Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ ՔՀ-67-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐ ...

 

 

102.0650.261217

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»        12            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10217513

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

25 դեկտեմբերի 2017 թվականի N 650-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ ՔՀ-67-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 7-ի N 995-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 7-րդ կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի «Քրեակատարողական ծառայողի վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգը հաստատելու մասին» թիվ ՔՀ-67-Ն հրամանով հաստատված N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ գլխով.

 

«ԳԼՈՒԽ 5.

 

ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑԱԾ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՇՎԵՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՇՎԵՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄԱՍԻ, ՄԱՐՏԱՎԱՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ (ԿԻՐԱՌՄԱՆ) ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

25. Հատուկ ուսուցում անցած քրեակատարողական ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք հատկացվում է հաշվեցուցակային զենքի նյութական մասի, մարտավարատեխնիկական բնութագրի, պահելու և կրելու անվտանգության, ինչպես նաև գործադրման (կիրառման) և օգտագործման իրավական հիմքերի վերաբերյալ ստուգումն անցնելուց հետո: Ստուգումն անցկացվում է պարզելու համար քրեակատարողական ծառայողի`

1) հաշվեցուցակային զենքի նյութական մասի, մարտավարատեխնիկական բնութագրի, պահելու և կրելու անվտանգության կանոնների իմացությունը.

2) հաշվեցուցակային զենքի գործադրման (կիրառման) և օգտագործման իրավական հիմքերը կանոնակարգող օրենսդրության իմացությունը:

26. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում ստուգումներն անցկացվում են քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից:

27. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են`

1) քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի տեղակալը (Հանձնաժողովի նախագահ).

2) քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի պահպանության ապահովման բաժնի պետը (Հանձնաժողովի նախագահի տեղակալ).

3) քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման, օպերատիվ և բժշկական սպասարկման ստորաբաժանումների ծառայողները (Հանձնաժողովի անդամներ).

4) սպառազինության գծով համապատասխան մասնագետը (Հանձնաժողովի քարտուղար):»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
25.12.2017
N 650-Ն
Հրաման