Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0582.290518

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մայիսի 2018 թվականի N 582-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. 2018 թվականի մայիսի 30-31-ը պաշտոնական այցով Վրաստան (Թբիլիսի) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի և Թբիլիսիի օդանավակայանի սպասարկման սրահի հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Նիկոլ Փաշինյանինը, Տիգրան Ավինյանինը, Վարուժան Ներսեսյանինը, Գոռ Սարգսյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Արմեն Խաչատրյանինը, Կարեն Ազատյանինը և Շալիկո Արաբյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Դավիթ Տոնոյանինը, Արայիկ Հարությունյանինը, Լիլիթ Մակունցինը, Մխիթար Հայրապետյանինը, Աշոտ Հակոբյանինը, Դավիթ Անանյանինը, Արևիկ Անափիոսյանինը, Արման Շահինյանինը, Լևոն Խաչատրյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Զոհրաբ Մնացականյանինը և Մանվել Ավետիսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Արման Աղաջանյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

4) Հրաչյա Հարությունյանինը, Գրիգորի Հայրապետովինը, Գևորգ Մովսեսյանինը, Արթուր Գասպարյանինը, Հովհաննես Վարդանյանինը, Գարիկ Գրիգորյանինը, Գրիգորի Առաքելյանինը, Արման Նինոյանինը և Դավիթ Աբազյանինը` պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

5) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների գիշերավարձը և օդանավակայաններում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության.

6) Ծովինար Համբարձումյանինը, Ալեքսանդր Մխիթարյանինը և Նազելի Զաքարյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

4. Ընդունել ի գիտություն, որ`

1) Արմեն Աշոտյանի` Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջոցների հաշվին.

2) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների` Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել ինքնաթիռի հատուկ չվերթ` 2018 թվականի մայիսի 30-ին` Երևան-Թբիլիսի երթուղով:

6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

7. Ինքնաթիռի հատուկ չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

8. Արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Վրաստան (Թբիլիսի) մեկնելու հետ կապված հարցերը:

(որոշումը փոփ. 16.07.18 թիվ 958-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. մայիսի 29-ի

N 582-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-31-Ը ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ն. Փաշինյան        - ՀՀ վարչապետ

 

    Ա. Հակոբյան        - ՀՀ վարչապետի տիկին

 

    Տ. Ավինյան         - ՀՀ փոխվարչապետ

 

    Զ. Մնացականյան     - ՀՀ արտաքին գործերի նախարար

 

    Դ. Տոնոյան         - ՀՀ պաշտպանության նախարար

 

Ա. Հարությունյան  - ՀՀ կրթության և գիտության նախարար

 

    Լ. Մակունց         - ՀՀ մշակույթի նախարար

 

    Մ. Հայրապետյան     - ՀՀ սփյուռքի նախարար

 

    Ա. Հակոբյան        - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական

                         տեխնոլոգիաների նախարար

 

    Ա. Աշոտյան         - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին

                         հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Դ. Անանյան         - Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

 

    Ռ. Սադոյան         - Վրաստանում ՀՀ արտակարգ և  լիազոր դեսպան

 

    Վ. Ներսեսյան       - ՀՀ վարչապետի օգնական

 

    Ա. Անափիոսյան      - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ

 

Հ. Հարությունյան  - ՀՀ պետական պահպանության ծառայության պետ

 

Ծ. Համբարձումյան  - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի

վարչության պետ (համաձայնությամբ)

 

    Ա. Մխիթարյան       - ՀՀ Նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի

                         գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)

 

    Ա. Աղաջանյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                         արարողակարգի ծառայություն» գործակալության պետի

                         տեղակալ (27.05.2018 թ. - 31.05.2018 թ.)

 

    Մ. Ավետիսյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                         բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության

                         վարչության երրորդ քարտուղար (26.05.2018 թ. -

                         31.05.2018 թ.)

 

    Լ. Խաչատրյան       - ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական

 

    Գ. Սարգսյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի «ՀՀ Նախագահի

                         աշխատակազմից ՀՀ կառավարության աշխատակազմ

                         տեղափոխված աշխատողներ» բաժնի ՀՀ Նախագահի մամուլի

                         քարտուղարի գրասենյակի օգնական

 

    Տ. Մեհրաբյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետ

 

    Ա. Խաչատրյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետի պաշտոնակատար

 

    Կ. Ազատյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի գլխավոր օպերատոր

 

    Ն. Զաքարյան        - ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և

                         տեղեկատվական միջոցների հետ կապերի վարչության

                         գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)

 

    Ա. Շահինյան        - «Հանրային կապերի և  տեղեկատվության կենտրոն»

                         ՊՈԱԿ-ի օպերատոր

 

    Գ. Հայրապետով      - ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ,

                         առաջին բաժնի պետ

 

    Գ. Մովսեսյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ա. Գասպարյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Հ. Վարդանյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Գ. Գրիգորյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Գ. Առաքելյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ա. Նինոյան         - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

                         (27.05.2018 թ. - 31.05.2018 թ.)

 

    Դ. Աբազյան         - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

                         (27.05.2018 թ. - 31.05.2018 թ.)

 

    Ռ. Վարդերեսյան     - Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Անդրեասյան      - Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Թամրազյան       - «Հ2» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

 

    Վ. Գրիգորյան       - «Հ2» հեռուստաընկերության օպերատոր

                          (համաձայնությամբ)

 

    Զ. Հարոյան         - «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Ն. Գալստյան        - «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

 

    Վ. Ավագյան         - «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Խաչատրյան       - «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

 

    Շ. Խլղաթյան        - «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

Գ. Պերկուպերկյան  - «Արմենպրես» լրատվական գործակալության լուսանկարիչ

(համաձայնությամբ)

 

    Վ. Հակոբյան        - «Շանթ» հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Կ. Ղազարյան        - «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Արարատյան       - «Կենտրոն» հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Կ. Սարգսյան        - «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

 

    Կ. Ասլանյան        - «Ազատություն» ռադիոկայանի թղթակից

                         (համաձայնությամբ)

 

Գ. Հարությունյան  - «Ազատություն» ռադիոկայանի օպերատոր

(համաձայնությամբ)

 

    Ա. Վարդանյան       - «ԳԱԼԱ» հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Հ. Պապոյան         - «ԳԱԼԱ» հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

 

    Հ. Բաղդասարյան     - «Ֆոտոլուր» լրատվական գործակալության լուսանկարիչ

                         (համաձայնությամբ)

 

    Շ. Արաբյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի տրանսպորտային բաժնի

                         վարորդ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.05.2018
N 582-Ա
Որոշում