Սեղմել Esc փակելու համար:
«ԽԵԼԱՑԻ ՔԱՂԱՔ»-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԽԵԼԱՑԻ ՔԱՂԱՔ»-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

1 մարտի 2018 թվականի N 8

 

12. «ԽԵԼԱՑԻ ՔԱՂԱՔ»-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ`

1) «Խելացի քաղաք»-ի ստեղծման հայեցակարգին` համաձայն N 1 հավելվածի.

2) «Խելացի քաղաք»-ի ստեղծման հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցին` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թ. մարտի 1-ի նիստի

N 8 արձանագրային որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ «ԽԵԼԱՑԻ ՔԱՂԱՔ»-Ի ՍՏԵՂԾՄԱՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, տեղեկատվական հասարակության կայացման և բնակչության կենսամակարդակի բարձրացման ներկա և ապագա մարտահրավերների տեսանկյունից պահանջվում է նոր մոտեցումներ, մեխանիզմներ, հմտությունների համախումբ և կարողություններ, որոնք պետք է որոշել և ամրացնել` հիմք ստեղծելու համար աճող բնակչության կարիքների և պահանջների, ինչպես նաև ոլորտում իրականացվող քաղաքականության և բյուջեի հատկացումների համար:

2. Հաշվարկների համաձայն աշխարհի բնակչության 50 տոկոսից ավելին բնակվում է քաղաքներում: ՈՒրբանիզացիան ընթանում է աննախադեպ տեմպերով: Գալիք 20 տարիների ընթացքում աշխարհի բնակչությունը, ըստ ՄԱԿ-ի հաշվարկների, կավելանա ևս 2 միլիարդով: 2030թ սպասվում է, որ բնակչության մոտ 60%-ը բնակվելու է քաղաքներում` հիմնականում կենտրոնացվելով զարգացող աշխարհի քաղաքային կոնգլոմերատներում և մեգաքաղաքներում:

3. Քաղաքները դարձել են ազգային զարգացման շարժիչ ուժ, որոնց կառավարման համակարգերն ու կարողությունները շատ դինամիկ են և ենթարկվում են մշտական փոփոխությունների:

4. Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ձևավորված է 502 համայնք, որոնցից 46-ը` քաղաքային բնակավայր ընդգրկող (այսուհետև` քաղաք): Քաղաքային բնակավայրերի թիվը 49 է: Քաղաքաբնակ 1919,62 հազար բնակչից 1066,3 հազարն ապրում է միայն Երևան քաղաքում, իսկ 853,32 հազարը` մնացած 48 քաղաքներում (յուրաքանչյուր քաղաքում` միջինը 18 հազար բնակիչ):

 

II. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

 

5. «Խելացի քաղաք» հայեցակարգի (այսուհետև` Հայեցակարգ) մշակման նախադրյալներն են.

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի թիվ 122-Ն որոշման 1-ին հավելվածի 22-րդ կետ,

2) Քաղաքացիական հասարակության զարգացվածության մակարդակի բարձրացումը,

3) Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ քաղաքացիներին պետական և համայնքների աշխատանքներին մասնակից դարձնելը,

4) Տեխնոլոգիական լուծումների ներդրմամբ և զարգացմամբ քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումը:

 

III. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

6. Հայեցակարգի տեսլականը

1) «Խելացի քաղաք»-ը դա մշտապես զարգացող քաղաքային բնակավայր է, որտեղ կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիական մոտեցումները քաղաքացիների և քաղաքի հյուրերի անվտանգ և հարմարավետ կյանքի պայմանների ապահովման համար, իրականացնելով տարբեր սոցիալական խմբերի կարիքներից բխող համաչափ տարածքային պլանավորման մոտեցումների վրա հիմնված զարգացման արդյունավետ ծրագրեր, հաշվի առնելով աղետների վտանգների, կլիմայի փոփոխության հետևանքով, տեխնածին և մարդկային գործունեության արդյունքում առաջացած բոլոր ռիսկերը:

2) Ըստ քաղաքի կարիքների համապատասխան տեխնոլոգիաների ներդրման միջոցով վերջիներիս լուծումների դյուրինացում և կառավարելիության մակարդակի բարձրացում:

7. Հայեցակարգի նպատակները

Հայեցակարգի նպատակներն են.

1) Քաղաքի առջև ծառացած մարտահրավերների լուծում` հիմնված նորարարական մոտեցումների վրա,

2) Կայուն համաչափ քաղաքային զարգացման գործընթացի ապահովում,

3) Քաղաքացիների արդյունավետ մասնակցության ապահովում քաղաքի զարգացման և կառավարման գործընթացներին,

4) Տեղեկատվական և նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ դիմակայուն և անվտանգ միջավայրի ամրապնդում,

5) Տեղեկացվածության և իրազեկման մակարդակի բարձրացում,

6) Նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ քաղաքացիների կենսամակարդակի բարձրացում,

7) Տեխնոլոգիաների ներդրման և կիրառման փորձի փոխանակում

8) Մշակել մոտեցումներ Հայաստանի Հանրապետությունում «Խելացի քաղաք»-ների ձևավորման համար:

 

IV. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

8. Հայեցակարգի հիմնական սկզբունքները են`

1) Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների ներդրմամբ քաղաքացիների անվտանգության ապահովում,

2) Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների ներդրմամբ և կիրառմամբ քաղաքի կառավարում և կառավարման արդյունավետության բարձրացում,

3) Տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ պայմանավորված ֆիզիկական տարածությունների կրճատում,

4) Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների կիրառմամբ արտակարգ իրավիճակների կանխատեսում և վնասների նվազեցում,

5) Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների կիրառմամբ կրթական մակարդակի բարձրացում և բնակչության աճի կառավարելիություն

6) Քաղաքի աշխարհագրական և տնտեսական գործոններով պայմանավորված առաջնահերթությունների վերհանում և նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ լուծման մեխանիզմների մշակում

7) կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների անհրաժեշտ մակարդակի ապահովում և ենթակառուցվածքների պաշտպանվածության մշտական արդիականացում:

 

V. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

9. Ըստ խելացի լուծումների պահանջարկի` տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության առումով համայնքներում առկա իրավիճակի վերլուծություն (այսուհետև` պահանջարկի վերլուծություն).

1) Մշակել ըստ խելացի լուծումների պահանջարկի` տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության առումով ՀՀ համայնքներում առկա իրավիճակի վերլուծություն վերհանելով առկա խնդիրները` ըստ առաջնահերթության, հաշվի առնելով սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակը, անվտանգության, քաղաքաշինական, բնապահպանական, կոմունալ կենցաղային և այլ առանձնահատկությունները: Նմանատիպ առանձնահատկություններով քաղաքների համար անհրաժեշտ է ընտրել «խելացի լուծումների» ընտրություն տարբեր ոլորտներում և տարբեր լուծումներով, որը թույլ կտա հետագայում իրականացնել ներդրման արդյունավետության գնահատում և փորձի փոխանակում:

10. «Խելացի քաղաքացի» - քաղաքացիների հմտությունների բարձրացում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում.

1) Մշակել ծրագրեր որոնց միջոցով քաղաքում ներդրված նորագույն տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունները մատչելի և հասանելի կդառնան քաղաքացիներին, ինչպես նաև կապահովեն քաղաքացիների անվտանգությունը տարատեսակ աղետներից և վտանգներից:

11. «Խելացի կառավարում» - տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ քաղաքի կառավարման արդյունավետ համակարգերի ներդրում.

1) Մշակել ծրագրեր որոնց իրականացման արդյունքում քաղաքի կառավարման համակարգերը կդառնան քաղաքացիակենտրոն և կառավարման համակարգի գլխավոր նպատակը կհամարվի քաղաքացու համար անվտանգ ու բարենպաստ պայմանների և համաչափ զարգացման գործընթաց, ինչպես նաև ստեղծել ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, կոյուղու, գազամատակարարման, ջրահեռացման և այլ ենթակառուցվածքներ շահագործվեն անվտանգ և հուսալի մեկ կենտրոնից կառավարվող և տվյալները մշակող մեկ համակարգով:

12. Հեշտ, մատչելի, հասանելի ծառայություններ բոլորի համար.

1) Մշակել ծրագրեր որոնց իրականացման արդյունքում տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցված նորագույն ծառայությունները հասանելի և մատչելի լինեն քաղաքի բնակչության բոլոր շերտերի համար` տարեցների, երեխաների, հաշմանդամների, սոցիալապես անապահով և այլ խավերի:

13. Որակյալ ծառայություններ քաղաքացիներին և հյուրերին.

1) Մշակել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ծրագրեր որոնց իրականացումը հնարավորություն կընձեռի քաղաքացիներին և հյուրերին տեղեկանալ քաղաքի և մատուցվող ծառայությունների մասին և հարմարավետ, հասանելի, մատչելի ու արդյունավետ կերպով օգտվել քաղաքում մատուցվող ծառայություններից:

14. Հուսալի և արդյունավետ տրանսպորտային համակարգ.

1) Մշակել ծրագրեր, որոնց իրականացման արդյունքում տրանսպորտային համակարգերը կթվայնացվեն և հասանելի կլինեն բնակչության` ապահովելով հասանելիություն, հուսալիություն ու արդյունավետություն:

15. Բնակիչների արդյունավետ ներգրավում` խնդիրների լուծման համար.

1) Մշակել ծրագրեր, որոնց իրականացման արդյունքում նոր տեխնոլոգիաների ներդրմամբ յուրաքանչյուր բնակիչ, անկախ սոցիալական դիրքից, մասնակից կլինի քաղաքի խնդիրների լուծման գործընթացին:

16. Էներգախնայողության խթանում, քարոզչական աշխատանք և ծրագրեր.

1) Մշակել ծրագրեր, որոնց ներդրումը կհանգեցնի տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ Էներգախնայողության:

17. Ռեսուրսների արդյունավետ կառավարում` հաշվետվողականության ավելացում.

1) Մշակել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ նոր ծրագրեր, որոնց կիրառմամբ ռեսուրսների կառավարման գործընթացը կլինի բաց ու թափանցիկ բնակչության բոլոր շերտերի համար հասանելի:

18. Անվտանգ քաղաք բնակիչների և հյուրերի համար.

1) Քաղաքի տարածքը ենթակա է տարբեր վտանգների ազդեցության: Այդ նպատակով մշակել ծրագրեր, որոնք ուղղված կլինեն այդ վտանգների կանխման և կանխարգելման, ինչպես նաև վտանգի հնարավոր ծագման դեպքում բնակչության պաշտպանությանն ուղղված գործողությունների կատարմանը: Դա նշանակում է` հասնել նրան, որ քաղաքի զարգացման ծրագրերը ներառեն աղետների ռիսկի նվազեցման ենթածրագրեր, ինչը կնպաստի բնակչության և հյուրերի անվտանգության ապահովմանը:

19. Առաջարկել համայնքների ղեկավարներին` «Խելացի քաղաք»-ի ստեղծում ծրագրերի իրականացման ժամանակ առաջնորդվել սույն հայեցակարգում սահմանված մոտեցումներով:

 

VI. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

20. Քաղաքի անձնագրերի պատրաստում` ըստ ոլորտային «Խելացի լուծումների» անհրաժեշտության և առաջնահերթության,

21. Քաղաքի և քաղաքում մատուցվող ծառայությունների մասին անհրաժեշտ տեղեկատվության հասանելիության ապահովում,

22. Տեխնոլոգիական լուծումների ներդրման և շահագործման փորձի փոխանակում,

23. Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ բարձրակարգ ծառայությունների մատուցում` քաղաքացիներին, բիզնեսին և քաղաքի հյուրերին,

24. Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կառավարման գործընթացի կատարելագործում,

25. Նորարարությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծում և ներդրումների ներգրավում,

26. Սոցիալական և տնտեսական զարգացում:

 

VII. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

27. Հայեցակարգի ֆինանսավորումը կարող է իրականացվել «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների և օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թ. մարտի 1-ի նիստի

N 8 արձանագրային որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

«ԽԵԼԱՑԻ ՔԱՂԱՔ»-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|  |Միջոցառում    |Ակնկալվող արդյունք    |Կատարման|Կատարող       |Ֆինանսա-|

|  |              |                      |ժամկետ  |              |վորման  |

|  |              |                      |        |              |աղբյուր |

|__|______________|______________________|________|______________|________|

|1.|Ըստ խելացի    |ՀՀ համայնքներում ՏՏ   |2018    |Հայաստանի     |ֆինանսա-|

|  |լուծումների   |կիրառության առումով   |թվականի |Հանրապետության|վորում  |

|  |պահանջարկի`   |առկա իրավիճակի        |նոյեմբե-|տարածքային    |չի պա-  |

|  |տեղեկատվական  |վերաբերյալ ամփոփ      |րի 2-րդ |կառավարման և  |հանջվում|

|  |տեխնոլոգիաների|տեղեկատվության հիման  |տասնօր- |զարգացման     |        |

|  |կիրառության   |վրա վեր հանել խելացի  |յակ     |նախարարություն|        |

|  |առումով       |լուծումների պահանջարկի|        |              |        |

|  |համայնքներում |առկա խնդիրները, ըստ   |        |              |        |

|  |առկա իրավիճակի|առաջնահերթության`     |        |              |        |

|  |վերլուծություն|հաշվի առնելով սոցիալ- |        |              |        |

|  |              |տնտեսական զարգացման   |        |              |        |

|  |              |մակարդակը,            |        |              |        |

|  |              |անվտանգության,        |        |              |        |

|  |              |քաղաքաշինական,        |        |              |        |

|  |              |բնապահպանական,        |        |              |        |

|  |              |կոմունալ կենցաղային   |        |              |        |

|  |              |և  այլ                |        |              |        |

|  |              |առանձնահատկությունները|        |              |        |

|__|______________|______________________|________|______________|________|

|2.|ՀՀ            |Առկա լուծումների      |2018    |Հայաստանի     |ֆինանսա-|

|  |համայնքներում |տեսակների բացահայտում |թվականի |Հանրապետության|վորում  |

|  |ՏՏ կիրառության|և  ըստ գործոնների`    |փետրվարի|տրանսպորտի,   |չի պա-  |

|  |առումով ըստ   |քաղաքային համայնքների |2-րդ    |կապի և        |հանջվում|

|  |խելացի        |դասակարգում           |տասնօր- |տեղեկատվական  |        |

|  |լուծումների   |                      |յակ     |տեխնոլոգիաների|        |

|  |պահանջարկի    |                      |        |նախարարություն|        |

|  |արդյունքների  |                      |        |              |        |

|  |ամփոփում և    |                      |        |              |        |

|  |վերլուծություն|                      |        |              |        |

|__|______________|______________________|________|______________|________|

|3.|Միջազգային    |Մշակել խելացի         |2019    |Հայաստանի     |ֆինանսա-|

|  |փորձի հիման   |լուծումների ներդրման  |թվականի |Հանրապետության|վորում  |

|  |վրա մշակել    |փաթեթներ              |ապրիլի  |տրանսպորտի,   |չի պա-  |

|  |անհրաժեշտ     |                      |3-րդ    |կապի և        |հանջվում|

|  |խելացի        |                      |տասնօր- |տեղեկատվական  |        |

|  |լուծումների   |                      |յակ     |տեխնոլոգիաների|        |

|  |ձևաչափերի  և  |                      |        |նախարարություն|        |

|  |չափանիշների   |                      |        |              |        |

|  |մեթոդական     |                      |        |              |        |

|  |ցուցումներ    |                      |        |              |        |

|__|______________|______________________|________|______________|________|

|4.|«Խելացի       |1) Օրենսդրական դաշտի  |2019    |Հայաստանի     |ֆինանսա-|

|  |քաղաք»-ների   |վերլուծություն և      |թվականի |Հանրապետության|վորում  |

|  |ստեղծման      |խոչընդոտների          |դեկտեմ- |տարածքային    |չի պա-  |

|  |նպատակով      |բացահայտում           |բերի    |կառավարման և  |հանջվում|

|  |օրենսդրական   |2) Օրենսդրական ակտերի |2-րդ    |զարգացման     |        |

|  |բարեփոխումների|մշակում               |տասնօր- |նախարարու-    |        |

|  |իրականացում   |                      |յակ     |թյուն,        |        |

|  |              |                      |        |Հայաստանի     |        |

|  |              |                      |        |Հանրապետության|        |

|  |              |                      |        |տրանսպորտի,   |        |

|  |              |                      |        |կապի և        |        |

|  |              |                      |        |տեղեկատվական  |        |

|  |              |                      |        |տեխնոլոգիաների|        |

|  |              |                      |        |նախարարություն|        |

|__|______________|______________________|________|______________|________|

|5.|Ըստ անհրաժեշ- |Ըստ                   |2020    |Հայաստանի     |ֆինանսա-|

|  |տության խելացի|առանձնահատկությունների|թվականի |Հանրապետության|վորում  |

|  |լուծումների   |մշակել «Խելացի        |մարտի   |տարածքային    |չի պա-  |

|  |փաթեթներին    |քաղաք»-ի ծրագիր`      |2-րդ    |կառավարման և  |հանջվում|

|  |համապատասխան  |հավանական գործընկեր   |տասնօր- |զարգացման     |        |

|  |«Խելացի       |գտնելու նպատակով      |յակ     |նախարարու-    |        |

|  |քաղաք»-ների   |                      |        |թյուն,        |        |

|  |ծրագիր մշակման|                      |        |Հայաստանի     |        |

|  |աշխատանքների  |                      |        |Հանրապետության|        |

|  |համակարգում   |                      |        |տրանսպորտի,   |        |

|  |              |                      |        |կապի և        |        |

|  |              |                      |        |տեղեկատվական  |        |

|  |              |                      |        |տեխնոլոգիաների|        |

|  |              |                      |        |նախարարություն|        |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.03.2018
N 8
Արձանագրային որոշում