում տնտեսական գործունեությունը նոր սկսող ձեռնարկությունները հարկի առաջին վճարումը կատարում են և հաշվարկը ներկայացնում են ֆինանսական տարվա տվյալ եռամսյակի համար: Հետագայում հարկի վճարումների ժամկետները որոշելու նպատակով հարկի միջին ամսական վճարումների չափը որոշվում է ընդհանուր կարգին համապատասխան:
42. Իրացման շրջանառության կատարման օր է հանդիսանում բանկային հաշիվներին ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) դիմաց միջոցների ստացման օրը, իսկ կանխիկ դրամով հաշվարկների կատարման դեպքում` հասույթի դրամարկղ մուտք լինելու օրը:
Այն ձեռնարկություններում, որոնք սահմանված կարգի համաձայն իրացումը ձևակերպում են ապրանքների առաքումով (աշխատանքների կատարումով և ծառայությունների մատուցումով), շրջանառության կատարման օր է համարվում դրանց առաքման (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) և գնորդներին (պատվիրատուներին) հաշվարկային փաստաթղթերի ներկայացման օրը:
Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) անհատույց կամ մասնակի հատուցումով իրացման, այլ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հետ փոխանակման դեպքում շրջանառության կատարման օր է հանդիսանում դրանց իրացման (փոխանակության կատարման) օրը:
/խմբ. տարբերակը 15.03.96 թիվ 161 հրաման/
43. Հաշվետու ժամանակաշրջանում հարկի վճարման համար սահմանված ժամկետներում ձեռնարկությունները իրենց գրանցման վայրի հարկային մարմնին ներկայացնում են սույն հրահանգի 1 և 2 հավելվածներում նշված ձևերի համապատասխան ամսական կամ եռամսյակային հաշվետվություններ (հաշվարկներ):
44. ՀՀ կառավարությունը ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ կարող է սահմանել այն նախարարությունների, գերատեսչությունների, միավորումների ցանկը, որոնց ենթակա ձեռնարկություններին թույլատրվում է ավելացված արժեքի հարկը վճարել և հաշվետվությունները (հաշվարկները) ներկայացնել կենտրոնացված կամ նրանց համար հատուկ սահմանվող կարգով:
45. Ամսական և եռամսյակային հաշվետվությունների (հաշվարկների) ներկայացման, համապատասխանաբար նաև նշված ժամանակաշրջանների համար հարկերի վճարման ժամկետները հանգստյան (ոչ աշխատանքային) կամ տոնական օրերի հետ համընկնելու դեպքում, տեղափոխվում են հանգստյան կամ տոնական օրերին հաջորդող առաջին աշխատանքային օրը:
/խմբ. տարբերակը 15.03.96 թիվ 161 հրաման/
XIII. Ձեռնարկությունների կողմից հարկի գծով հաշվապահական հաշվառման վարման կարգը
46. Ավելացված արժեքի հարկի գծով գործառնությունների հաշվառումը տարվում է նյութական ռեսուրսների, ապրանքների, վառելիքի, աշխատանքների և ծառայությունների, հիմնական միջոցների ու ոչ նյութական ակտիվների և այլ հաշվառման հաշիվների առանձին ենթահաշիվների և 68 «Հաշվարկներ բյուջեի հետ» հաշվի նոր բացվող «Հաշվարկներ ավելացված արժեքի հարկի գծով» ենթահաշվի վրա:
Ձեռք բերված և հաշվառման ընդունված նյութական ռեսուրսների (վառելիքի, աշխատանքների և ծառայությունների) գծով վճարված հարկի գումարները գնորդները (պատվիրատուները) հաշվապահական հաշվառման մեջ արտացոլում են նշված նյութական ռեսուրսների հաշվառման հաշիվների առանձին ենթահաշիվների դեբետով, 60 «Հաշվարկներ մատակարարների և կապալառուների հետ», 76 «Հաշվարկներ տարբեր դեբիտորների և կրեդիտորների հետ» և հաշվարկների այլ հաշիվների կրեդիտի թղթակցությամբ: Նշված կարգով հաշվառված հարկի գումարները դուրս են գրվում 68 հաշվի «Հաշվարկներ ավելացված արժեքի հարկի գծով» ենթահաշվի դեբետին այդ նյութական ռեսուրսների գծով ներկայացված հաշիվների փաստացի վճարմանը համամասնորեն: Նախապես վճարված (կանխավճարային կարգով) հաշիվներում առանձնացված հարկի գումարները արտացոլվում են 60, 76 և այլ հաշիվների դեբետով և դուրս են գրվում 68 հաշվի «Հաշվարկներ ավելացված արժեքի հարկի գծով» ենթահաշվի դեբետին նյութական ռեսուրսների (վառելիքի, աշխատանքների և ծառայությունների) ստացմանը և հաշվառման ընդունմանը համամասնորեն:
/խմբ. տարբերակը 15.03.96 թիվ 161 հրաման/
47. Մանրածախ առևտուր իրականացնող առևտրական և հասարակական սննդի ձեռնարկությունները ձեռք բերված ապրանքների գծով ներկայացված հաշիվներում առանձնացված հարկի գումարները հաշվառում են 41 «Ապրանքներ» հաշվի դեբետով 60 «Հաշվարկներ մատակարարների և կապալառուների հետ» հաշվի թղթակցությամբ:
Մեծածախ առևտուր իրականացնող ձեռնարկությունները ձեռք բերված ապրանքանյութական արժեքների գծով մատակարարներին վճարված հարկի գումարները հաշվառման մեջ արտացոլում են 68 հաշվի «Հաշվարկներ ավելացված արժեքի հարկի գծով» ենթահաշվի դեբետով, սույն հրահանգի 30-րդ կետում սահմանված կարգով:
/հանվել է 15.03.96 թիվ 161 հրաման/
48. Հիմնական միջոցների ակտիվ մասի և ոչ նյութական ակտիվների գծով վճարված հարկի գումարների հաշվառումը տարվում է դրանց հաշվառման հաշիվների առանձին ենթահաշիվների դեբետով 60, 76 և այլ հաշիվների կրեդիտի հետ թղթակցությամբ: Նշված ենթահաշիվներից հարկի գումարները դուրս են գրվում 68 հաշվի «Հաշվարկներ ավելացված արժեքի հարկի գծով» ենթահաշվի դեբետին հիմնական միջոցների շահագործման հանձնման և ոչ նյութական ակտիվների հաշվառման ընդունման պահից սկսած` սույն հրահանգի 15-րդ կետում սահմանված կարգով ու չափերով:
49. Ոչ արտադրական կարիքների համար օգտագործված ապրանքների (աշխատանքների, ծառայությունների), ինչպես նաև հիմնական միջոցների ու ոչ նյութական ակտիվների գծով վճարված և դրանց հաշվառման հաշիվների համապատասխան ենթահաշիվների կամ 68 հաշվի «Հաշվարկներ ավելացված արժեքի հարկի գծով» ենթահաշվի դեբետով հաշվառված հարկի գումարները դուրս են գրվում այդ ենթահաշիվների կրեդիտից նշված ծախսերի ծածկման (ֆինանսավորման) աղբյուրների հաշվառման հաշիվների դեբետի վրա:
Նյութական ռեսուրսների, վառելիքի, փոքրարժեք ու արագամաշ առարկաների և այլ ապրանքանյութական արժեքների կորստյան (փչացման) կամ հափշտակման դեպքերում դրանց գծով մատակարարներին վճարված և նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում դրանց հաշվառման հաշիվների առանձին ենթահաշիվների կամ 68 հաշվի «Հաշվարկներ ավելացված արժեքի հարկի գծով» ենթահաշվի դեբետով հաշվառված հարկի գումարները դուրս են գրվում նշված ենթահաշիվների կրեդիտից նյութական արժեքների պակասորդների դուրս գրման սահմանված կարգի համաձայն:
/խմբ. տարբերակը 15.03.96 թիվ 161 հրաման/
50. Սույն հրահանգի 9-րդ կետի «դ-ո» ենթակետերի համաձայն (ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված համանման այլ դեպքերում) ավելացված արժեքի հարկից ազատված ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտադրության (կատարման) կամ գործառնությունների իրականացման ժամանակ ստացված և հաշվառման ընդունված նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների, ծառայությունների գծով մատակարարներին վճարված հարկի գումարները դուրս են գրվում արտադրության ծախսերի հաշվառման հաշիվների (20 «Հիմնական արտադրություն», 23 «Օժանդակ արտադրություններ» և այլն) դեբետին, իսկ շահագործման հանձնված հիմնական միջոցների ակտիվ մասի և հաշվառման ընդունված ոչ նյութական ակտիվների գծով վճարված հարկի գումարները դուրս են գրվում նշված հաշիվների դեբետին` սույն հրահանգի 15-րդ կետում սահմանված կարգով և չափերով:
51. Առաքված ապրանքների (կատարված աշխատանքների, ծառայությունների) հաշվարկային փաստաթղթերում առանձնացված հարկի գումարները` իրացումից ստացված հասույթի կազմում առաքողները (կապալառուները) արտացոլում են 46 «Իրացում» և իրացման այլ հաշիվների կրեդիտով 62 «Հաշվարկներ գնորդների և պատվիրատուների հետ», 76 «Հաշվարկներ տարբեր դեբիտորների և կրեդիտորների հետ» և հաշվարկների այլ հաշիվների դեբետի հետ թղթակցությամբ: Միաժամանակ հարկի նշված գումարները արտացոլվում են իրացման հաշիվների դեբետով և 68 հաշվի «Հաշվարկներ ավելացված արժեքի հարկի գծով» ենթահաշվի կրեդիտով:
Մանրածախ առևտուր իրականացնող առևտրական և հասարակական սննդի ձեռնարկությունները արտացոլում են 68 հաշվի «Հաշվարկներ ավելացված արժեքի հարկի գծով» ենթահաշվի կրեդիտով ապրանքների վաճառքի և ձեռք բերման գների (ներառյալ վճարված հարկի գումարները) տարբերությունից (առևտրական վերադիրներից, զեղչերից) հաշվարկված հարկի գումարները 46 «Իրացում» և իրացման այլ հաշիվների դեբետի հետ թղթակցությամբ:
52. Հաշվետու ժամանակաշրջանում 68 հաշվի «Հաշվարկներ ավելացված արժեքի հարկի գծով» ենթահաշվի կրեդիտային մնացորդը (ավելացված արժեքի հարկի ստացված և հաշվանցված գումարների տարբերությունը) փոխանցվում է պետական բյուջե և հաշվառման մեջ արտացոլվում է 68 հաշվի դեբետով և 51 «Հաշվարկային հաշիվ» հաշվի կրեդիտով:
53. Նյութերի պահեստավորման (մթերման) և արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ու այլ ակտիվների իրացման գծով մատյանօրդերներում, տեղեկագրերում և հաշվապահական հաշվառման այլ ռեգիստրներում հաշվարկային փաստաթղթերի հիման վրա հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարներն առանձնացվում են հատուկ սյունակով:
XIV. Վճարողների պարտականություններն ու պատասխանատվությունը
54. Ավելացված արժեքի հարկի ճիշտ հաշվարկման և ժամանակին բյուջե վճարման, ինչպես նաև «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ պարտավորությունների ու պահանջների կատարման պատասխանատվությունը դրվում է հարկը վճարողների և նրանց պաշտոնատար անձանց, իսկ ՀՀ Կառավարության կողմից հաստատված ցանկով ավելացված արժեքի հարկի գծով կենտրոնացված կամ հատուկ սահմանված այլ կարգով վճարումներ կատարող նախարարությունների, գերատեսչությունների ու միավորումների ենթակա ձեռնարկությունների պարտավորությունների գծով` նաև այդ վերադաս մարմինների պաշտոնատար անձանց վրա:
Ավելացված արժեքի հարկ վճարողները պարտավոր են`
ա) կատարել վճարված և ստացված ավելացված արժեքի հարկի գումարների հաշվառում և սահմանված ժամկետներում հարկային մարմիններին ներկայացնել հարկի հաշվետվություններ, հաշվարկներ), ինչպես նաև անհրաժեշտության դեպքում, նրա հաշվարկման և վճարման հետ կապված այլ անհրաժեշտ փաստաթղթեր ու տեղեկություններ,
բ) ժամանակին և լրիվ չափով բյուջե մուծել ավելացված արժեքի հարկի տվյալ հաշվետու ժամանակաշրջանում վճարման ենթակա գումարները, ինչպես նաև սահմանված կարգով իրականացնել կանխավճարային մուծումներ,
գ) հնարավորություն տալ հարկային մարմինների պաշտոնատար անձանց ստուգումներ կատարել ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման ճշտության գծով:
55. Ձեռնարկությունների պաշտոնատար անձինք պարտավոր են հարկային մարմնի կողմից կազմված ստուգման արձանագրության (ակտի) փաստերի հետ համաձայն չլինելու դեպքում` գրավոր բացատրություն ներկայացնել անհամաձայնության պատճառների և շարժառիթների վերաբերյալ: Նրանք պարտավոր են կատարել նաև հարկային մարմնի պահանջները ստուգման ընթացքում բացահայտված խախտումների վերացման ուղղությամբ:
56. Ավելացված արժեքի հարկի հաշվարկման, վճարման և հաշվետվությունների (հաշվարկների) ներկայացման սահմանված կարգի ու ժամկետների խախտման, այդ հարկատեսակի գծով հաշվապահական հաշվառման բացակայության կամ այն սահմանված կարգի խախտումներով վարման, ինչպես նաև այլ խախտումների դեպքում վճարողների և նրանց պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվում են «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով, «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ օրենսդրական այլ ակտերով սահմանված պատասխանատվության ձևերը:
57. Սույն հրահանգի 12-րդ կետում սահմանված կարգով և X բաժնում տրված ձևերով հաշվարկային փաստաթղթերում ավելացված արժեքի հարկի գումարը առանձին չնշելու դեպքում վճարողներից բյուջե է գանձվում տուգանք այդ գումարի 20%-ի չափով:
Բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված հարկի գումարը, ինչպես նաև տուգանք այդ գումարի 50% չափով, իսկ մեկ տարվա ընթացքում մեկից ավելի նույնատիպ խախտումների դեպքում` տուգանք այդ գումարի կրկնակի չափով:
58. Սահմանված ժամկետներում չմուծված ավելացված արժեքի հարկի գումարները, ինչպես նաև թաքցված (նվազեցված) հարկի գումարները և հարկը թաքցնելու համար տուգանքը գանձվում է հարկային մարմինների կարգադրությամբ, անվիճելի կարգով, հարկումից խուսափելու ամբողջ ժամանակաշրջանի դիմաց:
59. Ավելացված արժեքի հարկի հաշվարկման վճարման կարգի ճիշտ կիրառման վերահսկողությունը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում է հարկային պետական տեսչության մարմինների, իսկ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև ՀՀ մաքսային մարմինների կողմից:
ՀՀ հարկային պետական ՀՀ ֆինանսների ՀՀ արդարադատության
տեսչության պետ` նախարար` նախարար`
Պ. Սաֆարյան Լ. Բարխուդարյան Վ. Ստեփանյան
Հավելված 1.
ՀՀ ՀՊՏ 17 օգոստոսի 1993թ.
հաստատված հ.02080/3-3 հրահանգի ---------- հարկային տեսչություն
-------------------------------
/ձեռնարկության լրիվ անվանումը/
Ձեռնարկության հասցեն ------------- Հարկ. մարմնի շտամպը (նշումը)
---------------------------------- ստացված է «__» ______ 199 թ.
պատասխանատու անձի (կատարողի)
ազգանունը ա. հ. ------------------ _____________________
(ստորագրություն)
հեռ. հ. -------------------
Ավելացված արժեքի հարկի հաշվարկ
199- թ. ---------------- (ամիս, եռամսյակ)
հազ. դրամ.
.______________________________________________________________________.
| |հաշվետու ամսում | տարեսկզբից |
| Ց ՈՒ Ց Ա Ն Ի Շ Ն Ե Ր |(եռամսյակում) |(աճողական կարգով)|
| |________________|_________________|
| |շրջանա |ԱԱՀ-ի |շրջանա |ԱԱՀ-ի |
| |ռություն|գումարը|ռություն|գումարը |
|___________________________________|________|_______|________|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___________________________________|________|_______|________|________|
| 1. ԱԱՀ-ով հարկվող իրացված | | | | |
| ապրանքների (աշխատանքների, | | | | |
| ծառայությունների) արժեքը | | | | |
| ընդամենը, այդ թվում | | | | |
| ա) ազատ գներով (սակագներով), | | | | |
| պետականորեն կարգավորվող մեծածախ | | | | |
| գներով (սակագներով), առանց ԱԱՀ | | | | |
| (20% -ով հարկվող) | | | | |
| բ) պետականորեն կարգավորվող | | | | |
| մանրածախ գներով (համապատասխան | | | | |
| դեպքերում հանելով զեղչերը) և | | | | |
| սակագներով (16,67% -ով հարկվող) | | | | |
| 2. ԱԱՀ-ով չհարկվող իրացված | | | | |
| ապրանքների (աշխատանքների, | | | | |
| ծառայություն ների) արժեքը | | x | | x |
| 3. Հաշվետու ժամանակաշրջանում | | | | |
| հաշվանցման (հանման) ենթակա ԱԱՀ-ի | | | | |
| գումարը ընդամենը այդ թվում` | x | | x | |
| ա) արտադրության (շրջանառության) | | | | |
| ծախքերին վերագրվող նյութական | | | | |
| ռեսուրսների, վառելիքի, | | | | |
| աշխատանքների, ծառայությունների, | | | | |
| ինչպես նաև ապրանքների գծով. | x | | x | |
| բ) հիմնական միջոցների և ոչ | | | | |
| նյութական ակտիվների գծով | x | | x | |
| 4. ԱԱՀ-ի գումարը, որը ենթակա է` | | | | |
| ա) բյուջե վճարման (տող1-տող3) | x | | x | |
| բ) հաշվանցման առաջիկա | | | | |
| վճարումների հաշվին (տող3-տող1) | x | | x | |
| 5. Հաշվետու ամսում տասնօրյակային| | | | |
| կանխավճարների ձևով բյուջե | | | | |
| մուծված հարկի գումարը | x | | x | |
| 6. ԱԱՀ-ի գումարը, որը ենթակա է` | | | | |
| ա) բյուջե լրացուցիչ վճարման | | | | |
| (տող4ա-տող5) | x | | x | |
| բ) հաշվանցման առաջիկա | | | | |
| վճարումների հաշվին (կամ | | | | |
| վերադարձման բյուջեից) տող5-տող4ա | | | | |
| (կամ տող4բ+տող5, եթե 4ա տողում | | | | |
| գումար չկա) | x | | x | |
| 7. Բյուջեի հետ հաշվարկների | | | | |
| մնացորդը (սալդոն) ըստ հաշվապահական| | | | |
| հաշվառման, տվյալների, հաշվետու | | | | |
| ժամանակաշրջանի վերջի դրությամբ` | | | | |
| ապառք | x | | x | |
| գերավճար | x | | x | |
.______________________________________________________________________.
Հաշվարկի ուղարկման (ներկայացման) ամսաթիվը «--» -------199-թ.
Ղեկավար (ստորագր.) Գլխ. հաշվապահ (ստորագր.)
Տեսուչի (տնտեսագետի) նշումներն ու դիտողությունները.
Նախնական ստուգման արդյունքում կատարված են հետևյալ ճշգրտումները.
------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------
Նախնական ստուգման ամսաթիվը «--» -------199-թ.
Տեսուչ (տնտեսագետ) (ստորագրություն)
Հաշվառման գծով տնտեսագետի տեղեկանքը.
Սույն հաշվարկով վճարողի անձնական հաշվում հաշվարկված է`
------------------------------------------------------------------
Անցկացման ամսաթիվը «--» -----------199-թ.
Հաշվառման գծով տնտեսագետ (ստորագրություն)
---------- հարկային տեսչություն
ՀԱՎԵԼՎԱԾ 2.
ՀՀ ՀՊՏ 17 օգոստոսի 1993թ.
հաստատված հ.02080/3-3 հրահանգի ---------- հարկային տեսչություն
-------------------------------
/ձեռնարկության լրիվ անվանումը/
Ձեռնարկության հասցեն ------------- Հարկ. մարմնի շտամպը (նշումը)
---------------------------------- ստացված է «__» ______ 199 թ.
պատասխանատու անձի (կատարողի)
ազգանունը ա. հ. ------------------ _____________________
(ստորագրություն)
հեռ. հ.-------------------
Ավելացված արժեքի հարկի հաշվարկ
(մանրածախ առևտրի և հասարակական սննդի ձեռնարկությունների համար)
199- թ. ---------------- (ամիս, եռամսյակ)
հազ. դրամ.
.______________________________________________________________________.
| | գումարը |
| Ց ՈՒ Ց Ա Ն Ի Շ Ն Ե Ր |__________________________________|
| |հաշվետու ամսում | տարեսկզբից |
| |(եռամսյակում) |(աճողական կարգով)|
|___________________________________|________________|_________________|
| 1 | 3 | 4 |
|___________________________________|________________|_________________|
| | | |
| 1.Ապրանքների արժեքը ձեռք բերման | | |
| գներով, ներառյալ ԱԱՀ-ը | | |
| 2.Իրացված ապրանքների արժեքը | | |
| ներառյալ ԱԱՀ-ը | | |
| 3.ԱԱՀ-ով հարկվող շրջանառության | | |
| գումարը, ընդամենը | | |
| այդ թվում` | | |
| ա) գների տարբերության ձևով | | |
| (տող2-տող1) | | |
| բ) իրացված ապրանքների գծով | | |
| առևտրական վրաեկների (զեղչերի) | | |
| և վերադիրների գումարը | | |
| /լրացվ. նոր 4 կետ 15.03.96 թիվ | | |
| 161 հարաման/ | | |
| 4.ԱԱՀ-ի գումարը հարկվող | | |
| շրջանառությունից (տող3x16,67%) | | |
| 5.Հաշվետու ժամանակաշրջանում | | |
| հաշվանցման (հանման) ենթակա ԱԱՀ-ի | | |
| գումարը, ընդամենը | | |
| այդ թվում` | | |
| ա) շրջանառության ծախքերին | | |
| վերագրվող նյութական ռեսուրսների, | | |
| վառելիքի, աշխատանքների, | | |
| ծառայությունների գծով. | | |
| բ) հիմնական միջոցների և ոչ | | |
| նյութական ակտիվների գծով | | |
| 6.ԱԱՀ-ի գումարը, որը ենթակա է` | | |
| ա) բյուջե վճարման (տող4-տող5) | | |
| բ) հաշվանցման առաջիկա վճարումների| | |
| հաշվին (կամ վերադարձման բյուջեից)| | |
| (տող5-տող4) | | |
| 7.Հաշվետու ամսում տասնօրյակային | | |
| կանխավճարների ձևով բյուջե | | |
| մուծված հարկի գումարը | | |
| 8.ԱԱՀ-ի գումարը, որը ենթակա է` | | |
| ա) բյուջե լրացուցիչ վճարման | | |
| (տող6ա-տող7) | | |
| բ) հաշվանցման առաջիկա վճարումների| | |
| հաշվին (կամ վերադարձման բյուջեից)| | |
| տող7-տող6ա (կամ տող6բ+տող7, եթե | | |
| 6ա տողում գումար չկա) | | |
| 9.Բյուջեի հետ հաշվարկների | | |
| մնացորդը (սալդոն) ըստ հաշվապահական| | |
| հաշվառման տվյալների, հաշվետու | | |
| ժամանակաշրջանի վերջի դրությամբ` | | |
| ապառք | | |
| գերավճար | | |
.______________________________________________________________________.
Հաշվարկի ուղարկման ամսաթիվը «--» -------199-թ.
Ղեկավար (ստորագր.) Գլխ. հաշվապահ (ստորագր.)
Ծանոթություն.
Սույն հաշվարկի 3բ տողը լրացնող ձեռնարկությունները հաշվարկի 1, 2, և 3ա տողերը չեն լրացնում:
Տեսուչի (տնտեսագետի) նշումներն ու դիտողությունները.
Նախնական ստուգման արդյունքում կատարված են հետևյալ ճշգրտումները.
------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------
Նախնական ստուգման ամսաթիվը «--» -------199-թ.
Տեսուչ (տնտեսագետ) (ստորագրություն)
Հաշվառման գծով տնտեսագետի տեղեկանքը.
Սույն հաշվարկով վճարողի անձնական հաշվում հաշվարկված է` ------
------------------------------------------------------------------
Անցկացման ամսաթիվը «--» -----------199-թ.
Հաշվառման գծով տնտեսագետ (ստորագրություն)