Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՔԱԽՈՐՇԵՐՈՒՄ, ԹՈՒՆԵԼՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԼ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՔԱԽՈՐՇԵՐՈՒՄ, ԹՈՒՆԵԼՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԼ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ, ՎԵՐԳԵՏՆՅԱ ՀԱՆՔԵՐՈՒՄ ...

 

 

326.1478.221217

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»        12            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32617487

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

5 դեկտեմբերի 2017 թվականի N 1478-Ն

 

ՀԱՆՔԱԽՈՐՇԵՐՈՒՄ, ԹՈՒՆԵԼՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԼ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ, ՎԵՐԳԵՏՆՅԱ ՀԱՆՔԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՀԱՆՔԱՓՐԿԱՐԱՐ ՋՈԿԱՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՕԳՆԱԿԱՆ

 

167. Հանքափրկարար ջոկատի հրամանատարի օգնականը համարվում է ջոկատի ստորաբաժանումների անձնակազմի ուղղակի ղեկավարը և նրանց օպերատիվ աշխատանքի համար հրամանատարին հավասար պատասխանատվություն է կրում:

168. Եթե հանքափրկարար ջոկատի հրամանատարի օգնականը առաջինն է գալիս հանք, մինչև ջոկատի հրամանատարի գալը ղեկավարում է հանքափրկարարական աշխատանքների կատարումը:

169. Եթե հանքափրկարարական աշխատանքների ղեկավարումը կատարվում է ջոկատի հրամանատարի կամ ուրիշ` նրանից կարգով բարձր հրամանատարության կողմից, այդ դեպքում նա ղեկավարում է հանքահորում կատարվող հանքափրկարարական աշխատանքները:

170. Ջոկատի հրամանատարի օգնականը պետք է մշտապես տեղյակ լինի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին և պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում փոխարինելու ջոկատի հրամանատարին:

 

ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՀԱՆՔԱՓՐԿԱՐԱՐ ՀԵՆԱԿԵՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ

 

171. Ստորգետնյա հանքափրկարար հենակետի հրամանատարը մինչև ջոկատի հանք գալը գործում է վթարի վերացման աշխատանքների պատասխանատու ղեկավարի հրահանգով ու պատասխանատու է հենակետի անձնակազմի օպերատիվ գործունեության համար:

172. Տեղեկանալով վթարի մասին ստորգետնյա հանքափրկարար հենակետի հրամանատարը պարտավոր է`

1) անմիջապես ներկայանալ վթարի վերացման աշխատանքների պատասխանատու ղեկավարին` հանձնարարական ստանալու համար.

2) վթարների հետևանքների վերացման աշխատանքների պատասխանատու ղեկավարի բացակայության դեպքում հանքի դիսպետչերին տեղեկացնել իր որոշման մասին և կանչով եկած շնչադիմակավորների հետ, ըստ վթարի բնույթի, վերցնել անհրաժեշտ հանդերձանքը ու սկսել վթարի հետևանքների վերացման և տուժածներին օգնելու աշխատանքները.

3) վթարի հետևանքների վերացման համար օգտագործել ստորգետնյա խուցերում, լեռնային փորվածքներում և հանքի ստորգետնյա պահեստներում գտնվող հանդերձանքը, նյութերը և միջոցները.

4) լեռնային փորվածքներով վթարի վայր շարժվելու ժամանակ հանդիպող մարդկանց ուղարկել մակերևույթ կամ մաքուր օդ պարունակող փորվածքներ.

5) հանքափրկարար ջոկատի հրամանատարի հանք գալուն պես, վթարային տեղամասի վիճակի մասին նրան զեկուցել հեռախոսով կամ հանքի մակերևույթ դուրս գալուց անմիջապես հետո:

173. Այն դեպքում, երբ ստորգետնյա հենակետի անձնակազմը կատարում է օպերատիվ հանձնարարական լրիվ կազմով, ստորգետնյա հենակետի հրամանատարը գործում է որպես ջոկի հրամանատար:

 

ՋՈԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ

 

174. Ջոկի հրամանատարը համարվում է ջոկի անձնակազմի անմիջական պետը և ղեկավարում է ջոկի բոլոր գործողությունները:

175. Օպերատիվ հանձնարարականներ կատարելիս ջոկի հրամանատարը պետք է խրախուսի շնչադիմակավորների նախաձեռնությունը, խիզախությունն ու հերոսությունը, անձնակազմի կյանքի և առողջության համար ցուցաբերի հոգատարություն:

176. Ջոկի հրամանատարը պարտավոր է`

1) իմանալ ջոկի առաջադրանքը և ծանոթանալ աշխատանքի ընդհանուր պլանին վթարի հետևանքների վերացման համար.

2) ջոկի անձնակազմին բացատրի ստացված հանձնարարականը, աշխատող հանքափրկարար ստորաբաժանման խնդիրները և նշել ստորգետնյա բազայի տեղը.

3) ապահովել հանձնարարված օպերատիվ խնդրի անվերապահ կատարում.

4) տեղում հանքափրկարար ջոկատի ավագ հրամանատարության բացակայելու դեպքում, վթարի վայր առաջինը հասած ջոկի հրամանատարը ծանոթանում է վթարային տեղամասի դրությանը, վթարի հետևանքների վերացման աշխատանքների պատասխանատու ղեկավարից ստանում է գրավոր հանձնարարականը և սկսում է այն կատարել.

5) մշտական կապի մեջ լինել հանքափրկարար աշխատանքների ղեկավարի հետ, նրան պարբերաբար հայտնելով վթարային տեղամասի վիճակի և ջոկի գործունեության մասին.

6) հանք իջեցնելուց ու շնչադիմակ հագնելուց առաջ հետևել շնչադիմակի վիճակի ստուգմանը և շնչադիմակը ճիշտ հագնելուն, ստուգել յուրաքանչյուրի հանդերձանքի գոյությունը և համոզվել վերցված սարքերի համապատասխանությանը վթարի բնույթին ու ստացված հանձնարարությանը.

7) որոշել շնչադիմակները հագնելու տեղը, (եթե հանքափրկարար աշխատանքների ղեկավարը այդ մասին տվյալներ չունի) և այդ մասին հայտնել ջոկի անձնակազմին: Որոշել ու ջոկի անձնակազմին հայտնել թթվածնային բալոնի ճնշման այն թվային մեծությունը, որի դեպքում ջոկը պետք է դադարեցնի օպերատիվ աշխատանքները և վերադառնա բազա.

8) հետևի շնչադիմակավորների ինքնազգացողությանը, հանդերձանքին և հետևի թթվածնի ճիշտ օգտագործմանը.

9) որևէ շնչադիմակի անսարքության կամ անձնակազմից որևէ մեկի վատ ինքնազգացողության դեպքում անմիջապես, ամբողջ ջոկը դուրս բերել մաքուր օդ պարունակող միջավայր.

10) անձնական օրինակով օժանդակել ջոկի առջև դրված խնդրի կատարմանը.

11) հանձնարարականը կատարելուց վերադառնալիս որոշել շնչադիմակները հանելու տեղը.

12) գազ պարունակող միջավայրից դուրս գալուն պես, ստորգետնյա բազայում կամ հրամանատարական պունկտում գտնվող ավագ հրամանատարին զեկուցել հանձնարարականի կատարման ու վթարային տեղամասի վիճակի մասին.

13) հանքից դուրս գալուն պես, հանքափրկարարական աշխատանքների ղեկավարին զեկուցել հանձնարարականի կատարման մասին, հետևել շնչադիմակների և մյուս հանդերձանքի կարգի բերելուն:

 

ՇՆՉԱԴԻՄԱԿԱՎՈՐ

 

177. Վթարների հետևանքների վերացման աշխատանքների կատարումը շնչադիմակավորից պահանջում է բարոյական ու ֆիզիկական ուժերի մեծ լարում, ուստի նա պետք է լինի ֆիզիկապես ամրակազմ և տոկուն, խիզախ ու վճռական և վթարներում տուժած անձանց օգնելու ու փրկելու գործում չխնայի իր ուժերը, եթե անհրաժեշտ է նաև` կյանքը:

178. Շնչադիմակավորը պետք է արագ ու ճշգրիտ կատարի հրամանատարների կարգադրությունները և նրանց հետ լինի մշտական կապի մեջ:

179. Շնչադիմակավորը պարտավոր է`

1) կարողանալ օգտագործել տեխնիկական միջոցները, իմանալ ջոկի օպերատիվ խնդիրները.

2) մանրակրկիտ հիշել հանքում անցած ճանապարհը, աշխատատեղ գնալու ճանապարհին ուշադրություն դարձնել փորվածքների վիճակին.

3) կատարելով իր խնդիրները, ջոկի մյուս շնչադիմակավորներին օգնել աշխատանքում, հետևել նրանց վիճակին և ոչ մի անգամ ինքնակամ չհեռանալ աշխատատեղից (ջոկից).

4) հետևել աշխատանքի ընթացքին և ընկերների գործողություններին, աշխատատեղի վիճակին և նկատված վտանգի մասին հայտնել ջոկի հրամանատարին, օգտագործելով ընդունված կապի միջոցները (ազդանշանային կոդով, ժեստիկուլյացիայով, կավճե գրառումով և այլն).

5) շնչադիմակում անսարքություններ նկատելու կամ ինքնազգացման վատացման նշաններ զգալու դեպքում այդ մասին անմիջապես հայտնել ջոկի հրամանատարին.

6) մշտապես, մանոմետրի միջոցով, հետևել շնչադիմակի թթվածնային բալոնի ճնշմանը, վթարային փականից աննպատակ չօգտվել գազով լցված միջավայրում, չփորձել խոսել երբ ռեսպիրատորի փողածայրը (մուշտուկը) բերանում է, շնչադիմակը հագնել կամ հանել միայն հրամանատարի ցուցումով.

7) ճիշտ իմանալ ստորգետնյա բազայի (պահեստային ջոկի) գտնվելու վայրը.

8) հանքից դուրս գալուն պես շնչադիմակը վերալիցքավորել, ստուգել նրա աշխատանքային պարամետրերը, կարգի բերել իրենց տրամադրված սարքավորումներն ու արտահագուստը:

 

ՀԵՌԱԽՈՍԻ ՄՈՏ ԳՏՆՎՈՂ ՀԵՐԹԱՊԱՀԸ

 

180. Ջոկատում հեռախոսի մոտ գտնվող հերթապահը կատարում է ծառայություն, որը հանդիսանում է հանքափրկարար ջոկատի կարևոր աշխատանքներից մեկը, ուստի նա չպետք է տարվի ուշադրությունը շեղող խոսակցությամբ ու զբաղմունքով:

181. Հեռախոսի մոտ հերթապահը նշանակվում է ջոկի հրամանատարի կողմից նախօրոք որոշված հերթականության համաձայն:

182. Ջոկում հեռախոսի մոտ հերթապահողը պարտավոր է`

1) մշտապես գտնվել հեռախոսի մոտ, ընդունել վթարների հետևանքների վերացման կանչերը, ինչպես նաև ընդունել և ժամանակին հայտնել հեռախոսով հայտնված բոլոր ծառայողական հրահանգներն ու հաղորդումները.

2) հանքում տեղի ունեցած վթարի մասին ստանալով տեղեկություն անմիջապես միացնել «տագնապ» ազդանշանը, լրացնել ուղեգիրը (երկու օրինակ), այն հնարավոր վթարների պլանի հետ միասին հանձնել մեկնող ջոկի հրամանատարին.

3) կազմակերպել դիսպոզիցիայով նախատեսված ստորաբաժանումների կանչը և հանքից ընդունել լրացուցիչ տեղեկություններ:

183. Հեռախոսի մոտ հերթապահողին փոխարինելը թույլատրվում է բացառիկ դեպքերում, երբ այդ անհրաժեշտ է մեկնող ջոկի լրիվ կոմպլեկտավորման համար:

184. Հանքի հեռախոսի (շախտաֆոնի կամ ուրիշ տիպի կապի միջոցների) մոտ հերթապահության ժամանակ պետք է լինել աչալուրջ, մշտական կապի մեջ լինել աշխատող ջոկերի և հրամանատարական կետի հետ: Հանքափրկարարական աշխատանքների ղեկավարներին կանոնավոր կերպով տեղեկացնել իրադրության ու ջոկերի աշխատանքների մասին:

 

ԿԱՊԱՎՈՐ

 

185. Հրամանատարական կետի կապը ստորգետնյա բազայի, աշխատող ջոկի և ուրիշ օբյեկտների հետ ապահովելու համար, կապի տեխնիկական միջոցների բացակայության կամ նրանց շահագործման անհնարինության դեպքում առանձնացվում է կապավոր (միայնակ շնչադիմակավոր կամ ջոկ):

186. Որպես օրենք, կապավոր նշանակվում է շնչադիմակավորներից նա, ով լավ գիտի հանքափրկարարական աշխատանքներ կատարվող հանքի լեռնային փորվածքները:

187. Կապավորը պետք է հիշի, որ իր արագ ու ճիշտ գործունեության կատարումը օժանդակում է հանքափրկարար ստորաբաժանումներին հաջողությամբ լուծելու իրենց առաջ դրված օպերատիվ խնդիրները:

188. Կապավորը պարտավոր է`

1) իմանալ ստորաբաժանման ավագ հրամանատարի գտնվելու և ստորգետնյա ու վերգետնյա բազաների գտնվելու տեղերը.

2) հնարավոր կարճ ժամանակում կատարի հրամանատարի հանձնարարականները, որից հետո այդ մասին զեկուցել հանձնարարողին.

3) անցնելով լեռնային փորվածքներով ուշադրություն դարձնել նրանց վիճակին և աշխատող ջոկերի գործունեությանը ու բոլոր նկատած թերությունների մասին հաղորդել հրամանատարին:

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԵՏԻ ՀԵՐԹԱՊԱՀ

 

189. Անվտանգության կետը նշանակվում է մաքուր օդի միջավայրում երկու մարդ կազմով ոչ հեռու այն վայրից, որտեղից սկսվում է շնչառության համար ոչ պիտանի միջավայրը: Կետի հերթապահը բացի անձնական հանձնարարականից պետք է ունենա օդի փորձանմուշներ վերցնելու համար գազորոշիչ սարքեր և անոթներ: Հանքափրկարար անձնակազմի անբավարար քանակության դեպքում անվտանգության կետեր չեն կազմակերպվում:

190. Անվտանգության կետի հերթապահը պարտավոր է`

1) առանց շնչադիմակի մարդկանց թույլ չտալ մտնել գազ պարունակող փորվածքները.

2) գազ պարունակող փորվածքներից դուրս եկողներին ուղարկել մաքուր օդ և անհրաժեշտության դեպքում նրանց ցույց տալ առաջին բժշկական օգնություն.

3) էքսպրես գազորոշիչների միջոցով հետևողականորեն հսկել հանքի օդի, ինչպես նաև մոտակա լեռնային փորվածքների վիճակին ու այդ մասին պարբերաբար զեկուցել հանքափրկարարական աշխատանքների ղեկավարին:

191. Վտանգի առաջացման դեպքում, անվտանգության կետի հերթապահը տեղափոխվում է անվտանգ տեղ, եթե անհրաժեշտ է հագնում է շնչադիմակը և եղելության մասին անմիջապես տեղեկացնում է հանքափրկարարական աշխատանքների ղեկավարին:

192. Անվտանգության կետի հերթապահ նշանակվում և հանվում է հանքափրկարարական աշխատանքների ղեկավարի կարգադրությամբ:

 

ՊԱՐՓԱԿՈՂ

 

193. Պարփակող նշանակվում է ամենափորձված շնչադիմակավորը, որը մշտապես համարվում է ջոկի հրամանատարի տեղակալը: Ջոկի հրամանատարը շարքից դուրս գալուց, ջոկի ղեկավարությունը իր վրա է վերցնում պարփակողը:

194. Լեռնային փորվածքներով առաջ շարժվելիս պարփակողը պարտավոր է հետևել ջոկի կողմից շարժման ընդունված կարգի պահպանմանը, շնչադիմակավորների վիճակին և պետք է կրկնի ջոկի հրամանատարի ձայնային նշանները: Ջոկի վերադարձի ժամանակ պարփակողը գնում է ջոկի առջևից:

 

ԳԾԱՅԻՆ

 

195. Գծային նշանակվում է շնչադիմակավորներից, գազ չպարունակող լեռնային փորվածքներով դեպի հրդեհի վայրը ջուր տվող հակահրդեհային խողովակաշարի վիճակի հսկողության համար:

196. Գազ պարունակող փորվածքներով հրդեհի օջախ ջուր մատակարարող խողովակաշար անցկացնելու դեպքում նրա վիճակի հսկողությունը պետք է կատարի ջոկը:

197. Գծայինը պարտավոր է`

1) զննել անցկացրած հակահրդեհային խողովակաշարը.

2) մշտապես հսկել անցկացված խողովակաշարի վիճակը, ջուր տալ, ընթացքում վերացնել ամեն տեսակի անսարքությունները` ջրահոսքեր, ծռմռվածություն և դրանց մասին հայտնել հրամանատարությանը:

198. Գծայինը պետք է ունենա շնչադիմակավորների մինիմալ հանդերձանքը և հակահրդեհային խողովակաշարի անսարքությունների վերացման համար անհրաժեշտ գործիքներով, պահեստային մասերով ու հարմարանքներով պայուսակ:

 

ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՀԱՆՔԱՓՐԿԱՐԱՐ ՀԵՆԱԿԵՏԻ ՊԱՀԱԿԱՅԻՆ ՀԵՐԹԱՊԱՀ

 

199. Ստորգետնյա հենակետի պահակային հերթապահ է նշանակվում ջոկի շնչադիմակավորներից մեկը, որի հիմնական պարտականությունն է հրդեհաշիջումը նրա նախնական շրջանում և այդ տարածքում գտնվող մարդկանց օգնություն ցույց տալը:

200. Ստորգետնյա հենակետի պահակային հերթապահը, ընդունելով կետը պետք է ստուգի կետի մոտ գտնվող օբյեկտների և ընդունվող հակահրդեհային միջոցների վիճակը կապի միջոցների, ազդանշանային կապի և ինվենտարի աշխատունակությունը:

201. Գտնվելով ստորգետնյա հենակետի պահակային կետում կամ շարժվելով լեռնային փորվածքներով, պահակային հերթապահը պետք է մշտական կապի մեջ լինի հանքի դիսպետչերի հետ:

202. Ստորգետնյա պահակային հերթապահը պարտավոր է`

1) լավ իմանալ հանքի լեռնային փորվածքները, հրդեհավտանգ տեղերը, հակահրդեհային միջոցների տեղը, նրանց վիճակը և կարողանա անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործել.

2) վթարի մասին ստանալով տեղեկություն անմիջապես հայտնել հրամանատարին կամ հանքի դիսպետչերին և չսպասելով հանքափրկարար ստորաբաժանման գալուն, նրա վերացման համար գնալ վթարի տեղամաս, իր հետ վերցնելով անհրաժեշտ հանդերձանքը, ըստ վթարի բնույթի հաշվեցուցակի համաձայն.

3) հասնելով վթարային տեղամաս, գործել սեփական նախաձեռնությամբ, ձգտելով վթարը վերացնել նախնական շրջանում (անհրաժեշտության դեպքում այդ աշխատանքներում ներգրավել տեղամասի աշխատողներին).

4) վթարի վերացման և մարդկանց փրկելու հետ առնչվող իր բոլոր գործողությունների մասին զեկուցել հրամանատարությանը հեռախոսի միջոցով, իսկ կապի բացակայության դեպքում տեղեկությունը հայտնել հանքի աշխատողների միջոցով:

203. Հանքափրկարար ստորաբաժանման տեղ հասնելուն պես պահակակետի հերթապահը անցնում է ջոկի հրամանատարի տրամադրության տակ:

 

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՎԱՐՈՐԴ

 

204. Օպերատիվ ավտոմեքենայի վարորդը պարտավոր է`

1) ավտոմեքենան պահպանել տեխնիկական սարքին ու լրիվ պատրաստ վիճակում «Տագնապ» ազդանշանով մեկնման և ապահովել ջոկին արագ վթարի տեղամաս հասցնելը.

2) շնչադիմակավորներին օգնել հանք գնալու նախապատրաստական աշխատանքներում.

3) հանքում կանգնած ժամանակ ապահովել ավտոմեքենայում գտնվող հանդերձանքի պահպանությունը.

4) իմանալ սպասարկվող օբյեկտների ու պահեստային անցուղիներ տանող ճանապարհները.

5) վթարի հետևանքները վերացնելու աշխատանքների ավարտից հետո վերադառնալով ստորաբաժանում լցնել բակերը վառելանյութով և կնքել, ստուգել մեքենայի սարքին լինելը:

205. Վթարի վերացման մեկնելիս ու ստորաբաժանում վերադառնալիս օպերատիվ ավտոմեքենայի վարորդը ղեկավարվում է ճանապարհային երթևեկության կանոնակարգով:

 

 

pin
Արտակարգ իրավիճա նախարարությու
05.12.2017
N 1478-Ն
Հրաման