ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 ապրիլի 2019 թվականի N 347-Ա
ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Ստեղծել ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ:
2. Հաստատել ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 13.12.2021 թիվ 1417-Ա որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. ապրիլի 4
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. ապրիլի 4-ի
N 347-Ա որոշման
ԿԱԶՄ
ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Տ. Խաչատրյան - ՀՀ փոխվարչապետ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
ՀՀ առողջապահության նախարար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
ՀՀ էկոնոմիկայի նախարար
ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի` ժողովրդագրական պետական
քաղաքականության ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության
ծառայության պետ
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
ՀՀ վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ
- ՀՀ վարչապետի օգնական
- ՀՀ փոխվարչապետի օգնական
Ծ. Հարությունյան - ՄԱԲՀ-ի հայաստանյան գրասենյակի գործադիր
ներկայացուցիչ (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 02.08.2019 թիվ 1041-Ա, 26.03.2021 թիվ 292-Ա, 13.12.2021 թիվ 1417-Ա, 17.03.2023 թիվ 293-Ա որոշումներ)