040.0548.080518
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 մայիսի 2018 թվականի N 548-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԼԱՆԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
i
Ղեկավարվելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-285, 01.02.1995 թ.) 7-րդ հոդվածի «բ» կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության երկրորդ էներգաբլոկի (այսուհետ` երկրորդ էներգաբլոկ) շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանը` համաձայն հավելվածի:
2. Առաջարկել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության տնօրինությանը`
1) իրականացնել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկի (այսուհետ` առաջին էներգաբլոկ) մեքենայական արտադրամասի տեղակայանքների, համակարգերի և սարքավորումների ապամոնտաժում` մեքենայական արտադրամասում ապահովելով ազատ տարածք` երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման աշխատանքների կատարման համար.
2) առաջին էներգաբլոկի այն տեղակայանքները, համակարգերը և սարքավորումները, որոնք պիտանի են հետագա օգտագործման համար, օգտագործել երկրորդ էներգաբլոկի հուսալի և անվտանգ շահագործման համար.
3) երկրորդ էներգաբլոկի աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարումն ապահովելու նպատակով իրականացնել առաջին էներգաբլոկի աշխատած միջուկային վառելիքի պահման ավազանի վերանորոգման և արդիականացման աշխատանքները.
4) սույն կետի 1-ին և 3-րդ ենթակետերն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից սահմանված անվտանգության պահանջները.
5) սույն կետի 2-րդ ենթակետն իրականացնելիս ապահովել առաջին էներգաբլոկի ապամոնտաժված տեղակայանքների, համակարգերի և սարքավորումների գույքագրումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2018 թվականի մայիսի 3-ի
N 548-Ա որոշման
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԼԱՆ
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման
նախագծային ժամկետի երկարաձգման
ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Խափանումների վերլուծություն - ՀԿԲ-երի (ՍԿԿ) խափանման տեսակի, մեխանիզմի, պատճառների և արմատական պատճառի որոշման ու փաստաթղթային ձևակերպման սիստեմատիկ գործընթաց:
ԱԷԿ-ի անվտանգություն - ԱԷԿ-ի հատկությունը` նորմալ և վթարային իրավիճակներում սահմանափակել ճառագայթումային ազդեցությունն անձնակազմի, բնակչության և շրջապատող միջավայրի վրա սահմանված արժեքներով:
Շահագործման հանձնում - գործընթաց, որի ընթացքում ԱԷԿ-ի էներգաբլոկի համակարգերն ու սարքավորումը կամ ԱԷԿ-ն ամբողջությամբ սկսում են գործել, և ստուգվում է նրանց համապատասխանությունը նախագծին: Գործընթացը ներառում է նախագործարկման կարգաբերման աշխատանքները, ֆիզիկական և էներգետիկական գործարկումները, փորձաարդյունաբերական շահագործումը և ավարտվում է ԱԷԿ-ը արդյունաբերական շահագործման հանձնելով:
Վերականգնում - օբյեկտի` անաշխատունակ վիճակից աշխատունակ վիճակի փոխադրման գործընթացը:
Վերականգնվող տարր - տարր, որի համար դիտարկվող իրավիճակում աշխատունակ վիճակի վերականգնումը նախատեսված է նորմատիվ և (կամ) կոնստրուկտորական (նախագծային) փաստաթղթերով:
Թերություն - արտադրանքի յուրաքանչյուր առանձին անհամապատասխանությունը սահմանված պահանջներին:
Անվտանգության դեֆիցիտ - ԱԷԿ-ի էներգաբլոկի ապահովված չլինելը անվտանգության որևէ գործառույթով` ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործող նորմերի և կանոնների պահանջներով որոշվող ծավալով:
Արատորոշում - տվյալների ուսումնասիրում և գնահատում ՀԿԲ-երի վիճակի և/կամ նրանց ներկա վիճակն առաջացրած պատճառների որոշման համար:
Հնացման գերակշռող մեխանիզմ - տարրի բաղկացուցիչ մասերում և կառուցվածքային նյութերում անդարձելի անբարենպաստ փոփոխությունների կուտակման մեխանիզմ, որը հիմնական (գերակշռող) ներդրումն ունի նրա հնացման գործընթացում:
Շահագործման լրացուցիչ ժամկետ - ԱԷԿ-ի էներգաբլոկի` նշանակված ծառայության ժամկետից դուրս ողջ հզորությամբ շահագործման օրացուցային տևողությունը (ժամանակահատվածը):
Տարրի փոխարինում - վատթարացած կամ աշխատունակությունը կորցրած ՀԿԲ-երի (կամ նրանց մասերի) շահագործումից դուրս բերման և նրանց փոխարեն այլ ՀԿԲ-երի (կամ նրանց մասերի) տեղակայման տեխնիկակազմակերպչական միջոցառումներ, որոնք ուղղված են շահագործման պահանջվող հուսալիության և անվտանգության ապահովմանը:
Զգալի թերություն - թերություն, որն էապես ազդում է ՀԿԲ-երի ըստ նպատակի օգտագործման վրա և/կամ նրանց երկարակեցության վրա, բայց կրիտիկական չէ:
Մաշվածք - խափանում հնացման մեխանիզմների ազդեցության հետևանքով:
Սարքին վիճակ - տարրի այնպիսի վիճակ, երբ այն համապատասխանում է նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի, նախագծային կոնստրուկտորական փաստաթղթերի և/կամ շահագործման տեխնիկական փաստաթղթերի բոլոր պահանջներին:
Փորձարկում - փորձարկումների օբյեկտի հատկությունների քանակական և (կամ) որակական բնութագրերի` որպես նրա վրա ներգործության արդյունքի փորձարարական որոշում նրա գործառման ժամանակ, օբյեկտի (կամ) ազդեցությունների մոդելավորման ժամանակ:
Հիմնական նորոգում - համապարփակ նորոգում, ՀԿԲ-երի սկզբնական որակների վերականգնում:
Փոխհատուցիչ միջոցներ-տեխնիկական և կազմակերպչական միջոցներ, որոնք ուղղված են անվտանգության վրա բացահայտված անվտանգության դեֆիցիտների ազդեցության մասնակի կամ լրիվ բացառմանը և (կամ) սահմանափակմանը:
Փոխհատուցիչ միջոցառումներ - գործող նորմերից և կանոններից ԱԷԿ-ի բլոկի շեղումների վերլուծության հիման վրա մշակված տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ, որոնք ուղղված են անվտանգության վրա նրանց բացասական ազդեցության հետևանքների մեղմացմանը, այդ թվում նաև խորէշելոնային պաշտպանության արգելքների արդյունավետության բարձրացմանը, անձնակազմի սխալների կամ սխալական որոշումների ընդունման հավանականության նվազեցմանը:
Շահագործման ավարտ - օբյեկտը շահագործումից դուրս բերելու պահը:
Գոյապաշարային բնութագրերի վերահսկում - նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերում, նախագծային կոնստրուկտորական փաստաթղթերում և/կամ շահագործման տեխնիկական փաստաթղթերում սահմանված պահանջներին տարրի գոյապաշարային բնութագրերի ընթացիկ արժեքների համապատասխանության պարբերական գնահատում (շահագործման ընթացքում):
Տեխնիկական վիճակի վերահսկում - վիճակի ցուցանիշների կամ գործառական ցուցանիշների հսկում, չափում և/կամ կանխատեսում որոշակի անկախ պարամետրի (ժամանակի կամ ցիկլերի) համեմատությամբ` ներկայումս կամ ապագայում, ընդունելիության չափանիշների պահպանումն ապահովելով, ՀԿԲ-երի գործելու ունակության վերաբերյալ եզրահանգումներ ստանալու նպատակով:
Արմատական պատճառ - ՀԿԲ-երի դիտվող վիճակի հիմնական պատճառը, որը վերացնելուց հետո բացառվում է այդ վիճակի կրկնակի առաջացումը:
Սահմանային վիճակի չափանիշ - տարրի սահմանային վիճակի հատկանիշ կամ հատկանիշների ամբողջություն, որոնք սահմանված են նորմատիվ և (կամ) կոնստրուկտորական (նախագծային) փաստաթղթերով:
Ընդունելիության չափանիշ - վիճակի գործառական ցուցանիշի որոշված սահմանային արժեքը, որը կիրառվում է ՀԿԲ-երի` նախագծային գործառույթի կատարման ունակությունը գնահատելու համար:
Կրիտիկական թերություն - թերություն, որի առկայության դեպքում արտադրանքի օգտագործումն ըստ նպատակի գործնականորեն անհնար է կամ անթույլատրելի է:
Սակավանշանակ թերություն - թերություն, որն էապես չի ազդում արտադրանքի ըստ նպատակի օգտագործման և նրա երկարակեցության վրա:
Հնացման մեխանիզմ - կոնկրետ գործընթաց, որը տարրի շահագործման ժամանակ հանգեցնում է նրա բաղկացուցիչ մասերի նյութերում և կառուցվածքային նյութերում անդարձելի անբարենպաստ փոփոխությունների կուտակմանը:
Տարրերի վերափոխում (մոդիֆիկացիա) - ԱԷԿ-ի շահագործման պահանջվող հուսալիության և անվտանգության ապահովմանն ուղղված կազմակերպչական և տեխնիկական միջոցառումների կոմպլեքս, որն իրականացվում է կիրառման տրված ռեժիմներում և պայմաններում աշխատող ԱԷԿ-ի տարրերի համար օգտագործվող նյութերի, առանձին հանգույցների, կառուցվածքի կատարելագործման նպատակով:
Հուսալիություն - տարրի հատկությունը` ժամանակի ընթացքում պահպանել կիրառման, տեխնիկական սպասարկման, պահման և փոխադրման տրված ռեժիմներում և պայմաններում պահանջվող գործառույթները կատարելու ունակությունը բնութագրող բոլոր պարամետրերի արժեքները թույլատրելի սահմաններում:
Հսկիչ մարմնի պահանջներ - փորձարկում, տրամաչափարկում կամ տեսչական ստուգում` ՀԿԲ-երի անհրաժեշտ որակի պահպանումը, անվտանգության սահմանների պահպանմամբ շահագործումը և շահագործման սահմանափակիչ պայմանների պահպանումն ապահովելու նպատակով:
Նշանակված գոյապաշար-գումարային աշխատատևությունը, որի սպառվելուց հետո տարրի շահագործումը պետք է դադարեցվի` անկախ նրա տեխնիկական վիճակից:
ԱԷկ-ի շահագործման նշանակված ժամկետը - ԱԷԿ-ի շահագործման` նախագծով սահմանված օրացուցային ժամանակահատվածը, որի սպառվելուց հետո ԱԷԿ-ի հետագա շահագործումը կարող է շարունակվել միայն նրա անվտանգության և տնտեսական արդյունավետության հետազոտությունների հիման վրա կայացրած հատուկ որոշմամբ:
Աշխատատևություն - տարրի աշխատանքի տևողությունը կամ ծավալը:
Աշխատատևություն մինչև խափանումը - տարրի աշխատատևությունը շահագործման սկզբից մինչև առաջին խափանումը:
Շահագործման սկիզբ - պատրաստվածքը շահագործման հանձնելու պահը:
Չվերականգնվող տարր - տարր, որի համար դիտարկվող իրավիճակում աշխատունակ վիճակի վերականգնումը նախատեսված չէ նորմատիվ և/կամ կոնստրուկտորական (նախագծային) փաստաթղթերով կամ տնտեսապես նպատակահարմար չէ:
Չփոխարինվող տարր - տարր, որի փոխարինումն անհնար է և/կամ տնտեսապես նպատակահարմար չէ:
Անսարք վիճակ - տարրի այնպիսի վիճակ, երբ այն չի համապատասխանում նորմատիվ և/կամ կոնստրուկտորական (նախագծային) փաստաթղթերի թեկուզև մեկ պահանջի:
Անաշխատունակ վիճակ - տարրի այնպիսի վիճակ, երբ տրված գործառույթները կատարելու ունակությունը բնութագրող թեկուզև մեկ պարամետրի արժեքը չի համապատասխանում նորմատիվ և/կամ կոնստրուկտորական (նախագծային) փաստաթղթերի պահանջներին:
Չվերացվող թերություն - թերություն, որի վերացումը տեխնիկապես անհնար է կամ տնտեսապես նպատակահարմար չէ:
Նորմալ պայմաններ - պատշաճ կերպով նախագծված, պատրաստված, տեղակայված, շահագործվող և տեխնիկական սպասարկում անցնող ՀԿԲ-երի շահագործման պայմանները` բացառությամբ նախագծային վթարի ելակետային պատահարների պայմանների:
Որոշիչ պարամետր - տարրի պարամետր, որն օգտագործվում է վերահսկման ժամանակ այդ տարրի տեխնիկական վիճակի տեսակի որոշման համար:
Մնացորդային գոյապաշար - ժամանակի իրական միջակայք` տվյալ պահից մինչև ՀԿԲ-երի ապամոնտաժումը կամ տարրի գումարային աշխատատևությունը նրա տեխնիկական վիճակի վերահսկման պահից մինչև անցումը սահմանային վիճակի:
Խափանում - պատահար, որը կայանում է օբյեկտի աշխատունակ վիճակի խախտման մեջ:
Գոյապաշարային բնութագրերի գնահատում - գոյապաշարային բնութագրերի թվային արժեքների որոշում:
Հնացման գնահատում - համապատասխան տեղեկատվության գնահատում` թույլատրելի չափանիշների սահմաններում գործելու ՀԿԲ-երի ընթացիկ և ապագա ունակության վրա հնացման էֆեկտների ազդեցությունը որոշելու համար:
Հնացման պարամետր - տարրի կառուցվածքային նյութերում և/կամ նրա բաղկացուցիչ մասերում անդարձելի փոփոխությունների կուտակման գործընթացը բնութագրող պարամետր:
Գոյապաշարային բնութագրերի վերանշանակում - վերահսկման, գնահատման և կանխատեսման արդյունքների վերլուծության հիման վրա տարրի` փաստաթղթերում սահմանված գոյապաշարային բնութագրերի վերանշանակման ընթացակարգը:
Վնասվածք - պատահար, որը կայանում է տարրի սարքին վիճակի խախտման մեջ, որի դեպքում պահպանվում է աշխատունակ վիճակը:
Վնասող գործոն - ազդեցություն տարրի վրա, որի հետևանքով նրա մեջ զարգանում են հնացման գործընթացներ:
Վիճակի ցուցանիշ - բնութագիր, որը կարելի է վերահսկել, չափել կամ կանխատեսել, ընդունելիության չափանիշների պահպանումն ապահովելով, ներկայումս կամ ապագայում ՀԿԲ-երի գործելու ունակության անուղղակի կամ ուղղակի որոշման համար:
Սահմանային վիճակ - տարրի այնպիսի վիճակ, որի դեպքում նրա հետագա շահագործումն անթույլատրելի կամ աննպատակահարմար է, կամ էլ նրա աշխատունակ վիճակի վերականգնումն անհնար կամ աննպատակահարմար է:
Նախագծային պայմաններ - սպասվող իրական աշխատանքային պայմանների համեմատ պաշարով որոշվող հիպոթեզային պայմաններ:
Գոյապաշարային բնութագրերի կանխատեսում - օբյեկտի մնացորդային գոյապաշարի գնահատման ընթացակարգ:
Տեխնիկական վիճակի կանխատեսում - տարրի տեխնիկական վիճակի տրված հավանականությամբ որոշումը շահագործման ժամանակի առաջիկա միջակայքի համար:
Աշխատունակ վիճակ - տարրի այնպիսի վիճակ, որի դեպքում տրված գործառույթները կատարելու ունակությունը բնութագրող բոլոր պարամետրերի արժեքները համապատասխանում են նորմատիվ և/կամ կոնստրուկտորական (նախագծային) փաստաթղթերի պահանջներին:
Աշխատանքային պայմաններ - բոլոր իրական պայմաններն են, որոնք ազդեցություն են գործում ՀԿԲ-երի վրա: Դրանց թվում են շահագործման պայմանները (ներառյալ նորմալ պայմանները և սխալի հետևանքով առաջացած պայմանները, ինչպես նաև նախագծով նախատեսված անցումային պրոցեսները) և վթարային պայմանները:
Նորոգում - օբյեկտի (համակարգերի և տարրերի) աշխատունակ կամ սարքին վիճակի վերականգնման և/կամ նրա գոյապաշարի վերականգնման գործողությունների կոմպլեքս:
Նորոգապիտանիություն - տարրի հատկությունը, որը կայանում է տեխնիկական սպասարկման և նորոգման միջոցով աշխատունակ վիճակի պահպանմանը և վերականգնմանը հարմարված լինելու մեջ:
Գոյապաշար - օբյեկտի գումարային աշխատատևությունը նրա շահագործման սկզբից կամ նորոգումից հետո նրա վերականգնումից մինչև անցումը սահմանային վիճակի:
Գոյապաշարային բնութագրեր - երկարակեցության պարամետրերի, հնացման պարամետրերի քանակական արժեքներ. աշխատատևություն, աշխատատևություն մինչև խափանումը, միջխափանումային աշխատատևություն, վերականգնման տևողություն, գոյապաշար, ծառայության ժամկետ, պահաժամկետ, մնացորդային գոյապաշար, նշանակված գոյապաշար, նշանակված ծառայության ժամկետ, նշանակված պահաժամկետ:
Շահագործման պայմանների մեղմացում - տարրի կիրառման պայմանների և ռեժիմների փոփոխման կազմակերպչական և տեխնիկական միջոցառումներ, որոնք ուղղված են ԱԷԿ-ի շահագործման պահանջվող հուսալիության և անվտանգության ապահովմանը:
Մասնագիտացված կազմակերպություն - գոյապաշարային բնութագրերի կառավարման աշխատանքների իրականացմանը ներգրավվող նախագծային, կոնստրուկտորական, նյութագիտական կազմակերպություն, որն ունի ՀՀ ՄԱԿ ՊԿ-ի կողմից ճանաչված` տվյալ տեսակի աշխատանքներ կատարելու արտոնագիր:
Ծառայության միջին ժամկետ - ծառայության ժամկետի (գոյապաշարի) մաթեմատիկական սպասումը:
Ծառայության ժամկետ - շահագործման օրացուցային տևողությունը տարրի շահագործման սկզբից կամ նորոգումից հետո նրա վերականգնումից մինչև անցումը սահմանային վիճակի:
Հնացում - տարրի կառուցվածքային նյութերում և բաղկացուցիչ մասերի նյութերում անդարձելի անբարենպաստ փոփոխությունների կուտակման գործընթաց:
Տեխնիկական սպասարկում - ըստ նպատակի օգտագործման, սպասման, պահման և փոխադրման ժամանակ տարրի աշխատունակության կամ սարքինության պահպանման գործողություն կամ գործողությունների կոմպլեքս:
Տեխնիկական վիճակ - վիճակ, որը բնութագրվում է ժամանակի որոշակի պահին, որոշակի աշխատանքային պայմաններում և արտաքին միջավայրի պայմաններում տարրի տեխնիկական փաստաթղթերում սահմանված պարամետրերի արժեքներով:
Գոյապաշարային բնութագրերի կառավարում - տարրի` նորմատիվ փաստաթղթերում սահմանված գոյապաշարային բնութագրերի ապահովմանը կամ վերանշանակմանն ուղղված կազմակերպչական և տեխնիկական միջոցառումների և ընթացակարգերի կոմպլեքս:
Սահմանված գոյապաշար - ժամանակամիջոց, որի ընթացքում, ինչպես ապացուցվել է փորձարկումների, վերլուծության կամ շահագործման փորձի հիման վրա, ՀԿԲ-երը ունակ կլինեն գործել, ապահովելով ընդունելիության չափանիշների պահպանումը, շահագործման որոշակի պայմաններում` պահպանելով նախագծային վթարի կամ նախագծային երկրաշարժի դեպքում իրենց անվտանգության գործառույթները կատարելու ունակությունը:
Վերացվող թերություն - թերություն, որի վերացումը տեխնիկապես հնարավոր է և տնտեսապես նպատակահարմար է:
Գործառական ցուցանիշ - վիճակի ցուցանիշ, որն անմիջականորեն արտացոլում է ՀԿԲ-երի գործելու ունակությունը տվյալ պահին` ապահովելով ընդունելիության չափանիշների պահպանումը:
Տարրեր - սարքավորումներ, սարքեր, խողովակաշարեր, մալուխներ, շինարարական կառուցատարրեր և այլ պատրաստվածքներ, որոնք ապահովում են տրված գործառույթների կատարումը ինքնուրույն կամ համակարգերի կազմում և որոնք նախագծում դիտարկվում են որպես կառուցվածքային միավորներ` հուսալիության և անվտանգության վերլուծություններ կատարելիս:
Շահագործում - տարրի կենսացիկլի այն փուլը, երբ իրականացվում, պահպանվում և վերականգնվում է նրա որակը:
Շահագործական խափանում - խափանում, որն առաջացել է շահագործման սահմանված կանոնների և (կամ) պայմանների խախտման հետ կապված պատճառով:
Շահագործման պայմաններ - մինչև նախագծային վթարը կամ նախագծային երկրաշարժը գոյություն ունեցող աշխատանքային պայմանները` ներառյալ նորմալ պայմանները և սխալի հետևանքով առաջացած պայմանները:
ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ
ՀԱԷԿ - Հայկական ատոմային էլեկտրակայան
ԱԳ - (ռեակտորի) ակտիվ գոտի
ՎՊ-1 (2, 3) - առաջին (երկրորդ, երրորդ) կարգի վթարային պաշտպանություն
ՊԱ - պահման ավազան
ՎԱ - վերաբեռնման ավազան
ՎԲ - (ռեակտորի) վերին բլոկ
ՆԻՍ - (ռեակտորի) ներիրանային սարքեր
ԳՏ - «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն
ԳՃ - «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ
ՀՀ ՄԱԿ ՊԿ - ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
ԳՇԿ - գլխավոր շրջանառու կոնտուր
ԳՇԽ - գլխավոր շրջանառու խողովակաշար
ՇԼԺ - շահագործման լրացուցիչ ժամկետ
«ՀԱԷԿ» ՓԲԸ - «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական
ընկերություն
ԳՏՏՌ - գլխավոր տնօրենի տեղակալ ռեժիմի գծով
ԳՏՏՇԺԵ - գլխավոր տնօրենի տեղակալ շահագործման ժամկետի երկարացման
գծով
ԳՏՏՖԷ - գլխավոր տնօրենի տեղակալ ֆինանսների և էկոնոմիկայի գծով
ԳՃՏԱ - գլխավոր ճարտարագետի տեղակալ անվտանգության գծով
ԳՃՏԱ - գլխավոր ճարտարագետի տեղակալ արդիականացման գծով
ԳՃՏՎ - գլխավոր ճարտարագետի տեղակալ վերանորոգման գծով
ԳՃՏՇ - գլխավոր ճարտարագետի տեղակալ շահագործման գծով
ՊՄ - տարրերի տեխնիկական սպասարկման և նորոգման համար
անհրաժեշտ և ըստ նպատակի ու օգտագործման
առանձնահատկությունների լրակազմված պահեստամասեր,
գործիքներ, պարագաներ և նյութեր
ՃՓ - ճնշման փոխհատուցիչ
ՀՀ - համալիր հետազոտում
ՌԻ - ռեակտորի իրան
ԱԷՄԳ - Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն
ՆՏՓ - նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր
ԱՀՀ - անվտանգության հիմնավորման հաշվետվություն
ՎՆԿԲ - վերանորոգման նախապատրաստման և կատարման բաժին
ԱԷԿ ՇԱՀԿ - ԱԷԿ-ների շահագործման ապահովման հիմնական կանոններ
ԳևՇԵԲ - գոյապաշարի և շահագործման երկարացման բաժին
ԱՋՀ - աշխատած ջերմանջատիչ հավաքվածք
ԱՄՎ - աշխատած միջուկային վառելիք
ՆԿՓ - նախագծային կոնստրուկտորական փաստաթղթեր
ՈԱԾ - որակի ապահովման ծրագիր
ՊԿՎ - պլանային կանխիչ վերանորոգում
ՇԺԵ - շահագործման ժամկետի երկարացում
ՀՀ - Հայաստանի Հանրապետություն
ՃԹ - ճառագայթաակտիվ թափոններ
ՂՓ - ղեկավար փաստաթուղթ
ՌՏ - ռեակտորային տեղակայանք
ԳԲ - գոյապաշարային բնութագրեր
ԱՀ - անվտանգության համակարգ
ԱԿՀ - անվտանգության համար կարևոր համակարգ
ՏՎևՄԱԾ - տեխնիկական վերահսկման և մետաղի արատորոշման
ծառայություն
ՀԿԲ - համակարգեր, կառուցատարրեր և բաղադրամասեր
ԿՇԺԵՀ - կայանի` շահագործման ժամկետի երկարացման հանձնաժողով
ՋՀ - ջերմանջատիչ հավաքվածք
ՏՍևՆ - տեխնիկական սպասարկում և նորոգում
ՇՏՓ - շահագործման տեխնիկական փաստաթղթեր
ՄՎ - միջուկային վառելիք
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1.1. Նշանակությունն ու նպատակը
1.1.1 «ՀԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ներդրումային պլանը» մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության` ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ 19.04.2012 թ.-ի N 461-Ն որոշման:
1.1.2 «Ներդրումային պլանը» մշակվել է ՍՏՕ 1.1.1.01.006.0327-2008 («Ատոմային կայանի բլոկի շահագործման ժամկետի երկարացում») դրույթների համաձայն:
1.1.3 «Ներդրումային պլանը» մշակվել է «Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման` ՀՀ Կառավարության 27.03.2014 թ.-ի N 12 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած ՈՒԷ.ԷՏԴ.17. ՌՊԷ-053 ծրագրի» մշակման նպատակով:
«Ներդրումային պլանը» ստեղծվել է ՀԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման աշխատանքների կազմակերպումը իրականացնելու համար միջոցների և պայմանների որոշման նպատակով:
1.2 Կիրառման և տարածման բնագավառը
1.2.1. «Ներդրումային պլանը» կիրառվում և հանդիսանում է պարտադիր «ՀԱԷԿ» ՓԲԸ գործունեության ընթացքում:
1.3. ՀԱԷԿ-ի N 2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ «ՀԱԷԿ» ՓԲԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ:
1.3.1 Սույն «Ներդրումային պլանի» կառավարումն իրականացվում է «ՀԱԷԿ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի հրամանով հաստատված, շահագործման ժամկետի երկարացման պարագայում` որակի ապահովման Ծրագրին համապատասխան:
1.3.2 Իրավասու Մարմինների կողմից ստեղծվել է Համատեղ Կոորդինացնող Կոմիտե (ՀԿԿ)` ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ոլորտում համագործակցելու մասին ՀՀ և ՌԴ միջկառավարական Համաձայնագրի` առ 20 դեկտեմբերի 2014 թ. իրականացումն ուղղորդելու և հսկելու նպատակով:
1.3.3 Լիազոր Կազմակերպություններում («Ռուսատոմ Սերվիս» ԲԸ և «ՀԱԷԿ» ՓԲԸ) ստեղծվել են Օպերատիվ Խորհուրդներ` ՇԺԵ Ծրագրի իրականացման ընթացքում գործերի անընդհատ վերահսկման և ժամանակին շտկող միջոցների դիմելու համար:
1.3.4 Լիազոր Կազմակերպություններ («Ռուսատոմ Սերվիս» ԲԸ և «ՀԱԷԿ» ՓԲԸ) կազմավորել են Համատեղ Աշխատանքային Խումբ (ՀԱԽ)` Կատարողի և Պատվիրատուի իրավասությունների շրջանակից դուրս գտնվող, ՇԺԵ Ծրագրի իրականացման ընթացքում առաջացող ընթացիկ հարցերի օպերատիվ լուծման նպատակով:
1.3.5 ՀՀ-ում ատոմային էներգետիկայի առանձնահատկությունից ելնելով «ՀԱԷԿ» ՓԲԸ-ն միաժամանակ հանդիսանում է և ՀԱԷԿ-ի օպերատոր և Շահագործող կազմակերպություն, այսինքն իր վրա է վերցնում ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ՇԺԵ-ի ոլորտում գործունեության բոլոր պարտավորությունները:
1.3.6 «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենը` որպես Շահագործող կազմակերպության ղեկավար հանդիսանում է ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ոլորտում ՀՀ Կառավարության, ԷԵևԲՊ նախարարության և ՀՀ Կարգավորող մարմնի (ՀՀ ՄԱԿ ՊԿ) բոլոր որոշումների կատարման պատասխանատուն:
2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
2.1. Սույն «Ներդրումային պլանը» մշակվել է հետևյալ ղեկավար փաստաթղթերի համապատասխան.
* «ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման պահանջներ» (ՀՀ կառավարության` 2012 թ.-ի օգոստոսի 23-ի N 1085-Ն որոշման հավելված),
* ՌԴ-ԷՕ-0291-01. Որակի համակարգ. Առաջին սերնդի ատոմային կայանների էներգաբլոկների շահագործման ժամկետների երկարացմանն ուղղված աշխատանքների կատարման որակի ապահովման ծրագիր,
* ՌԴ-ԷՕ 0526-2004. Ատոմային կայանի էներգաբլոկը շահագործման լրացուցիչ ժամկետի համար նախապատրաստելու ծրագրի բովանդակության տիպային պահանջներ:
2.2. Սույն «Ներդրումային պլանը» որոշում և ներառում է ՇԺԵ գործընթացի հետևյալ բաղադրիչների ապահովմանն ուղղված կազմակերպական միջոցառումները.
2.2.1 ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի շահագործման սահմանված ժամկետի երկարացման սկզբունքային հնարավորության նախնական հիմնավորում:
2.2.2 ՀԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման սահմանված ժամկետի երկարացման բնագավառում «ՀԱԷԿ» ՓԲԸ գործունեության հիմնական ուղղությունները ՀԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման սահմանված ժամկետի երկարացման սկզբունքային տեխնիկական հնարավորության ամփոփիչ նախնական հիմնավորում:
2.2.3 Գործունեության ուղղություններից յուրաքանչյուրի հետ կապված աշխատանքների կատարման կազմը (խոշորացված կազմը) և ժամկետները
* Շահագործման սահմանված ժամկետների երկարացումը հիմնավորելու նպատակով կատարվող լրացուցիչ զննման ենթակա համակարգերի, բաղադրիչների և կառուցատարրերի (ՀԲԿ) ցանկ:
* ՀԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի` գրեթե սպառած ռեսուրսը վերականգնելու անհնարինության և աննպատակահարմար լինելու պատճառով փոխարինման ենթակա տարրերի ցանկ
* Լրացուցիչ ժամանակահատվածում անվտանգ շահագործումը հնարավոր դարձնելու նպատակով արդիականացման ենթակա համակարգերի և առանձին տարրերի ցանկ
* ՀԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման արդյունավետությունը և խնայողականությունը բարձրացնելու նպատակով արդիականացման ենթակա համակարգերի և առանձին տարրերի ցանկ
* ՀԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի անվտանգության, հուսալիության բարձրացման և ապահովման միջոցառումների ցանկ:
3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱԷԿ-ի N 2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
3.1. ՀԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի տեխնիկական պատմությունը (01.05.2017թ-ի դրությամբ)
Ռեակտորի տիպը - ՋՋԷՌ-440 (Վ-270)
Շահագործման հանձնումը - 05.01.1980 թ.
Անցումը երկարատև կանգի ռեժիմի - 18.03.1989 թ.
Շահագործման կրկնակի հանձնումը - 05.11.1995 թ.
Գործարկումների (կանգերի) ընդհանուր քանակը -134 (որից 55-ը` ՎՊ-1-ով (ԱԶ-1) պայմանավորված): ՎՊ-1-ի հիմնական զանգվածը (41) բաժին է ընկնում շահագործման սկզբնական շրջանին (1980-1989 թթ.):
Առաջին կոնտուրի հիդրավլիկ փորձարկումների քանակը` 43, որից:
* 5-ը ամրության ստուգման նպատակով` 195 կգ/սմ2 ճնշմամբ,
* 6-ը ամրության ստուգման նպատակով` 175 կգ/սմ2 ճնշմամբ,
* 10-ը կիպության ստուգման նպատակով` 156 կգ/սմ2 ճնշմամբ,
* 22-ը կիպության ստուգման նպատակով` 140 կգ/սմ2 ճնշմամբ:
Շահագործման տևողությունը:
* Օրացուցային - 37 տարի և 5 ամիս
* Աշխատանքային պարամետրերով - 221640 ժամ (9235 օր = 25,3 տարի)
* Էֆեկտիվ օր - 7657 (= 21,0 տարի).
3.2 ՀԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման լիցենզավորման առանձնահատկությունները
* N 2 էներգաբլոկի շահագործումն իրականացվում է 2011թ. ապրիլին ՀՀ ՄԱԿ ՊԿ-ի կողմից 10 տարի ժամկետով (մինչև 2021թ. ապրիլը) տրված լիցենզիայի հիման վրա:
* Համաձայն տրված լիցենզիայի գործողության պայմանների` ՀԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նշանակված ժամկետն ավարտվում է 2016թ. սեպտեմբերին:
* Ելնելով Հայաստանում առկա էներգետիկ, տնտեսական և սոցիալական իրավիճակից` ՇԺԵ նախագիծը պետք է իրականացվի առանց բլոկի երկարատև կանգի. այսինքն` ՊԿՎ-ների ընթացքում, ինչով պայմանավորված` յուրաքանչյուր հերթական ՊԿՎ-ից հետո «ՀԱԷԿ» ՓԲԸ-ն պետք է ՀՀ ՄԱԿ ՊԿ ներկայացնի N 2 էներգաբլոկի անվտանգ և հուսալի շահագործումը շարունակելու հնարավորության հիմնավորում:
* Ներկայացվող փաստաթղթերին վերաբերող պահանջները սահմանվում են ՀՀ Կառավարության 2012թ. օգոստոսի 23-ի N 1085-Ն որոշման հավելվածում («ՀԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացմանը ներկայացվող պահանջներ»):
* Դիտարկելով ներկայացվող հիմնավորումները` ՀՀ ՄԱԿ ՊԿ-ն յուրաքանչյուր ՊԿՎ-ից հետո թույլ է տալիս շարունակել շահագործումը մինչև հաջորդ ՊԿՎ-ն (կամ մինչև 2021թ. սեպտեմբերը)` համապատասխան փոփոխություններ կատարելով Լիցենզիայի գործողության պայմաններում:
* ՀԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նոր լիցենզիա տրամադրելու համար անհրաժեշտ է շտկել «Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման երկարացման լիցենզավորման գործող պլանը», որում նշվում են այն փաստաթղթերի կազմը, բովանդակությունը և ՀՀ ՄԱԿ ՊԿ ներկայացնելու ժամկետները, որոնց հիման վրա որոշում է ընդունվում ՀԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի հետագա շահագործումը թույլատրելու վերաբերյալ (նոր լիցենզիա տրամադրելու վերաբերյալ):
3.3 ՀԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի ՇԺԵ վերաբերյալ որոշման ընդունմանը նպաստող նախադրյալներ
* ՀԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային (նշանակված) ժամկետի ավարտվելը 2016թ. սեպտեմբերին,
* ՋՋԷՌ-440 տիպի ռեակտորներով գործող ԱԷԿ-ների շահագործման նախագծային ժամկետի հիմնավորման ընդունված հաշվարկային բազայի պահպանողականությունը,
* ՀԱԷԿ-ի էներգաբլոկների լիագոյապաշարային շահագործումն առանց միջուկային և/կամ ճառագայթումային անվտանգության պահանջների խախտման հետ կապված ինցիդենտների,
* անվտանգության և հուսալիության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների կատարված և կատարվելիք ծավալները,
* բարձր որակավորում ունեցող փորձառու օպերատիվ և վերանորոգման անձնակազմի առկայությունը,
* երկարատև կանգի ռեժիմից (1989թ. մարտի 18-ից) հետո էներգաբլոկը շահագործման կրկնակի հանձնմանը (05.11.1995թ.) նախապատրաստելու շրջանում կատարված նորոգման և վերականգնման աշխատանքների դրական փորձի առկայությունը,
* Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Հունգարիայի, Չեխիայի, Սլովակիայի ԱԷԿ-ների տվյալ տիպի ռեակտորային կայանքների շահագործման ժամկետի երկարացման դրական փորձը,
* Ըստ ավարտված Համալիր հետազոտման արդյունքների` էներգաբլոկի չփոխարինվող և չվերականգնվող տարրերի տեխնիկական վիճակի փորձագիտական գնահատումից և նրանց մնացորդային գոյապաշարի առկայության վերլուծական հիմնավորումից բխող էներգաբլոկի ՇԺԵ հնարավորության նախնական լավատեսական կանխատեսումը,
* Համալիր հետազոտման արդյունքները ներկայացված են «ՀԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի համալիր հետազոտման արդյունքների ամփոփիչ հաշվետվության» մեջ. ՕՏՉԱՏԷ.116.0918-2015 (այսուհետ` «Ամփոփիչ հաշվետվություն»),
* բնական էներգակիրների հայտնի դեֆիցիտով և Հայաստանի հաղորդակցական մեկուսացմամբ պայմանավորված կրիտիկական էներգետիկ իրավիճակը Հայաստանում,
* ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի շահագործման վերսկսման պահից (05.11.1995թ-ից սկսած) արտադրվել է ավելի քան 48,603 մլրդ. Կվտ. ժամ էլեկտրաէներգիա, իսկ ամբողջ ժամանակահատվածում (05.01.1980 թ. սկսած)` 71,390 մլրդ. Կվտ.ժամ: ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի բաժինը հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության մեջ ներկայումս կազմում է 40%.
* ՀԱԷԿ-ը շահագործումից դուրս բերելու դեպքում առավել թանկ փոխարինող էլեկտրաէներգիայի (2.5./.3 անգամ) գնման անհրաժեշտությունը, որը կոմպենսացնում է ՀԱԷԿ կորցվող էներգետիկ հզորությունները, հանրապետության վրա նստում է տարեկան մոտավորապես 150 մլն. ԱՄՆ դոլար
* ՇԺԵ Նախագծի իրականացման ընթացքում էներգաբլոկի էներգիա արտադրող համակարգերի վերականգնումը պլանավորվում է համատեղել նրանց արդիականացման հետ, որը ապահովում է էներգաբլոկի ելքի հզորության մեծացումը ավելի քան 15% (առանց ռեակտորային տեղակայանքի հզորության փոփոխության), որը կանդրադառնա ՇԺԵ ծախսերի փոխհատուցվելիության վրա:
* ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման պլանավորվող ֆինանսական ծախսերը ավելի, քան մեկ կարգ պակաս այն ֆինանսական ծախսերից, որոնք անհրաժեշտ են համադրելի հզորության էներգիա արտադրող օբյեկտների կառուցման և շահագործման հանձնելու համար:
* ՀՀ Կառավարության N 461-Ն որոշումը ՀԱԷԿ շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ ընդունվել է 2012 թ. ապրիլի 19-ին
4. ՀԱԷԿ N 2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ «ՀԱԷԿ» ՓԲԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ, ՖԻՆԱՆՍԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
4.1. «ՀԱԷԿ» ՓԲԸ գործունեությունը ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման բնագավառում սկսվել է ՀՀ Կառավարության 19.04.2012 թ. N 461-Ն շահագործման երկարացման վերաբերյալ Որոշմամբ:
4.2. Գործունեության հիմնական ուղղությունները ՇԺԵ բնագավառում սահմանվում են ՀՀ Կառավարության նույն Որոշմամբ, ինչպես նաև «ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացմանն ուղղված պահանջներով», որոնք շարադրված են ՀՀ Կառավարության 2012թ. օգոստոսի 23-ի N 1085-Ն որոշման հավելվածում:
4.3. ՀՀ Կառավարության` ՀԱԷԿ շահագործման երկարացման 19.04.2012թ. N 461-Ն Որոշման տեխնիկական և կազմակերպչական ապահովման համար, 2014 թ դեկտեմբերի 20-ին կնքվել է «Համաձայնագիր ՌԴ կառավարության և ՀՀ կառավարության միջև` վերաբերող ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման գործում համագործակցությանը», որում նշանակված են`
Իրավասու Մարմիններ.
* ՌԴ կողմից - ՌՈՍԱՏՕՄ Պետական Կորպորացիա
* ՀՀ կողմից-Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն
Համաձայնագրի կատարման համար պատասխանատու լիազորված կազմակերպություններ
* ՌԴ կողմից - «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ
* ՀՀ կողմից - «ՀԱԷԿ» ՓԲԸ
4.4 ՀԱԷԿ շահագործման երկարացման վերաբերյալ ՀՀ Կառավարության 19.04.2012թ. N 461-Ն Որոշման իրականացման ֆինանսական ապահովման համար 2015թ. փետրվարի 5-ին կնքվել է «Համաձայնագիր ՌԴ կառավարության և ՀՀ Կառավարության միջև` ՀՀ Կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու վերաբերյալ` ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարացմանը վերաբերող աշխատանքների ֆինանսավորման համար», որում նշանակվում են
4.5 Համաձայնագրի կատարման համար պատասխանատու լիազորված կազմակերպություններ.
* ՌԴ կողմից - ՌԴ Ֆինանսների նախարարություն և ՌԴ Տնտեսական զարգացման նախարարություն
* ՀՀ կողմից - ՀՀ Ֆինանսների նախարարություն և ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն
Միջպետական Համաձայնագրի պայմաններով Հայաստանին տրամադրվում է.
* Պետական արտահանման վարկ` 270 մլն. ԱՄՆ դոլարի չափով
* Վարկի օգտագործումը նախատեսված է 2015-2019 թթ ընթացքում` 10 տարվա ընթացքում վարկի մարումով` 2020 թ. հունվարի 15-ից սկսած ամենօրյա հիմունքով` 3% տարեկան հավելվող վճարի պայմաններով վարկի յուրաքանչյուր գումարի օգտագործման օրվանից սկսած
* Դրամաշնորհ (անհատույց օգնություն) 30 մլն. ԱՄՆ դոլարի չափով
Դրամաշնորհի միջոցները նախատեսված են ավանսային վճարումները ըստ պայմանագրի կատարելու համար (N 309/688-Դ Պայմանագրի Լրացուցիչ Համաձայնագրով)` կնքված «ՀԱԷԿ» ՓԲԸ և «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ միջև
Լիազորված Մարմինների կողմից («ՀԱԷԿ» ՓԲԸ և «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ) կնքվել են
* «ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման համար կատարվող աշխատանքների, ծառայությունների մատուցման և ապրանքի մատակարարման N 309/688-Դ Պայմանագիրը»
N 309/688-Դ Պայմանագիրը հանդիսանում է շրջանակային և որոշում է Լիազորված Կազմակերպությունների կողմից դրանց կից մինչև 300 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով Լրացուցիչ Համաձայնագրեր կնքելու հնարավորությունը: Ընդ որում, հենց Պայմանագրի մեջ վճար չի նախատեսվում:
N 309/688-Դ Պայմանագրի գործողության ժամկետը - 31.12.2019
* ՀԱԷԿ շահագործման ժամկետի երկարացման նախագծի կառավարման N 309/688-Դ Պայմանագրի N 1 Լրացուցիչ Համաձայնագիր»
N 1 Լրացուցիչ Համաձայնագրի արժեքը կազմում է 30 մլն. ԱՄՆ դոլար
N 1 ԼՀ գործողության ժամկետը - 31.12.2019
* «N 309/688-Դ Պայմանագրի` ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի համակարգերի, կոնստրուկցիաների և բաղադրամասերի համալիր հետազոտության և ՀԱԷԿ N 2 էներգաբլոկը շահագործման լրացուցիչ ժամկետին նախապատրաստելու Ծրագրի մշակման N 2 Լրացուցիչ Համաձայնագիր»
N 2 ԼՀ արժեքը կազմում է 7155,8 մլն. ԱՄՆ դոլար
N 2 ԼՀ գործողության ժամկետը - 31.12.2017
5. ՀԱԷԿ N 2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ.
ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման (ՇԺԵ) աշխատանքները պետք է կատարվեն 2 փուլով.
* I Փուլ - էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման տեխնիկական հնարավորության, տնտեսական իրագործելիության հիմնավորում
* II Փուլ - էներգաբլոկը` լրացուցիչ ժամանակահատվածում շահագործման նախապատրաստելը.
ՌԴ Կառավարության և ՀՀ Կառավարության միջև ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացմանը վերաբերող համագործակցության համաձայնագրով նախատեսվում է «ներդրումային պլանի «երկու էտապների զուգահեռ կատարում:
5.1. ՓՈՒԼ I (Էներգաբլոկի ՇԺԵ տեխնիկական հնարավորության հիմնավորումը)
1-ին փուլում կատարման ենթակա է.
* Էներգաբլոկի համալիր հետազոտություն:
* Էներգաբլոկի անվտանգության գնահատում:
* ռեակտորային տեղակայանքի խողովակաշարերի և հիմնական սարքավորումների, ինչպես նաև անվտանգության համակարգեր և անվտանգության համար կարևոր համակարգի տարրեր պարունակող շենքերի և շինությունների շահագործման ժամկետի երկարացման հնարավորության հիմնավորում:
* «ՀԱԷԿ N 2 էներգաբլոկը շահագործման լրացուցիչ ժամկետի նախապատրաստման ծրագրի» մշակում:
* «ՀԱԷԿ N 2 էներգաբլոկը շահագործման լրացուցիչ ժամկետի նախապատրաստման ծրագրի» իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերի նախնական գնահատումը:
5.1.1 Համալիր հետազոտության հիմնական արդյունքները
* ըստ ավարտված համալիր հետազոտության արդյունքների թողարկվել է «Ամփոփիչ հաշվետվություն` ըստ ՀԱԷԿ N 2 Էներգաբլոկի համալիր հետազոտության արդյունքների ՕՏՉ ԱՏԷ.116.0918-2015» (այսուհետ` «ամփոփիչ հաշվետվություն»):
* ըստ ավարտված համալիր հետազոտության արդյունքների` խոչընդոտներ չեն հայտնաբերվել պլանավորված լրացուցիչ ժամկետում ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի անվտանգ և հուսալի աշխատանքի ապահովման համար («ամփոփիչ հաշվետվության» 8-րդ բաժին):
* հայտնաբերվել են իրենց ռեսուրսը սպառած փոխարինման ենթակա տարրեր:
* որոշվել են այն տարրերը, որոնք ըստ նախնական փորձագիտական գնահատականի ունեն շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում իրենց շահագործման համար բավարար մնացորդային գոյապաշար, որոնց համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանքներ` մնացորդային գոյապաշարի հետազոտության, գնահատման և հիմնավորման վերաբերյալ` ըստ հատուկ մեթոդիկայի և/կամ ծրագրերի:
* հայտնաբերվել են տարրեր, որոնց տեխնիկական վիճակը պահանջում է նրանց արդիականացումը:
* որոշվել են այն տարրերը, որոնց տեխնիկական վիճակը և գոյապաշարային բնութագրերը կարող են վերականգնվել կամ պահպանվել շահագործման լրացուցիչ ժամկետի համար շտկված տեխսպասարկման և վերանորոգման համակարգի միջոցով:
* կատարվել է տեխսպասարկման և վերանորոգման գործող համակարգի արդյունավետության գնահատում` ներառյալ շահագործական վերահսկումը, որը ապահովում է ՀԿԲ տեխնիկական վիճակի մոնիթորինգ` հիմնավորված պարբերականությամբ N 2 էներգաբլոկի շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում: Հաստատվել է համակարգի համապատասխանությունը միջուկային էներգետիկայում գործող անվտանգության նորմերի և կանոնների, սարքավորումների տեխնիկական սպասարկման և վերանորոգման կազմակերպման ուղեցուցային փաստաթղթերի պահանջներին:
* կատարվել է ՀԱԷԿ-ում գործող թարմ և աշխատած միջուկային վառելիքի հետ աշխատելու համակարգի գնահատումը և կայանի հնարավորության գնահատումը` ապահովել շահագործման լրացուցիչ ժամկետում առաջացած լրացուցիչ քանակի աշխատած միջուկային վառելիքի անվտանգ պահումը ՀԱԷԿ-ում:
* ՀԱԷԿ-ում գործող թարմ և աշխատած միջուկային վառելիքի հետ աշխատելու համակարգը ներկայումս ամբողջությամբ համապատասխանում է «Ատոմային էլեկտրակայանների անվտանգության ապահովման ընդհանուր դրույթները» ՕՊԲ-88/97. ՊՆԱԷ Գ-01-011-97 փաստաթղթի պահանջներին:
* Շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում` մինչև 2023 թ., ՀԱԷԿ-ում գործող աշխատած միջուկային վառելիքի (ԱՄՎ) հետ աշխատելու համակարգի համապատասխանությունը ՊՆԱԷ Գ-01-011-97 պահանջներին կարելի է ապահովել աշխատած միջուկային վառելիքի մի մասի տեղափոխումով երկրորդ էներգաբլոկի միջուկային վառելիքի պահման ավազանից (2ԲՎ) առաջին էներգաբլոկի միջուկային վառելիքի պահման ավազան (1ԲՎ)` ապահովելու համար N 2 ռեակտորի ակտիվ գոտու լրիվ բեռնաթափման հնարավորություն ցանկացած պահի (ՊՆԱԷ Գ-01-011-97 4.8.1 կետի պահանջների բավարարում «Միջուկային վառելիքի պահեստարանի տարողությունը պետք է հիմնավորել` հաշվի առնելով ակտիվ գոտու լրիվ բեռնաթափման հնարավորության ապահովումը ցանկացած պահի»)
* Համաձայն գոյացող աշխատած ջերմանջատիչ հավաքվածքների քանակի կանխատեսական հաշվարկների` ապահովելու համար ՊՆԱԷ Գ-01-011-97 4.8.1. կետի պահանջները ՇԺԵ ընթացքում, 2023թ. հետո պահանջվում է 2ԲՎ ավազանի տարողության մեծացում` դարակաշարերի վերին հանովի բաժնի երկրորդ լրակազմի կամ ԱՄՎ խտացված պահպանման դարակաշարերի ձեռքբերման միջոցով: Այդ հարցի վերաբերյալ որոշումը ընդունում է շահագործող կազմակերպությունը («ՀԱԷԿ» ՓԲԸ) և համաձայնեցնում է ՀՀ ՄԱԿ ՊԿ հետ ՇԺԵ Ծրագրի սահմաններից դուրս:
* ՀԱԷԿ տարածքում գոյացող ՃԱԹ պահման և վերամշակման հնարավորության գնահատում:
Շտկված և նորացված Հաշվետվությունը պետք է ներկայացվի ՀՀ ՄԱԿ ՊԿ-ի դիտարկմանը` հավանության համար
5.1.2. ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի անվտանգության գնահատումը կատարվում է հետևյալ նպատակով.
* ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի նախագծի և նրա ընթացիկ տեխնիկական վիճակի շեղումների հայտնաբերումը ատոմային էներգետիկայի բնագավառում գործող նորմատիվային փաստաթղթերի պահանջներից,
* ՆՏՓ պահանջներին` հայտնաբերված անհամապատասխանությունների` ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի շահագործման անվտանգության վրա ունեցած ազդեցության վերլուծությունը և այդ անհամապատասխանությունների վերացմանն ու փոխհատուցմանն ուղղված կատարված և պլանավորվող միջոցառումների արդյունավետության գնահատումը,
* Շահագործման լրացուցիչ ժամկետում ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների մշակում (հաշվի առնելով անհամապատասխանությունների վերլուծության, համալիր հետազոտության արդյունքները, ինչպես նաև հաշվի առնելով կատարված և պլանավորվող փոխարինումներն ու արդիականացումները),
* Շահագործման լրացուցիչ ժամկետում ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի անվտանգության հիմնավորման աշխատանքների ծավալի որոշումը (ԱՀՀ նորացված տարբերակի հաջորդ մշակումը).
5.1.3. «ՀԱԷԿ N 2 էներգաբլոկը շահագործման լրացուցից ժամկետին նախապատրաստելու ծրագրի» մշակումը (աշխատանքի ծավալի և նոմենկլատուրայի ձևավորում)
5.1.3.1. ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի անվտանգության գնահատականի, համալիր հետազոտության արդյունքների հիման վրա ձևավորվում է ՀԱԷԿ N 2 էներգաբլոկը շահագործման լրացուցիչ ժամկետին նախապատրաստելու միջոցառումների պլան (աշխատանքների ծավալը և բովանդակությունը, որոնց կատարումը պետք է ապահովի շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում էներգաբլոկի շահագործման տեխնիկական հնարավորությունը` պահպանելով կանոնակարգված պահանջները).
Նշված պլանում ընդգրկվում են.
* Շահագործման լրացուցիչ ժամկետում էներգաբլոկի անվտանգության ապահովման տեխնիկական միջոցառումներ,
* Գոյապաշարը սպառած տարրերի փոխարինման միջոցառումներ,
* 1./.3 անվտանգության դասի տարրերի և համակարգերի արդիականացման աշխատանքներ
* Որպես էլեկտրականություն արտադրող ձեռնարկություն` ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի գործառումը ապահովող տարրերի և համակարգերի արդիականացման աշխատանքներ
* Չվերականգնվող և չփոխարինվող տարրերի ծառայության ժամկետի երկարացման հիմնավորման աշխատանքներ,
* Շահագործման լրացուցիչ ժամկետում էներգաբլոկի անվտանգության հիմնավորման աշխատանքներ,
* Համակարգերի (տարրերի) փորձարկման և կարգաբերման աշխատանքների անցկացում
* Էներգաբլոկի շահագործման և նրա անվտանգության հիմնավորման փաստաթղթերի լրամշակում,
* Տարրերի գոյապաշարի կառավարման, նրանց տեխնիկական սպասարկման և վերանորոգման վերաբերյալ փաստաթղթերի լրամշակում,
* Շահագործող անձնակազմի վերապատրաստում:
5.1.3.2. Նշված պլանում ներառված յուրաքանչյուր միջոցառման համար «ՀԱԷԿ N 2 էներգաբլոկը շահագործման լրացուցիչ ժամկետին նախապատրաստելու ծրագրում» պետք է սահմանվեն.
* Աշխատանքների կատարման ժամանակացույցը` նրանց բովանդակության և հաջորդականության նշումով,
* Որակի ապահովման ծրագրի մշակման ժամկետները` ներառյալ կատարված աշխատանքների ընդունման պահանջները,
* Մշակման ենթակա աշխատանքային ծրագրերի, տեխնիկական առաջադրանքների և այլ նախագծակոնստրուկտորական, կազմակերպչական և տեխնիկական փաստաթղթերի ցանկ,
5.1.3.3. Ձևավորված պլանի հիման վրա մշակվում է «ՀԱԷԿ N 2 էներգաբլոկը շահագործման լրացուցից ժամկետին նախապատրաստելու ծրագիրը»
5.1.3.4. «ՀԱԷԿ N 2 էներգաբլոկը շահագործման լրացուցից ժամկետին նախապատրաստելու ծրագիրը» հաստատում է «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենը և այն համաձայնեցվում է ՀՀ ՄԱԿ ՊԿ հետ:
5.1.4 1-էտապի աշխատանքների արդյունքների հիման վրա շահագործող կազմակերպությունը («ՀԱԷԿ» ՓԲԸ) Որոշում է ընդունում ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի շահագործման լրացուցիչ ժամկետի և այդ ժամկետում էներգաբլոկը շահագործման նախապատրաստելու վերաբերյալ: Որոշումը պետք է ներկայացվի կարգավորող մարմին (ՀՀ ՄԱԿ ՊԿ).
5.1.5 Ընդունված Որոշման հավելվածում շահագործող կազմակերպությունը, («ՀԱԷԿ» ՓԲԸ) կարգավորող մարմնին (ՀՀ ՄԱԿ ՊԿ) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
1) Էներգաբլոկի համալիր հետազոտության վերաբերյալ հաշվետվություն,
2) Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործող իրավական ակտերի պահանջներից ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի փաստացի վիճակի և նախագծի շեղումների վերլուծության հաշվետվություն,
3) ՀԱԷԿ N 2 էներգաբլոկը շահագործման լրացուցիչ ժամկետին նախապատրաստելու ծրագիր,
5.1.6 Ներկայացված փաստաթղթերի քննարկման հիման վրա ՀՀ ՄԱԿ ՊԿ հավանություն է տալիս 1-ին էտապի աշխատանքների արդյունքներին կամ շահագործող կազմակերպությանը ներկայացնում է լրացուցիչ աշխատանքների կատարման պահանջ: Կարգավորող մարմինը կատարում է նշված փաստաթղթերի քննարկումը վերջին փաստաթղթի գրանցումից հետո 90 օրվա ընթացքում:
5.1.7 ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման աշխատանքների 1-ին էտապը համարվում է ավարտված, եթե «ՀԱԷԿ» ՓԲԸ ստանում է ՀՀ ՄԱԿ ՊԿ հավանությունը իր արդյունքների վերաբերյալ.
5.1.8. Ծրագրերի իրականացմանն ուղղված անհրաժեշտ ֆինանսական ծախսերի նախնական գնահատումը:
5.1.8.1. ՇԺԵ ֆինանսական ծախսերի ընդհանուր գնահատման ընթացքում պետք է հաշվի առնել գների ակնկալվող փոփոխությունները (աճ) (+10% տարեկան)
5.1.8.2. ՇԺԵ ֆինանսական ծախսերի ընդհանուր գնահատման ընթացքում պետք է հաշվի առնել ՀԱԷԿ-ին մատակարարվող արտադրատեսակների տեղափոխման, նրանց մաքսային ձևակերպման և բեռների պահեստավորման ծախսերը
5.1.8.3. ՇԺԵ ֆինանսական ծախսերի ընդհանուր գնահատման ընթացքում պետք է հաշվի առնել ՀՀ ոչ ռեզիդենտների հարկի վճարումը
5.1.8.4. ՇԺԵ ֆինանսական ծախսերի ընդհանուր գնահատման ընթացքում պետք է հաշվի առնել «ՀԱԷԿ» ՓԲԸ վարկի սպասարկման ծախսերը
5.1.8.5. ՇԺԵ ֆինանսական ծախսերի ընդհանուր գնահատումը պետք է արտացոլի ՀԱԷԿ-ում կողմնակի կազմակերպությունների կողմից համակարգերի և սարքավորումների փորձման, փորձարկման, վերահսկման, մոնտաժման և կարգաբերման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման ծախսերը
5.2. ՇԺԵ ֆինանսական ծախսերի ընդհանուր գնահատումը պետք է արտացոլի ՀԱԷԿ-ի օպերատիվ գործառման ընթացիկ շահագործական ծախսերը պարապուրդների ընթացքում, ինչպես նաև անձնակազմի համար նախատեսված ծախսերը (աշխատավարձի վճարում) և նրա որակավորման պահպանումը:
5.3. Փուլ II. (ՀԱԷԿ N 2 էներգաբլոկը շահագործման լրացուցիչ ժամկետին նախապատրաստելը)
2-րդ էտապում կատարման ենթակա է.
* «ՀԱԷԿ N 2 էներգաբլոկը շահագործման լրացուցիչ ժամկետին նախապատրաստելու ծրագիրը «շահագործման երկարացման լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ ծավալով:
* ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի չվերականգնվող և չփոխարինվող տարրերի մնացորդային գոյապաշարի հիմնավորումը` ըստ ՌԴ ԷՕ 0281
* Չվերականգնվող և չփոխարինվող տարրերի մնացորդային գոյապաշարի գնահատումը:
* Այն տարրերի փոխարինումը, որոնց գոյապաշարը սպառված է և վերականգնման ենթակա չէ:
* Համակարգերի և համակարգերի առանձին տարրերի արդիականացումը` էներգաբլոկի անվտանգության և շահագործման արդյունավետության բարձրացման նպատակով:
* «Շահագործման լրացուցիչ ժամկետում վերականգնվող տարրերի գոյապաշարի կառավարման ծրագրի» մշակում:
* ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի անվտանգության հիմնավորման հաշվետվության մշակում (ԱՀՀ):
* Շահագործման լրացուցիչ ժամկետում ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի շահագործման լիցենզիա ստանալը և անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերի պատրաստումը:
Էներգաբլոկը շահագործման նախագծային ժամկետի երկարացման աշխատանքների 2-րդ էտապի ավարտից հետո շահագործող կազմակերպությունը ներկայացնում է ԱԷԿ-ի շահագործման լիցենզիայի երկարացման հայտ` ըստ ՀՀ օրենսդրության, սահմանված կարգով, լիցենզավորման պլանի համաձայն, որը համաձայնեցվել է ՀՀ ՄԱԿ ՊԿ հետ:
6. 2-րդ էտապի աշխատանքների կատարման յուրահատկությունները
6.1. «ՀԱԷԿ» ՓԲԸ-ն` որպես շահագործող կազմակերպություն, իր վրա է վերցնում ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման բնագավառում գործունեության բոլոր պարտավորությունները:
6.2. «ՀԱԷԿ» ՓԲԸ-ն իրավունք է տալիս օպերատորին տվյալ առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ բազաներից օգտվելու
6.3. Այդ հակասության վերացման համար ստորագրվել է «Համաձայնագիր ՌԴ կառավարության և ՀՀ կառավարության միջև` վերաբերող ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման մեջ համագործակցությանը», որի կանոնների համաձայն «ՀԱԷԿ» ՓԲԸ-ն և «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն կնքեցին այդ Համաձայնագրով նախատեսված շրջանակային «Պայմանագիր N 309/688-Դ` աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման և ապրանքի մատակարարման վերաբերյալ ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման համար»
6.4. ՇԺԵԿՀ-ի կողմից ՇԵևՌԲ-ի կազմում կազմավորվել է յոթ Աշխատանքային Խումբ, որոնք կոչված են ՇԺԵ Ծրագրի շրջանակներում ՀԱԷԿ-ում իրականացվող աշխատանքների տեխնիկական և կազմակերպչական ուղեկցմանը: Աշխատանքային խմբերում ներգրավվել են ՇԺԵ ենթակա համակարգերի և տարրերի օպերատիվ, վերանորոգային և հսկիչ սպասարկումն ապահովող ՀԱԷԿ-ի ստորաբաժանումների առավել կոմպետենտ մասնագետները
6.5. «ՀԱԷԿ» ՓԲԸ-ն ուղարկում է գնման կազմված փաթեթները ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը կից Ներդրումային Կոմիտեի (ՆԿ) քննարկմանը և համաձայնեցմանը
6.6. Գնման փաթեթների համաձայնեցման դեպքում «ՀԱԷԿ» ՓԲԸ-ն հանձնարարություն է տալիս «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ին այդ փաթեթների վերաբերյալ մրցակցային ընթացակարգեր անցկացնելու և տենդերի հաղթողի հետ պայմանագիր կապելու վերաբերյալ
6.7. Մրցակցային ընթացակարգերի ավարտման դեպքում «ՀԱԷԿ» ՓԲԸ-ն և «Ռուսատոմ սերվիս» ՓԲԸ-ն կնքում են համապատասխան Լրացուցիչ Համաձայնագրեր, որոնք ուղարկվում են ՀՀ և ՌԴ Ֆինանսների նախարարություն` ֆինանսավորման բացման համար
6.8. Մրցակցային ընթացակարգերի ավարտման դեպքում «ՀԱԷԿ» ՓԲԸ-ն և «Ռուսատոմ սերվիս» ՓԲԸ-ն կնքում են համապատասխան Լրացուցիչ Համաձայնագրեր, որոնք ուղարկվում են ՀՀ և ՌԴ Ֆինանսների նախարարություն` ֆինանսավորման բացման համար
6.9. Կատարված աշխատանքների/մատակարարումների ընդունումը` ըստ կնքված Լրացուցիչ Համաձայնագրերի, իրականացվում է «ՀԱԷԿ» ՓԲԸ կողմից` ըստ այդ Լրացուցիչ Համաձայնագրերի պայմանների, և ավարտվում է համապատասխան ընդունման-հանձնման ակտերի ստորագրումով
6.10. Մրցակցային ընթացակարգերի ավարտման դեպքում «ՀԱԷԿ» ՓԲԸ-ն և «Ռուսատոմ սերվիս» ՓԲԸ-ն կնքում են համապատասխան Լրացուցիչ Համաձայնագրեր, որոնք ուղարկվում են ՀՀ և ՌԴ Ֆինանսների նախարարություն` ֆինանսավորման բացման համար
6.11. ՇԺԵ նախագիծը անհրաժեշտ ֆինանսական միջոցներով ապահովելու համար ստորագրվել է «Համաձայնագիր ՌԴ Կառավարության և ՀՀ Կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին` ՀՀ տարածքում ԱԷԿ-ի շահագործման երկարացման աշխատանքների ֆինանսավորման համար
7. ՀԱԷԿ N 2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԺԵ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7.1. Հարկ է ապահովել «ՀԱԷԿ» ՓԲԸ գործունեությունը` որպես շահագործող կազմակերպություն, անհրաժեշտ ներդրումային միջոցներով` ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի ՇԺԵ բնագավառում:
7.2. Որպես էներգիա արտադրող ձեռնարկության օպերատորի` «ՀԱԷԿ» ՓԲԸ-ին է պատկանում ֆինանսական միջոցների մուտքի միակ աղբյուրը` արտադրված էներգիայի իրացումը` ըստ հաստատված տարիֆի, որով նախատեսված չէ ներդրումային ֆոնդերի ձևավորումը:
7.3. ՇԺԵ նախագիծը անհրաժեշտ ֆինանսական միջոցներով ապահովելու համար ստորագրվել է «Համաձայնագիր ՌԴ Կառավարության և ՀՀ Կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին` ՀՀ տարածքում ԱԷԿ-ի շահագործման երկարացման աշխատանքների ֆինանսավորման համար»:
7.4. Այս Համաձայնագրով սահմանված ֆոնդը` 300 մլն. ԱՄՆ $-ի չափով (Վարկ` 270 մլն. և դրամաշնորհ` 30 մլն.), գործնականորեն ապահովում է գործող ՆՏՓ-ով ՇԺԵ Նախագծերի համար նախանշված ողջ աշխատանքների/մատակարարումների ֆինանսավորումը:
7.5. Առանձին հատուկ աշխատանքների ֆինանսավորումը, որոնք պարտադիր են` ըստ ՀՀ օրենսդրության, կարգավորող մարմնի (ՀՀ ՄԱԿ ՊԿ) պահանջների, և միջազգային կազմակերպությունների առաջարկությունների, ապահովվում են «ՀԱԷԿ» ՓԲԸ սեփական միջոցներով (վարկային գծից դուրս) և հովանավորների դոնորային աջակցությամբ:
7.6. Որոշելու համար այս հատուկ աշխատանքների/մատակարարումների ծավալը և բովանդակությունը ձևավորվել է նախագծային ժամկետից դուրս (շահագործման լրացուցիչ ժամկետում-ՇԼԺ) ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի հուսալի, անվտանգ և արդյունավետ շահագործման աշխատանքների/մատակարարումների Ամփոփիչ պլան` այս ցանկի յուրաքանչյուր կետի աշխատանքների/մատակարարումների արժեքի կանխատեսվող գնահատականով:
7.7. Հաշվի առնելով Ամփոփիչ պլանում ներառված աշխատանքների/մատակարարումների բաղադրությունը, ծավալը և յուրահատկությունները, որոշվել են նրանց ֆինանսավորման աղբյուրները և, համապատասխանաբար, տրամադրության տակ եղած ներդրումային ֆոնդի ծավալի գերազանցման գումարները:
7.8. Նշված իրավիճակում ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման Ներդրումային նախագծի մշակումը կարող է ավարտվել Ամփոփիչ պլանի աշխատանքների/մատակարարումների (արժեքի կանխատեսվող գնահատականի շտկումը) կատարմանն ուղղված պլանավորվող ողջ պայմանագրերի կնքումից հետո:
7.9. ՀԱԷԿ-2-րդ Էներգաբլոկի ՇԺԵ-ի իրականացման Միջոցառումների Ամփոփ պլան
1 համալիր հետազոտման աշխատանքներ;
2 մնացորդային գոյապաշարի հաշվարկային հիմնավորում;
3 անվտանգության բարձրացման միջոցառումներ;
4 սարքավորումների փոխարինում
5 Համակարգերի արդիականացում
6 Անվտանգության միջոցառումներ
* Միջուկային անվտանգություն
* Ճառագայթային
* Շահագործային
* Ստրես տեստեր
* ՃԱԹ-ի հետ վարվելակարգ
* ՕՄՎ-ի հետ վարվելակարգ
* Ծանր վթարների կառավարում
7.10. Նշված իրավիճակում ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման Ներդրումային նախագծի մշակումը կարող է ավարտվել Ամփոփիչ պլանի աշխատանքների/մատակարարումների (արժեքի կանխատեսվող գնահատականի շտկումը) կատարմանն ուղղված պլանավորվող ողջ պայմանագրերի կնքումից հետո:
7.11. Հաշվի առնելով Ամփոփիչ պլանում ներառված աշխատանքների/մատակարարումների բաղադրությունը, ծավալը և յուրահատկությունները, որոշվել են նրանց ֆինանսավորման աղբյուրները և, համապատասխանաբար, տրամադրության տակ եղած ներդրումային ֆոնդի ծավալի գերազանցման գումարները
7.12. «ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման համար կատարվող մատակարարումների և աշխատանքների Ամփոփիչ պլանը
* Փաստաթղթերի պատրաստումը` լիցենզավորման ապահովման համար
* Այն տարրերի և համակարգերի փոխարինումը, որոնց գոյապաշարը մոտ է սպառման և ենթակա չէ վերականգնման
* Տարրերի և համակարգերի արդիականացում` անվտանգության, հուսալիության և արդյունավետության բարձրացման նպատակով
* Անվտանգության բարձրացման միջոցառումներ
7.13. Նշված իրավիճակում ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման Ներդրումային նախագծի մշակումը կարող է ավարտվել Ամփոփիչ պլանի աշխատանքների/մատակարարումների (արժեքի կանխատեսվող գնահատականի շտկումը) կատարմանն ուղղված պլանավորվող ողջ պայմանագրերի կնքումից հետո
7.14. «ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման համար կատարվող մատակարարումների և աշխատանքների Ամփոփիչ պլանը
* Փաստաթղթերի պատրաստումը` լիցենզավորման ապահովման համար
* Այն տարրերի և համակարգերի փոխարինումը, որոնց գոյապաշարը մոտ է սպառման և ենթակա չէ վերականգնման
* Տարրերի և համակարգերի արդիականացում` անվտանգության, հուսալիության և արդյունավետության բարձրացման նպատակով
* Անվտանգության բարձրացման միջոցառումներ
------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում