Սեղմել Esc փակելու համար:
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՔԱՂԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱ ...

 

25.10.2024 -

 

040.0430.160418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2018 թվականի N 430-Ն

 

ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԵՎ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքած քաղաքացիներին նպատակային ուսումնառության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիներին նպատակային ուսումնառության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 11.07.2019 թիվ 888-Ն, 24.10.2024 թիվ 1688-Ն որոշումներ)

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` գնահատման և թեստավորման կենտրոն) հետ համատեղ մշակել ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու դիմում ներկայացրած քաղաքացիների ընտրության թեստերը` դրանց նմուշները հրապարակելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում և լրատվամիջոցներով.

2) մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը ապահովել տվյալ ուսումնական տարվա շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար անհրաժեշտ` ըստ զինվորական մասնագիտացումների կրտսեր սպայական կազմի պաշտոնների համալրման նպատակով պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ընդունելության տեղերի թվի ներկայացնելը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, ինչպես նաև դրա հրապարակումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում և լրատվամիջոցներով:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) ապահովել յուրաքանչյուր ուսումնական տարվա շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացված ընդունելության տեղերի ներառումը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ընդունելության տեղերի ընդհանուր թվում:

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 12.04.2024 թիվ 499-Ն որոշում)

(3-րդ կետը փոփ. 11.07.2019 թիվ 888-Ն, 12.04.2024 թիվ 499-Ն որոշումներ)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի ապրիլի 12-ի

N 430-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿԱՄ ԴԻՊԼՈՄԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԿԱՄ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՍՈՎՈՐՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՇՎԱԾ ՎԱՅՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԵՎ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Սույն պայմաններով կարգավորում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող (կամ դիմորդ հանդիսացող) և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքած քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու, ինչպես նաև տրված տարկետումը դադարելու հետ կապված հարաբերությունները:

2. Օրենքով սահմանված կարգով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսացող) քաղաքացին (այսուհետ` քաղաքացի) ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունենալու դեպքում կարող է զորակոչի նախապատրաստական փուլի ժամանակ, սակայն ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը (իսկ 2018 թվականի համար` նաև մինչև նոյեմբերի 15-ը) դիմում (ձև N 1) ներկայացնել իր զինվորական հաշվառման վայրի տարածքային զինվորական կոմիսարիատ: Դիմումին կից ներկայացվում են քաղաքացու անձը և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորելու (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսանալու) հանգամանքը հաստատող փաստաթղթերի պատճենները, գնահատման և թեստավորման կենտրոնի համապատասխան հաշվի համարին փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագիրը: Ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը սահմանված կարգով հաշվառվում են տարածքային զինվորական կոմիսարիատում և դրա վերաբերյալ քաղաքացուն տրվում է ստացական: Սույն կետում նախատեսված ժամկետից հետո ներկայացված դիմումները ենթակա չեն ընթացքավորման և մերժվում են` մերժման գրությունում նշելով մերժման հիմքը: Դիմում ներկայացրած քաղաքացիների առողջական վիճակի փորձաքննությունն իրականացվում է ռազմաուսումնական հաստատությունների դիմորդների համար սահմանած կարգով: Առողջական վիճակի պատճառով ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու համար ոչ պիտանի ճանաչվելու, ինչպես նաև ուսումնառությունը 26 տարին լրանալուց հետո ավարտելու կամ սույն պայմանների 12-րդ կետում նախատեսված դեպքերում քաղաքացու դիմումը տարածքային զինվորական կոմիսարիատի կողմից մերժվում է` նշելով մերժման հիմքը:

(2-րդ կետը փոփ. 08.11.2018 թիվ 1264-Ն, 11.07.2019 թիվ 888-Ն որոշումներ)

3. Ներկայացված դիմումների հիման վրա և քաղաքացիների առողջական վիճակի փորձաքննության արդյունքներով տարածքային զինվորական կոմիսարիատի կողմից կազմվում է հաշվառված անձանց անվանացուցակ (ձև N 2), որը ոչ ուշ, քան տվյալ տարվա հունիսի 10-ը (իսկ 2018 թվականի համար` նաև մինչև նոյեմբերի 25-ը) ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանում: Անվանացուցակի հետ ներկայացվում են նաև քաղաքացու դիմումն ու կից փաստաթղթերը:

(3-րդ կետը փոփ. 08.11.2018 թիվ 1264-Ն որոշում)

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանումը տարածքային զինվորական կոմիսարիատներից ստացված անվանացուցակների հիման վրա կազմում է դիմում ներկայացրած քաղաքացիների ամփոփ անվանացուցակները և մինչև տվյալ տարվա հունիսի 15-ը (իսկ 2018 և 2021 թվականների համար` նաև մինչև տվյալ տարվա նոյեմբերի 30-ը) ներկայացնում է գնահատման և թեստավորման կենտրոն` դիմում ներկայացրած քաղաքացիների ընտրության թեստավորումն իրականացնելու համար:

(4-րդ կետը փոփ. 08.11.2018 թիվ 1264-Ն, 24.09.2021 թիվ 1550-Ն որոշումներ)

5. Յուրաքանչյուր ուսումնական տարվա շրջանակներում գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից թեստավորումն անցկացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացված` ըստ զինվորական մասնագիտացումների կրտսեր սպայական կազմի պաշտոնների համալրման համար անհրաժեշտ ընդունելության տեղերի թվի շրջանակներում: Թեստավորումն անցկացվում է հետևյալ զինվորական մասնագիտական պատրաստություն անցնելու հիմքով`

1) կրտսեր հրամանատարական խմբի պաշտոնների համալրման պատրաստություն` ուսումնառության ավարտից և պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց հետո 3 ամիս ժամկետով շարքային կազմի պարտադիր զինծառայողի կարգավիճակով պատրաստություն և 2 տարի ժամկետով կրտսեր սպայական կազմի պայմանագրային ծառայություն անցնելու համար.

2) բժշկական մասնագիտացում պահանջող պաշտոնների համալրման պատրաստություն` ուսումնառության ավարտից և պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց հետո 1 տարի ժամկետով կլինիկական ռեզիդենտուրայում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով ուսումնառություն և հետուսումնական 4 տարի ժամկետով կրտսեր սպայական կազմի պայմանագրային ծառայություն անցնելու համար:

(5-րդ կետը փոփ. 08.11.2018 թիվ 1264-Ն /գործողությունը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքված` ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրերի վրա/ 11.07.2019 թիվ 888-Ն, 24.09.2021 թիվ 1550-Ն

որոշումներ)

6. Թեստավորումն անցկացվում է թեստային առաջադրանքների կատարման ձևով` սույն պայմանների 5-րդ կետի 1-ին ենթակետի շրջանակներում` ընդհանուր զարգացվածության աստիճանը, իսկ 2-րդ ենթակետի շրջանակներում` մասնագիտական առարկայական (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) գիտելիքները որոշող` յուրաքանչյուրն 80 առաջադրանքից բաղկացած համակցված թեստերի լրացման միջոցով: Թեստավորումն անցկացվում է գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի կողմից սահմանված օրերին և թեստավորման կենտրոններում: Թեստավորման անցկացման շրջանակներում`

1) գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով նշանակվում են թեստավորման կենտրոնի ղեկավար և գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ: Թեստավորման կենտրոնի քննասենյակներում թեստավորումն անցկացնելիս կարող են ներկա լինել միայն թեստավորման կենտրոնի ղեկավարը և գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչները.

2) թեստավորման անցկացման ընթացքում քաղաքացիներին արգելվում է այլ քաղաքացիների հետ խոսելը, առանց կենտրոնի ղեկավարի թույլտվության տեղը փոխելը, թեստերը և պատասխանների ձևաթղթերը փոխանակելը, արտագրելը, բջջային հեռախոսներ կամ այլ կապի միջոցներ քննասենյակ բերելը.

3) թեստավորման անցկացման ընթացքում ի հայտ եկած տպագրական կամ այլ թերություններ ունեցող թեստերն ու պատասխանների ձևաթղթերը փոխարինվում են նորերով` արձանագրելով այդ փաստը: Թերություններ ունեցող պատասխանների ձևաթղթերի և թեստերի վրա գրվում է «Խոտանված է».

4) քննասենյակում թեստի բովանդակության վերաբերյալ քաղաքացիների հարցերը չեն քննարկվում.

5) գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչն իրավունք ունի թեստավորման ընթացքում մեկ անգամ նախազգուշացնելու քաղաքացուն, արձանագրելու նախազգուշացումը, կրկնվելու դեպքում` հեռացնելու թեստավորումից, եթե նա առանց թույլտվության թեստավորման ընթացքում դուրս է եկել քննասենյակից, խոսել է այլ քաղաքացիների հետ, փոխել է տեղը: Եթե թեստավորման ընթացքում քաղաքացին արտագրել է կամ նրա մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս կամ այլ կապի միջոց, ապա նա հեռացվում է: Հեռացվող քաղաքացուց վերցվում է թեստը, պատասխանների ձևաթղթի վրա գրվում է «Հեռացված է թեստավորումից», տվյալ խմբի և քննասենյակի արձանագրությունների մեջ գրանցվում է այդ փաստը, հեռացվողի անունը, ազգանունը, հեռացման պատճառը.

6) թեստավորման տևողությունը 150 րոպե է: Թեստավորման ավարտից 20 րոպե առաջ քննասենյակի գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը քաղաքացիների ուշադրությունն է հրավիրում ժամանակի վրա և հիշեցնում առաջադրանքների պատասխանները թեստերից պատասխանների ձևաթղթերում անցկացնելու մասին.

7) թեստավորումն ավարտած քաղաքացու ձևաթուղթը գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը պատճենահանում է, այնուհետև քաղաքացին թեստը և ձևաթուղթը գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչին է հանձնում` ստորագրելով քաղաքացիների ցուցակի համապատասխան սյունակում: Քաղաքացին ձևաթղթի պատճենահանված օրինակը պահում է իր մոտ.

8) թեստը չի ստուգվում և չի գնահատվում, ստուգվում և գնահատվում է միայն ձևաթուղթը` էլեկտրոնային եղանակով` 20 միավորանոց համակարգով և հարյուրերորդական մասի պահպանմամբ.

9) թեստավորման ձևաթղթերի ստուգումը, արդյունքների բողոքարկման քննարկումը և հրապարակումն իրականացնում է գնահատման և թեստավորման կենտրոնը.

10) թեստավորման արդյունքները հրապարակվում են թեստավորումից հետո երրորդ օրը.

11) թեստավորման արդյունքի հետ անհամաձայնության դեպքում քաղաքացին արդյունքների հրապարակման հաջորդ օրը ժամը 9:00-18:00 կարող է բողոքարկել այն թեստավորման կենտրոնում, որտեղ կազմակերպվել է թեստավորումը.

12) թեստավորման արդյունքների բողոքարկման համար գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով ստեղծվում է բողոքարկման հանձնաժողով, որը քվեարկությամբ որոշում է կայացնում թեստավորման արդյունքի բարձրացման կամ իջեցման կամ նույնը թողնելու մասին:

7. Թեստավորման արդյունքներով հաղթող են ճանաչվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացված անհրաժեշտ տեղերի թվի շրջանակներում` առավելագույն միավորից նվազման կարգով մինչև անհրաժեշտ թիվը լրանալը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի 67-րդ կետի համաձայն ընդունելության քննությունների համար սահմանված դրական միավոր հավաքած այն քաղաքացիները, որոնց միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կազմում է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատությունում սահմանված ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 70 տոկոսը կամ ովքեր հավաքել են տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության համար սահմանված ընդունելության քննությունների առավելագույն դրական միավորների հանրագումարի առնվազն 75 տոկոսը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի 91-րդ կետի համաձայն բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված այն քաղաքացիները, ովքեր հավաքել են ընդհանուր զարգացվածության աստիճանը որոշող թեստի առավելագույն արժեքի առնվազն 75 տոկոսը: Ընդ որում, անկախ թեստավորման արդյունքներից, հաղթող ճանաչվելու առաջնահերթությունը տրվում է համապատասխան միջին որակական գնահատական ունեցող քաղաքացիներին: Թեստավորման արդյունքներով գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից կազմվում են թեստավորմանը մասնակցած և հաղթող ճանաչված ու հաղթող չճանաչված քաղաքացիների, ինչպես նաև թեստավորմանը չմասնակցած քաղաքացիների անվանացուցակներ` թեստավորմանը մասնակցած քաղաքացիների անվանացուցակում նշելով յուրաքանչյուր քաղաքացու թեստավորման արդյունքները, ՄՈԳ-ի և (կամ) ընդունելության (մրցութային) քննություններից հավաքած միավորների տոկոսները, որոնք մինչև տվյալ տարվա հուլիսի 15-ը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Թեստավորման արդյունքներով հաղթող չճանաչված և (կամ) թեստավորմանը չմասնակցած քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից ուղարկվում է համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներ` այդ քաղաքացիների զորակոչն օրենքով սահմանված կարգով իրականացնելու համար:

(7-րդ կետը փոփ. 11.07.2019 թիվ 888-Ն, 24.09.2021 թիվ 1550-Ն, 24.10.2024 թիվ 1688-Ն որոշումներ)

8. Թեստավորման արդյունքներով հաղթող ճանաչված քաղաքացու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև կնքվում է ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր (ձև N 3): Եթե սույն պայմանների 5-րդ կետում նշված համապատասխան պատրաստության շրջանակներում իրականացված թեստավորման արդյունքներով առավելագույն միավորից նվազման կարգով վերջին տեղի համար առկա են հաղթող ճանաչված (հավասար միավորներ հավաքած) մեկից ավելի քաղաքացիներ, ապա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից իրականացվում է նշված քաղաքացիների վիճակահանություն, որի արդյունքներով պայմանագիր չկնքվող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից ուղարկվում է համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներ` այդ քաղաքացու (քաղաքացիների) զորակոչն օրենքով սահմանված կարգով իրականացնելու համար:

9. Պայմանագիր կնքած քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից ուղարկվում է համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներ` քաղաքացիների տարկետումն օրենքով սահմանված կարգով ձևակերպելու համար: Պայմանագիր կնքած քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացվում է նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն` համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններում այդ քաղաքացիների մասով պետական պատվեր տեղադրելու համար: Պայմանագիր կնքած քաղաքացիների ուսումնառությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվում է պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, բարձրագույն ուսումնական հաստատության կողմից համապատասխան մասնագիտության համար սահմանված տարեկան վարձի չափով, սակայն ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 163-Ն որոշմամբ սահմանված` ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների ուսման վարձի առավելագույն չափը: Սույն կետի համաձայն ստացված տեղեկատվության հիման վրա համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության և քաղաքացու միջև օրենքով սահմանված կարգով կնքվող ուսումնառության պայմանագրում պարտադիր նշվում է քաղաքացու ուսումնառությունը սույն կարգի և պայմանների համաձայն իրականացվելու վերաբերյալ` ներառյալ սույն պայմանների 13-րդ կետում նախատեսված դրույթները: Եթե մինչև սույն կետի համաձայն ստացված տեղեկատվությունը համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության և քաղաքացու միջև արդեն իսկ կնքված է ուսումնառության պայմանագիր, ապա պայմանագրում կատարվում են սույն կետում նշված փոփոխությունները և լրացումները:

(9-րդ կետը փոփ. 08.11.2018 թիվ 1264-Ն, 11.04.2019 թիվ 408-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի նոյեմբերի 24-ից հետո ծագած

իրավահարաբերությունների վրա/ որոշումներ)

10. Տարածքային զինվորական կոմիսարիատները պայմանագիր կնքած քաղաքացիների տարկետումը ձևակերպում են օրենքով սահմանված կարգով` համապատասխան ուսումնական հաստատության կողմից քաղաքացու ուսումնառության ժամկետի վերաբերյալ տրված տեղեկանքի հիման վրա:

11. Տրված տարկետման ժամկետի ընթացքում տարկետման իրավունքը դադարում է քաղաքացու կողմից`

1) իր հետ կնքած պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դիմում ներկայացվելիս,

2) բարձրագույն ուսումնական հաստատությունից կամ զինվորական պատրաստությունից անկախ պատճառներից ազատվելիս և (կամ) հեռացվելիս: Սույն ենթակետի իմաստով բարձրագույն ուսումնական հաստատությունից ազատում է համարվում նաև առկա ուսուցման ձևը փոխելը կամ տրված տարկետման ժամկետի ընթացքում անկախ պատճառներից ուսումնառության ժամկետի փոփոխման հիմքերի (ակադեմիական արձակուրդ կամ ակադեմիական շարժունություն կամ կուրսի կրկնություն) առաջացումը:

(11-րդ կետը փոփ. 24.10.2024 թիվ 1688-Ն որոշում)

12. Քաղաքացուն բարձրագույն ուսումնական հաստատությունից ազատելու և (կամ) հեռացնելու մասին հրամանը` դրա տալու օրվանից հետո ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում, բարձրագույն ուսումնական հաստատության կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն և քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային զինվորական կոմիսարիատ: Իր հետ կնքած պայմանագիրը լուծելու դիմում ներկայացնելու կամ քաղաքացուն բարձրագույն ուսումնական հաստատությունից կամ զինվորական պատրաստությունից ազատելու և (կամ) հեռացնելու հիման վրա քաղաքացու հետ կնքված պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվում է, որի մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից ուղարկվում է քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային զինվորական կոմիսարիատ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն և համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություն: Սույն պայմանների 11-րդ կետի համաձայն տարկետման իրավունքը դադարած քաղաքացուն տարածքային զինվորական կոմիսարիատի կողմից տրվում է ծանուցագիր` հայտարարված զորակոչի շրջանակներում զորակոչին մասնակցելու վերաբերյալ: Սույն պայմանների` 11-րդ կետում նախատեսված դեպքերում տարկետման իրավունքը դադարած քաղաքացուն սույն պայմանների համաձայն կրկին անգամ տարկետում չի տրվում:

(12-րդ կետը փոփ. 11.07.2019 թիվ 888-Ն որոշում)

13. Սույն պայմանների 12-րդ կետի համաձայն պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվելու դեպքում քաղաքացիները, պայմանագրում նախատեսված ժամկետում, բարձրագույն ուսումնական հաստատությանը միանվագ վճարում են այդ հաստատության վճարովի համակարգում տվյալ մասնագիտության գծով ուսումնառության տարիների համար սահմանված ուսման վարձի հանրագումարի կրկնապատիկը (այսուհետ` հրաժարագին), որի հաշվարկը քաղաքացուն ներկայացնում է համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունը: Պայմանագրում նախատեսված ժամկետում քաղաքացու կողմից հրաժարագինը չվճարվելու դեպքում դրա բռնագանձումն իրականացվում է դատական կարգով` համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության կողմից: Սույն կետում սահմանված գործընթացի նկատմամբ հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից: Սույն կետում սահմանված հրաժարագինը վճարելու պարտավորությունը չի կարող ծագել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում:

(13-րդ կետը փոփ. 08.11.2018 թիվ 1264-Ն /գործողությունը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքված` ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրերի վրա/, 24.10.2024 թիվ 1688-Ն որոշումներ)

14. Քաղաքացու կողմից համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությանը վճարված հրաժարագնի 50 տոկոսը բարձրագույն ուսումնական հաստատությունը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 10 տոկոսը փոխանցում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության արտաբյուջետային հաշվին, իսկ 40 տոկոսը տնօրինում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Ձև N 1

 

----------------------------------------------

                         (զինվորական կոմիսարի կոչումը, անունը, ազգանունը)

 

ԴԻՄՈՒՄ

 

Հայտնում եմ Ձեզ, որ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համաձայն նպատակային ուսումնառության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով ցանկություն ունեմ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքելու ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր:

Կից ներկայացնում եմ անձը հաստատող և սովորելու (կամ դիմորդ հանդիսանալու) հանգամանքը հաստատող փաստաթղթերի պատճեններն ու գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվի համարին փոխանցված վճարի անդորրագիրը:

 

Դիմող _____________________________________ _____________________

             (ազգանունը, անունը, հայրանունը)       (ստորագրությունը)

 

____ ____________________ 20_____թ.

 

Ձև N 2

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՇՎԱԾ ՎԱՅՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Քաղաքացու |Ծննդյան |Զինվորական |Դիմումը   |Բարձրագույն |Պիտանիությու-|

|ը/կ|ազգանունը,|օրը,    |կոմիսարիատը|ներկայաց- |ուսումնական |նը զինվորական|

|   |անունը,   |ամիսը,  |           |նելու օրը,|հաստատու-   |ծառայության  |

|   |հայրանունը|տարեթիվը|           |ամիսը,    |թյունը,     |համար        |

|   |          |        |           |տարեթիվը  |ֆակուլտետը, |             |

|   |          |        |           |          |կուրսը, մաս-|             |

|   |          |        |           |          |նագիտացումը |             |

|___|__________|________|___________|__________|____________|_____________|

|___|__________|________|___________|__________|____________|_____________|

._________________________________________________________________________.

 

Ձև N 3

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N -----

 

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՇՎԱԾ ՎԱՅՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Քաղ. Երևան                                 ______ ______________20 թ.

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. ՀՀ պաշտպանության նախարարությունը, ի դեմս__________________________

(պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը)

___________________________________________________________________- ի,

 

(այսուհետ նախարարություն), մի կողմից, և քաղաքացի __________________

(անունը, հայրանունը, ազգանունը,

___________________________________________________________________- ը,

անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տալու ամսաթիվը և մարմինը)

(այսուհետ` քաղաքացի (այսուհետ նաև` կողմեր), մյուս կողմից, կնքեցին սույն քաղաքացիաիրավական պայմանագիրն այն մասին, որ քաղաքացին պարտավորվում է ուսումնառության ընթացքում անցնել զինվորական պատրաստություն և ուսումնառության ավարտից ու պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով անցնել կրտսեր սպայական կազմի պայմանագրային զինվորական ծառայություն (այսուհետ` ծառայություն)` կրտսեր հրամանատարական խմբի պաշտոնի համալրման զինվորական պատրաստություն անցած լինելու դեպքում` 2 տարի 3 ամիս ժամկետով, որում առաջին 3 ամիսը` շարքային կազմի պարտադիր զինծառայողի կարգավիճակով, իսկ բժշկական մասնագիտացում պահանջող պաշտոնների համալրման պատրաստություն անցած լինելու դեպքում` 1 տարի ժամկետով կլինիկական ռեզիդենտուրայում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով ուսումնառության և հետուսումնական 4 տարի ժամկետով:

(1.1-ին կետը փոփ. 08.11.2018 թիվ 1264-Ն, 11.07.2019 թիվ 888-Ն, 24.09.2021 թիվ 1550-Ն որոշումներ)

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Քաղաքացու իրավունքներն են`

2.1.1. բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետի ընթացքում ստանալ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում,

2.1.2. բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորել պետական բյուջեի միջոցների հաշվին` այն ուսումնական տարվանից սկսած, որի շրջանակներում կնքվել է սույն պայմանագիրը,

(2.1.2-րդ կետը փոփ. 08.11.2018 թիվ 1264-Ն որոշում)

2.1.3. կրտսեր հրամանատարական խմբի պաշտոնի համալրման զինվորական պատրաստություն անցած լինելու դեպքում բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ավարտից ու պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց և շարքային կազմի պարտադիր զինծառայողի կարգավիճակով պատրաստություն անցնելուց հետո նախարարությունից պահանջելու իր հետ կնքել պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր` իրեն նշանակելով ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող պաշտոնի և շնորհելով «լեյտենանտ» սպայական կոչում,

(2.1.3-րդ կետը փոփ. 11.07.2019 թիվ 888-Ն, 24.09.2021 թիվ 1550-Ն որոշումներ)

2.1.4. բժշկական մասնագիտացում պահանջող պաշտոնների համալրման պատրաստություն անցած լինելու դեպքում բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ավարտից ու պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց հետո նախարարությունից պահանջելու իր հետ կնքել պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր` իրեն ուսումնառության գործուղելով կլինիկական ռեզիդենտուրա և դրա ավարտից հետո իրեն նշանակելով բժշկական մասնագիտացմանը համապատասխանող պաշտոնի և շնորհելով «լեյտենանտ» սպայական կոչում,

2.1.5. պայմանագրային զինվորական ծառայության պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով զինվորական ծառայությունից արձակվելուց հետո 2 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրա ընդունվելու դեպքում սովորել անվճար` պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցման իրավունքով,

2.1.6. սույն պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում հրաժարվելու պայմանագրից:

2.2. Քաղաքացու պարտականություններն են`

2.2.1. բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում նախարարության ռազմաուսումնական հաստատությունում անցնել զինվորական պատրաստություն` հաստատված ծրագրի համաձայն, ինչպես նաև յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտից հետո նախարարության ռազմաբժշկական հաստատությունում անցնել բժշկական հետազոտություն և փորձաքննություն,

2.2.2. զինվորական պատրաստություն անցնելու ժամանակ պահպանել ռազմաուսումնական հաստատության ներքին կարգ ու կանոնը,

2.2.3. բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ավարտից ու պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց և շարքային կազմի պարտադիր զինծառայողի կարգավիճակով պատրաստություն անցնելուց հետո նախարարության հետ կնքել պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր` 1.1-ին կետում նախատեսված համապատասխան ժամկետներով,

(2.2.3-րդ կետը փոփ. 11.07.2019 թիվ 888-Ն որոշում)

2.2.4. սույն պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում պայմանագրից հրաժարվելու կամ բարձրագույն ուսումնական հաստատությունից կամ զինվորական պատրաստությունից ազատվելու և (կամ) հեռացվելու դեպքում, բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված դեպքերի, 1 ամսվա ընթացքում բարձրագույն ուսումնական հաստատությանը միանվագ վճարել այդ հաստատության վճարովի համակարգում իր մասնագիտության գծով ուսումնառության տարիների համար սահմանված ուսման վարձի հանրագումարի կրկնապատիկը (այսուհետ` հրաժարագին)` համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության կողմից ներկայացված հաշվարկի հիման վրա:

(2.2.4-րդ կետը փոփ. 08.11.2018 թիվ 1264-Ն /գործողությունը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքված` ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրերի վրա/ որոշում)

2.3. Նախարարության իրավունքներն են`

2.3.1. քաղաքացուց պահանջելու նախարարության ռազմաուսումնական հաստատությունում անցնել զինվորական պատրաստություն` հաստատված ծրագրի համաձայն, ինչպես նաև յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտից հետո նախարարության ռազմաբժշկական հաստատությունում անցնել բժշկական հետազոտություն և փորձաքննություն.

2.3.2. քաղաքացու կողմից զինվորական պատրաստության ծրագիրը չապահովելու դեպքում քաղաքացուն հեռացնելու զինվորական պատրաստությունից, ինչպես նաև նախարարության ռազմաբժշկական հաստատությունում բժշկական հետազոտության և փորձաքննության արդյունքներով քաղաքացու` ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում քաղաքացուն ազատելու զինվորական պատրաստությունից.

2.3.3. սույն պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում քաղաքացու կողմից պայմանագրից հրաժարվելու կամ բարձրագույն ուսումնական հաստատությունից կամ զինվորական պատրաստությունից անկախ պատճառներից ազատվելու և (կամ) հեռացվելու դեպքում վաղաժամկետ լուծելու պայմանագիրը և դադարեցնելու քաղաքացուն տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետումը:

2.4. Նախարարության պարտականություններն են`

2.4.1. ապահովել քաղաքացու զինվորական պատրաստությունը` հաստատված ծրագրի համաձայն, ինչպես նաև յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտից հետո նախարարության ռազմաբժշկական հաստատությունում քաղաքացու բժշկական հետազոտությունը և փորձաքննությունը.

2.4.2. քաղաքացուն ապահովել զինվորական համազգեստով և զինվորական պատրաստության ներգրավման օրերին մեկանգամյա սննդով` համապատասխան ռազմաուսումնական հաստատության կուրսանտների համար նախատեսված կարգով.

2.4.3. նախարարության մասով ապահովել սույն պայմանագրի 2.1.1-ին, 2.1.3-րդ և 2.1.4-րդ կետերի կատարումը:

 

3. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

3.1. Նախարարության կողմից սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունները խախտելու դեպքում քաղաքացին իրավունք ունի իր խախտված իրավունքներն օրենքով սահմանված կարգով բողոքարկելու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կամ դատարան:

3.2. Սույն պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում քաղաքացու կողմից պայմանագրից հրաժարվելու կամ բարձրագույն ուսումնական հաստատությունից կամ զինվորական պատրաստությունից անկախ պատճառներից ազատվելու և (կամ) հեռացվելու դեպքում քաղաքացին կորցնում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի` օրենքով սահմանված կարգով:

3.3. Սույն պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում քաղաքացու կողմից պայմանագրից հրաժարվելու կամ բարձրագույն ուսումնական հաստատությունից կամ զինվորական պատրաստությունից ազատվելու և (կամ) հեռացվելու դեպքում, բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված դեպքերի, քաղաքացին պարտավոր է 1 ամսվա ընթացքում բարձրագույն ուսումնական հաստատությանը միանվագ վճարել սույն պայմանագրի 2.2.4-րդ կետում սահմանված հրաժարագինը:

(3.3-րդ կետը փոփ. 08.11.2018 թիվ 1264-Ն /գործողությունը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքված` ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրերի վրա/ որոշում)

 

4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

4.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու օրվանից և գործում է բարձրագույն ուսումնական հաստատությունում քաղաքացու ուսումնառության և (կամ) Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունում զինվորական պատրաստություն անցնելու ամբողջ ժամկետով:

4.2. Պայմանագիրը լուծվում է պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հիման վրա կամ վաղաժամկետ` սույն պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում քաղաքացու կողմից պայմանագրից հրաժարվելու կամ բարձրագույն ուսումնական հաստատությունից կամ զինվորական պատրաստությունից անկախ պատճառներից ազատվելու և (կամ) հեռացվելու հիմքով:

4.3. Պայմանագիրը կնքվում է երկու օրինակից, որոնցից յուրաքանչյուրն ունի հավասար իրավաբանական ուժ: Պայմանագրի մեկ օրինակը տրվում է քաղաքացուն, իսկ մյուս օրինակը պահվում է նախարարությունում:

 

5. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

          ՔԱՂԱՔԱՑԻ                               ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    _____________________                     _____________________  

    (անվան ու հայրանվան սկզբնատառերը,    (պաշտոնատար անձի կոչումը, անվան ու

    ազգանունը)                           հայրանվան սկզբնատառերը, ազգանունը)

___________________________________________________________________

(անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը)

    _____________________                       _____________________

      (ստորագրությունը)                           (ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

    ______ ______________20 թ.                  ______ ______________20 թ.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թվականի ապրիլի 12-ի

N 430-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԻ ՎՐԱ ԱՌԱՆՑ ԸՆԴՀԱՏՄԱՆ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱՄ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՍՈՎՈՐՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԵՎ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Սույն պայմաններով կարգավորում են Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիներին նպատակային ուսումնառության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու, ինչպես նաև տրված տարկետումը դադարելու հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը կամ նոյեմբերի 1-ն ապահովում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից վարվող «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ի (այսուհետ` Համակարգ) միջոցով զինվորական հաշվառման կանգնած քաղաքացիների` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու համար հիմք հանդիսացող տվյալների ինքնաշխատ, առցանց ներկայացումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն` տարկետման ենթակա քաղաքացիների ուսումնառության վերաբերյալ անհրաժեշտ տվյալների հասանելիությունը տարածքային զինվորական կոմիսարիատների համար ապահովելու նպատակով:

(2-րդ կետը փոփ. 12.04.2024 թիվ 499-Ն որոշում)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 12.04.2024 թիվ 499-Ն որոշում)

4. Օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող, 18 տարին լրանալու օրվա դրությամբ հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառությունը չավարտած և հայտարարված զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիները ամառային զորակոչի համար մինչև հունիսի 1-ը, իսկ ձմեռային զորակոչի համար` մինչև դեկտեմբերի 1-ը դիմում են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն պայմանների 5-րդ կետում նախատեսված ամփոփ անվանացուցակներում ընդգրկվելու համար: Դիմումին կից ներկայացվում են նաև քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի, դրանց բացակայության դեպքում` անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը, ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը` կրթական ծրագրի տեսակի և համապատասխան կրթական ծրագրով քաղաքացու ուսումնառության սկզբի և ավարտի ժամկետների վերաբերյալ տեղեկատվությամբ, իսկ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորողների մասով` նաև հիմնական հանրակրթական ծրագիր անցած լինելու ավարտական վկայականի պատճենը: Օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատությունների կողմից տրված փաստաթղթերը պետք է վավերացված` նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ: Սույն կետով սահմանված ժամկետներից հետո ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման և վերադարձվում են երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(4-րդ կետը փոփ. 12.04.2024 թիվ 499-Ն որոշում)

5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ճշգրտում է ստացված դիմումները, ըստ անհրաժեշտության կատարում է նաև լրացուցիչ ճշգրտումներ և սույն պայմանների 4-րդ կետում նշված տեղեկությունների համաձայն կազմած քաղաքացիների ամփոփ անվանացուցակներն ու օտարերկրյա պետություններում սովորող քաղաքացիների դիմումները և այլ փաստաթղթեր, մինչև յուրաքանչյուր տարվա համապատասխանաբար հունիսի 10-ը կամ դեկտեմբերի 10-ը, ուղարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:

(5-րդ կետը փոփ. 12.04.2024 թիվ 499-Ն որոշում)

6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված օտարերկրյա պետություններում սովորող քաղաքացիների անվանացուցակները, դիմումները և այլ փաստաթղթեր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից մինչև յուրաքանչյուր տարվա համապատասխանաբար հունիսի 15-ը կամ դեկտեմբերի 15-ն ուղարկվում են համապատասխան զինվորական կոմիսարիատներ` քաղաքացիների տարկետումն օրենքով սահմանված կարգով ձևակերպելու համար: Զինվորական կոմիսարիատները Հայաստանի Հանրապետությունում սովորող քաղաքացիների տարկետումը սահմանված կարգով ձևակերպում են սույն պայմանների 2-րդ կետում նշված համակարգում առկա տվյալների հիման վրա, իսկ օտարերկրյա պետություններում սովորող քաղաքացիների տարկետումը` սույն կետում նշված կարգով ստացված անվանացուցակների հիման վրա` մինչև քաղաքացու ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 19 տարին լրանալու օրը:

(6-րդ կետը փոփ. 12.04.2024 թիվ 499-Ն որոշում)

7. Տրված տարկետման ժամկետի ընթացքում տարկետման իրավունքը դադարում է քաղաքացուն համապատասխան ուսումնական հաստատությունից անկախ պատճառներից ազատելու և (կամ) հեռացնելու դեպքում: Քաղաքացուն Հայաստանի Հանրապետության համապատասխան ուսումնական հաստատությունից ազատելու և (կամ) հեռացնելու մասին հրամանը` դրա տալու օրվանից հետո ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան ուսումնական հաստատության կողմից ներկայացվում է քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային զինվորական կոմիսարիատ: Տարկետման իրավունքը դադարած քաղաքացուն տարածքային զինվորական կոմիսարիատի կողմից տրվում է ծանուցագիր` հայտարարված զորակոչի շրջանակներում զորակոչին մասնակցելու վերաբերյալ:

 

(2-րդ հավելվածը փոփ. 11.07.2019 թիվ 888-Ն, 24.10.2024 թիվ 1688-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.2018
N 430-Ն
Որոշում