Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏԱԴՐՈՂԻ (ՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏԱԴՐՈՂԻ (ՆԵՐՄՈՒԾՈՂԻ) ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՄԱԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

12 ապրիլի 2018 թվականի N 14

 

11. ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏԱԴՐՈՂԻ (ՆԵՐՄՈՒԾՈՂԻ) ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2018-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ`

1) Արտադրատեսակների համար արտադրողի (ներմուծողի) պատասխանատվության ընդլայնման համակարգերի ներդրման ռազմավարությանը` համաձայն N 1 հավելվածի.

2) Արտադրատեսակների համար արտադրողի (ներմուծողի) պատասխանատվության ընդլայնման համակարգերի ներդրման ռազմավարությունից բխող 2018-2021 թվականների միջոցառումների ծրագրին` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թ. ապրիլի 12-ի նիստի

N 14 արձանագրային որոշման

 

ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏԱԴՐՈՂԻ (ՆԵՐՄՈՒԾՈՂԻ) ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

 

ԱՊԸ - արտադրողի պատասխանատվության ընդլայնում

ԱՊԿ - արտադրողների պատասխանատվության կազմակերպություն

ԵՄ - Եվրոպական միություն

ԵԱՏՄ - Եվրասիական տնտեսական միություն

ԷԷՍԹ - էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումների թափոններ

ՇԴԵՏՄ - շահագործումից դուրս եկած տրանսպորտային միջոցներ

ԳՎՀ - գրավի վերադարձման համակարգ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Էկոլոգիական կայուն աճի խթանման համար անհրաժեշտ է բնապահպանական նպատակներին հասնելու ենթակառուցվածքների և գործիքների այնպիսի ամբողջություն, որն էական բացասական ազդեցություն չի գործի տնտեսության վրա: Տնտեսական գործիքները կնպաստեն բնապահպանական խնդիրների լուծմանը, կխթանեն դրական փոփոխությունները արտադրության և սպառման ոլորտում, ինչպես նաև կբերեն նոր աշխատատեղերի ստեղծմանը:

2. Հաշվի առնելով թափոնների անվտանգ կառավարման ապահովման դերի կարևորությունը կայուն զարգացման գործընթացում և մարդու առողջության ու շրջակա միջավայրի պահպանության գործում` Հայաստանի Հանրապետությունում մշակվել և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 15 նիստի արձանագրությամբ հավանության է արժանացել արտադրատեսակների համար արտադրողի (ներմուծողի) պատասխանատվության ընդլայնման համակարգերի ներդրման հայեցակարգը:

3. Հայաստանի Հանրապետությունում ԱՊԸ ռազմավարության միջոցառումների ծրագրի մշակումը և ընդունումը հույժ կարևոր է` կապված արտադրության և սպառման թափոնների անվտանգ և արդյունավետ կառավարման ապահովմանը հասնելու կոնկրետ ուղիների և գործողությունների սահմանման հետ:

 

II. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 

4. Հանրապետությունում բացակայում են թափոնների վնասազերծման և թաղման մասնագիտացված պոլիգոնները, խիստ փոքր թիվ են կազմում թափոններ վերամշակող և վնասազերծող կազմակերպությունները: Հայաստանի Հանրապետությունում առաջացող թափոնները հիմնականում կուտակվում են կազմակերպություններում կամ տեղափոխվում են աղբավայրեր, որտեղ կուտակվելով` թափոնները հանդիսանում են շրջակա միջավայրի աղտոտման հիմնական աղբյուրները: Միևնույն ժամանակ թափոններում պարունակվում են արժեքավոր բաղադրիչներ, որոնց կորզումն ու օգտահանումը թույլ կտա իրականացնել ոչ միայն թափոնների վնասազերծում, այլև կապահովի առաջնային հումքի տնտեսում և արտադրություն:

5. Թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են.

1) թափոնների պետական հաշվառում,

2) վտանգավոր թափոնների անձնագրավորում,

3) թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների և թափոնների հեռացման վայրերի գրանցում,

4) թափոնների պետական կադաստրի ստեղծման աշխատանքներ:

6. Գործածությունից դուրս եկած շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանքի (ապրանքների) օգտահանման խնդիրը բնապահպանական արդիական խնդիրներից է: Սպառման թափոնների վերամշակմամբ զբաղվող կազմակերպությունների մոտ սովորաբար չեն բավականացնում շրջանառու միջոցները լավագույն առաջադեմ տեխնոլոգիաների, առաջատար տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման, ժամանակակից վերամշակող հզորությունների շինարարության, հեռավոր և քիչ բնակեցված շրջաններից երկրորդային հումքի տեղափոխման համար, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների մոտ` թափոնների առանձնացված հավաքման, բնակչության էկոլոգիական իրազեկման ծրագրերի մշակման և իրականացման համար:

7. Հայաստանում գործում են գործածությունից դուրս եկած շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանքի (ապրանքների) գծով թափոնների վերամշակում, հավաքում և (կամ) պահում իրականացնող լիցենզավորված 7 կազմակերպություն, որոնցից 2-ը զբաղվում են մոլիբդեն պարունակող թափոնների, 2-ը` օգտագործված անվադողերի և 3-ը` օգտագործված կապարային կուտակիչների (կապարաթթվային մարտկոցների) օգտահանմամբ:

 

III. ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

8. Ռազմավարության հիմնական խնդիրներն են.

1) գործածությունից դուրս եկած շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանքի (ապրանքների) գծով թափոնների հավաքագրման գործընթացները կանոնակարգված չեն պետության կողմից: Այդ գործառույթներն իրականացնում են օգտահանող (վերամշակող) սակավաթիվ ընկերությունները, որոնք հանդիպում են զանազան օբյեկտիվ և սուբյեկտիվ` կազմակերպչական, ֆինանսական և այլ խնդիրների,

2) Հայաստանի Հանրապետությունում գործող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրության և ներմուծման համար բնապահպանական վճարի գանձման համակարգը հասցեական օգտագործման մեխանիզմների (տնտեսական և ֆինանսական գործիքների) բացակայության պայմաններում չի նպաստում վտանգավոր թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածության հիմնախնդիրների (թափոնների օգտահանման, էկոլոգիապես անվտանգ եղանակով հեռացման, վնասազերծման և ոչնչացման հարցերի) լուծմանը,

3) գործածությունից դուրս եկած շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանքի (ապրանքների) գծով թափոնների հավաքագրման և օգտահանման գործընթացները գործարարության տեսակետից բավականաչափ գրավիչ չեն, պետության կողմից բավարար քայլեր (խթանող միջոցներ) չեն իրականացվում գործունեության այդ տեսակը գործարար միջավայրի առումով ավելի գրավիչ դարձնելու տեսանկյունից:

9. Առկա խնդիրները բարդանում են նրանով, որ Հայաստանի տնտեսության զարգացմանը զուգընթաց աճում են շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանքի (ապրանքների) արտադրության (ներմուծման) ծավալները: Բացի այդ, Հայաստանի Հանրապետության հետ տնտեսական ակտիվ կապերի մեջ գտնվող ԵՄ և ԵԱՏՄ անդամ երկրներում շրջակա միջավայրին վնաս պատճառող որոշ արտադրատեսակների (ապրանքների) գործում են (կամ պատրաստվում են գործողության մեջ դրվել) ավելի բարձր ստանդարտներ, որի հետևանքով Հայաստանի Հանրապետությունում էականորեն կավելանա նախկինում օգտագործված` շահագործման ժամկետի ավարտին մոտեցող արտադրատեսակների (ապրանքների) քանակը:

 

IV. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

10. ԱՊԸ համակարգի հիմքում ընկած է կառավարման ռազմավարություն, համաձայն որի արտադրողը կամ ապրանք ներմուծողը գործածությունից դուրս եկած` շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանքի (ապրանքի) արտադրության (կամ ներմուծման) նախնական փուլում նախատեսում է այդ արտադրանքի (ապրանքի) օգտագործման վերջնական փուլում առաջացող բնապահպանական հետևանքները կանխարգելող (կամ դրանց բացասական ներգործությունները վնասազերծող) միջոցառումներ, վարչական և ֆինանսական պատասխանատվություն է կրում այդ բացասական հետևանքների վերացման համար:

11. ԱՊԸ համակարգի հիմնական նպատակներն են`

1) առաջացման կանխարգելումը,

2) քանակների կրճատումը առաջացման սկզբնաղբյուրում,

3) որպես երկրորդային հումք վերամշակումը,

4) որպես երկրորդային էներգետիկ ռեսուրս վերամշակումը,

5) թաղումը պոլիգոններում (որպես թափոնների կառավարման նվազագույն նախընտրելի մեթոդ):

12. ԱՊԸ համակարգի ներդրման հիմնական երկարաժամկետ նպատակ է` էկոլոգիական պահանջներին բավարարող արտադրության խթանումը, ինչը հնարավորություն կտա կանխարգելել շրջակա միջավայրի աղտոտումը և արտադրության ցիկլի բոլոր փուլերում նվազեցնել օգտագործվող բնական ռեսուրսների քանակը, ինչպես նաև կրճատել թափոնների վերամշակմանն ուղղված ծախսերը:

 

V. ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

13. Անհրաժեշտ է ստեղծել նախադրյալներ կուտակային մարտկոցների, ԷԷՍԹ-ների, ՇԴԵՏՄ-ների, թղթի և ստվարաթղթի, պոլիէթիլենի, պլաստմասսայի, ռետինե արտադրանքի, օգտագործված յուղերի վերադարձի և կրկնակի օգտագործման համակարգերի ձևավորման համար` ապահովելով այդ արտադրատեսակների վերադարձման ու կրկնակի օգտագործման նպատակային ցուցանիշները: ԱՊԸ գործունեության պատասխանատվությունը մեկ կամ մի քանի ԱՊԿ-ների վրա դնելով` դրանց ֆինանսավորումն իրականացվում է ԱՊԸ համակարգի մասնակից ընկերությունների շրջանառությանը համապատասխան գանձվող վճարումների հաշվին: Համանման արդյունքներ ստանալու համար կարելի է կիրառել այլընտրանքային մեխանիզմներ` կրկնակի օգտագործման քվոտային համակարգ կամ արտադրողի կողմից ֆինանսավորվող ԱՊԸ-ի փոխարեն (կամ համատեղ) կիրառել հարկերի և ԳՎՀ-եր (ԵՄ, 2012):

14. Մրցակցության միջոցով ԱՊԿ-ների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտ է խրախուսել մեկ տեսակի ապրանքի (ապրանքների խմբի) թափոններով զբաղվող մի քանի ԱՊԿ-ների զարգացումը:

15. Վերադարձի և կրկնակի օգտագործման նպատակային ցուցանիշներն ապահովելու պահանջի կատարման համապատասխանությունը հաստատվում է համապատասխան հավաստագրերի միջոցով` ըստ օգտահանված արտադրանքի (ապրանքների) յուրաքանչյուր տոննայի: Հավաստագրերը կարելի է վաճառել, ինչը թույլ կտա կազմակերպություններին` հասնել նպատակային ցուցանիշներին անհատական կամ կոլեկտիվ ձևով` իրագործելով հավաքագրում և վերամշակում ինքնուրույն, կամ գնելով հավաստագրերը կազմակերպություններից, որոնք գերակատարել են իրենց պարտավորությունները:

16. ԱՊԸ համակարգերի արդյունավետության բարձրացման նպատակով` արտադրողներից և ներմուծողներից գանձվող վճարները անհրաժեշտ է ամբողջությամբ ուղղել հավաքի, մշակման և վերամշակման ծախսերի փոխհատուցմանը:

 

VI. ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

 

17. ԱՊԸ համակարգերի ներդրման ռազմավարության հիմնական շահառուներն են Հայաստանի Հանրապետության բնապահպանության, Հայաստանի Հանրապետության արդարադատության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Հայաստանի Հանրապետության առողջապահության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, արտադրող և ներմուծող ընկերությունները, թափոններ հավաքագրող և վերամշակող ընկերությունները, գիտական և ուսումնական կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները, այլ իրավաբանական և ֆիզիկական անձինք:

18. ԱՊԸ համակարգի մշակման և ներդրման գործընթացում պետական կառավարման մարմինները.

1) պետք է հստակ սահմանեն արտադրողների և սպառողների հետ կապված դրական փոփոխությունների խթանման նպատակները,

2) մշակեն ապրանքների ու գործիքների այնպիսի համադրություն, որպեսզի ապահովվեն ընտրված գործիքներով ակնկալվող բնապահպանական ձեռքբերումները,

3) առավելագույն դրական ազդեցության նպատակով կենտրոնանալ ապրանքների տեսակների ոչ մեծ խմբի վրա,

4) ընդգրկել շահագրգիռ կողմերի հնարավորինս լայն շրջանակ:

 

VII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

19. Ռազմավարության առաջին փուլի կատարողականի ցուցանիշներ են`

1) համապատասխան օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում կատարված փոփոխությունները և լրացումները,

2) նոր ընդունված ենթաօրենսդրական ակտերը,

3) պատասխանատվություն կրելու ընթացակարգ նախատեսող հստակ չափորոշիչների սահմանումը,

4) համապատասխան հավաստագրերի տրամադրման համակարգերի ներդրումը,

5) տարեկան ֆինանսական աուդիտի ու գործունեության արդյունավետության մոնիթորինգի մեխանիզմի մշակումը,

6) անհրաժեշտ մեթոդական ցուցումների, ընթացակարգերի, ձևաչափերի մշակումն ու հաստատումը,

20. Ռազմավարության երկրորդ փուլի կատարողականի ցուցանիշներ են`

1) ստեղծված և գործող ԱՊԿ-ների թիվը,

2) հավաքագրվող և վերամշակվող թափոնների տեսակը և ծավալը:

 

VIII. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

 

21. Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտություն է դարձել գործածությունից դուրս եկած շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանքի (ապրանքների) օգտահանման նպատակով ԱՊԸ սկզբունքի ներդրման պահանջը: ԱՊԸ սկզբունքի չկիրառման դեպքում ֆինանսական բեռը մեծ մասամբ ընկնում է կոնկրետ արտադրանքի գնորդի և պետության վրա: Վերամշակող հզորությունների լրիվ ծանրաբեռնման ապահովման համար պետք է միջոցներ առանձնացվեն ոչ միայն վերամշակող կազմակերպությունների համար, այլև այն ընկերությունների համար, որոնք իրականացնում են թափոնների հետ կապված ոչ շահավետ բաղադրիչի հետ կապված գործառույթները (թափոնների հավաքը և մինչև վերամշակման մոտակա կազմակերպություն տեղափոխումը): Հավաք-տեղափոխում-վերամշակում գործընթացում օգտահանման վճարի չափի սահմանման և հիմնավորման հարցը տնտեսության յուրաքանչյուր օղակի տեսանկյունից բարդ է` պայմանավորված ինչպես Հայաստանի Հանրապետությունում բնակչության ցածր կենսամակարդակով, տարածքային առանձնահատկություններով և ռեսուրսների խնայողության և էկոլոգիական անվտանգության թույլ մշակույթով կամ գործելակերպով:

22. ԱՊԸ սկզբունքի ներդրման դեպքում գործածությունից դուրս եկած շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանքի (ապրանքների) հավաքագրման և օգտահանման գործընթացների իրականացման համար կստեղծվեն բավարար նախադրյալներ:

 

IX. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼԵՐԸ

 

23. Ռազմավարությունն իրագործվելու է 2 հիմնական փուլով, և նախատեսվում է համակարգն ամբողջությամբ ներդնել մինչև 2021 թվականի ավարտը`

1) համապատասխան իրավական դաշտի ստեղծում,

2) ԱՊԸ համակարգի ներդրում և զարգացում:

24. Առաջին փուլը ենթադրում է բնապահպանական, ֆինանսական, հարկային, տարածքային կառավարման, թափոնների հետ կապված հարաբերությունների համակարգերը կարգավորող օրենսդրության և կարգավորիչ դաշտի վերլուծություն, անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների իրականացում:

25. ԱՊԸ համակարգի ներդրման համար օրենսդրական համապատասխան հենքի ստեղծման համար անհրաժեշտ կլինի համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել գործող օրենքներում և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում նախատեսելով.

1) ԱՊԸ համակարգի համար գործածությունից դուրս եկած շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանքի (ապրանքների) թափոնների առանձնացված հավաքման համակարգ,

2) ԱՊԸ համակարգի կիրառման ոլորտների հստակ սահմանում` ըստ ապրանքային խմբերի (ԷԷՍԹ, փաթեթներ, շահագործումից դուրս եկած տրանսպորտային միջոցներ և այլն): Այդ խմբերի համար ԱՊԸ համակարգի ներդրման դեպքում ԱՊԸ միասնական համակարգված մեխանիզմների ստեղծում,

3) հավաքման և վերամշակման նպատակային ցուցանիշների սահմանում, և տարեկան ֆինանսական աուդիտի ու գործունեության արդյունավետության մոնիթորինգի մեխանիզմի մշակում,

4) ԱՊԸ գծով պարտավորություններ կրող հայրենական արտադրողների և ներմուծողների համար պատասխանատվություն կրելու միանման ընթացակարգ նախատեսող հստակ չափորոշիչների սահմանում,

5) ԱՊԿ համակարգի (բոլոր մարզերում և խոշոր համայնքներում դրանց ստեղծման պարտադիր պահանջ նախատեսելով) ներդրում, որի միջոցով ընկերությունները կարող են հավաքական ձևով իրականացնել ԱՊԸ համակարգում ընդգրկված գործածությունից դուրս եկած շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանքի (ապրանքների) հավաքման և վերամշակման իրենց պարտավորությունները,

6) ընկերությունների համար, առանց ԱՊԿ-ում ընդգրկվելու, գործածությունից դուրս եկած շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանքի (ապրանքների) հավաքման սեփական մեխանիզմների ապահովման մեխանիզմի ներդրում,

7) իրավական հենքի սահմանում, որի համաձայն արտադրողները և ներմուծողները պարտավոր են ԱՊԿ-ների շահագործման ծախսածածկման համար վճարել տարեկան վճարներ,

8) գործունեությունը դադարեցրած ընկերությունների գործածությունից դուրս եկած շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանքի (ապրանքների) հետ կապված ծախսերի փոխհատուցման նպատակով դրամագլխի ստեղծման դրույթների նախատեսում,

9) գործածությունից դուրս եկած շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանքի (ապրանքների) օգտահանման ծավալների հաշվառման և գրանցման համար համապատասխան հավաստագրերի տրամադրման համակարգերի ներդրում,

10) նպատակային ցուցանիշների չկատարման դեպքում ԱՊԿ և դրա անդամ հանդիսացող ընկերությունների վրա դրվող պատժամիջոցների սահմանում: Նպատակային ցուցանիշների կատարման ապահովման նպատակով պատժամիջոցների չափը պետք է էականորեն գերազանցի ընկերության կողմից պահանջների չկատարման արդյունքում ստացվելիք օգուտների չափը,

11) փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ հարկային օրենսգրքում` նախատեսելով արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելու կամ պահելու համար, շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանքի (ապրանքների) համար օգտահանման վճարների (որոնք չեն ներառում շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկը) դրույքաչափերի սահմանում, դրանց հաշվին ԱՊԿ-ների գործունեության խթանման ֆինանսական մեխանիզմներ, գործածությունից դուրս եկած շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանքի (ապրանքների) հավաքման և օգտահանման սեփական մեխանիզմներ կիրառելու դեպքում օգտահանման համար վճարված վճարների վերադարձման և (կամ) առաջիկա վճարումների հաշվին հաշվանցման մեխանիզմներ: Շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանքի (ապրանքների) հավաքման և օգտահանման քանակների որոշման համար արտադրողների (ներմուծողների) կողմից օգտահանման ենթակա շահագործման ոչ պիտանի ապրանքների (ներառյալ փաթեթվածքների) հավաքման և օգտահանման նորմատիվները կսահմանվեն կառավարության կողմից:

26. Երկրորդ փուլում ենթադրվում է ԱՊԸ համակարգի ներդրում և զարգացման համար անհրաժեշտ մեթոդական ցուցումների, ընթացակարգերի, ձևաչափերի մշակում:

27. Համակարգի ներդրման և գործարկման մասով անհրաժեշտ է.

1) փաթեթավորման նյութերի վրա նշագրման մեխանիզմի մշակում և ներդնում: Նշագրումն անհրաժեշտ է իրականացնել փաթեթավորված նյութերի և փաթեթավորումների դասակարգումն ու նույնականացումն իրականացնելու, վերջնական օգտագործողին փաթեթավորման բազմակի օգտագործման, վերադարձի հնարավորության, օգտահանման ու փաթեթավորման թափոնների առանձնացված հավաքման վերաբերյալ տեղեկացնելու նպատակով:

2) նախապատրաստել և իրականացնել թափոնների տեսակավորման և դրանց վերադարձման մեխանիզմների վերաբերյալ հասարակության իրազեկման միջոցառումներ,

3) համակարգի եռամյա գործունեության գնահատման նպատակով իրականացնել վերլուծություն, մասնավորապես կազմակերպության գործունեության համար ընկերությունների ու սպառողների կողմից կատարված ծախսերի, ինչպես նաև ներկայացնել առաջարկություններ մրցակցության վրա համակարգի անբարենպաստ ազդեցության ուսումնասիրություն և անհրաժեշտ փոփոխությունների իրականացման համար:

 

X. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

 

28. ԱՊԸ սկզբունքի ներդրման դեպքում գործածությունից դուրս եկած շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանքի (ապրանքների) հավաքագրման և օգտահանման համար արտադրողների (ներմուծողների) համար պատասխանատվության սահմանումը ենթադրում է այդ գործընթացների հստակ ծրագրավորում` ելնելով Հայաստանում շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանքի (ապրանքների) գործածությունից դուրս գալու արդյունքում առաջացած թափոնների վտանգավորության աստիճանից, դրանց ծավալներից, թափոնների տեղադրման համար օգտագործվող հողի կատեգորիայից և հավաքագրման և օգտահանման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների կանխատեսվող ծավալներից:

29. Ելնելով թափոնների վտանգավորության աստիճանից և դրանց ծավալներից, ինչպես նաև այդ թափոնների վերամշակման շահութաբերությունից` Հայաստանի համար ԱՊԸ համակարգի ներդրման մասով առաջնահերթ են համարվում ներքոհիշյալ արտադրանքի (ապրանքների) գծով թափոնները`

 

._____________________________________________________________________.

|Շրջակա միջավայրին  |2016 թ. ՀՀ    |2016 թ. ՀՀ      |Թափոնների        |

|վնաս պատճառող      |ներմուծման և  |ներքին սպառման  |օգտահանման       |

|արտադրանքի         |արտահանման    |համար արտադրված |մոտավոր գինը 1   |

|անվանումը          |տարբերությունը|արտադրանքի      |տոննայի համար    |

|                   |(տոննա)       |քանակը (տոննա)  |(հազար դրամ)     |

|___________________|______________|________________|_________________|

|Թուղթ և  թղթե      |       40182.5|         64722.2|Ոլորտը           |

|արտադրատեսակներ    |              |                |համեմատաբար      |

|                   |              |                |շահութաբեր է,    |

|                   |              |                |վերամշակման համար|

|                   |              |                |լրացուցիչ վճարներ|

|                   |              |                |չեն պահանջվում   |

|___________________|______________|________________|_________________|

|Ռետինե և           |       27271.0|         73492.6|             34.0|

|պլաստմասսայե       |              |                |                 |

|արտադրատեսակներ    |              |                |                 |

|___________________|______________|________________|_________________|

|- Ռետինե և         |      14.526.2|տվյալները       |             34.0|

|կաուչուկե իրեր     |              |բացակայում են   |                 |

|___________________|______________|________________|_________________|

|- Պլաստմասսայե և   |       12744.9|տվյալները       |             34.0|

|պոլիմերային իրեր   |              |բացակայում են   |                 |

|___________________|______________|________________|_________________|

|Կուտակային         |        2796.3|տվյալները       |Ոլորտը           |

|մարտկոցներ         |              |բացակայում են   |համեմատաբար      |

|                   |              |                |շահութաբեր է,    |

|                   |              |                |վերամշակման համար|

|                   |              |                |լրացուցիչ վճարներ|

|                   |              |                |չեն պահանջվում   |

|___________________|______________|________________|_________________|

|Էլեկտրական և       |         724.5|             5.2|              3.0|

|էլեկտրոնային       |              |                |                 |

|սարքավորումներ     |              |                |                 |

|___________________|______________|________________|_________________|

|Քսանյութ,          |         306.8|տվյալները       |             12.5|

|շարժիչային,        |              |բացակայում են   |                 |

|հիդրավլիկ          |              |                |                 |

|նպատակներով        |              |                |                 |

|օգտագործվող,       |              |                |                 |

|ռեդուկտորների,     |              |                |                 |

|էլեկտրական         |              |                |                 |

|մեկուսիչ և  այլ    |              |                |                 |

|յուղեր             |              |                |                 |

|___________________|______________|________________|_________________|

|Տրանսպորտային      |       36837.0|          9488.0|             25.0|

|միջոցներ և         |              |                |                 |

|տրանսպորտային      |              |                |                 |

|սարքավորումներ     |              |                |                 |

._____________________________________________________________________.

 

30. Առաջիկա տարիներին, Հայաստանի տնտեսության զարգացմանը զուգընթաց, բերված ծավալային ցուցանիշները շարունակելու են աճել, որն իր հերթին բերելու է գործածությունից դուրս եկած շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանքի (ապրանքների) թափոնների հավաքագրման և օգտահանման ծավալների համապատասխան աճի:

31. Եթե ելակետային տվյալ ընդունենք վերը նշված աղյուսակում բերված ծավալային ցուցանիշները և ընդունենք, որ 5-10 տարի հետո դրանց կեսից ավելին կդառնա գործածությունից դուրս եկած շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանքի (ապրանքների) թափոն, ապա ըստ խոշորացված հաշվարկների` տարեկան կտրվածքով այդ թափոնների հավաքագրման և օգտահանման համար անհրաժեշտ կլինի տարեկան ավելի քան 5 միլիարդ դրամ:

32. Սահմանված չափաքանակների սահմաններում գործածությունից դուրս եկած շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանքի (ապրանքների) հավաքագրման և օգտահանման ծավալների ապահովման դեպքում փոխհատուցման համապատասխան և (կամ) համարժեք համակարգի ձևավորման և կիրառման դեպքում արտադրողների (ներմուծողների) մոտ հարկային լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի առաջանա:

33. ԱՊԸ սկզբունքի ներդրումն ենթադրում է գործածությունից դուրս եկած շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանքի (ապրանքների) հավաքագրման և օգտահանման գործընթացների ավելի արդյունավետ կազմակերպում, ինչը ի վերջո հանգեցնում է այդ ոլորտի վրա կատարվող հանրային ծախսերի էական նվազման:

 

XI. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

34. Այսպիսով, ԱՊԸ համակարգի ներդրմամբ`

1) համագործակցության հնարավորություն կստեղծվի արտադրող (ներմուծող) և գործածությունից դուրս եկած շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանքի (ապրանքների) թափոն վերամշակող կազմակերպությունների միջև,

2) կկատարելագործվեն գործածությունից դուրս եկած շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանքի (ապրանքների) թափոնների հավաքագրման և վերամշակման համար տնտեսական գործունեության խթանման ավանդական տնտեսական մեխանիզմները,

3) կիրականացվի թափոնների գործածության ոլորտում գործող պետական կարգավորման բնապահպանական գործիքների կատարելագործում,

4) գիտական հետազոտությունների ոլորտում կմշակվեն և կիրականացվեն նպատակային ծրագրեր, որոնք ուղղված կլինեն գործածությունից դուրս եկած շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանքի (ապրանքների) թափոնների` որպես երկրորդային նյութական ռեսուրսների կիրառման հնարավորությունների ընդլայնմանը:

35. Սույն ռազմավարության և միջոցառումների ծրագրի իրագործումը հնարավորության կտա Հայաստանի Հանրապետությունում ներդնել «Գործածությունից դուրս եկած շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանքի (ապրանքների) գիտակից կառավարման համակարգ»:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թ. ապրիլի 12-ի նիստի

N 14 արձանագրային որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏԱԴՐՈՂԻ (ՆԵՐՄՈՒԾՈՂԻ) ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2018-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Միջոցառման   |Ակնկալվող    |Կատարողը     |Կատարման  |Ֆինանսական  |

|   |անվանումը    |արդյունքը    |             |ժամկետը   |ապահովումը  |

|___|_____________|_____________|_____________|__________|____________|

| 1 |     2       |      3      |      4      |      5   |       6    |

|___|_____________|_____________|_____________|__________|____________|

|1. |«Թափոնների   |1. ԱՊԸ       |ՀՀ բնապահպա- |2018      |Ֆինանսա-    |

|   |մասին» ՀՀ    |ընդլայնման   |նության      |թվականի   |վորում չի   |

|   |օրենքում     |գծով պարտավո-|նախարարու-   |դեկտեմբերի|պահանջվում  |

|   |փոփոխություն-|րությունների |թյուն        |3-րդ      |            |

|   |ներ և        |ամրագրում:   |ՀՀ տնտեսական |տասնօրյակ |            |

|   |լրացումներ   |2. Գործու-   |զարգացման և  |          |            |

|   |նախատեսող    |նեությունը   |ներդրումների |          |            |

|   |օրենքի       |դադարեցրած   |նախարարու-   |          |            |

|   |նախագծի ՀՀ   |ընկերություն-|թյուն        |          |            |

|   |կառավարության|ների գործա-  |             |          |            |

|   |աշխատակազմ   |ծությունից   |             |          |            |

|   |ներկայացում  |դուրս եկած   |             |          |            |

|   |             |արտադրանքի   |             |          |            |

|   |             |(ապրանքների) |             |          |            |

|   |             |օգտահանման   |             |          |            |

|   |             |հետ կապված   |             |          |            |

|   |             |ծախսերի      |             |          |            |

|   |             |փոխհատուցման |             |          |            |

|   |             |նպատակով     |             |          |            |

|   |             |դրամագլխի,   |             |          |            |

|   |             |ստեղծման     |             |          |            |

|   |             |դրույթների   |             |          |            |

|   |             |ամրագրում:   |             |          |            |

|   |             |3. Գործածու- |             |          |            |

|   |             |թյունից դուրս|             |          |            |

|   |             |եկած         |             |          |            |

|   |             |արտադրանքի   |             |          |            |

|   |             |(ապրանքների) |             |          |            |

|   |             |օգտահանման   |             |          |            |

|   |             |նորմատիվների |             |          |            |

|   |             |սահմանման    |             |          |            |

|   |             |դրույթների   |             |          |            |

|   |             |ամրագրում:   |             |          |            |

|   |             |4. Գործածու- |             |          |            |

|   |             |թյունից դուրս|             |          |            |

|   |             |եկած         |             |          |            |

|   |             |արտադրանքի   |             |          |            |

|   |             |(ապրանքների) |             |          |            |

|   |             |օգտահանման   |             |          |            |

|   |             |նորմատիվների |             |          |            |

|   |             |կատարողականի |             |          |            |

|   |             |վերաբերյալ   |             |          |            |

|   |             |դրույթների   |             |          |            |

|   |             |ամրագրում:   |             |          |            |

|___|_____________|_____________|_____________|__________|____________|

|2. |ՀՀ հարկային  |1. Արտադրու- |ՀՀ բնապահպա- |2019      |Ֆինանսա-    |

|   |օրենսգրքում  |թյան         |նության      |թվականի   |վորում չի   |

|   |փոփոխություն-|(բացառությամբ|նախարարու-   |դեկտեմբերի|պահանջվում  |

|   |ներ և        |ընդերքօգտա-  |թյուն        |3-րդ      |            |

|   |լրացումներ   |գործման) և   |ՀՀ ֆինանսների|տասնօրյակ |            |

|   |նախատեսող    |(կամ) սպառման|նախարարու-   |          |            |

|   |օրենքի       |թափոնները    |թյուն        |          |            |

|   |նախագծի ՀՀ   |հատուկ       |ՀՀ տնտեսական |          |            |

|   |կառավարության|հատկացված    |զարգացման և  |          |            |

|   |աշխատակազմ   |տեղերում     |ներդրումների |          |            |

|   |ներկայացում: |տեղադրելու և |նախարարու-   |          |            |

|   |             |պահելու      |թյուն        |          |            |

|   |             |համար,       |ՀՀ ԿԱ պետական|          |            |

|   |             |բնապահպանական|եկամուտների  |          |            |

|   |             |հարկի        |կոմիտե       |          |            |

|   |             |դրույքաչափերի|             |          |            |

|   |             |ավելացում:   |             |          |            |

|   |             |2. Գործածու- |             |          |            |

|   |             |թյունից դուրս|             |          |            |

|   |             |գալուց հետո  |             |          |            |

|   |             |օգտահանման   |             |          |            |

|   |             |ենթակա       |             |          |            |

|   |             |ապրանքների   |             |          |            |

|   |             |արտադրման    |             |          |            |

|   |             |(ներմուծման) |             |          |            |

|   |             |համար        |             |          |            |

|   |             |բնապահպանական|             |          |            |

|   |             |հարկի        |             |          |            |

|   |             |դրույքաչափերի|             |          |            |

|   |             |սահմանում:   |             |          |            |

|   |             |3. Օգտահանման|             |          |            |

|   |             |ենթակա       |             |          |            |

|   |             |ապրանքների   |             |          |            |

|   |             |յուրաքանչյուր|             |          |            |

|   |             |խմբի համար   |             |          |            |

|   |             |վճարների     |             |          |            |

|   |             |դրույքաչափերի|             |          |            |

|   |             |և  գործածու- |             |          |            |

|   |             |թյունից դուրս|             |          |            |

|   |             |եկած շրջակա  |             |          |            |

|   |             |միջավայրին   |             |          |            |

|   |             |վնաս պատճառող|             |          |            |

|   |             |արտադրանքի   |             |          |            |

|   |             |(ապրանքների) |             |          |            |

|   |             |հավաքման և   |             |          |            |

|   |             |օգտահանման   |             |          |            |

|   |             |սեփական      |             |          |            |

|   |             |մեխանիզմներ  |             |          |            |

|   |             |կիրառելու    |             |          |            |

|   |             |դեպքում`     |             |          |            |

|   |             |օգտահանման   |             |          |            |

|   |             |համար վճարված|             |          |            |

|   |             |վճարների     |             |          |            |

|   |             |վերադարձման  |             |          |            |

|   |             |և  (կամ)     |             |          |            |

|   |             |առաջիկա      |             |          |            |

|   |             |վճարումների  |             |          |            |

|   |             |հաշվին       |             |          |            |

|   |             |հաշվանցման   |             |          |            |

|   |             |մեխանիզմների |             |          |            |

|   |             |սահմանում:   |             |          |            |

|___|_____________|_____________|_____________|__________|____________|

|3. |«Օգտահանման  |ԱՊԿ-ների     |ՀՀ բնապահպա- |2020      |Ֆինանսա-    |

|   |ենթակա,      |միջոցով      |նության      |թվականի   |վորում չի   |

|   |շահագործման  |հավաքման,    |նախարարու-   |դեկտեմբերի|պահանջվում  |

|   |համար ոչ     |վերամշակման  |թյուն        |3-րդ      |            |

|   |պիտանի       |(օգտահանման),|ՀՀ տնտեսական |տասնօրյակ |            |

|   |ապրանքների   |ենթակա       |զարգացման և  |          |            |

|   |(ներառյալ    |շահագործումից|ներդրումների |          |            |

|   |փաթեթվածք-   |դուրս եկած   |նախարարու-   |          |            |

|   |ների) ցանկը  |ապրանքների   |թյուն        |          |            |

|   |սահմանելու   |անվանացանկի  |ՀՀ ԿԱ պետական|          |            |

|   |մասին» ՀՀ    |առկայություն |եկամուտների  |          |            |

|   |կառավարության|             |կոմիտե       |          |            |

|   |որոշման      |             |ՀՀ էներգետիկ |          |            |

|   |նախագծի ՀՀ   |             |ենթակառուց-  |          |            |

|   |կառավարության|             |վածքների և   |          |            |

|   |աշխատակազմ   |             |բնական       |          |            |

|   |ներկայացում  |             |պաշարների    |          |            |

|   |             |             |նախարարու-   |          |            |

|   |             |             |թյուն        |          |            |

|___|_____________|_____________|_____________|__________|____________|

|4. |«Աղբահանու-  |Աղբահանության|ՀՀ տարածքային|2021      |Ֆինանսա-    |

|   |թյան և       |և  հավաքված  |կառավարման և |թվականի   |վորում չի   |

|   |սանիտարական  |աղբի աղբավայր|զարգացման    |նոյեմբերի |պահանջվում  |

|   |մաքրման      |կամ          |նախարարու-   |3-րդ      |            |

|   |մասին» ՀՀ    |վերամշակման  |թյուն        |տասնօրյակ |            |

|   |օրենքում     |կետ          |ՀՀ բնապահպա- |          |            |

|   |փոփոխություն-|տեղափոխման   |նության      |          |            |

|   |ներ և        |ըստ աղբի     |նախարարու-   |          |            |

|   |լրացումներ   |տեսակների    |թյուն        |          |            |

|   |կատարելու    |առանձնացված  |             |          |            |

|   |մասին օրենքի |իրականացմանն |             |          |            |

|   |նախագծի ՀՀ   |ուղղված      |             |          |            |

|   |կառավարության|միջոցառում-  |             |          |            |

|   |աշխատակազմ   |ների         |             |          |            |

|   |ներկայացում  |իրականացում  |             |          |            |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.2018
N 14
Արձանագրային որոշում